Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հայաստանի և հայերի հնագույն հիշատակությունները

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Այսպիսի    հիշատակոլթյունների    մասին    խոսելու   համար նախ   պետք   է իմանանք,   թե   հայերին  ինչ   անուններով   կարող էին կոչել հին դարերում։

Թե  հնում,   թե՛  այժմ  մի   ժողովուրդ  ու   նրա   երկիրը   հաճախ մեկից   ավելի   անուններ   են   ունեցել   և  ունեն։   Օրինակ, գերմանացիներն   իրենց   կոչում   են   դոյչ,    երկիրը՝   Դոյչլանդ, իսկ  այլ  ազգեր նրանց  անվանում են նեմեց,  երկիրը Նեմեչինա, գերման,  երկիրը՝ Գերմանիա, ալեման,  երկիրը՝ Ալեմանիա   և   այլն:   Վրացիներին   ու   Վրաստանը   անվան ել   ու   անվանում  են. իրենք իրենց՝ քարթվելի, երկիրը՝ ՔարթլիՍաքարթվլո,   ուրիշները՝   իբեր,   Իբերիա,   վրացի,   Վիրք,   Վրաստան, գյուրջի,   Գյուրջիտան,   Գյորգիեն,   գրուզին,   Գրուզիա   և  այլն։

Հայերն   իրենց   թորգոմյան   են   անվանել,   նաև՝   հայ,   երկիրը՝ Հայք,    Հայաստան,    պարսիկներն   ու   հույները՝   արմին(իյա), արման,   արմեն,    երկիրը՝   Արմինա,   Արմենիա,   Արմանստան և այլն. վրացիները՝ սոմեխի,   երկիրը՝ Սոմխեթի։  Հին  հրեաներն երկիրն  անվանել  են Արարատ,   աքքադացիները,  նախ՝ Արմանի, ապա՝ Ուրարտա (ՈՒրաշտու), հայերին  կոչել են ուրարտ (արարտայա)։

Բացի   այս   կարգի   հայկական   ամբողջությանը   վերաբերող անուններից,   եղել   են   նաև  հայերի   ու   նրանց   երկրի   առանձին մասերին   տրվող   շատ   անվանումներ.   օրինակ՝   զոկ   (Գողթան գավառի հայերի անունն է), վանեցի և Վան, Տոսպ, վասպուրական,  կամ՝ լոռեցի  և Լոռի,  սյունեցի   և Սյունիք   և այլն։

Վաղուց վերացած որոշ հին ժողովուրդներ ու ցեղեր հայերին պետք  Է  կոչած լինեն  նաև  այլ  անուններով,  որոնք  հիմա վերականգնել դժվար է կամ անհնար, քանի որ չկան այդ ցեղերը և նրանցից մի քանիսի լեզուներով գրված արձանագրությունների մեջ հնարավոր չի լինում որոշել, թե բազմաթիվ տեղանուններից ու ցեղանուններից որոնք ում են վերաբերում կամ որոնք են Հայաստանին ու հայերին վերաբերում։ Այնպես որ, այսօր հին սեպագիր ու գաղափարագիր արձանագրություններն ընթերցելիս կարող ենք կարդալ հայերի ու Հայասաանի մասին մեզ անծանոթ անուններով և չիմանալ, որ խոսքը հայերին է վերաբերում։

Օտարների կողմից հնում հայերին տրված և այժմ տրվող ամենատարածված անունն Է արմեն-ը իր տարբերակներով /արմին, արման, արմյանին, արմենիեր, էրմանի և այլն)։ Գիտնականները հին սեպագիր արձանագրություններում ու այլ գրություններում նախ այդ հայտնի անունն են փնտրում։ Եվ հայերի ու նրանց երկրի այդ անվան հնագույն գործածությունները դարձյալ աքքադական թագավորների վիմագիր ար֊ձանագրությունների մեջ են հանդիպում է:

Մ. թ. Ա. III հազարամյակի երկրորդ կեսին Միջագետքում դտնվող Աքքադ պետության թագավոր Նարամ-Սուենը (Նարամ-Սինը) մի քանի անգամ արշավել Է Միջադետքից դեպի հյուսիս։ Նրա արշավանքների մասին վկայող աքքադերեն (ասուրաբաբելերեն) և խեթերեն արձանագրոլթյուններ են պահպանվել։ Աքքադերեն արձանագրություններից մեկում (փորագրված մարմարի բեկորի վրա) գրված Է՝ «Աստվածային Նարամ-Սուենը՝ չորս կողմերի հզոր թագավորը, նվաճողը Armani-ի և Ebla-ի» (ոմանք այս անունները կարդում  են՝Armanum, Armanim, IblaArmani-ի նվաճման մասին պատմում Է նաև աքքադական մի այլ արձանագրություն (փորագրված սկավառակի վրա), որ ջարդված Է, պահպանված է այն մասը, որտեղ Նարամ-Սուենը  հիշվում Է իբրև Armani-ի նղաճող: Մի   այլ   արձանագրութեան   մեջ  հիշվում   Է   Արմանիի թագավորը    Ռեդ-Թեշուբ  (ըստ   այլ  ընթերցման   Ռեդ-Ադադ):

Վերջապես, խեթերեն մի արձանագրության մեջ թվարկվում են Նարամ-Սուենի 17 հակառակորդ երկրները և նրանց թագավորները։ 11-րդը հետնյալն Է. «Madakina lugal, uru Armani» — «Մադակինա՝ Արմանի քաղաքի, երկրի [թագավորը]». (այստեղ  տարընթերցում չկա,  կարղացվում Armani)

Նարամ-Սուենը թագավորել Է մ, թ, ա. XXII դարում ըստ նորագույն պարզաբանումների շուրջ 40 տարի, մինչև մ. թ. ա. 2230 թ., ըստ այլ կարծիքների՝ 2290—2254 թթ., կամ՝ 2260– 2223 թթ.։

Այն գիտնականները (Ն. Ադոնց, Ի. Դյակոնով և ուրիշներ, ովքեր պաշտպանում Էին եկվորության տեսակետը, բնականաբար, հայտարարեցին, որ Արմանի երկիրը Արմենիան, չէ, այսինքն Հայաստանը չէ, քանի որ ըստ այդ տեսակետի, մ, թ. ա. III հազարամյակում հայերը  դեո Եվրոպայից չէին եկել Հայկական լեոնաշխարհ: Եղան գիտնականներ էլ, ովքեր նկատի ունենալով, որ աքքադերեն արձանագրաթյունում Armani-ից հետո անմիջապես նշված է Ebla-ն որոշեցին, որ դրանք իրար շատ մոտ գտնվող երկրներ կամ քաղաքներ են։ Հյուսիս-արևմտյան Սիրիայում 1970-ական թվականների առաջին կեսին կատարված պեղումների շնորհիվ, Հալեպից 60 կմ դեպի հարավ Էբլան գանվեց։ Եվ ահա ոմանք որոշեցին, որ Արմանին էլ նրան շատ մոտ մի տեղ պիտի լինի և տեղադրեցին   Կիլիկիայից   հարավ   ընկած   աարածքում։

Դա, իհարկե, համոզիչ որոշում չէր: Արձանագրության մեջ երկու տեղանունների միմյանց մոտ հիշատակելը դեռ հիմք չի կարող լինել մտածելու համար, թե այդ անուններն ունեցած երկրները միմյանց մոտ են գտնվել։

Ապա խեթերեն վերոհիշյալ արձանագրության մեջ Արմա­նին հիշվում է բոլորովին ուրիշ երկրների կողքին, երկրներ, որոն մեծ մասը գտնվել է Միջագետքից հյուսիս, հյուսիս-արնմուտք.   դրանցից  է, օրինակ,   Խաթթին,  որ խեթերի   երկիրն է ու գտնվել է Փոքր Ասիայի կենտրոնական մասում, Հայկա­կան լեռնաշխարհից արևմուտք կամ Կանեշը, որ եղել է խեթերին հարևան և այլն:

Այնուհետև, Մեծ Հայքի Աղձնիք աշխարհում, այժմյան Դիարբեքիրի մոտ (հիմա՝ Թուրքիա) գտնվել է Նարամ-Սուենի հաղթանակի կոթողը՝ այդ թագավորի անունը կրող արձանագրությամբ (գտնվում է Կոստանդնուպոլսի մի թանգարանում): Այս հայտնագործությոլնը ցույց է տալիս, որ Նարա-Սուենը եղել է Մեծ Հայքի հարավում, այղտեղ պատերազմել ու այդ երկրի ՛անունը հիշատակել իր արձան ագրություններում («հաղթողը Արմանիի»):

Կան   նաև   այլ  փաստեր,   որոնք  ցույց   են   տալիս,   որ   Նարամ-Սուենի հիշաաակած Armani–ն Արմենիան է՝ Հայաստանը   կամ  ավելի  ճիշտ  նրա  հարավային  մասը։   Դրանցից  մեկը ծիրանի   աքքադական  անունն  է։   Ծիրանը  մի  շարք  հին լեզուներում   կոչվել   է   Հայաստանի    անունով,   որպես    հայկական կամ    հայաստանյան    պտուղ:    Այսպես    հին    հռոմեացիները իրենց լեզվով (լատիներեն) ծիրանն անվանել են armenicuum (հայկական ),  բուսաբանության  մեչ ծիրանի  այժմ ընդունված լատիներեն    անվանումն Է     prunus armenica    (հայկական սալոր),   իտալերեն   ծիրանի   անուններից   Է   armenllino,   արաբերեն ծիրանը     կոչել են տոլֆֆահ ալ-արմանի    (հայկական խնձոր)։  Միջագետքում  արաբներին նախորդել են  արամեացիները,   որոնք   ծիրանը   կոչել   են,   hazzura armenaja     դարձյալ    հայկական   խնձոր:   Արամեացիներին   Միշագետքում   նախորդել   են   աքքադացիները,   որոնք   այս   երկրի  բնակիչներ   են եղել  հնագույն   ժամանակներից  (նրանց լեզվով արձանագրությունները    գալիս    են    մ.    թ.   ա.   III    հազարամյակից)    մինչև մ.  Թ.  ա.  VI  դարերը: Եվ  ահա  աքքադերեն  ծիրանը  կոչվել Է  armanu, եղել Է  նաև armanis  աքքադական բաոը,  որ  նշանակել Է ծիրանանման։

Հայտնի Է, որ լատիներեն, արաբերեն, արամեերեն ծիրա­նի անվան մեջ՝armenica-ն ալ–արմանի֊ armenaja-ն  նշանակում են հայկական կամ հայաստանյան, այսինքն ծագել են հայերի արմեն կամ արման անունից, սրանից Էլ պարզ է, որ աքքադերեն armanun նույնպես կարող է միայն նույն այդ անունից ծագած լինել։ Ուրեմն, եթե աքքադացիները, այսինքն ասորեստանցիները և բաբելացիները ծիրանին իրենց լեզվով armanu  են ասել, որ նշանակել է հայաստանյան, ապա  Armani-ն էլ  (կամ Armanum–ը)   նշանակել   է ՜Հայաստան,  Արմենիա։

Կա   նաև   մի   այլ   հետաքրքրական   փաստ,    աքքադերեն քարայծը կոչվել է armu կամ armatu: Ավելի  հին ձևը՝ armantu: Աքքադացիների բնակավայրի՝ Միջագետքի հյուսիսում կանգնած են խոշոր լեռներ, դա Հայկական լեռնաշխարհն է։ Քարայծերը մեծ մասամբ բարձր լեռների բնակիչներ են, և եթե աքքադացիները այդ վայրի կենդանիներին ան­վանել են արմու, արմանտու, արմատու, ըստ երևույթին, իրենց հարևան լեռնային երկրի անունով են կոչել այդպես։ Հիշենք նաև, որ մ. թ. ա. I-III հազարամյակում և դրանից էլ հետո Հայաստանում, իրոք, քարայծեր շատ են եղել, և նույ նիսկ գոյություն է ունեցել այծի պաշտամունք, դրա վկայություններն են Հայոց լեռներում պահպանված բազմաթիվ այծապատկերները։ Եթե աքքադացիները հայաստանյան քարայծերին կոչել են արմու, արմատու, նշանակում է սկզբնավանկ այդ արմ-ը երկրի կամ նրա բնակիչների անունից է և նշա­նակել է հայկական, որով և կրկին հիմնավորվում է, որ աք­քադերեն Արմանի տեղանունն էլ Հայաստան է նշանակել։ Նարա-Սուենի արձանագրոլթյուններում հիշվող երկու թագավորների  (որոնք  երևի  ցեղապետեր   են   եղել)  անուններն  էլ են հետաքրքրել գիտնականներինէ  նրանցից մեկը  Ռեդ–Թեշուբ կամ ըստ այլ ընթերցմ ան Ռեդ–Ադադ սեմական բնույթ ունի, դրանից ոմանք շտապ եզրակացություն են հանում, որ իբր այն վան սեմական լինելը ցռւյց է տալիս, թե նրա կրողը հայ չի եղել։ Սա միամիտ դատողություն Է, եթե անունների լեզական ստուգաբանոլթյամբ որոշենք մարդկանց լեզվացեղա­յին (Էթնիկական) պատկանելոլթյունը, ապա սոսկալի շփոթ կստեղծվի. այդ դեպքում Արտաշես, Արտավազգ, Վռամշապուհ, Սահակ, Արշակ, Մովսես, Ղազար, Խոսրով և շատ ուրիշ անուններ կրած ու կրող հայերը թագավորներ, կաթողիկոսներ, իշխաններ, հայ հասարակ մահկանացուներ հայ չեն եղել կամ չեն, քանի որ այդ անունները իրանական կամ սե­մական ծագում ունեն։ Եվ կամ Մահմեդ, Հուսեյն, Աբաս, Հասան ,Աբդուլ ու շատ ուրիշ անուններ կրող պարսից շահերը, խաները և այլ պարսիկներ պարսիկ չեն եղել, քանի որ այդ անունները պարսկական չեն, այլ արաբական են։ Սա անհեթեթություն է։ Անունը հաճախ որոշիչ չէ տվյալ անձի լեզվացեղային պատկանելությունը որոշելու համար։

Բացի այս ամենից, հնարավոր է, որ աքքադացիները թագավորի կամ ցեղային առաջնորդի հայկական անունը թարգ­մանեին, ինչպես հնում հաճախ են արել։ Ապա՝ Ռե-Թեշուբ անվան երկրորդ բաղադրիչը՝ թեշուբ-ը հայկական աստվածության անուն է, որ Թըշիբ կամ Թըշիեբ ձևով պահպանվել է նաև հայ ժողովրդական երգերում.

Առվե-աոա իմ թըռե,
 Թըշիեբ,  հա՛յ թըշիեբ
Քառսուն  կաքավ իմ բըռնե,
Թըշիեբ,  հա՛յ թըշիեբ:

Այս աստվածությունը ավելի ուշ Արարատի Հայոց թագավորության դիցարանում կարևոր տեղ է զբաղեցրել։

Armani-ի մյուս թագավորել անունը Մադակինա (չի բացառվում, որ գործ ունենք նույն անձի երկու անվանակոչումների հետ) այլ բնույթ ունի։ Նրա առաջին բաղադրիչը հայերեն ստուգաբանվում Է. այն պետք Է լինի բնիկ հայերեն մատ  արմատը,  որ պահպանվել Է  այժմյան մատչելի, մատուցել, մոտեցնել մոտենալ։    Հնդեվրոպական    մայր    լեզվում եղել է mad նշանակում Է հայերեն հնագույն ձևը կարող է լինել մադ,  որ և տեղ է գտել Մադակինա  անվան մեջ։

Եվ այսպես    հիմք  կա  ասելու,   որ   Նարամ-Սուենի   արձա֊նագրություններում մ.թ.ա. III  հազարամյակի   II   կեսում 4200   տարի  առաջ   առաջին  անգամ  հիշատակվել Հայաստանը Արմանի, անունով։

Հայասանի  մասին  հաջորդ  տեղեկությունները  տալիս  են Խեթական  պետության արձանագրություները։   Խեթական հին պետությունը  գոյություն   Է  ունեցել Փոքր   Ասիայի  կենտրոնական  մասում   մ.թ.ա. XIX-XVI դաերում։   Մայրաքաղաքն էր Նեսան: Խեթական նոր    թագավորությունը   մոտավորապես նույն  տարածքում գոյություն   ունեցել   մ. թ.   ա.   XV—XIII դարերում:

 Այս պետության արձանագրությունների մեջ հիշվող շրջակա երկներից մեկը, որ ըստ արձանագական տվյալների ընկած է եղել խեթերի երկրից դեպի արևելք, արձանագրություններում կոչվել է Հայասա կամ Խայասա: Խեթա-լուվիական   լեզուներում -ասա մասնիկը հոգնակիություն Է ցույց տալիս, նաև պատկանելություն՝   ինչպես    հինն   հայերենում    ք-ն,   օրինակ, հայերեն Վիրք նշանակեԼ Է վրացիներ, վրացիների երկրի, այսինքն՝  Վրաստան, Հայք՝ հայեր, հայերի երկիր ,   Հայաստան։

Այդպիսով,    հայ+ասա    այսօրվաա՝   հայերենով   թարգմանված նշանակում է հայ+եր, հին հայերենով՝ Հայք:

Նոր   թագավորության խեթերը հայերին անվանել են հայ անունով: Խեթական Թուդհալիա III թագավորը գահակալել է  մ.թ.ա. մոտավորապես 1410-1380 թթ,. նրան հաջորդած Սուպիլուլիումաս I-ը՝ մինչև 1346 թ-ը, որա որդի Մուսրսլի II—ը՝ մինչև 1320 թվականը: Ահա այս երեք թագավորնեի գահակալության ժամանակագրությանը նվիրված խեթական սեպագրերը հաճախ են պատմում Hajasa-ի, այսինքն Հայքի մասին, որի հետ խեթերը մերթ գժտվել են, մերթ եղել խաղաղ հարևան:

Հայասա-Հայքի այն ժամանակվա տարածքը ճշտված չէ. կա աեսակետ, ըստ որի այն գտնվել՝ է Փոքր և Բարձր Հայքերի շրջանում. ուրիշները Հայասա-Հայքի տարածքը գրեթե նույնացնում են Մեծ Հայքի ավանդական տարածքին (հյուսիսից Կուր, հարավից Տավրոս, արևմուտքից Խեթական պետություն)։ Խեթական արձանագրություններում հիշվում են Հայաստանի մի շարք  հայտնի քաղաքներ, անշուշտ, գրված, խեթական արտասանության ձևերով կամ խեթերեն թարգմանությամբ, օրինակ, հիշված է Կումմախա, որ հայոց Կեմախն Է կամ՝ հայոց Ուրենն Է (Բաբերդի մոտ), Թարհիգամա, որ Թորգոման Է (Թորդանը) և այլն։ Սրանք Հայաստանի արևմտյան մասի քաղաքներն են, որոնց հետ շփում են ունեցել խեթերը։ Հիշվում են նան հայ թագավորների անուններ, երբեմն խեթերեն ձայնադարձված կամ թարգմանված՝ Խուկաննա, Աննիա, Կարաննի և այլն։ Խեթական արձանագրություններում եղած հայաստանյ անձյանուննրրի մի մասը ստուգաբանվել Է, ցույց են տրվել դրանց բնիկ հայկական արմատները:

Խեթերի ազգակից լուվիացիների արձանագրոլթյուններում հիշվում Է նան հայ լեզվացեղային անվանումը։ Ուրեմն, խեթերն ու լուվիացիները հարևան հայերին ու նրանց երկիրը կոչել են հայոց ինքնանվանումով։

Մ, թ. ա. XV—XIII ղարերում Հայքում գոյացած պետությունը խեթերն անվանել են Հայասա-Ազզի։ Այս ժամանակաշրջանում Էր, որ Հայքը, դաշնակցած Սև ծովի ափին գտնվող Կասկա և Միշագետքի Միտանի (նախարինա) պետությունների հետ, դիմադրում էր խեթերի հզոր պեաության՝ Խաթթիի նվաճողական ձգտումներին։ Հայոց Կարաննի թագավորը Կեմախի մոտ մեծ ճակատամարտ տվեց և կանգնեցրեց խեթա՛կան բանակի հարձակումը դեպի Հայքի խորքերը։ Այլ անգամ հայկական զորքերը, կասկերի հետ միացած, գրավեցին խեթերի մայրաքաղաքը՝ Խաթուսան, և այրեցին։ Երբ Միշագետքում մ, թ. ա, XIV դարի վերշից սկսած հզորանում էր Ասորեստանը, Հայքի Խուկաննա (Խոկաննա) թագավորը հեռատեսորեն դաշնակցեց նախկին հակառակորդ Խաթթիի հետ ավելի   զորեղ   հակառակորդին   միասին   դիմադրելու   համար։   Իսկ Հայքի   մի   այլ   թագավոր     Աննիան,   դաշինքը   խախտած  Խաթիի վրա հարձակվելով, գրավեց նրա արևելյան շրջանները։ Ապա  մ.  թ.  ա. XIII  դարի  երկրորդ կեսին Հայքի այդ պետությունը,   առայժմ անհայտ  պատճառով, քայքայվեց,   և  երկրում տիրում էին մի քանի տասնյակ հայկական փոքր թագավորություններ և իշխանություններ։

Մ. թ. ա, XIII դարի վերջերից Ասորեստանի թագավորները և Հայաստանն սկսում են անվանել Նաիրի (աքքադերեն գետերի երկիր)։ Ասորեստանի թագավորներ Թուկուլտի-Նինոլրտա 1-ը և Թիգլաթպալասար 1-ը մ, թ. ա.  XIII դարի վերջում և XII դարում  մի  քանի   անգամ  հարձակվել   են   Նաիրի-Հայքի  վրա, ու քանի որ չկար միասնական հայկական պետություն, հաղթանակներ են տարել: Աքքադական արձանագրություններից գի­տենք, որ հայկական անջատ իշխանություններն ու թագավորությունները՝ մերթ 23-ը, մերթ 43-ը, մերթ էլ 60-ը, դիմադրել են Ասորեստանի հզոր բանակին, բայց ապարդյուն։ Թիգլաթպալասարը 3 անգամ Հայքի հարավից արշավանքով գնացել    է   դեպի  հյուսիս,  հասել   մինչև   Սև   ծովը  (այստեղից իմանում ենք, որ Հայքի տարածքը հասնում էր Սև ծովին), ապա մեծ   կողոպուտով   վերադարձել   Աշուր՝   իր   մայրաքաղաքը։

Զգացվում էր հայոց միասնական պետության պակասը, Հայքը, որ հաշողությամբ դիմադրում էր Խաթթին, իր նախ֊կին   թագավորությունը   կորցնելով,   թուլացել   էր։   Շուտով հայոց անջատ  իշխանություններից մեկը, որ ամրացել էր Վանա լճի մոտ, աստիճանաբար հզորանալով սկսեց հորդորով կամ ոազմի ուժով միավորել Մեծ Հայքն իր հովանու տակ։ Ըստ հրևույթին, կարևոր դեր կատարեց Մեծ Հայքի միջին հարավում ստեղծված այդ պետության տիրակալ Արամը:

Ռ. Իշխանյան, Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցեր, Երևան1988, էջ 41-49:

 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300113
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52