Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

ԷԹՆԻԿԱԿԱՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԻՆՔՆԱՆՎԱՆՈՒՄ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Ա. Ինքնագիտակցություն և էթնիկական ինքնանվանում։

          Ինչպես գիտենք, յու­րաքանչյուր էթնոս ունի մի շարք մարդաբանական և հոգեբանական գծեր և բնորոշ­վում է դրանց զուգորդությամբ։ Սակայն այդ գծերը հավասարազոր չեն։ Կարելի է հա­մաձայնվել հայտնի ազգագրագետ Յու. Վ. Բրոմլեյի հետ, որ էթնոս կարելի է համա­րել միայն այն հանրույթը, որն իրեն գիտակցում է որպես այդպիսին և ըստ էթնիկա­կան հատկանիշների իրեն տարբերում է ուրիշ էթնոսներից։ Սեփական խմբային միասնության այդ գիտակցումը, որը էթնոսի ինքնագիտակցությունն է, աոաջատար հատկանիշ է, իսկ նրա արտաքին դրսևորումը էթնոսի ինքնանվանումն է (էթնոնիմը)։ Ինքնագիտակցությունն ու ինքնանվանումը համախմբում են էթնոսի անդամներին և սահմանազատում այն մյուս էթնոսներից։

          Ընդ որում կա էթնիկական անվան երկու տեսակ։ Առաջինն անվանում են էնդոէթնոնիմ՝ ներքին էթնիկական անվանում, դա այն անունն է, որ էթնոսը տալիս է ինքն իրեն, երկրորդը՝ էկզոէթնոնիմ. սա արդեն այն անունն է, որ տվյալ էթնոսին տալիս են այլ էթնիկական խմբի անդամները։

Սենք կարծում ենք, որ էթնիկական ինքնագիտակցության (ես-կոնցեպցիայի) հետ ամենասերտ կերպով կապված է դրանցից առաջինը՝ էնդոէթնոնիմը, ինքնանվանումը։ Այն ավելի ճիշտ կլիներ հենց այդ երկրորդ ձևով՝ ավտոէթնոնիմ (ինքնանվանում) կոչել ավտոստերեոտիպ անվան նմանությամբ։ Մինչդեռ էկզոէթնոնիմը, որն ավելի ճիշտ կլիներ հետերոէթնոնիմ անվանել («հետերոստեբեոտիպ» տերմինի նմանու­թյամբ), էթնոսի ինքնագիտակության հետ այնքան սերտ կապի մեջ չէ, ինչպես ավտոէթնոնիմը։ Կարելի է ենթադրել, որ ինքնանվանումն ավելի ճիշտ է արտացոլում էթ­նոգենեզի ընթացքը, գուցե նաև այն սկզբնական էթնիկական հանրույթը, որի հիման վրա ձևավորվել է տվյալ ազգը։ Հետերոէթնոնիմը պայմանավորված է այն պատկերացումներով, որ այլ էթնոսներ ունեն կամ ունեցել են տվյալ էթնոսի մասին։

Այսպես, «հայ» անունը մեր ազգի ինքնանվանումն է, մինչդեռ այլ ազգեր մեզ ան­վանում են «արմեններ» (ռուսները՝ армяане հույները՝ արմենիկոս, անգլիացիները՝ aremians և այլն)։ Մենք մեր երկիրն անվանում ենք Հայաստան, այսինքն՝ հայերի երկիր, մինչդեռ օտարները՝ Արմենիա։ Դարձյալ ընդգծենք, որ ավտոէթնոնիմը (ինքնան­վանում) և հետերոէթնոնիմը պատահական նշաններ չեն, այլ, ամենայն հավանականությամբ, կապված են էթնոգենեզի (ազգի ծագման) նախասկզբնական փուլերի և տարբեր արմատների հետ և դրանց հիման վրա էլ կյանքի են կոչվում էթնոգենետիկ տարբեր վարկածներ։

         Երբ էթնոսի միևնույն անվանումն օգտագործվում է տվյալ ժողովրդի տարբեր հատ­վածները նշանակելու համար, որոնք ապրում են տարբեր երկրներում, ապա դա վկա­յում է, որ չնայած ընդհանուր տարածք չունենալուն, դրանք աչքի են ընկնում էթնոհո–գեբանական միասնությամբ։ Դա մեկ էթնոս է՝ իր ենթախմբերով, որոնք հայտնվել են աշխարհի տարբեր վայրերում։ Այս միասնությունն ավելի ակնհայտ է դառնում միջ էթնիկական շփումների ընթացքում, հատկապես, երբ դրանք կոնֆլիկտային են դառնում։ Հայաստանի ներսում արցախցին և գյումրեցին բոլոր հայերի մեջ առանձնաց­ում են իրենց և նույնիսկ կարող են հակադրվել, մինչդեռ այլ ազգերի հետ առնչվելիս սրանք առաջին հերթին հայեր են և ապա միայն՝ արցախցիներ և գյումրեցիներ։

     Էթնոսի ինքնագիտակցման (և ինքնագիտակցության) և ինքնանվանման կապը շատ էական է նաև այն պատճառով, որ, ինչպես ցույց է տափս այդ փաստը, էթնիկա­կան ինքնագիտակցությունն ու էթնոսի լեզուն անխզելիորեն փոխկապակցված են։ Երբ մենք տալիս ենք որևէ էթնոսի անուն (հայեր, ռուսներ և այլն), ապա սովորաբար չենք սահմանափակվում դրանով և սկսում ենք տարբեր դատողություններ կատարել։ էթնիկական ինքնագիտակցության առնվազն մի մասը մատչելի է խոսքային նկա­րագրության համար ինչպես անհատի, այնպես էլ էթնոսի մակարդակում։ Խոսքը ինք­նագիտակցության գոյության ձևերից մեկն է և՛ անհատի, և՛ էթնիկական հանրույթի մակարդակում։ Ազգերից յուրաքանչյուրի լեզվական մշակույթի մեջ կարելի է գտնել բազմաթիվ բառեր և դատողություններ, որոնք վերաբերում են էթնիկական կերտվածքին և ինքնագիտակցությանը և միշտ հետաքրքրական են այդ կազմավորումների բո­վանդակության իմացության առումով։ Գիտակցելով իրենք իրենց, էթնոսներն սկսում են խոսքի օգնությամբ բազմաթիվ հատկությունների ինքնավերագրումներ կատարել։ Դրանք կարող են լինել մասամբ ճիշտ, մասամբ էլ՝ պատրանքային։ էթնիկական ինքնագիտակցությունը և նրա արտահայտություն (սիմվոլ) համար­վող ինքնանվանումը կապված են էթնոսի հոգեկան կերտվածքի և ակտիվության բո­լոր մյուս կողմերի հետ։ Այդ կապերից մեկի մասին է, որ ստորև ցանկանում ենք հա– մառոտակի խոսել։

Բ. էթնիկական ինքնագիտակցություն և հպարտություն։

     Այն դեպքում, երբ որոշ էթնիկական խմբեր աչքի են ընկնում ստրկամտությամբ և օտարամոլությամբ, ապա կան նաև այնպիսիները, որոնք նույնանման արտաքին պայմաններում (օրինակ՝ նվաճված լինելով ավելի հզոր ազգի կողմից) դրսևորում են արժանապատվություն և հպարտություն, անկախության ոգի։ Ինչո՞վ են պայմանավորված այս տարբերու­թյունները։

        Մենք կարծում ենք, որ հիմնականը ոչ այնքան օբյեկտիվորեն տնտեսական, ռազ­մական և մշակութային ուժ ունենալն է, որքան էթնիկական ինքնագիտակցության զարգացման բարձր աստիճանը և սեփական անցյալի ու մշակույթի վսեմացումը, իսկ այդ հոգեբանական գործոնների հիման վրա նաև համախմբվածության բարձր աս­տիճանը։

Հպարտ ու ազատասեր ազգերին հատուկ են՝ սեփական անցյալի լավ իմացու­թյունն ու նրա վեհացումը (սուբլիմացիան), սեփական ազգային սիմվոլների իմաստն ու նշանակությունը նոր սերունդներին փոխանցելը, էթնոցենտրիզմի բարձր աստիճա­նը։ Իսկ էթնոցենտրիզմը, ինչպես գիտենք, հիմնական էթնոպաշտպան բարդայթներից մեկն է և դրա մասին մենք դեռ խոսելու ենք։ Ինչպես ցույց է տվել հրեաների, ամերիկ­յան բնիկների և այլ ճնշված ժողովուրդների ոաումնասիրությունը, էթնոցենտրիզմը խմբի անդամներին անձնական հպարտության զգացում է տալիս և փոխհատուցում է ցածր, ճնշված դիրքից առաջ եկող ստորացումը, որ նա ապրում է օտարների իշխա­նության տակ։

     Էթնիկական ինքնագիտակցության զարգացման առաջին պայմանը ինքնանվան­ման առկայությունն է։ Չկա էթնիկական խմբի միասնություն ե համախմբվածության առանց միասնական անվան։ Այս տեսակետից հետաքրքրական է հետևյալ փաստը, մանջուրները տունգուսական ցեղերից մեկն են, «ջու-չեն» անունով, և մինչև 1633 թվականը ոչ մի բանով աչքի չէին ընկել։ Երբ ցեղի առաջնորդ է դաոնում Թայ-Ցունգը, որը, հանդես գալով որպես թագավորական իշխանության հավակնորդ, փոխում է իր ցեղի անունը, դարձնելով մանչու (կամ մանջուրներ)՝ դրանով իսկ խորհրդանշանա­յին ձևով ջնջելով չինացիներին ենթարկված լինելու հետքերը։ Նա արշավանք է ձեռ­նարկում իր ազգի նախահայրենիք (Տունգուսների երկիր) և, մեծաթիվ գերիներ բերե­լով, ուժեղացնում է իր ցեղը։ Այնուհետև նա 1644-ին նվաճում է Չինաստանը՝ տիրա­նալով կայսրության գահին։

     Անունը փոխելը և դրանով իսկ սեփական էությունից կարծես օտարվելը ո՛չ անձի և ո՛չ էլ խմբի մակարդակներում բացառիկ երևույթներ չեն։ Այդպիսի սովորույթ կա Ճապոնիայում, որտեղ 50 տարեկանում շատ տղամարդիկ փոխում են իրենց անունները՝ նոր կյանք սկսելու համար։ Հռոմի պապերը միշտ, գահ բարձրանալով, փոխում են իրենց անունները։ Նույնը վերաբերում է նաև կրոնական այլ դիրքեր զբաղեցնողներին՝ այդ թվում նաև հայ եկեղեցում։ Շատ են ազգերի և պետությունների անունների փոփությանները։ Այդ երևույթը մենք այժմ տեսնում ենք ԽՍՀՄ փլուզման կապակցությամբ. Բաշկիրիան դարձել Է Բաշկորտաստան, Կիրգիզիան՝ Ղրղզստան և այլն։ Ինչու՞։ Դրանք սեփական ժողովուրդների և պետությունների անունների բուն ազգային արտասանություններն են, որոնց վերականգնումը սիմվոլացնում է ռուսական կայսյոթյան լծից ազատվելու, անցյալի հետ կապը խզելու փաստը։ Դա նշանակում է նաև էթնիկական ինքնագիտակցության և միասնության ուժեղացում։

       Էթնիկական ինքնագիտակցության և ազգային հպարտության մյուս կարևոր գործոնը զբաղեցրած հողի տերը, նրա առաջին բնակիչը լինելու մասին պատկերացումն է: Եթե հողի տերը լինելու գիտակցությունը շատ ուժեղ է (լինի դա օբյեկտիվ, ինչպես հայեյերի մոտ՝ Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի և Արցախի խնդրում, կամ սու­բյեկտիվ, ինչպես թուրքերի հավակնությունների դեպքում է՝ Փոքր Ասիայի և Կովկասի –նկատմամբ), ապա այդ հողի համար պայքարը դառնում է շատ դաժան։ Դա մենք տեսնում ենք Իսրայելի և արաբների, հայերի և թուրքերի, իռլանդացիների և անգլիացիների, բասկերի և իսպանացիների և այլ ազգերի փոխհարաբերություններում։ Հայյրենի հողի հետ հոգեբանական նույնացումը հանգեցնում է նրան, որ հայրենիքի կորուստը դառնում է անձի և խմբի ինքնության, ես-ի, անձնային և խմբային արժանապատվության և հպարտության կորուստ։ Ահա թե ինչու եթե էթնիկական խումբը բավարար զորություն ունի և ազգային հպարտություն, ապա նրան իր հայրենիքից  արտաքսելն անհնարին է։

 

 

Ա. Նալչաջյան, Էթնիկական հոգեբանություն, Ե, 2001, էջ 66-69:

- See more at: http://aregnapayl.am/hy/psychology/etnikakan-inknagitaktsowtyown-inknanv...

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300112
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52