Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ալեքսադնրապոլի պայմանագիրը: Հոդվածներ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

(Լիազորված անձինք, Հայաստանի՝ Խատիսյան, Գյուլխանդանյան և Կորգանյան, Թուրքիայից՝ Քյազիմ Կարաբեքիր փաշա, Համիդ բեյ և Սուլեյման բեյ):

1․ Պատերազմը Թուրքիայի և Հայաստանի միջև ավարտված է
2. Հայաստանի և Թուրքիայի սահմանր սկսվում է այնտեղից, որտեղ Ղարա֊սուն թափվում է Արաքսի մեջ մինչև Տիքնիսի հյուսիս֊արևմտյան մասը, Մեծ Կեմոյից դեպի արևմուտք, Կիզիլտայից դեպի արևմուտք մինչև Մ․ Աղբաբան, այնուհետև Շարուր֊ Նախիջևանի և Շահթախտի շրջաններով, որոնք գտնվում են Կակիդաղ... Կամասու լեռ.. Ղուրդ֊Ղոլլաղ գյուղ, Սաատ լեռ... Սարայ֊ բոլլաղ, Արարատ կայարան գծից հարավ մինչև Արաքս գետի այնտեղը,   որտեղ   Ղարա֊սու  գետը  թափվում  է  Արաքսի   մեջ։
        Նախիջևանի, Շարուրի և Շահթախտի շրջաններում, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով կհաստատվի հատուկ ադմինիստրացիա, Հայաստանը պարտավորվում է չմիջամտել այդ ադմինիստրացիայի կարգին, անկախ այն բանից, թե ադմինիստրացիան որ կողմը կթեքվի։ Այդ շրջանները ժամանակավորապես գտնվելու են Թուրքիայի պաշտպանության տակ։
3. 2֊րղ հոդվածում մատնանշված նախկին և ներկա սահմանների միջև րնկած շրջաններում, այսինքն ներկա պայմանագրով Թուրքիային զիջված շրջաններում, որոնք անվիճելի, պատմական, էթնիկական և իրավական կապ ունեն Թուրքիայի հետ, Թուրքիայի. .. կառավարությունն իրավունք է վերապահում հանրաքվե կատարել այն. դեպքում, եթե Հայաստանի հանրապետությունը ցանկանա այդպիսին կատարել։
4.   Անկեղծորեն   ձգտելով   վերացնել      Անտանտայի   իմպերիալիստական   կառավարությունների   հետագա     մեքենայությունները, որոնք   կարող   են  խախտել     երկրի     անդորրությունը,   Հայաստանի կառավարությունր   համաձայնում   է,   բացի   թեթև   և   երկրի   կարգն ու   անվտանգությունը   պաշտպանելու  համար   բավարար  քանակությամբ   զենք   ունեցող   ժանդարմերիայից,   սահմանների      պահպանության  համար չունենալ  այլ  ռազմական  ուժ,  բացի  1500  զինվորից  բաղկացած ջոկատից    8  լեռնային   կամ  դաշտային   հրանոթով և  20   գնդացիրով։   Զինապարտությունը  Հայաստանում   պարտադիր չի   լինի...   Հայաստանին   իրավունք   է   վերապահվում  բերդեր  (ամրություններ)   կառուցել   և   այնտեղ   դնել   ծանր   հրանոթներ...   այնպիսի  քանակությամբ,   որը   նա   հարկավոր   կհամարի,   պայմանով, որ  չդնի   15   սանտիմետրանոց   տրամաչափի   և   հեռահար   հրանոթներ,   որոնք      գործադրվում    են    ինչպես      հայկական,   այնպես   էլ ուրիշ բանակներում։
5.   Հայաստանի   կառավարությունը   սրանով     համաձայնում   է Թուրքիայի քաղաքական ներկայացայիչներին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո կգտնվի Երևանում, թայլ տալ ըստ իր ցանկության տեսչություն և հետաքննություն կատարել վերոհիշյալ պայմաններին Վերաբերող հարցերի գծով։ Իր կողմից Թուրքիայի ․․․․կառավարությունը պարտավորվում է իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին, երբ այդ  պահանջիդ արտաքին կամ ներքին վտանգը և երբ Հայաստանի հանրապետությանը դիմի իրեն մատնանշված խնդրով։
6, Պայմանավորվող կողմերը համաձայնվում են նախկին սահմանի, տերիտորիայում իրենք տեղերը վերադարձնել բոլոր գաղթականներին, բացառությամբ նրանցից, ովքեր արտաքսվել են. համաշխարհային պատերազմի ընթացքում և թշնամու շարքերում կռվել են իրենց կառավարության դեմ և նրանցից, ովքեր մասնակցել են ջարդերին։ Պայմանավորվող կողմերը պարտավոր֊վում են հայրենիք վերադարձող գաղթականներին տալ այն իրավունքները, որ տրվում են փոքրամասնություններին առավել քաղաքակիրթ երկրներ ում։
7. Հենվելով մարդկության սկզբունքների վրա... Թուրքիայի կառավարությունը... հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից,, պատերազմ, որ նա ստիպված էր ձեռնարկել Հայաստանի դեմ։ Պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև համաշխարհային պատերազմի ժամանակ կրած   վնասները   հատուցելու   ամեն   տեսակ   պահանջներից։
8. Թուրքիայի... կայւավարությունր հավաստիացնում է, որ անկեղծորեն ձգտում է օգնություն և աջակցություն ցույց տալ Հայաստանի կառավարությանը՝ նրա հեղինակության զարգացման և ամրապնդման գործում։ .
9. Երևանի կառավարությունը համաձայնում է Սևրի պայմանագիրը, որը կտրականապես մերժել է Թուրքիայի կառավարությունը, համարել և հայտարարել անվավեր։ Հայաստանի կառավարությունը պարտավորվում է Եվրոպայից ու Ամերիկայից ետ կանչել իր պատվիրակություններին, որոնց  Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների քաղաքական կենտրոնը դարձրել է իր մեքենայությունների գործիքը։ Նրանք լիակատար անկեղծությամբ պարտավորվում են նաև վերացնել այն բոլոր թյուրիմացությունները, որ կարող են ծագել երկու  երկրների միջև։ Որպես հաշտ ապրելու իր ցանկության և Թուրքիայի հարևանական իրավունքները հարգելու անկեղծության ապացույց, Հայաստանի կառավարությունր   պարտավորվում   է   պետական    կառավարումից հեռացնել այն բպորլ անձանց, ովքեր հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ՝ երկու երկրների միջև խաղաղությունը խախտելու նպատակով։
10. Հայաստանի... կառավարությունը պարտավորվում է ապահովել մուսուլմանական բնակչության իրավունքներր հանրապետության տերիտորիայում և մուսուլմանական բնակչության կրո նական ու կուլտուրական զարգացումն ապահովելու նպատակով պարտավորվում է նաև ոչնչով չարգելակել այդ հասարակությունների կազմակերպումր, մուֆտիների անմիջական րնտրությունների իրավունքբ, որանց հաստատելու է գլխավոր մուֆտին, որին ընտրում են տեղական մուֆտին երբ և Թուրքիայի... կառավարության շեյխ ուլիսլամը։
11. Պայմանավորվող կողմ երբ պարտավորվում են երկու կողմերին ինչպես սայլուղիներով, ՛այնպես էլ մյուս ճանապարհներով մեկ երկրից մյուսը մարդկանց ու ապրանքների ազատ տեղափոխության իրավունք տալ և հրաժարում ինչպես ծովից, այնպես էլ որևէ ուրիշ երկրից եկող ապրանքների վրա դրվող տրանզիտային մաքսերից։ Հայաստանի կառավարությունր պարտավորվում է հրաժարվել տրանզիտային մաքսերի ամեն տեսակ իրավունքներից այն ապրանքների, սայլերի, վագոնների վերաբերմամբ, որ Թուրքիայից տրանզիտով գալիս են Ադրբեջան, Պարսկաստան, Վրաստան և ետ են դառնում։ Թուրքիայի...  կառավարությունբ պարտավորվում է Շարուր—Նախիջևան—Շահթախտ—Ջուլֆայի վրայով Հայաստանին ազատ տրանզիտ տրամադրել դեպի Պարսկաստան և Մեքքա։ Նկատի ունենալով, որ Թուրքիան հարկադվրված է անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել Անտանտայի իմպերիա֊լիստական կառավարությունների ինտրիգների ու մեքենայությունների դեմ, որոնք կարող են ուղղված լինել Թուրքիայի կենսական գոյության դեմ: Վերջինը իրավունք կունենա մինչև րնդհանուր հաշտություն կնքելու մոմենտը, չխախտելով ազատ երթևեկությունը՛ վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցության մյուս ճանապարհն երբ՝ 4֊րդ հոդվածում մատնանշված նորման գերազանցող զենքի ներմուծմանը աբգելակելու համար։ Երկու կողմերը պետք է արգելակեն Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ներկայացուցիչների մուտքը։
12. Թուրքիայի... կառավարությունը, չխախտելով ներկա պայմանագրով Հայաստանին վերապահված իրավունքներր, իրավունք կունենա ռազմական միջոցներ ձեռք առնել Հայաստանի... տերիտորիայում։
13, Հայաստանի  կառավարությունը անվավեր է ճանաչում այն բոլոր պայմանագրերբ, որ կարող են կնքվել և առնչություն ունենալ Թուրքիայի հետ,՝ճիշտ այնպես, ինչպես և այն բոլոր  պայմանագրերը,   որ   կկնքվեն   ի   վնաս   Թուրքիայի   շահերի։
14. Ներկա պայմանագիրբ ստորագրելու պահից պայմանավորվող կողմերի միջև վերականգնվում են առևտրական հարաբերություններբ, և երկու կողմերն իրենց դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցիչներին ուղարկում են երկու երկրների մայրաքաղաքներն ու այլ քաղաքները։

Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Երևան, 1972, էջ 683-687:

 

Քարտեզը՝ ըստ Հայկական հարց հանրագիտարանի, Երևան, 1996, էջ 22:

 

 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298954
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52