Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն: Ըստ այդմ, եկեղեցին կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին: Որդին քարն էր տաշում, հարդարում, զարդաքանդակում, իսկ հայրը՝ շարում: Եկեղեցու պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից: Նա գիշերում էր եկեղեցու կիսավարտ պատերի վրա: Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարթաքանդակները տարբեր են: Վերևից հարցնում է, թե ի՞նչ է պատահել որդուն: Պատասխանում են, թե որդին հիվանդացել է,: Մակարը հասկանում է, որ որդին մահացել է: Չդիմանալով կսկիծին, վերևից իրեն նետում է ներքև ու մահանում: Վարպետին թաղում են եկեղեցու պատերի տակ: Նրա անունով և հետագայում կոչվում է եկեղեցին և վանական համալիրը՝ Մակարավանք: