You are here

ՄԵԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

      Ժամանակով մի մեծահարուստ մարդ է լինում: Այդ հարուստը որո­շում է մի մեծ շենք կառուցել: Բազմաթիվ վարպետ ու բանվոր է վար­ձում ձեռնարկի համար։ Ւնքը՝ առավոտ վաղ, աշխատավորներից առաջ, կանգնում է ոտքի՝ հսկելու համար աշխատանքը և երեկոյան, բանթողրց հետո  միայն, զնամ է հանգստանալու                                                               
      Վարպետ ու բանվոր, չյուրքանչյուրն իր մասում, բանում է բարեխիղճ, և օրեցօր բարձրանամ է շենքը։ Բայց հարուստ մարդուն թվամ  է թե գործը շատ թույլ է առաջ գնում, շենքը դանդաղ է բարձրանում։ Նա այնպես է  զգում, որպես թե օրը շատ կարճ է, սովորական օրերից շարձ կարճ- հազիվ լուսացած՝   կեսօր  է  դառնում,  բանվորների ճաշվա   հասագստաժամը,   և հանկարծ  եկեղեցու  երեկոյի  զանգերը  հնչում  են,   արևն շտապ մայրամուա է գլորվամ։
      Սարսափելի   է.   գբեթե   դեռ  գործ   չտեսած     հասնում     է   օրավարձի դաոն վայրկյանը։ Ի՞նչ է նշանակում այս։ Մի՞թե իր դեմ դավադրության կա   կազմած:  Չէ՞    որ  եկեղեցին,   կարծես,  դիտմամբ,  առավոտյան  այնպես ուշ  է զանգերը տալիս, իսկ երեկոյան այնպես կանուխ, չափազանց կանախ: Բայց  արևը   - արևն  անկաշառ  է  անշուշտ,  սակայն ինչո՞ւ նա էլ  այնպես  շտապ  կտրում  է  իր   երկար   ուղին՝  արևելքից  արևմուուք։   Եվ սրտանեղում է հարուստ մարդը, խիստ հրամաններ է արձակում, որ եռանդուն   աշխատեն,   արագաշարժ  լինեն,   չդանդաղեն,   չծուլանան։   Բարկանում–զայրանում  է  աջ ու ձախ  ամեն բանվորի վրա,  սպառնում  է  զրկել օրավարձից, սպառնամ ,  հանել գործից։
      Անշեղ կատարվում է հրամանը, բայց կրկին նրա աչքին գործը թույլ առաջանամ, շենքը դանդաղ է աճում, մինչդեռ երեկոն իսկույն վրա է  հասնում -նա դժկամությամբ բանում է քսակի բերանը և սրտի ցա­վով վճարում է յուրաքանչյուրի օրավարձը՝ համարելով իր ձեռնարկն անմիտ գործ,  ծախսված փողը՝  ջուրն ընկած։
 
__________
      Եղավ,  որ  տարիներ հետո  թշնամին խուժեց  այդ քաղաքը,  ուր  ապում էր մեծահարուստ մարդը:
      Ավարի տվեց թշնամին նրա գույքը, կողոպտտեց քաղաքացիներին մինչև վերջին թելը, ավերեց ու  հրդեհեց ամբողջ քաղաքը, բնակիչներից շատերին կոտորեց, շատերին գերի տարավ, ոմանք էլ փախան հազիվ ազատված սրից ու հրից:
      Հին հարուստը հիմա կողոպտված ուաղքատ, գնաց մի ուրիշ երկիր, շեն ու խաղաղ մի օտար քաղաք:
      Ընտանիքի   օրվա   հացը   վաստակելու   համար   ստիպված   եղավ   մի մեծ շենքի կառուցման վրա բանելու։
     Արևի հետ ելնում էր աշխատանքի և արևի մայր մտնելու հետ,  բանթող գնում էր  հանգսըանալու: Բայց  ինչքա՜ն, ինչքա՜ն երկար է օրը — ծա՜նր, ծա՜նր, դժվարին։ Քարացել է ժամանակը և չի շարժվում։ Այդ ե՞երբ էր,  որ լույսը  ծագեց, շատ վաղուց  էր  այդ, բայց տակավին  կեսօր չկա,  իսկ արևն իր բոլոր կրակը թափում է նրա կռնակի վրա։  Ինչքա՜ն , ինչքա՜ն հոգնած է, քաղցած,  ծարավ,   ծնկները  ծալվում  են  տակը,   այնինչ օրը դեռ չի թեքվել, իսկ շենքն ինչ շուտ է աճում, աճում է ժամեժամ:
     Ե՞րբ պիտի  եկեղեցու երեկոյան զանգերը հնչեն, որ օրավարձն ստա­նա ու չարչարված ոտներն երին հանգստություն տա:
      Մի՞թե իր դեմ դավադրություն կա կազմած, որ եկեղեցու առավոտ­յան զանգերը այնպեց կանուխ տան և այսպես ուշ ավետեն երեկոյի ժամը բայց արևը - արդեն անկաշառ է, անշուշա, սակայն, ինչ՞ու նա էլ կրիայի պես հազիվ է տեղից շարժվում, ե՞րբ պիտի կտրի անցնի նա այդ անվերջանալի ուղին — արելքից արևմուտք։
     Եվ երբ մի օր ուժասպառ և հոգնած ընկավ գետին և  երբ լսեց իր գլխի վերև կանգնած անսիրա գործատիրոջ հայհոյանքն ու զայրույթը,– այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, ևաշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը։ Այն ժամանակ միայն հասկացավ և զղաց արյան բոլոր կաթիլներով  կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված:
 
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1173859
  • Բոլոր այցելուները: 88593
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 314
  • Ձեր IP-ն: 18.204.55.168
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52