Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Խազ-փուշ. մի նկարագիր պարսկական թշվառների կյանքից

          Ցուրտ է:
        Այս առավոտ արեգակը դողդողալով, երկչոտ կերպով դուրս նայեց հորիզոնից և կրկին անհայտացավ: Նրա գունաթափ դեմքը այնքան շփոթված էր, այնքանողորմելի էր, որ մարդ խղճում էր նրա վրա նայելիս:
       Նա էլ մրսում էր:
         Երկինքը մառախլապատ է: Ձյուն չկա: Բայց օդի մեջ սառցային փոշին, արծաթյա թեփուկների նման, լողում է, շողշողում է միլիոնավոր մանր աստղիկներով: Այդաստղիկները, ինչպես բյուրեղի սուր փշրանք, կտրատում են, այրում են մարդու աչքը, երեսը, ձեռքերը և մարմնի բոլոր բաց տեղերը: Անկարելի է շունչ առնել: Շունչըսառչում է շրթունքների վրա: Անկարելի է աչք բաց անել: Թերթերունքները սառած, ամուր կպած են միմյանց հետ: Փչում է դառնաշունչ քամին և ամեն ինչքարացնում է:
          Անհիշելի ժամանակներից Թեհրանը մի այդպիսի ցուրտ առավոտ չէր տեսել:
         Փողոցներում գետինը երկաթի նման սառել, ամրացել և ճաքճքել էր: Սառել էր և ջուրը, որ անցնում էր ստորերկրյա խողովակներով: Սառել էին և լճակները, որշինված էին սառցատների մոտ: Սառել էին և ծառերը իրանց եղյամապատ ճյուղերով: — Ամբողջ քաղաքը ներկայացնում էր մի անշարժ, սառցային զանգված:
         Չնայելով, որ օրից բավական անցել էր, բայց փողոցներում դեռ ոչ ոք չէր երևում: Բոլոր դռները փակ էին: Չէին երևում և թռչունները: Միայն սովատանջ ագռավը,չկարողանալով երկար համբերել, դուրս նետվեցավ յուր պատսպարանից, գնաց մի որևէ հարակ որսնելու: Նա անցավ եղյամով արծաթագրած կտուրների վրայով,նայեք լուսամուտների սառցային նկարներին, անցավ ամայի փողոցներով, նայեց յուր ծանոթ աղբանոցներին և, մի տեղ մի ինչ-որ անորոշ կույտ տեսնելով,ուրախությունից մի քանի պտույտներ գործեց օդի մեջ, և ապա վերևից սլացավ կույտի վրա: Սկսեց շտապով կտցահարել և մագիլներով քըճըճեր: Բայց կույտը քարինման սառել, կպել էր փողոցի հատակին: Երեկ, երբ այստեղից անցավ ջորիների քարավանը, դեռ փափուկ ու թարմ էր այդ կույտը: Բայց այսօր սոված թռչունը նրաամրության միջից մի գարու հատիկ անգամ դուրս փորել չկարողացավ: Նա տհաճությամբ թողեց կույտը և կրկին նետվեց սառցային տարածության մեջ:
         Միևնույն նպատակով յուր պատսպարանից այս առավոտ դուրս էր եկել մի այլ սովատանջ արարած: Բայց դա ավելի բախտավոր գտնվեցավ, քան թե ագռավը:
         Դատարկ փողոցով միայնակ գնում էր նա: Մերթ փութացնում էր քայլերր և վազ էր տալիս, մերթ կանգ էր առնում, մտածում էր, և ապա շարունակում էր գնալդանդաղ, անհավասար քայլերով: Կարծես բնավ ցուրտ չէր զգում, թեև բոլորովին մերկ էր: Նրա հագուստը բաղկացած էր երկու կտորից միայն: Դրանք երկուկտավյա ղենջակներ (փութայ) էին, որոնցից մեկը կապել էր մեջքին, սքողում էր նրա մերկությունը և իջնում էր մինչև ծնկները, իսկ մյուսը անփույթ կերպով ձգածուներ ձախ ուսի վրա, ծածկում էր կուրծքի ու թիկունքի մի մասը: Մարմնի մնացած մասերը մնացել էին բաց: Բաց էր գլուխը, որ պատած էր թաղիքի նմանթանձրացած մազերով, բաց էին և բոբիկ ոտները, ճաքճքած կրունկներով: Վաղորդյան դաժան ցուրտը կարծես վախենում էր շոշափել այդ թշվառ մերկությունը, որներկայացնում էր մի մռայլ, անճոռնի այլանդակություն: Մրոտած դեմքը, մոխրապատ մարմինը, մշտական կեղտի հաստ խավը ավելի սարսափելի էին դարձնումայդ տարօրինակ այլանդակությունը:
         Շրջակայքի ամբողջ դատարկության մեջ տիրում էր սպանիչ, անապատական տխրություն: Բայց նա ուրախ էր: Գնում էր սուլելով և երբեմն խուլ կերպովեղանակում էր երգի նման մի բան: Նրա ձայնը, փողոցների խորին ամայության մեջ, լսվում էր որպես ծայրահեղ թշվառության մի դառն մրմունջ, որ դուրս էրհնչվում խորտակված, վաստակաբեկ կուրծքից…:
        Այդ մարդը «Խազ-փուշ» էր:
        Մարդիկ նրա մերկությունը ծաղրելու համար «Խազ-փուշ»1 կոչեցին: Բայց նա մարդկանց պճնասիրությունը ծաղրելու համար շրջում էր բոլորովին մերկ մարմնով: 
1․«Խազ-փուշ պարսկերեն նշանակում է խազ, քյսինքն՝ սամույրենի հագնող կամ կրող։ Այդ գեղեցիկ, թանկագին մորթին հագնում են պարսից ազնվականները կամ շատ հարուստները միայն: Իսկ աղքատների մի հայտնի հասարակության, որ ոչինչ հագուստ չունին, բացի ցնցոտիներից՝ «Խազ-փուշ (սամույրազգեստ) կոչելը մի դառն ծաղր է դեպի վերին աստիճանի թշվառության: «Խազ-փուշները իրանք ևս, մի առանձին պարծանքով, այդ անունեվ են կոչում իրանց մերկանդամ հասարակությունը

             Նա անցավ բազարի ընդարձակ հրապարակը և մտավ ծածկված շուկաներից մեկի մեջ: Կրպակները դեռ բացված չէին: Գիշերապահ հասասները, մուշտակներըգլխների  վրա ծածկած, դեռ կուչ էին եկած խանութների թումբերի վրա և, կռացած, իրանց սառած ձեռքերը բռնել էին շիկացած մանղալի վրա: Բայց կրակն անգամսառել էր, ջերմություն չէր ազդում:

         Մտնելով շուկան, նա ավելի առաջ չգնաց: Մուտքի մոտ, վաղ-առավոտյան, արդեն յուր կրպակը բաց էր արել նրա ցանկալին: Այսինքն, մերկ գետնի վրա նստած էրմի կեղտոտ մարդ և յուր մոտ դրած ուներ մի խեցեղեն աման, որի բերանը ծածկած էր մի ավելի կեղտոտ կտավի կտորով: Ջերմ գոլորշին բարձրանում էր ամանիբերանից և լցնում էր օդը ախորժալի հոտով;
 Շաքարից ավելի քաղցր է,
Մեղրից ավելի համով,
Ըշտապեցեք, աղքատնե՜ր,
Պրծնելու վրա է:
        Այսպես գովաբանում էր նա յուր վաճառքի հատկությունները և բարձր ձայնով գնողներ էր հրավիրում:
        Մեր մոլաշրջիկը մոտեցավ նրան, հպարտ կերպով ասելով.
— «Խազ-փուշի» բաժինը հանեցե՜ք...:
       Ծախողը տակից երկչոտ կերպով նայեց նրա վրա, հետո դողդոջուն ձեռքը տարավ դեպի ամանի բերանը, վեր բարձրացրեց նրա վրա ձգած կտավը, և դուրս բերեցնրա միջից մի քանի մուգ-վարդագույն գնդակներ, մեծ ու փոքր դիրքով: Դրանք ուրիշ ոչինչ չէին, եթե ոչ խորոված ճակնդեղի կոշտեր, որ աղքատների առավոտյանամենասիրելի տաք կերակուրն է, մանավանդ ձմեռային օրերում:
       «Խազ-փուշը» ցած բերեց ուսի վրա ձգած ղենջակը, ստացած նվերը փաթաթեց նրա մեջ և, առանց շնորհակալություն հայտնելու, շտապով հեռացավ:
         Ճանապարհին հանդիպեց նրան մի այլ «Խազ-փուշ»: Այդ երկրորդը ավելի ծանր էր, քան առաջինը և ավելի լավ էր հագնված, քան առաջինը: Կտավյա երկարշապիկի վրա, որ նրա միակ ներքին հագուստն էր և մեջքից պնդած էր թոկով, ձգած ուներ նա մի նույնպես երկար վերարկու, որ իջնում էր ծնկներից բավական ցած:Եթե հարկավոր լիներ աշխարհի բոլոր հնոտիների նմուշներն ունենալ, անտարակույս, կարելի էր գտնել այդ վերարկուի թանձր բաղադրության մեջ: Դացնցոտիների մի հարուստ հավաքածու էր, որ նրա ուսերի վրա վերարկուի պաշտոն էր կատարում: Եվ այդ բազմամասնյա հավաքածուն կազմվել էր տարիների,շա՜տ տարիների ընթացքում: Նրա դերձակը եղել էր ինքը ժամանակը: Բախտի բերմունքների համեմատ, երբ պատահել էր նրա կրողին փողոցներում ևաղբանոցներում մի շորի կամ փալասի պատառ գտնել, նա խնամքով վեր էր առել և կարկատել էր յուր վերարկուի վրա: Այնտեղ ամեն տեսակ կտոր կար: Նյութերի ևգործվածների մեջ խտրություն չէր գրված: Այնտեղ կպցրած կային և՜ հին գուլպաների, և՜ հին գլխարկների կտորտանքներ, այնտեղ կպցրած կային և կոշիկներիերեսներ, իսկ նրանց կարգում մի գեղեցիկ կտոր քիշմիրյան ընտիր շալից: Բավական էր մի թել քաշել, և ահա ցնցոտիների մի ամբողջ շարք փուլ կգար և,քայքայվելով ու լուծվելով, կթափվեր ցած: Այդ մարդը յուր վերարկուով, կարծես հանդիմանում էր հասարակությանը: Նա միանգամից կրում էր յուր վրա այն բոլորը,ինչ որ մարդիկ առանձին մասերով էին հագնում:
         Նշանավոր էին նրա հողաթափները, որ կրում էր մերկ ոտներով: Նրանց դրությունը շատ չէր տարբերվում վերարկուի վիճակից: Զանազանությունը նրանում էրմիայն, որ հողաթափների կազմվածքի մեջ մտել էր մեծ քանակությամբ երկաթ, որից, դժբախտաբար, զուրկ էր վերարկուն: Յուր կյանքում այդ թշվառականը,փողոցներում կամ ճանապարհների վրա, որքան մեխի կտորներ էր գտել, բոլորը գամել էր յուր հողաթափների տակին: Վերջին ժամանակներում նրան հաջողվեցավգտնել մի հատ էշի նալ (պայտ) — այն ևս գամեց առաջինների շարքում: Բայց դեռևս երկյուղ ուներ, արդյոք այդ զրահավորված հողաթափները կտանեի՞ն նրանմինչև յուր կյանքի վերջը: Կարելի էր ամենայն վստահությամբ երաշխավոր լինել, որ կտանեին: Որովհետև, ինչ չափով որ մաշվում էին, նրա հնգապատիկ ևտասնապատիկ չափով միշտ նոր նյութեր էին ավելանում նրանց վրա: Սոսկալի էր նրանց ծանրությունը: Բայց ծերունու ոտները այն աստիճան սովորած էին, որ նաոչ բազում դժվարությամբ քարշ էր տալիս նրանց յուր հետ — յուր ամբողջ կյանքում քարշ էր տալիս այդ հողաթափները, որպես մի ծանր, տաժանական պատիժ...:
       Երբ երկու «Խազ-փուշ»-ները հանդիպեցին միմյանց, առաջինը ողջունեց, հարցնելով.
        — Խաղաղություն քեզ, Ահմադ հայրիկ, ի՞նչ կա, որ այդպես վաղ դուրս ես եկել:
       — Ցո՛ւրտ է, այս առավոտ շատ ցո՛ւրտ է, — տրտնջալով պատասխանեց ծերունին:
        — Կարողացա՞ր մի բան գտնել:
       — Ոչինչ բան... Ինչպես աշխարհը պաղել և սառուց է դարձել, այնպես սառել է և մարդկանց սրտերը...
        Երիտասարդ «Խազ-փուշը» բաց արեց իր ղենջակը և մի քանի րոպե առաջ ստացած ճակնդեղի պատառները եղբայրաբար բաժանեց ծերունու հետ, ասելով.
       — Տա՜ր, այսօր այդ քեզ բավական կլինի, իսկ էգուց — աստված ողորմած է:
     Նա ընդունեց, և օրհնելով բաժանվեցան:
Բ
        Մեչիտից հետո բաղանիքը մահմեդական աշխարհի այն կարևոր հիմնարկություններից մեկն է, որ լցուցանում է բարեպաշտ մուսուլմանի թե հոգևոր և թեմարմնավոր պետքերը: Այստեղ են կատարվում լվացման ծեսերը, այստեղ են ներկվում կրոնասեր հոգիների նվիրական մորուքները, և ձեռների ու ոտներիեղունգները սրբարար հինայով:
        Որպես մեչիտը յուր հովանավորության ներքո պատսպարում է աղքատների և անտուն, անտեր նժդեհների մի բազմություն — նույն բարերարությունը կատարում էև բաղանիքը:
         Ներկայացնենք Թեհրանի բազմաթիվ բաղանիքներից մեկը:
         Մեզ համար հետաքրքիր է այն մասը, որտեղից տաքացնում են բաղանիքը: Դա հետևի կողմի մեծ բակն է, ուր ամբարված են բոլոր վառելի նյութերը: Փայտիպակասության պատճառով, վառում են, ըստ մեծի մասին, մանրած հարդ և անասունների աղբ: Դանտեի և այլ դասական բանաստեղծների նկարագրած դժոխքըշատ փոքր նմանություն ունի պարսից բաղանիքի այն ստորերկրյա հրամբարի հետ, որ, շատ հատկանիշ անունով, կոչվում է «ջհաննամ», որ նշանակում է գեհենկամ դժոխք: Մի մթին մուտք, ծուխից և մուխից սևացած պատերով, տանում է դեպի այդ դժոխքը: Այստեղ անշիջանելի կերպով վառվում է կրակը և յուրջերմությունը տարածում է դեպի բարձր, ընդարձակ կամարները, որոնց վրա դրված են ջրով լի ահագին կաթսաներ, որոնք բոլորակ ավազանների ձև ունին:Դժոխքից կաթսաների մրոտած տակերն են միայն երևում, իսկ նրանց լայն բերանները բացվում են վերևի հարկում, որտեղ բուն բաղանիքն է, այսինքն՝ լվացմանտեղը:
       Այդ դժոխքը նույնպես ունի յուր դատապարտյալները, այդ դժոխքում ևս տանջվում են մարդիկ, եթե ոչ կրակի բոցերի մեջ, բայց, նրա փոխարեն, կրակից առաջացածմոխրի կույտերի մեջ: Մշտավառ կրակի մոխիրը, բլուրների նման դիզված, բավական ընդարձակ տեղ է բռնում, որ կոչվում է «քուլամբար»2, այդ

2․ Այդ բառը, որ նշանակում է մոխրի ամբար, աղճատմամբ գործ է ածվում արտասանելով՝ Թուլամբար

3․ Պարսկաստանում, զանազան սոսկալի պատիժների թվում, սոսկալի է և այն պատիժը, որ մարդկանց կենդանի թաղում են: Դատապարտյալի հասակի չափով փորում են խորերը և նրան ուղղակի կանգնեցնուն են խորի մեջ, իսկ շուրջը լցնում են կրով, գլուխը միայն բաց թողնելով:

մոխրիամբարանոցում թավալվում է թշվառների մի ստվար բազմություն: Այստեղ, տաք մոխրի կույտերի միջից, երևում են զանազան գլուխներ մեծ և փոքր, տղաների ևաղջիկների, արանց և կանանց: Նայելով այդ ողորմելիների մրոտած երեսներին, այնպես է թվում, որ քրեական պատժապարտներ լինեին կենդանի թաղված գետնիմեջ3:

       Ովքե՞ր են դրանք:
      Դրանք քաղաքի այն անտերունչ, կիսամերկ երեխաներն են, որոնց հայրն ու մայրը հայտնի չէ, որոնք ցերեկով թափառում են փողոցներում, մուրացկանություն ենանում, իսկ գիշերը պառկելու տեղ չունին: Դրանք քաղաքի այն անգործ այր և կանայքն են, որ կամ աշխատության անընդունակ են, կամ աշխատություն չենգտնում, և ապրում են միայն ողորմությունով: Կյանքի այդ դժբախտ զավակները տարվա տաք եղանակներում ավելի երջանիկ են: Բաց օդի մեջ, երկնքի պարզկամարի տակ, նրանց համար ամենուրեք տեղ և օթևան կա: Որտեղ մթնում է, այնտեղ էլ պառկում են, թե փողոց լիներ դա և թե քաղաքից դուրս մի անբնականապատ: Իսկ ձմե՞ռը: Որտե՞ղ պատսպարվին ձմեռվա ցրտից և սառնամանիքից: Այդ ժամանակ նրանց միակ ապաստարանը լինում է բաղանիքների «դժոխքը»:Տաք մոխիրը նրանց համար փափուկ անկողին է դառնում, մերկ մարմնով թաղվում են նրա մեջ և այնպես պառկում են:
       Որքա՜ն այդպիսի թշվառներ կան Պարսկաստանի մայրաքաղաքում, որոնք գիշերը իրանց գլուխը դնելու տեղ չունին: Դրանց թվումն են և «Խազ-փուշ»-ները, դրանցթվումն են և քաղաքի անտեր շները:
         Շների հասարակությունը և «Խազ-փուշ»-ների հասարակությունը շատ չէ տարբերվում միմյանցից, շատ նման է միմյանց: Շները բախտավոր են նրանով միայն, որբնական մուշտակ ունին, որ ինքնիրան նորոգվում է, իսկ «Խազ-փուշ»-ը պետք է իր մերկությունը ծածկելու համար ցնցոտիներ որոնե:
          Շները նույնպես «Խազ-փուշ»-ների նման ցերեկով անարգել թափառում են փողոցներում, սպանդանոցներում, պտտում են մսավաճառների շուրջը, երբեմն մսի կամոսկորի կտոր են գտնում ու երբեմն բարեպաշտ հաջին գնում է մի քանի «սանգակ»4 և յուր ձեռքով բրդում է նրանց առջև: Դրանք ավելի ազատություն են
4․ Սանգակը մի տեսակ հաց է, որի խմորի գնդակները բացվում են մի արշին երկարությամբ, և հնոցի մեջ, տաքացրած մանր որձաքարերի վրա փռելով՝ եփվու և կարմրում է, և որը առանձին անուշ համ ունի և բոլորովին տարբեր է լավաշ հացի համից:
       Սանգակը պատրաստում են շուկաներում և ո՛չ տներոըմ:
      Սանգակը Պարսկաստանի բոլոր քաղաքներում ամենագործածական հացն է, մանավանդ աղքատների համար, որոնք իրենց տներում անկարող են որևէ տեսակի հաց պատրաստեկ: Թանկության դեպքում, անդ անուշ սանգակի ալյուրը խառնում են փայտի թեփ և այլ նյութեր, որը կորցնում է իր իսկական համը:
       Սանգակը, առհասարակ, սիրվախ և գործածական է նաև առևտրի մարդոց համար, որոնք ամբողջ օրը շուկայում զբաղված են իրենց գործերով: Սանգակը և պանիրը թեյի հետ՝ նախաճաշին, իսկ ճաշին՝ մսից շինված «լոլա-զաբարի» հետ համեմված է ամենաընտիր կերակուրը:

 

վայելում,քան մյուս թշվառները: Ոստիկանությունը չէ հալածում դրանց և ոչ ոք անցագիր չէ պահանջում: Պարսկաստանում շունը միակ արարածն է, որ կրոնքով թեև պիղծ էհամարվում, բայց նրան սպանելը — մեղք: Իսկ «Խազ-փուշ»-ներին սպանելու համար մի ծանր պատասխանատվություն չկա:

        Շները նույնպես տարվա տաք ամիսներում օթևանի հոգ չեն անում, պառկում են փողոցներում, աղբանոցներում և հաճախ շուկաների կտուրների վրա, որտեղօգնում են գիշերապահ «հասասներին» խանութներին հսկելու: Բայց ձմեռվա ցրտերը այդ թշվառներին ևս քշում են դեպի բաղանիքների «դժոխքը»: Այստեղ նրանքացնում են ոչ թե մոխրի տաք ամբարանոցները, այլ բռնում են մի առանձին բաժին, որտեղ պահվում են վառելիքները: Ահա՜ անասունների բոլորովին թարմ աղբիկույտերը, որոնք դիզվելով և ամբարվելով միմյանց վրա, սկսում են խմորվիլ, սկսում են առանց կրակի տաքանալ և այրվիլ: Ձմեռը, այդ կույտերի ջերմության մեջ,կիսով չափ թաղված, բնակվում են շները: Դրանք շատ հաշտ են ապրում իրանց դրացի մյուս թշվառների հետ: Վառելու աղբը գրավում են իրանք, իսկ այդ աղբիցգոյացած մոխիրը թողնում են նրանց բնակության համար:
        Հայտնվեցավ երիտասարդ «Խազ-փուշ»-ը, որին առավոտյան տեսանք: Նրան կոչում էին Ջաֆար: «Խազ-փուշ»-ների հասարակության մեջ բավականհեղինակություն էր վայելում Ջաֆարը: Թե ինչո՞վ էր ստացել այդ հեղինակությունը — դժվար է բացատրել, գուցե նրանով, որ մինչդեռ ուրիշ «Խազ-փուշ»-ներըիրանց ցնցոտիների մեջ փաթաթված, դարձյալ տրտնջում էին ցրտից, բայց նա յուր ղենջակով ամենևին բողոք չէր հայտնում :
         Ջաֆարը ուներ յուր և այլ բարձր արժանավորությունները:
         Նա վեհությամբ անցավ մոխրանոցը, աչք ածեց թշվառների վրա և մոտեցավ մի մթին խորշի, որ նեղ ու երկար սենյակի նմանություն ուներ: «Դժոխքը» յուր չորեքկողմում ուներ շատ այսպիսի խորշեր, որոնք տաքանում էին պատերից, և ամպամած օրերում ծառայում էին բաղանիքի սպիտակեղենները չորացնելու համար: Այդմեկի մի կողմի պատը վաղուց քանդվել էր, այդ պատճառով մնացել էր առանց գործածության: Ջաֆարը բնակվում էր այդ ավերակի մեջ: Բաղանիքպանի հետ նրամոտ հարաբերությունը՝ այդ առանձնաշնորհության պատճառը եղավ: Նա շինեց, սարքեց յուր բնակարանը, պատի քանդված տեղում քարեր, աղյուսներ դարսեց,իհարկե, առանց ծեփի, և քամին ու ցուրտը անարգել կերպով փչում էին ճեղքերից: Տարակույս չկա, որ Ջաֆարը յուր անձի համար այդքան հոգ չէր տանի, բայց նաուներ մի այլ պատճառ, որ հարկադրեց նրան այդ մթին գերեզմանը խնդրել բաղնիքպանից:
         Նրա խնամակալության ներքո գտնվում էր մի երեխա, որին նվիրել էր նա յուր բոլոր սերը, յուր հոգու բոլոր զգացմունքները: Երեխան քնած էր, երբ նա ներս մտավ,այդ պատճառով հուշիկ քայլերով մոտեցավ, որ չզարթեցնե նրան, և կամաց նստեց նրա մոտ: Մանուկի ներկայությունը այդ կոշտ կոպիտ մարդուն քնքշության էրընտելացրել: Երկար, մի առանձին գթությամբ նայում էր նրա վրա: Երեխան մինչև վիզը թաղված էր հարդյա անկողնի մեջ, իսկ գլուխը դրած էր քրքրած փսիաթիփաթաթի վրա, որ բարձի տեղ էր ծառայում: Մի հոգատար մոր ձեռքով՝ ամենայն խնամքով պատրաստած անկողին յուր բոլոր փափկությամբ չէր կարող այնպիսիքաղցր քուն պարգևել յուր մանուկին, որպես քնած էր այդ փոքրիկ երեխան յուր հարդյա մահճի մեջ: Երբեմն նրա սիրուն դեմքը ժպտում էր, երբեմն նրա լիաշուրթբերանը թոթովում էր անհասկանալի բառեր: Երևում էր, որ երազների մեջ է: Մրախառն փոշին, որով լցված էր «դժոխքի» ամբողջ մթնոլորտը, դրել էր այդ երեխայիգեղեցիկ երեսի վրա. յուր մուգ-սևագույն խավը, որով նրա դեմքը ավելի թուխ գույն էր ստացել: Նա քրտնած էր, և քրտինքը ողողում էր սև փոշին, և սև կաթիլներովթափվում էր նրա բարձի վրա: Ջաֆարը ձեռքը տարավ, սրբեց երեխայի ճակատից քրտինքը: Բայց, չնայելով նրա բոլոր զգուշությանը, խարտոցի նման կոշտ ձեռքըմի այնպիսի զգալի շփում գործեց, որ երեխան զարթնեց: Նա քնաթաթախ աչքերը թաց արեց և, տեսնելով յուր խնամակալին` իր մոտ, սուր ձայնով հարցրեց.
      — Աքաղա՛ղը... ի՞նչ եղավ աքաղաղը... ո՞ւր գնաց, հայրիկ...:
     — Փախավ, զավակս, — պատասխանեց Ջաֆարը, նրան հանգստացնելով: — Այս րոպեիս կբռնեմ:
     — Դե բռնի՜ր... շուտ բռնի՜ր...:
      Ջաֆարը, փոխանակ աքաղաղի հետևից գնալու, որին երեխան երազումն էր տեսել, բաց արեց նրա առջև յուր ղենջակը: Երեխան, տեսնելով ճակնդեղի կարմիրկոշտերը, մոռացավ աքաղաղին, սկսեց ագահաբար ուտել: Մի քանի րոպե ուտում էր նա ու ձայն չէր հանում: Երբ փոքր-ինչ կշտացավ, ասաց.
       — Ի՛նչ լավն է...:
       Երեք տարի առաջ Ջաֆարը գտավ այդ երեխային խանձարուրի մեջ, մեջիտի դռան մոտ դրած5 և որդեգրեց նրան: Այդ երեք տարվա ընթացքում այդ երեխան

5․ Պարսիկները սովորթյուն ունեն անհարազատ մանուկներին ձգել մեչիտներ դռան մոտ, որտեղից բարեսիրտ մարդիկ վեր են առնում նրանց և սնուցանում են։

6․ Այդ հացթուխնեի սովորական պատիժն է, երբ նրանք որևիցէ անկարգություն են անում: Նրանց ականջը մխում են փայտյա սյունի վրա և այնպես կանգնածմ մի քանի օր քղցած պահում են իրանց խանութի առջև, որ զգան , թե ինչ բան է քաղցածությունը:

7․ Այսպես պատժում են և մանր գողերին, քթից մի բարակ թոկ են անցկացնում, և դահիճը թոկի ծայրը ձեռքում բռնած՝ բոլոր շուկաները և փողոցներ ման է ածում:

նրաբոլոր հոգածության առարկան էր դարձել:

Գ
     Անձյուն, դառնաշունչ ձմեռին հաջորդեց անանձրև գարուն, հետո — երաշտ ամառ: Ձմեռը ցանքերը ոչնչացրեց չոր ցուրտը, իսկ ամառը չոր տոթը: Ժողովուրդըսարսափով էր նայում երաշտության վրա, մանավանդ, երբ տեսնում էր, որ կենսական մթերքները օրըստօրե թանկանում էին:
       Սովը անխուսափելի էր դառնում:
        Բազարում արդեն քանի օր էր, որ հաց չէր երևում: Մարդիկ փողը ձեռքում ման էին գալիս և հաց չէին գտնում: Կառավարությունը ամեն խստություններ գործ էրդնում, որ առատությունը վերականգնե: Օր չէր անցնում, որ մի քանի հացթուխներ ականջներից մեխած չլինեին իրանց խանութների առջևի սյուների վրա6: Օր չէրանցնում, որ մի քանի ալյուր ծախողներ քթից ղալմուխի ուղտի նման, թոկ անցկացված չլինեին և ման չածեին փողոցներում՝ ի ցույց այլոց7: Բայց դարձյալ հացչկար ու չկար բազարում:
       Արդեն մարդիկ սկսել էին բանջարներով ու արմատներով կերակրվել, և մի քանի օր առաջ փողոցներում գտել էին սովամահների դիակներ:
        Բայց Շահի յուրաքանչյուր հարցին, թե ի՞նչ դրության մեջ է սովը, մեծ վեզիրը սովորաբար պատասխանում էր. «Գոհություն աստծո, այժմ կատարյալ լիություն էտիրում, փոքր-ինչ թանկություն տեղի ունեցավ, այն ևս անցավ»:
       Խոսվում էր, որ կենսական մթերքները այնքան պակաս չեն, որ սովը այն աստիճան սաստկության հասներ: Խոսվում էր և այն, որ հարուստ հաջիների մոտ նախորդտարիներից մնացած այնքան ցորեն և ալյուր կա, որ բավական կլինեին լիացնելու ժողովրդին, բայց հաջիները թաքցնում են, որ ավելի թանկ գնով վաճառեն: Արդենհաջի Ռահիմի ամբարները այդպիսի խոսակցությունների առարկա էին դարձել:
       Հասարակության տրտունջը օրըստօրե ավելի սաստկանում էր: Կարծիք կար, որ մասնավոր պաշտոնակալներ իրանք հովանավորում էին հաջիներին իրանցամբարները թաքցնելու և, փոխանակ նրանց հրամայելու, որ հրապարակ հանեն պահած մթերքները և վաճառեն — նրանք պատժում էին խեղճ հացթուխներին,որոնք հաց պատրաստելու համար պետք է հաջիներից գնեին ալյուրը, իսկ հաջիները նրանց մերժում էին:
        Պաշտոնակալների թվում այդ մեղադրանքը ընկնում էր ավելի ղարուղայի վրա, որի հսկողության ներքո էր գտնվում բազարի և շուկայի բարեկարգությունը:
        Մի օր երեկոյան ազանից բավական անցել էր, աղոթասեր մուսուլմանները իրանց նամազը արել վերջացրել էին և պատրաստվում էին քնելու: Բոլոր փողոցներըդատարկվել էին, և քաղաքում գիշերային խավարի հետ տիրում էր խորին լռություն: Այդ այն ծանր, գերեզմանական լռությունն էր, որ հատուկ է բոլոր պարսկականքաղաքներին արևի մուտքից հետո: Կյանքը և գործունեությունը դադարում է, ամեն մարդ փակվում է յուր տան մեջ, որովհետև փողոց դուրս եկողը կարող էկալանավորվել հենց առաջին պատահած «ղարավուլից», եթե գիշերվա անունը չգիտե: Իսկ գիշերվա անունը գիտեն միայն ոստիկանությանը շատ մոտ եղածմարդիկ:
         Հանկարծ գիշերային այն ընդհանուր լռության մեջ մի տեղից լսելի եղավ շեփորի ձայն: Նրան ձայնակցեցին ուրիշ շեփորներ զանազան տեղերից: Այդ չարագուշակձայները սարսափ ձգեցին ամբողջ քաղաքի վրա: Ձայները լսվում էին քաղաքի համարյա բոլոր բաղանիքների կտուրներից: Իսկ նրանց գիշերային տարաժամհնչման նշանակությունը գիտեր ժողովուրդը8:
8․ Պարսկական բոլոր քաղաքներում, ամեն առավոտյան, արևածագից շատ առաջ, բաղնիքնրի կտուրներից հնչեցնում են շեփորներ: Այդ մի նշան է, թե բաղնիքը արդեն պատրաստ է լվացողների համար: Լվացման արարողությունը պետք է կատարվի վաղ առավոտյաբ, որպեսզի արևը դուրս գալուց հետո նրանց մաքուր տեսնեն: Բայց ամենևին սովորություն չէ գիշերը շեփոր հնչեցնել: Երբ այդ պատահում է, արդեն մի արևէ դժբախտություն է նախագուշակում, ինչպես քրիստոնեից եկեղեցիների զանգակի տարաժամի ձայնը
        «Խազ-փուշ»-ները ոտքի ելան. այդ շշունջը արագությամբ սկսեց տարածվել դեպի ամեն կողմ:
        Մոխիրների միջից դուրս խուժեց մերկանդամ թշվառությունը և լցրեց բոլոր փողոցները:
         Բաղանիքների «դժոխքում» մրոտած, սևացած խառնիճաղանջը որպես մի սոսկալի բողոք, հետզհետե հավաքվելով և ստվարանալով առաջ էր ընթանում սև,այլանդակ հոսանքով: Նրանց մեջ կային կիսամերկ կանայք, ֆուրիայի դեմքով և խառնաշփոթ մազերով, որոնք զինված էին քարերով: Նրանց մեջ կայինծերունիներ, որոնք, որպես ծերացած, հասունացած կատաղություն, իրանց մուրացկանության ցուպը դարձրել էին այս գիշեր վրեժխնդրության գավազան: Նրանցմեջ կային երիտասարդներ, բորբոքված երիտասարդական բոցով: Նրանց մեջ կային պատանիներ, երեխաներ, որոնք, իբրև աղքատության և դառնության խղճուկզավակներ, աղաղակում էին. «Հա՛ց ենք ուզում...»: Այդ աղաղակը ավելի զորեղ ու ավելի ազդու էր, քան բոլոր զենքերի շաչյունը ու շառաչյունը:
         Բոլորին առաջնորդում էր մեր նախածանոթ ծերունի Ահմադը զինված յուր նշանավոր վերարկուով և ծանր հողաթափներով: Այդ գիշերը կարծես մանկացած լիներնա: Թանձր վերարկուն ձգել էր ձախ թևքի վրա, որ ծառայում էր նրան որպես վահան, իսկ աջ ձեռքում բռնած ուներ, որպես երկու ռումբեր, իր երկու ծանրհողաթափները: Նրա կողքին գնում էր երիտասարդ Ջաֆարը, որ մի ձեռքով տանում էր «Խազ-փուշ»-ների դրոշը, իսկ մյուս ձեռքով յուր փոքրիկ մանուկին: Դրոշիվրա ծածանվում է «Խազ-փուշ»-ների նշանը, որ պատկերացնում էր մի նիհար, կիսամերկ մուրացկան, կռացած մեջքով, որ մատով ցույց էր տալիս երկինքը, և,կարծես, ասելիս լիներ՝ «Այնտեղ դատավոր կա...»:
         Բարձր ձողերի գլխին վառած ջահերի կապտագույն բոցերը լուսավորում էին կատաղի խուժանը, որ անընդհատ կերպով գոռում էր, որոտում էր և ընդհանուրաղաղակների միջից որոշվում էին երեք բառեր միայն — «Յա հո՛ւ... Հա՛կկ»9:

9․ Հա դերվիշների սովորական բացականչությունն է, որ նշանակում է «Ո՜վ տեր, ո՛վ արդարություն», կամ՝ «Ո՜վ տե՛ր, ո՛վ իրավունք»

10․ Պարսկաստանի քաղաքներում գիշերապահ զինվորները չեն պտտում են փողոցներում, այլ կանգնած են լինում առանձին պահականոցներում, որ շինված են յուրաքանչյու փողոցի ծայրում կամ գլխավոր անցքերի մոտ: Այդ տեսակ պահականոցները կոչվում են ղարավուլխանաներ:

         Բազմությունը գնալով ստվարանում էր. նրանց հետ խառնվում էին նոր մարդիկ քաղաքի սրիկաներից, որոնցից շատերը զինված էին: Ոչինչ չունենալով, այդստահակները և կորցնելու ոչինչ երկյուղ չունին: Նրանց մնում էր իրանց մերկ անձը միայն, որից վաղուց կցանկանային ազատվել:
        Մի քանի տեղ ոստիկանությունը դուրս եկավ նրանց առջև, բայց վանեցին քարերով ու փայտերով: Մի քանի տեղ ղարավուլխանաների10 պահակները փորձեցինփակել նրանց ճանապարհը, բայց պահականոցը մի րոպեում քարուքանդ եղավ նրանց կատաղության առջև:
         «Յա հո՛ւ... Հա՛կկ... »:
        Լսելի էին լինում խառնաձայն աղաղակները, և շրջակայքը դղրդում էր հազարավոր ձայներից:
        Խաղաղ քնած քաղաքացիները իրանց սենյակներում, լսելով այդ աղաղակները, կարծում էին, որ այդ մի հոգևոր թափոր էր, որ անցնում էր փողոցներով: Որովհետևսակավ չէր պատահում, որ սովի, ժանտախտի և այլ պատուհասների ժամանակ, ամբոխը ամբողջ գիշերներ լցնում էր փողոցները, մինչև լույս պտույտներ էրգործում և կուրծքները կոծելով, աղաղակելով, երկնքից գթություն էր խնդրում:
        Բայց այդ թափորը ցանկանում էր երկնքի վրեժխնդրության գործիքը ինքը լինել:
        Նա անցավ բազարի հրապարակը, մտավ մի լայն փողոց և յուր ընթացքը ուղղեց դեպի մի նշանավոր տուն: Այդ միջոցին աղաղակները ավելի սաստկացան: Յուր ճանապարհի վրա զայրացած խուժանը փշրում էր, խորտակում էր հաջիների և այլ մեծամեծների դռների բոլոր զարդարանքները11:
11. Պարսիկները առանձին հոգ են տանում իրենց տան գլխավոր դռան զարդարանքների վրա: Որքան բարձր է դուռը, այքնան բարձր է տան տիրոջ դիրք: Դուռը ներկայանում է տիրոջ իշխանությունը և փառքը: Սկսյալ արքունիքի ամենաբարձր դռնից մինչև վերջին պաշտոնակալի ամենախոնարհ դուռը՝ բոլորին իրանց առանձին խորհուրդը ունին: Այդ պատճառով Դուռ բառը բովանդակում է յուր մեջ իշխանության իմաստ՝ յուր ընդարձակ նշանակությամբ: Բարձր դուռ ասելով, հասկանում ենք պետական կազմակերպության ամենաբարձր մերկայացուցիչը:

       Հասնելով նշանավոր տանը, բազմությունը շրջապատեց նրան: Սկսեցին մուրճերով, կացիններով, տապարներով խորտակել դռները: Հետո բազմության մի մասըներս հոսեց: Շատ չանցավ, սալահատակների վրայով քարշ տալով, հանեցին մի մարդ և ձգեցին դռան առջև: Նրա մոտ կանգնեց ծերունի Ահմադը և կարդացհետևյալ դատապարտական վճիռը. «Ահա մեր թշվառության և աղքատության սկզբնապատճառը: Եթե այդ ամենահարուստ հաջին այնքան ագահ չլիներ, մենքքաղցած չէինք մնա: Նա խլեց մեր հացը և յուր համար ապարանքներ շինեց: Քանդեցե՜ք այդ ապարանքը, որ անիրավության և անգթության արդյունքով էկառուցել: Քանդեցե՜ք, և իր սեփական տան աղյուսներով, որոնք մե՛ր արյունով և արտասուքով են շաղախված, քարկոծեցեք այդ մարդուն…»:

         Ջահերի կապտագույն լուսավորության ներքո ծերունու մռայլ դեմքը ավելի սոսկալի էր դարձել: Նա առաջինը եղավ, որ յուր ձեռքի ծանր հողաթափներից մեկըզարկեց դատապարտյալի գլխին: Նրա օրինակին հետևեցին կանայքը, որոնք իրանց ծոցերում լցրած քարերը նետեցին անիրավի վրա: Հետո հազարավոր ձեռքերսկսեցին քանդել աղյուսները, և մի քանի րոպեում նրա դիակի վրա կազմվեցավ մի ահագին բլուր իր փառավոր ապարանքի փլատակներից:
         Այդ մարդը հաջի Ռահիմն էր — քաղաքի ամենաանգութ հարստահարիչը և վաշխառուն:
         Կողոպտելով հաջիի հարուստ ամբարները, բազմությունը հաղթական աղաղակներով սկսեց դիմել դեպի մի այլ տուն:
         Դա քաղաքի դարուղայի տունն էր, որ ցորենատերերից կաշառք ընդունելով, նպաստում էր սովի սաստկանալուն:
         Նրա դիակը նույնպես թաղվեցավ իր տան փլատակների ներքո...
Դ
       Գիշերվա խռովությունները առավոտյան ամբողջ քաղաքի խոսակցության առարկան էր դարձել: Շատերը երկյուղից իրանց խանութները չէին բաց անում: Ցրիվեկած «Խազ-փուշ»-ները դեռ թափառում էին փողոցներում: Ցորենատերերը կատաղած էին, իսկ սովատանջները գովում էին «Խազ-փուշ»-ների վարմունքը:
         Այսպիսի խոշոր դեպքեր շատ անգամ Շահին չէին հայտնում, կամ եթե հայտնում էին, այն ևս շատ փոքրացրած ձևով: Սովորաբար ուշացնում էին զեկուցումները,մինչև Շահը լավ տրամադրված կլիներ, որ մի հարմար ժամանակ գտնեին նրան պատահած անկարգությունը հայտնելու:
        Օրը ուրբաթ էր: Այսօր Շահը սովորություն ուներ գնալ քաղաքից ոչ այնքան հեռու մի ուխտատեղի՝ աղոթելու համար: Գնացքը սկսվեցավ վաղ առավոտյան և տևեցմի քանի ամբողջ ժամեր:
      Ամենից առաջ շքեղազարդ ջորիների ստվար խումբեր, բարձած վրաններով և ամեն տեսակ բարիքներով, տանում էին արքայական նախաճաշիկիպատրաստությունները, որ պետք է աներ այնտեղ:
        Հետո սկսեց գնալ կանանոցը:
       Ծածկված կառքերի, փակված պատգարակների և դիպակների մի երկար շարք լցրել էր այն փողոցը, որ պալատից տանում էր դեպի հիշյալ ուխտատեղին:Հարյուրներով կարելի էր հաշվել նրանց թիվը, որոնց յուրաքանչյուրի մեջ նստած էր մի-մի թագուհի: Դրանց հետևից գնում էին հարճերի և պալատականնաժիշտների պատգարակներն ու դեսպակները: Գնացքը անցնում էր համրընթաց կերպով: Յուրաքանչյուր կառք շրջապատված էր մի խումբ զինվածներքինիներով, որոնք անդադար աղաղակում էին՝ Քուր շո՜վ... Քուր շո՜վ..., որ նշանակում էր՝ «Կույր եղի՜ր... Կույր եղի՜ր»...
        Ամեն աչքեր պետք է կուրանային, ամեն տեսանելիք պետք է փակվեին: Ոչ ոք իրավունք չուներ նայելու Շահն-Շահի կանանց վրա, թեև անցնում էին ծածկվածկառքերի մեջ:
       Ներքինիների սպառնալից աղաղակները լսելով, փողոցի վրա բացված լուսամուտները փակվում էին, կտուրների վրա զբոսնող մարդիկ12 հեռանում էին ևթաքնվում էին վերնապարսպի հետևում: Իսկ այն մարդիկ, որ փողոցումն էին գտնվում կամ շտապում էին շուտով փախչել և կամ, եթե ժամանակ չէին գտնումփախչելու, ընկնում էին գետին երեսի վրա, աչքերը երկու ձեռքով պինդ կալնում էին, և այն դրության մեջ մնում էին մինչև գնացքը անցներ:
         Ամենափոքր անուշադրություն կպատժվեր սևամորթ ներքինիների արյունահեղ խենջարով:
          Կանանոցը անցնելուց հետո, սկսվեցավ թագավորի հանդերձանքը:
            Նրա առջևից գնում էր նրա սարսափը: Նախ մի խումբ ջորիներ տանում էին դալար ճիպոտների խուրձեր և «ֆալախկաներ»13, եթե հարկավոր լիներ

12․ Պարսից կտուրները տափակ ձև ունենալով հարմարեցված են, որ ընտանիքի համար միակ զվարճության տեղն է, երբ ցանկանում են փողոցի անցուդարձի վրա նայել: Պարսից կտուրները նուիյն ծառայությունն են անում, ինչ որ մեր կողմերում պատշգամբները:

13․ Ֆալախկա, ծեծելու մի գործիք, որի փոքր տեսակները մեր հին մանկավարժները գործ էին ածում դպրոներում:

14․ Ֆերրաշ, ֆրուշթ բառից է, որ նույնանիշ է մեր հրեշտակ բառի հետ

15«Խազ-փուշները» սրամիտ են լինում և սաստիկ հեգնող: Կյանքի դառնությունը նրանց փիլիսոփա դարձրեց, իսկ անհոգ , ազատ կյանքը՝ բանաստեղծ: Նրանց մեջ կան գրագետ մարդիկ: Դրվիշներից «խազ-փուշները» զանազանվում են նրանով միայն, որ առաջինները այս կամ այն կրոնական կամ փիլիսոփայական աղանդի մեջ սաստիկ մոլեռանդ են լինում, իսկ «խազ-փուշները» ավելի ազատամիտ մարդիկ են: Բացի դրանից, «խազ-փուշները» կազմում են մի առանփին միաբանություն, նրանք խորին համերաշխությամբ կապված են միմյանց հետ: Իսկ դերվիշները առանձնական կյանք են վարում և բաժանվում են զանազան աղանդների: «Խազ-փուշների» հասարակությունը ներկայացնում է այն մերկ ճշմարտախոսությունը, որ աներկյուղ հանդիմանել գիտե թե՛ մեծի, թե՛ փոքրի և թե՛ թագավորի թերությունները: Այդ է պատճառը, որ ամենաը քաշվում են նրանց համարձակ լեզվի համարձակ դառն հարձակումներից: Ծայրահեղ չքավորությունը և որևէ սեփականուոյան չցանկանալը նրանց վերին աստիճանի անվախ է դարձրել: Կորցնելու ոչինչ չունի «խաչ փուշը»: Երբեմն  հայտնվում է նա այս կամ այն հարուստի դռանը և պահանջում է մի որոշ գումար: Նա վախենում է մերժել որովհետև, հակառակ դեպքում, «Խազ-փուշը» նրա գլխին մի խաղ կխաղա: Երբ ստանում է գումարը, մինչև յու մոխրանոց վերադառնալը նրա մոտ ոչինչ չի մնում , բոլորը բաժանում է աղքատներին: Իսկ երբ չի ստանում, մի քանի օրիցփողոցային երեխաների բերանում երգվում է մի շատ կծու պարսավ հիշյալ հարուստի ընտանեկան կամ մասնավոր կյանքից: Բաղնիքների դժոխքում կենակցելով մի տեսակ մոլաշրջիկ թափառականների հետ, որոնք քաղաքի բոլոր ծակուծուկերը մտնում են, «Խազ-փուշը» միևնույն ժամանակ ծանոթանում է քաղաքացիական ներքին կյանքի հետ, և այդ բավական է նյութ է մատակարարում նրա մերկանդամ մուզային: Շուտով երգը արձագանք է գտնում և մի քանի օրվա մեջ արագությամբ թռչում է բերանից բերան: պարսից մոլորություների քննադատող փողոցային էրգն է, որ համարյա ամեն օր կարելի է լսել, միշը նոր ու նոր եղանակներով, իսկ երգերի հեղնակը՝ վշտացած, բողոքող թշվառությունը:

մեկինգանակոծելու: Նրա հետևից, երկու շարքով, մեկը փողոցի աջ կողմից, մյուսը փողոցի ձախ կողմից, գնում էին տապարակիրները, ծանր տապարները — երկաթյակոթերով ձեռքում բռնած: Նրանց թութ կողմով, որ մեծ մուրճի ձև ուներ, մարդկանց գլուխ էին չախչախում, իսկ սուր կողմի մի հարվածով պարանոցներ էին ձգում:Տապարակիրների հետևից, նույն կարգով, փողոցի աջ ու ձախ կողմից, որպես երկու անընդհատ շղթա, գնում էին մի քանի հարյուր «ֆերրաշներ»14: Դրանքձեռներին բռնած ունեին երկար վարոցներ, իսկ յուրաքանչյուրի գոտիից քարշ էր ընկած նույնպես երկար երկսայրին: Ֆերրաշներր անդադար աղաղակում էին, «բրո՜... բրի՜»... որ նշանակում է՝ գնա՜-հեռացի՜ր: Այդ ձայնը լսելով, ամեն ոք դուրս էր գալիս, հեռանում էր ճանապարհից: Թե տապարակիրները և թե ֆերրաշները գնում էին ոտով:

         Վերջապես հայտնվեցավ արեգնափայլ արքան:
         Արեգակի ճառագայթների առջև, իր գոհարեղեն զարդերով, վառվում էր նա, որպես մի շլացուցիչ պայծառություն:
          Նա միայնակ էր: Նժույգը, որի վրա նստած էր նա, ոչ պակաս փայլում էր նա յուր ոսկեղեն, ալմաստեղեն զարդերով:
       Առջևից, բավական հեռավորության վրա, գնում էին մի խումբ զինված սեպուհներ, նշանավոր ազնվական երիտասարդներից, իսկ հետևից, նույնպես           բավականհեռավորության վրա, գալիս էին պալատական բարձր պաշտոնյաները, հետո՝ պալատական սենեկապետները, մանկլավիկները և այլն: Ամենքը շքեղազարդձիաների վրա էին նստած:
        Մեջտեղում թագավորը ամեն կողմից երևում էր:
         Մի այլ փողոցից, որ խաչաձև կտրում էր առաջինը, հայտնվեցավ մարդիկների մի այլ խումբ — մռայլ, որպես թախծություն:
        Ֆերրաշների սպառնալի «բրո՜-բրի՜ն» անզոր եղավ վանելու այդ հանդուգն խումբը, որ համարձակությամբ առաջ մղվեցավ և կանգնեց ճանապարհի եզրում: Մեկընրանցից բաժանվեցավ և գետինը համբուրելով, մոտեցավ թագավորին:
         — «Խազ-փուշ»-ները՝ համենօրհնյալ աճյունս արքայից արքայի աղերս ունին, — ասաց նա:
         Թագավորը ձիու գլուխը պահեց:

        Մինչդեռ ոչ մի շնչավոր համարձակություն չուներ մոտենա՝ այն ճանապարհին, որով անցնում էր նա, ընդհակառակն, այդ մերկանդամ ստահակները, սակավ չէրպատահում, որ նրա ճանապարհը կտրում էին: Բարեսիրտ թագավորը միշտ մի առանձին հաճությամբ կանգնեցնում էր յուր ձին, նրանցից մի որևէ սրախոսությունկամ կատակ լսելու15, հետո լի բուռն ոսկիներով ուրախացնում էր նրանց: Այս անգամ ևս նա դարձավ դեպի յուր սենեկապետներից մեկը, ակնարկեց, որ գոհացնեաղքատներին:

         — «Խազ-փուշ»-ները փողի համար չեն անհանգստացնում իրենց սիրելի թագավորին, — ձայն տվեց նա: — «Խազ-փուշ»-ները եկել են անձամբ հայտնելու իրանցայս գիշեր կատարած ամենածանր հանցանքը, որ տիեզերքի արդարադատը արժանավոր պատիժը տնօրինե:
        Խոսողը երիտասարդ Ջաֆարն էր, որ մի ձեռքով բռնած ուներ իր փոքրիկ մանուկին:
         Նրա վերջին խոսքերը հետաքրքրեցին թագավորին: Իսկ նա, ավելի մոտենալով, շարունակեց.
         — Այդ լայն փողոցը, — նա ձեռքը տարավ դեպի փողոցի երկարությունը, — որ այժմ այդպես մաքրված է թագավորի առջև, վաղ առավոտյան ծածկված էրսովամաշների դիակներով: Այդ գերեզմանի պես լուռ տները, որոնցից այժմ ոչ մի ձայն չի լսվում, ամբողջ գիշերը ողբում էին իրանց սովատանջներին: Աղքատժողովուրդը հաջիների ցորենով և ալյուրով լի ամբարների պատերի մոտ քաղցից մեռնում է: Նրա լացը, նրա ողբը, նրա աղաղակը թույլ չեն տալիս, որ մինչևթագավորի ողորմած լսելիքը հասնե: Ստախոսները, շողոքորթները, խաբեբաները միշտ հրապուրում են այդ անաչառ լսելիքը, ամեն ինչ լավ ցույց տալով,ճշմարտությունը քողարկելով և ստությունը իբրև ճշմարիտ ներկայացնելով: Հին թագավորները իրանց շրջապատող խաբեբաների մոլորություններից ազատմնալու համար, շատ անգամ մեզ նման «Խազ-փուշ»-ների կամ դերվիշների կերպարանք էին ընդունում, անձամբ մտնում էին ժողովրդի մեջ, նրա ցավերի ևպետքերի հետ ծանոթանալու համար: Այժմ այդ փրկարար սովորությունը չէ մնացել: Թագավորը յուր ժողովրդի պետքերն ու պահանջները հասկանալու համարկամ ինքը պետք է մոտենա ժողովրդին, կամ պետք է թույլ տա, որ ժողովուրդը մոտենա իրան: Իսկ քանի որ իրան անմատչելի կպահի, միշտ սխալանաց մեջ կմնա:Իբրև ապացույց, որ ամեն իրողություն մինչև թագավորի լսելիքը չէ հասնում, բավական կլինի, եթե ասեմ, որ այս գիշեր «Խազ-փուշ»-ները սպանեցին քաղաքիամենահարուստ հաջիին, կողոպտեցին նրա ցորենի ամբարները, որ թաքցրել էր ավելի թանկ գնով վաճառելու մտքով — սպանեցին և քաղաքի «դարուղային», որհովանավորում էր այս տեսակի ավազակին: Երկուսի դիակներն ևս թաղվեցան իրանց ապարանքների մոխիրի ներքո: Ապստամբների պարագլուխներից մեկը եղելեմ ես, իսկ մնացյալները այդ թշվառներն են, որ այստեղ կանգնած են: Այժմ թող արդարադատ թագավորը բարեհաճի մեր արժանավոր պատիժը տնօրինել:
         — Դուք ոչինչ պատժի արժանի չեք, — պատասխանեց թագավորը լի վրդովմունքով: — Հանցավորը յուր պատիժը կկրե, երբ ես կվերադառնամ աղոթելուց:
        Մեծ վեզիրի դեմքը գունաթափվեցավ: Թագավորը անցավ:
 
Րաֆֆի, Երկեր, հատոր առաջին, Երևան, 1983, էջ 410-427:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 732988
  • Բոլոր այցելուները: 54063
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 301
  • Ձեր IP-ն: 3.84.243.246
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52