Գալիք միջոցառումները

You are here

Ի՞նչով ենք արդարանում

Մեզանից  ո՞րի  հետ  չէ   պատահել  աշակերտության  ժամանակ,   երբ վարժապետը  նկատել  է  մեր  այս  և այն   անկարգությունը,  ասելով.
     - Արշակ, անպիտա՛ն, ի՞նչու ես այդպես անում է   ։ Արշակը պատասխանել Է,
     -  Վարդապե՛տ,     աստված    վկա,   ես մենակ չէ,     Արամն  Էլ     Էր անում..                                                              
      Արշակը՛ Արամի՚ն   մատնելու  դիտավորությամբ  չէ  հայտնում     նրա անկագությունը,   այլ  կամենում  Է  ցայց  տալ,  թե     ինքը  ընկեր     ունի,
ինքը միայն չէր անկարգ,   կամենում  Է   դրանով  արդարանալ...
      Կարծես,   միևնույն սովորությունը մենք ուսումնարանից բերել ենք մեզ հետ և կյանքի մեջ: Երբ մեզ նկատում են, թե դու այս կամ այն թերություններն ունես, մենք իսկույն ցույց ենք տալիս ուրիշինը՝ ասելով՝ տե՛ս ահա՛ նա էլ միևնույն թերություններն ունի, և դրանով արդարանում ենք
      Կարծես, միևնույն սովորությունը տարածվել Է մեր ամբողջ ազգի, ամբողշ դասակարգերի վրաւ Դուք փորձեցեք մեր եկեղեցականներին ասել, «Սրբազան հայրե ր, ձեր վարմունքը չէ համապատասխանում ձեր կոչմանը. դուր Քրիստոսի աշակերտներ եք, պետք, է նրա նման անարատ և անձնազոհ լինեք, պետք է ժողովրդին առաջնորդեք դեպի բարություն և բարոյական ուղղություն և այլն»։ Տեսա՛ր, մինը պաշտպան հանդիսացավ և քո առջև գնելով կաթոլիկ կղերը սկսեց՛ նկարագրել նրանց անբարոյականությունները, ասելով.
   - Նայի՛ր, նրանք էլ միևնույնն են անում, ինչո՞ւ եք մեղադրում մեր եկեղեցականներին․․․
     Դուք փորձեցեք ասել, թե մեր վաճառականներն անազնիվ կերպով են վարում իրանց առևտուրը։ Իսկույն ձեզ ցույց կտան հույներին և հրեաներին    ասելով.
     - Տեսե՛ք, նրանք ավելի վատ են վարվում։
      Մի խոսքով՝ ինչ որ մեր մեջ վատ է,  անրարոյական Է, անազնիվ Է, վնասակար է՝ ներելի է, որովհետև օտար ազգերի մեջ էլ գտնում  ենք միևնույն հատկությունները։ Բայց  արդյոք ուշադրություն դարձնում ենք ՛օտար ազգերի ունեցած այն առավելությունների, այն լավ կողմերի վրա, որ մենք չունենք, որոնցից մենք զուրկ ենք։

                      ***                
          Մենք մեզ արդարացնում ենք և մի տեսակ մխիթարություն ենք զգում,  երր  օտարների մեջ էլ գտնում ենք մեր պակասությունները։
          Կույրը նույն մխիթարություն է զգում, երբ տեսնում է մի ուբիշ կույրի ուրախանում է, որ ինքը մենակ չէ։ Չարագործի խիղճը մեղմանում է, եթե իրանից թշվառին է Հանդիպում։ Այդ առաշ է գալիս այն ցանկությունից, որ մարդ կամենում է ամեն ինչ խավար տեսնել, որ յուր սևությունը չերևա․․․․․

 
Րաֆֆի, երկեր, հ I, Երևան, 1983թ․ էջ 467-468:
 

 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1102924
  • Բոլոր այցելուները: 82810
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 312
  • Ձեր IP-ն: 34.204.183.113
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52