Մի անգամ երազում, ես հարցազրույց վերցրի Աստծուց:
-Դու ուզու՞մ ես հարցազրույց վերցնել ինձանից, -Աստված հարց տվեց ինձ:
-Դու ունե՞ս ժամանակ,- հարց տվեցի ես: Աստված ժպտաց:
-Իմ ժամանկը հավերժությունն է, ինչպիսի՞ հարց էիր ուզում տալ:
-Ի՞նչով է մարդ քեզ ավելի շատ զարմացնում:
Եվ Աստված պատասխանեց՝
-Նրանք ձանձրանում են մանկությունից և շտապում են մեծանալ, իսկ հետո կրկին երազում են մանկանալու մասին: Նրանք կորցնում են առողջություն, փող վաստակելու , իսկ հետո փողը ծախսում են առողջությունը վերականգնելու համար: Մարդիկ այնքան շատ են մտածում ապագայի մասին, որ մոռանում են ներկան և ապրում են ապագայով և ոչ թե ներկայով: Նրանք ապրում են այնպես, կարծես չեն մահանալու, բայց մահանում են այնպես, կարծես երբեք չեն էլ ապրել: Նրանք հաճույքով հավատում են քարոզած ստին և ոչ թե անբնական ճշմարտությանը:
Նրա ձեռքը վերցրեց իմ ձեռքը և մենք որոշ ժամանակ լռեցինք, ապա ես Աստծուն հարցրեցի՝
-Որպես ծնող, դու կյանքի ինչպի՞սի դասեր կտայիր քո երեխաներին, որ նրանք սովորեն:
-Թող իմանան, որ չի կարելի ստիպել, ինչ –որ մեկը սիրի իրենց, այն ամենը ինչ կարող են անել՝ թույլ տալի լինել սիրելի: Թող իմանան, չի կարելի համեմատվել ուրիշի հետ, յուրաքանչյուրը ունի իր ուղին: Թող սովորեն և սովորեցնեն ներել: Թող իմանան, հարազատի սիրտը կոտրելու համար բաարար է ընդամենը մի քանի վայրկյան, իսկ այն բուժելու համար տարիներ են պետք: Թող իմանան, հարուստ չէ այն մարդը, ով շատ ունի, այլ նա, ով բավարարվում է քչով: Թող իմանան, որ կան իրենց շատ սիրող մարդիկ, ուղակի նրանք չեն սովերել արտահայտել իրենց զգացմունքները: Թող իմանան, որ երկու մարդ կարող են նայել նույն բանին և տեսնեն տարբեր ձև: Թող իմանան, որ մեկը մյուսին ներելը բավարար չէ, պետք է կարողանան ներել իրենք իրենցն: Թող իմանան, պետք չէ պայքարել այն բանի համար, որ արդեն խավարում է, բայց պետք է ձգտեն պահպանել այն ինչը թանկ է, և պետք չէ նետվել փրկելու այն, ինչը կարող է փրկված լինել:
-Շնորհակա′լ եմ , քո տրանադրած ժամանակի համար, -երկչոտ ասեցի ես :Կա՞ ինչ- որ բան, որ դու կցանկանայի փոխանցել քո զավակներին:
Աստված խորհեց , ապա ասեց.
-Ես կանգնած եմ Ձեր սրտի կողքը և թակում եմ: Ես Լույս եմ, բայց դուք չեք տեսնում ինձ: Ես ՈՒղին եմ, բայց դուչ չեք հետևում ինձ: Ես Ճշմարտությունն եմ, բայց դուք չեք հավատում ինձ: Ես Կյանքն եմ, բայց դուք չեք փնտրում ինձ: Ես Ուսուցիչ եմ, բայց դուք չեք լսում ինձ: Ես Աստված եմ, բայց դուք չեք մեղանչում իմ առաջ: Ես ձեր ամենալավ ընկերն եմ, բայց դուք չեք սիրում ինձ: Եթե դուք երջանիկ չեք, մի մեղադրեք ինձ:
Ես լսում էի Նրան, իսկ սիրտս պոկվում էր իմ կրծքից:
-Աստված, քանի՞ անգամ եմ քեզ դավաճանել:
-Որդյակս, ա~խ թե իմանայիր ինչքա՞ն եմ քեզ սպասել:
-Աստվա′ծ, ես արժանի չեմ քո սիրուն:
-Որդյա′կ, դու կանգնած ես բաց դռների առջև:
-Աստվա′ծ, ես քո լքված, փոքրիկ մատուռն եմ:
-Որդյա′կ, ես քեզ ոչ ոքի չեմ տա:
Մենք լռեցինք, որոշ ժամանակ, ապաԱստված հարցրեց ինձ.
-Բավարարվա՞ծ ես որդյակ իմ, ես լույս սփռեցի՞ քո հարցերի վրա:
-Այո, -ասեցի ես նրան: Ես ուժ էի ցանկանում, բայց կյանքը ինձ դժվարություններ տվեց, որ ես ուժեղ դառնամ: Ես իմաստնություն էի ցանկանում, բայց կյանքը ինձ խնդիրներ տվեց լուծելու համար: Ես խնդրում էի թռչելու հնարավորություն, բայց կյանքը ինձ խոչընդոտներ տվեց հաղթահարելու համար: Ես խնդրում էի հարստություն, բայց կյանքը ինձ տվեց ուղեղ և մկան աշխատելու համար: Ես սեր էի ցանկանում, բայց կյանքը ինձ տվեց մարդկանց, որոնց կարողացա օգնել խոչընդոտներ հաղթահարելու համար: Ես բարորություն էի ցանկանում, բայց կյանքը ինձ հնարավորություններ տվեց: Ես չստացա այն ինչ ցանկանում էի, բայց ես ձեռք բերեցի այն, ինչ հարկավոր է:
Աստված ժպտաց, - Եվ հետո, հիշի ամենակարևորը: Ապրի′ր առանց վախի, քաջությամբ դիմավորի բոլոր խոչընդոտներն և ապացուցի, որ դու կարող ես հաղթահարել: Մի′ գնահատիր մարդկանց իր ընկերներով, այլ նրանով, թե ինչպիսին են հենց իրենք իրականում: Գնահատի′ր այն, ինչ քեզ համար թանկ է: Կյանքում ամեն ինչ արա որ սիրես, որպեսզի սիրես այն..ինչ դու սիրում ես: Այլապես կսիրես միայն այն, ինչ ունես: Եվ փոխանցիր նրանց, ոքվեր իմ կարիքն ունեն: Թող իմանան, ես այստեց եմ նրանց համար…Հավտիտյանս:
Enigma Interview with god
Երգը կարող եք լսել ներքոհիշյալ հղումով՝