You are here

Ճանճը

Ամեն մարդ գիտե, թե ի՞նչ ողորմելի բան է ճանճը, նա այնքան հիմար է, որ ինքն իրան խրվում է սարդի ոստայնի մեջ, և այնքան անզոր Է, որ չէ կարողանում կտրատել յուր որոգայթի ամենաթույլ թելերը: Այնտեղ մնում Է և բզբզալով՝ հույս ունի, թե կազատվի: Հանկարծ դուրս է գալիս վեհափառ սարդը և բռնելով յուր որսի շլնքից սկսում Է արյունը ծծե… և մի քանի ժամից հետո տեսնում ես, բզբզոցը կտրվեցավ, և ողորմելի   կենդանու  պաճուճապատանը   քարշ  ընկավ   ոստայնի   թելերից։

Չնայելով որ ճանճն այս աստիճան ողորմելի Է, այսուամենայնիվ մեր լեզվի մեջ վայելում Է մի նշանավոր առած, «ճանճը թեև ոչինչ Է, բայց մարդկանց սիրտը պղտորում Է»։ Եվ, իրավ, տեսնում ես դու հանդարտ, քեզ հասար նստած ես, նրա հետ գործ ունենալու ցանկու­թյուն չունես, բայց նա լրբաբար թռչում է, երեսիդ, աչքիդ, քթիդ, ականջիդ մի լավ ծրտում է ու փախչում։ Դու առջևդ կերակուր ես դրած, լավ ախորժակով ուտում ես կամ պատրաստել ես ուրիշին ուտեցնելու համար, հանկարծ նա բզզալով գալիս է ու մեջն է ընկնում, մուռտառում է և սիրտդ պղտորում,,,

Ճանճը զարմանալի հատկություններ ունի, նա լիրբ Է, անամոթ Է և հանդուգն Է։ Հազար անգամ քշես, դարձյալ չի ամաչի, դարձյալ կգա և քթիդ ծայրին կնստի։ Յուր շահերը որոնելու համար, յուր փորը կշտացնելու համար ճանճը խտրություն չէ դնում ոչ մի առարկայի, նա ամեն բանի վրա ելնում է և ամեն բանից նյութ է ծծում։ Նա ընտրություն չունի, տեսար, մի քանի րոպե առաջ շաքարի քաղցրություն էր վայելում,  իսկ   այժմ   աղբի   վրա   է   նստած  և  նրա   նյութն   է  ծծում…

Բայց ավելի զզվելի են այն ճանճերը, որոնք զոյիլներ, կծոտողներ և վայրահաչներ են կոչվում, որոնք ամեն բանի մեջ երևում են և ամեն տեղ մտնելով   ամեն բան մուռտառում են և մարդու սիրտ պղտորում…

 

«Երկու չարյաց փոքրագույնն է ընտրելու», դա մի առած է, որ կրկնվում է ամեն մի հայ մարդու բերանում, որովհետև մեր բնավորու­թյան հատկանիշն է։

Ի՞նչ է նշանակում։

Ես կպատմեմ ձեզ մի անցք, և դուք, գուցե, կհասկանաք այդ առա­ծի նշանակությունը։

Պարսկաստանում երկու եղբայրներ կային, որոնց երկուսն էլ գե­րիներ   էին,   և   ամեն   մեկը   ծառայում  էր  առանձին   աղայի  մոտ,   մի   անգամ   ինձ   պատահեց   լսել   նրանց   մեջ   մի   այսպիսի   խոսակցություն։

—    Տանջվում եմ, եղբա՛յր, տանջվում եմ,— ասաց երեցը,— ուզում եմ թողնել այդ անպիտան ծառայությունը և մի կտոր ազատ հացի հա­մար մտածել։             

—    Ի՞նչու, ի՞նչ կա,– հարցրուց կրտսեր եղբայրը։                                       

—    Էլ ի՞նչ պիտի լինի, մի րոպե հանգստություն չունեմ, մաշվեցա, տրորվեցա աղայի ձեռքից, և ոչ մի վարձատրություն չկա։

—     Ապա իմ ջանը քա՞ր է,— պատասխանեց կրտսեր եղբայրը,— դու փառք տուր աստծուն, որ դեռ կենդանի ես մնացել, քո աղան թեև շատ է չարչարում, բայց չէ սպանում, իսկ ես էսօր-էգուց հոգիս տալու վրա եմ։                                                                                          

—    Միևնույն է, ինձ էլ կհասնի մեռնելու  ժամը,— պատասխանեց երեցը։

—    Ո՛չ, քո վիճակն ավելի լա՛վ է իմից, դու համբերիր, մի՛, հուսա­հատվիր,  աստված ողորմ ած է։

Երկու եղբոր գանգատները լսեց մի մոլլա և կանգնելով՝  խրատա­կան կերպով  ասաց կրտսեր եղբորը,   որ բողոքում էր բռնության  դեմ:

—    Որպես երևում է, դու գերի ես, բայց իրավունք չունես գան­գատվել վիճակիդ դեմ, քանի որ քո երեց եղբոր աղան ավելի բռնակալ է, քանի որ նա  ավելի շատ է տանջում։

Մոլլայի խոսքը կիսատ թողեց մի երիտասարդ, որ բաբիների աղանդավորներից էր, և հանկարծ վրա հասնելով բռնեց նրա օձիքից և ասաց,

—Է՜յ մոլլա, էդ ինչե՞ր ես խոսում, էն՛քան Ղորան ես կարդացել, որ խելքդ ցնդել է։ Ի՞նչ է նշանակում, թե մեկի աղան շատ է տանջում, իսկ մյուսինը փոքր, և այս պատճառով վերջինը պետք է լռե և չմտածե յուր հանգստության համար։ Ստրկությունը դարձյալ կմնա ստրկու­թյուն թե՛ մեծ եղբոր և թե՛ փոքր եղբոր վերաբերությամբ, բանը տանջանքի չափի մեջը չէ, այլ ստրկության գաղափարի մեջն է՝ թե՛ մեծ և թե՛ փոքր չափով լիներ տանջվածը։ 

—    Երկու չարյաց փոքրագույնն է ընտրելու,— ասաց մոլլան և հե­ռացավ։    

                                                                                                                     

Դեռ հոդվածս չէի վերջացրել, մեկ էլ տեսնեմ՝ բառերը մինը մյուսի հետևից մրոտվում  են։ Ի՞նչ էր պատճառը։ Դու մի՛ ասիլ, մի ճանճ անզգուշությամբ  ընկել  էր գազամարիս   մեջ,   և  գրչիս   սրածայր   երկաթը խրվելով նրա սրտի մեջ՝ դուրս էր քաշել սև թանաքի միջից, և ես չնկա­տելով այդ՝ այնպես գրում էի։

Երբեմն ամենաչնչին առարկաները մարդու խորհրղածոլթյան նյութ են դառնում, ես էլ ակամայից սկսեցի նրա վրա մտածել, թե ի նչ բան է ճանճը։

«Ախար ի՞նչ գործ ունես թանաքամանիս մեջ, հիմա ր,— ասում եմ ինձ ու ինձ,— որ այնտեղ խեղդվես, և վերջը գրչիս ծայրին ցցվելով, տողերս մուռտառեսա։

 

Րաֆֆի, Երկեր, հ.1, Երևան, 1983 թ., էջ 465-467:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1415463
  • Բոլոր այցելուները: 102052
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 327
  • Ձեր IP-ն: 18.206.177.17
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52