Խաչքարեր

You are here

ԲԱՆԱՎԵՃ ՀԱՆՈՒՆ ԱՊԱՍՏԱՆԻ

    Բուդդայական տաճարում կարող էր ապաստանել յուրաքանչյուր թափառաշրջիկ վանական, եթե կարողանար այնտեղ արդեն ապաստանածներից մեկի հետ բանավիճել բուդդիզմի թեմաներով և հաղթել:
        Ճապոնիայի հյուսիսում գտնվող մի տաճարում երկու վանական եղբայրներ էին ապրում: Ավագ եղբայրն ուսյալ էր, իսկ կրտսերը` հիմար ու միաչքանի:
      Մի անգամ թափառական մի վանական ապաստան է խնդրում` բանավեճի հրավիրելով ուսյալ եղբորը: Բայց քանի որ նա օրվա ընթացքում շատ էր հոգնել, կրտսեր եղբորն է ուղարկում իր փոխարեն` ասելով.
    - Գնա և անխոս բանավեճ առաջարկիր:
      Թափառաշրջիկն ու երիտասարդ վանականը մտնում են տաճար, նստում դեմ դիմաց: Կարճ ժամանակ անց եկվորը դուրս է գալիս ու ասում ավագ եղբորը.
    - Կրտսեր եղբայրդ հրաշալի տղա է. Նա ինձ հաղթեց:
     -Ինչպե՞ս,- զարմանում է ավագ եղբայրը:
    -Այսպես. Սկզբում ես բարձրացրեցի մեկ մատս` խորհրդանշելով պայծառակերպված Բուդդային: Ի պատասխան դրա` նա բարձրացրեց երկու մատը` ցույց տալով Բուդդային և նրա ուսմունքը: Այդժամ ես բարձրացրեցի երեք մատս` ի նշան Բուդդայի, նրա ուսմունքի և հետևորդների ներդաշնակության: Դրան ի պատասխան` նա քթիս տակ թափահարեց սեղմված բռունցքը`կամենալով ասել, թե նրանք բոլորը նույն գիտակցությունից են ծագում: Ես ինձ պարտված ճանաչեցի և այդ պատճառով հեռանում եմ այստեղից:
     Թափառականը գնում է: նրա հետևից դուրս է վազում կրտսեր վանականը:
    -Ո՞ր է էն անպիտանը,- շնչակտուր հարցնում է նա եղբորը:
    - Ւնչպես հասկացա` դու նրան հաղթել ես:
     - Դեռ չեմ հաղթել, նոր եմ սևը տալու:
      -Ինչո՞ւ:
   - Հազիվ էինք նստել, երբ նա բարձրացրեց մի մատը` անամոթաբար ակնարկելով, թե ես միաչկանի եմ: Բայց քանի որ մեր հյուրն էր, որոշեցի հետը քաղաքավարի վարվել և բարձրացրեցի երկու մատս` գոհունակություն հայտնելով այն բանի համար, որ նա երկու աչկ ունի: ԵՎ այդ ժամանակ այդ անամոթ սրիկան բարձրացրեց երեք մատը`ցույց տալով, որ մենք երկուսով ընդամենը երեք աչք ունենք: Այստեղ ես կատաղեցի և բռունցքս սեղմած` ուզում էի մի լավ ջարդ տալ, բայց նա շուռ եկավ ու փախավ:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 934012
  • Բոլոր այցելուները: 68693
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 306
  • Ձեր IP-ն: 3.227.233.78
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52