Խաչքարեր

You are here

Զվարթնոցի սեպագիր արձանագրությունը

         1900 թվականի գարնան վերջին Խաչիկ Դադյանը պեղումներ է սկսում Զվարթնոցի տաճարում: Պեղումները (թեև ոչ մասնագիտական, և ինչ որ տեղ վնասակար) արդյունքները երկար սպասեցնել չեն տալիս: Այս մասին խոսք կլինի մեկ ուրիշ անգամ: Մոտ մեկ ամիս անց, հուլիսի 11-ին տաճարի հարավ-արևմտյան դռան մոտ գտնում են կոթող՝ սեպագիր արձանագրությամբ:  Քարի բարձրությունը կազմում էր 270 սմ, լայնությունը՝ 63 սմ, հաստությունը՝ 36 սմ: Արձանագրությունը բաղկացած էր 47 տողից: Կոթողի ներքին մասը հարմարեցված էր պատվանդանին ամրացնելու համար, սակայն պատվանդանը այդպես էլ չգտնվեց: Հանգամանք, որը հետազոտողներին թույլ տվեց ենթադրել, որ արձանագրությունը նախնապես այլ վայրում է կանգնեցված եղել, հետագայում են տեղափոխել Զվարթնոց: Մասնավորապես Բ․ Պիոտրոսվսկին, նկատի ունենալով արձանագրության տեսքստը, կարծիք հայտնեց, որ արձանագրության նախխնական տեղը եղել է  Կարմիր բլուրի հանդիպակաց  մասում, Հրազդանի աջափին: Որպես կանոն  նման բովանդակությամբ սեպագիր արձանագրությամբ  քարերը տեղադրվել են ջրանցնքների ակունքներին մոտ, կամ էլ այն հատվտածներում, որտեղ շիրանարարության ամենադժվար հատվածն է եղել:
          Խաչիկ Դադյանը, ըստ արժանվույն գնահատելով գտածոյի կարևորությունը, շտապում է լուսանկարը և էստապաժը ուղարկել Ս․ Պետերբուրգ՝ Կայսերական հնագիտական հանձաժողովին,  Մոսկվա՝ անվանի սեպագրագետ Նիկոլսկուն, Բեռլին՝ Լեման-Հաուպտին: Սեպագիր արձանագրությունը կարճ ժամանակահատվածում արժանանում է գիտական շրջանակների ուշադրությանը: Վերծանությամբ հանդես են գալիս ժամանակի նշանավոր սեպագրագետները՝  Կ․ Բասմաջյանը, Հ, սանտալճյանը, Լեման-Հաուպտը, խորհրդային տարիներին Մելիքիշվիլին:
          Վերծանությունը ցույց տվեց, որ արձանագրությունը պատկանում է Վանի թագավորության գահակալ Ռուսա 2-րդին, որը թագավորել է մ.թ.ա 685-645թթ: Ռուսա 2-րդը, թերևս Վանի թագավորության վերջին շրջանի պատմության առավել աչքի ընկնող դեմքն էր: Նրա օրոք զգալի աշխուժություն է նկատվում Վանի թագավորության թե՛ արտաքին և թե ներքին քաղաքականությանբնագավառում: Հենց Ռուսա 2-րդն է, որ Արարատյան հարթավայրում հիմնում է Թեյշեբաինի քաղաքը  (Կարմիր բլուր):
       Այս արձանագրությունից էլ իմանում ենք, որ Ռուսա 2-րդը Կուարլինի վայրում խաղողի այգիներ է տնկում, Իլդարունի գետից ջրանցք անցկացնում: Արձանագրության վերծանություը ըստ Մելիքիշվիլու:
         «Խալդ աստծուն, իր տիրոջը, այս արձանագրությունը Ռոլսա Արգիշտորդին կանգնեց֊րեց: Խալդի զորությամբ Ռոլսա Արգիշտորդին ասում է — Կուարլինի դաշտի հողերը մշակված չէին, այնտեղ ոչինչ չկար, Խալդ աստվածը հրամայեց, ես այս խաղողի այգին տնկեցի։ Հրամայեցի պատտրաստել դաշտեր ցանքսով մրգատու. այգիներ (տնկել)  ձեռնարկեցի այնտեղ  քաղաքի շինութան: Իլդարունի  գետից  ջրանցք բերի Ումեշինի անվամբ ): Երբ (որևէ մեկը) ջ րանցքով ոռոգի (հարկադրի ոռոգել) որևէ  բան Ռուսա թագավորի այս դաշտում, թող մի այծ մորթվի  Խլդ աստծու համար, մի ոչխար զոհաբերվ (դաձյալ) Խալդ աստծուն, մի ոչխար՝ Թեյշեբ աստծուն»  մի  ոչխար՝ Շիվին աստծուն, SEXADIE ANIGU  աստծուն: . Եթե ջուրր esia suili թող մի այծ մորթվի Խալդ աստծու hամար,  մի ոչխար զոհաբերվի (դարձյալ) Խալդ աստծուն , մի ոչխար Թեյշեբ աստծուն» Շիվին աստծուն, SEXADIE ANIGU  աստծուն :
      Ռուսա Արգիշտորդին, հզոր թագավորը, մեծ թա գավոբը, տիեզերքի թագավորը, Բիայնա երկրի թագավորը, թագավորաց թագավորը, Տոսպ (Տուշպա ) քաղաքի իշխանը։ Ռուսա Արգիշտորդին ասում է, ով որ այս արձանագրությունը ոչնչացնի, ով ջարդի, որ տեղից հանի, ով  հողի մեջ թաղի, ով ջրի մեջ գցի, ով  այլոց ասի  «ես եմ կանգնեցրել», ով որ անունս ջնջի՝ իր անունր դնի, լինի նա Բիայնա երկրի (բնակիչ), կամ թշնամի երկրի (բնակիչ), թող Խալդ, Թեյշեբ, Շիվին աստվածներր, (բ ոլոր ) աստվածները չթողնեն (մնա) երկրի վրա ոչ անունը, ո չ ընտանիքը (տոհմր ), ոչ սերունդը»։
        Արձանագրության մեջ հիշատակված Իլդարունի գետը՝ Հրազդանն է: Իսկ Կուարլինն ըստ Նիկոլայ Հովհաննիսյանի ընդգրկել է Հրազդան գետի աջափնյա գոտին՝ Կարմիր բլուրից մինչև Էջմիածին ընկած հատվածը:
         Անվանի սեպագրագետներից Հովհաննես Կարագյոզյանը այն կարծիքն է հայտնել, որ  տեղանվանումը սխալ է ընթերցվել: այն պետք է լինի ոչ թե Կուարլինե, այլ Կուարթուն, որից և կ>ծ>զ անցումով ծագում է նախնական Զուարթուն տեղանունը, որն էլ իր հերթին հոգնակիակերտ «ք» ածանցով դառնում է Զուարթունք, սեռական հոլովով՝ Զվարթնոց: 
 
 
Օգտ․ գրակ․
Г. А. Меликишвили, УРАРТСКИЕ КЛИНООБРАЗНЫЕ НАДПИСИ, Москва, 1959
Յ․ Կարագյոզյան, Սեպագիր տեղանուններ, Երևան,  1998թ․
Ղաֆադարյան Կ., Զվարթնոց, ՊԲՀ, Երևան, 1959, N 2:
Арутюнян Н.Биайнили (Урарту), Ереван, 1970:
 
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 970055
  • Բոլոր այցելուները: 72174
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 302
  • Ձեր IP-ն: 110.87.40.240
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52