Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ծովակի սեպագիր արձանագրությունը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

         Արձանագրությունը, որը փորագրված է Ծովակ գյուղի արևմտյան մասում վերբարձրացող բնական քարաժայռի վրա, հայտնաբերել է Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը 1883 թվականին: Այն ժամանակ գյուղը կոչվել է Զաղալու, ինչի պատճառով գրականության մեջ առավել հայտնի է Զաղալուի արձանագրություն անվամբ: 1883 թվականի հունվարին Արարատ ամսագրին ուղարկած նամակում Սմբատյանցը գրել է:
            Քաջ իմանալով որ սիրելի են ընթեցողաց ամսագրոյդ նորանոր տեղեկութիւնք, նամաւանդ Հայրենեաց վերաբերեալք, փութամ ահա և մի նոր Բևեռաձև 9 տողանոց արձանագրութեան օրինակ` յօդուածսոյս հետ միասին հասցնել խմբագրութեանդ ի տպագրութիւն, որ գտնուած է Նոր- Բայացիտ գավառի Զաղալու Հայաբնակ գիւղի մօտ եղած քարափան վերայ, տիրացու Աղեքսանդր Մխիթարեանի տան մօտ, որոկ միջոցաւ և արջանագիրիս տեղն իմացայ: Թէ և ցարդ գտածս Բևեռաձև արձանագրութիւնք թուով 11 են (5-յԱրմաւիր, 1-ն ի Ցօլակերտ, 1-ն յԷլառ, 1-ն յԱդամխան, 1-ն յԱլիչալու, 1-ն Մարմաշեն, և վերջինս Զաղալու), դեռ չեն բացատուած, որ լոյս և օգուտ տային ազգային կամ ընդհանուր պատմութեան, բայց ժամանակիս հնագիտաց տաժանակիր աշխատութեանց նայելով, և հնագիտութեան մէջ մրցմանց, յուսալի է, որ ,ի օր այս արձանագրութիւնքն պսակեն բազմաշխատ հնագիտաց ջանքն ու վաստակն, և լոյս ու փայլ տան Հայաստանի պատմութեանն ու աշխարհագրութեանը:
        Արձանագրությանը ընդօրինակված տարբերակը Սմբատյանցը ուղարկում է նաև անվանի հայագետ Քերովբե Պատկանյանին: Վերջինիս խնդրանքով Սմբատյանցը նորից նույն թվականի ամռանը լինում է Զաղալու գյուղում և կրկին ընդօրինակում այն: Սակայն ինչպես ինքն է նշում, տեղի անհարմարության պատճառով չի կարողանում լուսանկարել:
       Սմբատյանի ընօրինակած տարբերակը Արարատ ամսագրում հրատարակվում է 1983 թվականին 3-րդ համարում:
       Սևանի ավազանի  հուշարձանները հետազոտության ժամանակ Ծովակ է այցելում նաև անվանի հնագետ Իվանովսկին, որը ևս կրկնօրինակում է արձանագրությունը, ուսումնասիրում շրջակայքը:
Նկարում Իվանովսկին է արշավախմբի հետ
        Արձանագրության վերծանման անհաջող փորձ է անում Նիկոլսկին: Նրան հաջողվոմ է կարդալ  միայն առանձին բառեր,  ենթադրելով, որ արձանագրությունը պատկանում է Արգիշտիի որդուն՝ Սարդուրի երկրորդին: Արձանագրության վերծանմամբ հետագայում զբաղվում են նաև մի շարք սեպագրագետնետ, Սեյսը, Սանտալճյանը, Մեշանինովը և այլք:
Ստերև ներկայացվում է սեպագրության վերծանությունը ըստ Մելիքիշվիլու:
 Вестник древней истории, 1953 г., № 4, стр. 201-202.
տառադարձությունը
վերծանությունը, 
Бог Халди выступил (в поход) со своим оружием (?), победил он страну Аркукини. Сардури говорит: выступил я (в поход) (и) завоевал страну Аркукини. Дошел (?) я до страны Уртехини.
Величием бога Халди Сардури, сын Аргишти, царь могущественный, царь великий, царь стран, царь царей, правитель Тушпа-города.
 
Աստված Խալդին իր զենքով դուրս եկավ արշավի, նա հաղթե Արկիկունի երկրին: Սարդուրին ասում է` դուրս եկա ես արշավի և գրավեցի Արկակինի երկիրը: հասա մինչև Ուրտեխենե երկիրը:
Խալդգան զորությամբ Սարդուրին, Արգիշտիի որդին, հզորագույն արքա, , մեծ արքա, արքաների արքա, Տուշպա քաղաքի տիրակալ

 

 

 
 
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298965
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52