Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Թանահատի սեպագիր արձանագրությունը Էրեբունի թանգարանում

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

      Այս արձանագրությունը, որը ներկայումս ցուցադրության է ներկայացված Էրեբունի թանգարանում, հայտնաբերվել է 1975 թվականին Սյունիքի մարզի Արևիս գյուղի Թանահատ վանքում իրականացված պեղումների ժամանակ: Աեպագիրը փորագրված է եղելբ ազալտե քարակոթողի երկու երեսներին,սակայն քրիստոնեական դարաշրջանում նրա մի կողմի տեքստը,դժբախտաբար,համարյա ամբողջությամբ տաշվել է՝ խաչ քանդակելու նպատակով:
Արձանագրությունը բաղկացած է եղել 68 տողից, որից պահպանվել է 48: Սեպագրի վերծանությամբ առաջինը հանդես եկավ անվանի սեպագրագետ Նիկոլայ Հարությունյանը՝ 1979 թվականին: 
Գիտական տառադարձումը:
թարգմանությունը՝ 
1\Խալդի աստծուն, տիրոջը,
(2.)այս արձանագրված քարակոթողը Արգիշտին,
(3)Ռուսայի որդին,կանգնեցրեց
(4)հանունկյանքի։
(5)Թող լինի-Խալդի աստծու կողմից
(6)Արգիշտիին
(7)Ռուսայիորդուն,
(8)բարերություն(՞) ,ekurse (?) ,
(9)երջանկություն,կյանք,
(10)ուրախություն,մեծություն)
(11)ինչպես նաև իշխանություն
(12)ուժ (ու) կորով է
(13)Խալդի՝ աստծումեծությամբ...
( )մեկ օրում բռնագրավեցի... 
 
Հակառակ երեսը․
Թարգմանությունը՝
(1)Ներկայացավ իմառջև /․․․․․արքան/
(2.)Էթիուխիի,[վճարեց հարկը]
(3)երկրի։ Alii  քաղաքները
(4)լսեցին...տեղը,
(5)Alii զորքը
(6)ari biri այստեղ գերիներ
(7 )արեցին,տղամարդկանց,կանանց տարա։
(8)Քաղաքները հրկիզեցի, ամրոցները ավերեցի։
(9) istasie  (? )բոլորը միասին : 
(10) ճակատամարտ եղավ։ Ավագանին
(11)Ծուլուկոլ երկրի այնտեղից (*) 
(12)Իրդուա քաղաքի առջև ներկայացավ
(13) իմ առջև Զավզինու (արքային) ստրկացրի։
(14)Հարկ այնտեղ նշանակեցի  Խալդիաստծու
(15)մեծությամբայստեղ (՞)
(16)Արդիշտին,Ռուսայի  որդին,
(17)թագավոր Է հզոր,թագավորք Բիայնիլիի,
(18)կառավարիչը Տուշ-պաքաղաքի։ 
(19)Խալդի աստծու հրամանով
(20) Արգիշտին ասում Է Isini (?)
(21)UTU -ini nirhi sibi/..../
 (22)Ընթացա այս ճամփով
(23)դեպի  Ամուշա քաղաքը։ Տղամարդկանց,
(24)կանանց տարա Բիայնիլի։ 
(25)Արգիշտին ասում է
(26) Ով(իմ) անունը Ոչնչացնի,
(27)իրանունը  դնի, լինի (նա)
(28) բիայնիլցի, լինի
(29) թշնամի,թո՚ղ Խալդին,
30)Թեյշեբան,Շիվինին,(այլ) աստվածները,
(31)ոչանունը ,ոչ
(32)ընտանիքը,ոչ 
(33)սերունդը գետնի վրա
(34)չթողնեն։ 
 
Երկրորդ հատվածի թարգմանությամբ 1984 թվականին հանդես եկավ Վահան Գայսերյանը, որը փորձեց լրացնել Հարությունյանի առաջարկած թարգմանության մեջ առկա բացերը:: 
 
Ահա նրա առաջարկած վերծանությունը՝
 1) Ելավ  առջևս  թագավորը
(2)  Եթիույան,  երբ  ընթանում  էի
(3)  (իր ) երկիրը‘  Որոնք  քաղաքները  (քաղաքները  որոնք)
(4)  լսում  էին,  ուլ  (էին ) զոհաբերում։
(5)  Ովքեր ո ր  ( = որոնք)  կռվով
(6)  հինգ (?) հազար մարդ, մոտեցան,  պարտություն
 (7)  արեցի  ( = պարտության  մատնեցի),  տղամարդ, կանց,  կանանց  քշեցի,
 (8)  Քաղաքները  այրեցի,  ամրոցները  ավերեցի,
( 9 ) Ise  -ում  բոլորը  միասին
(10)  Կռիվ  եղավ,  դեպի-այնտեղ,
(11 )  դեպի.Նուլոլկու  արշավեցի։  
(12)  Իրդուայի-առջև  ելավ
 (13)  առշևս  թշնամական  ժո­ղովուրդը  հզոր,  ծառա  դարձրի,  
(14 )  հարկ  այնտեղ  դրեցի։  Խալդյան
 (15) մե ­ծությամբ  դեպի-այնտեղ  < արշավեցի > ։
 (16 )  Արգիշթե  Ռուսայ որդին
 ( 17 ) թագավոր  ( է )  հզոր,  թագավոր  Բիաինելեի,
 (18 )  իշխանը  Տուշպա  քաղաքի։
(19 )  Խալդյան  հրամանով
 (20)  Արգիշթեն  (ահա)  ինչ  (է  ասում).  (Այնու) հետև երբ-որ
 ( 2 1 )  Շիվինեից  ( Շիվինե)  աստծուց ni-ir -du si-bi /ne/
( 22 )  ընթա­ցա  այս  ճանապարհը,  ելա
 (23)  դեպի-Ամոլշա։  Տղամարդկանցով,
 (24 )  կա­ նանցով  դեպի֊Բիաինելե  վերադարձա։
 ( 2 5 )  Արգիշթեն  (ահա)  ինչ  է  ասում).
( 2 6 )  Ով  անուն(ս)  ոչնչա ց ն ի ...»
 
Երկու հեղինակների հոդվածները ամբողջությամբ  կարող եք կարդալ հետևյալ հղումներով`
Վ. Գայսերյան, Արգիտի II-ի Սիսիանի արձանագրությունը
 
 
 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298970
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52