Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Սեպագիրն սկսում է խոսել

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

         XIX դարի առաջին տարիներին Գերմանիայի Գյոթինգեն համալսարանական քաղաքում, տեղական լիցեյում դասավանդում էր հունարենի և լատիներենի ուսուցիչ
Գեորգ Ֆրիդրիխ Գրոտեֆենդը։ Նրան փեքր-ինչ տարօրինակ մարդ էին համարում, որովհետև սիրած զբաղմունքը ամեն տեսակ բառահանելուկներ ու ռեբուսներ լուծելն էր և այդ գործում նա  արտասովոր խելամտություն ու հնարագիտություն էր դրսևորում։ Բարե­կամները և ծանոթները Գրոտեֆենդի համար որոնում գտնում էին ամենախրթին առաջադրանքներ, բայց ոչ մի անգամ չէին կարողանում նեղը լծել նրան։  

         1802 թվականին այդ հանելուկասերի ձեռքն ընկավ Պերսեպոլսի տեքստերից մեկը, որի վերծանման վրա ապարդյուն գլուխ էին կոտրել բազմաթիվ գիտնականներ։ Առեղծվածային սեպաձև նշաններն այնպես շարժեցին նրա հետաքրքրությունը, որ նա չկարողացավ գիշերները քնել: Մի անգամ գարեջրատանը, որտեղ սովորաբար երեկոներն անց էր կաց­նում ընկերների հետ գարեջուր խմելով, Գրոտեֆենդը ոչ առանց պար­ծենկոտության  հայտարարեց,  թե  կկարողանա   կարդալ  սեպաձև գիրը։

           Բարեկամներն այդ հայտարարությունն ընդունեցին ուրախ թերահա­վատությամբ։ Սեպաձև գիրն այն ժամանակ ամենաուշագրավ պրոբլեմ­ներից մեկն էր, և բոլորին հայտնի էր, թե ինչպես անհաղթահարելիորեն դժվար է այդ գրի վերծանումը։ Նույնիսկ կային գիտնականներ, ովքեր պնդում էին, թե պրոբլեմն ընդհանրապես անլուծելի է։ XVIII դարի երկրորդ կեսին Պերսեպոլսում եղավ դանիացի գիտնական Քարսթեն Նիբուրը։ Նա արտանկարեց բազմաթիվ սեպաձև նշաններ, բայց և ոչ մեկը չկարողացավ կարդալ։ Չբերեց նաև գերմանացի Տիխսենի և դանիցի Մյունտերի բախտը, թեև նրանք բազմաթիվ դիպուկ դիտողություն­ներ արեցին։

        Ուստի զարմանալի չէ, որ գարեջրատանը ծիծաղ լսվեց, կծու խոս­քեր տեղացին։ Բոլորը գնահատում էին Գրոտեֆենդի ունակությունները, բայց ճանապարհը անմեղ ռեբուսի լուծումից մինչև սեպաձև գրի վեր­ծանումը, որի վրա ապարդյուն ճիգ էին թափել ականավոր մասնագետ­ները, շատ էր երկար։ Թերահավատների ծաղրը վիրավորեց Գրոաեֆենդին։ Նա առաջարկեց գրազ գալ, որին ընկերները սիրով համաձայնեցին։

       Ձեռնամուխ լինելով դժվարին խնդրին, Գրոտեֆենդը նկատեց, որ Պերսեպոլսից բերված արձանագրությունը բաժանվում է երեք հստակո­րեն սահմանազատված սյունակների։ Չլինի՞ այն պատճառով, որ ար­ձանագրությունն արված է երեք լեզվով։ Կարդալով հնագույնն գրողների երկերը, Գրոտեֆենդն ուսումնասիրել էր հին պարսկական պետության պատմությունը և գիտեր, որ մ. թ. ա. շուրջ 540 թվականին պարսից թագավոր Կյուրոսը նվաճել է Բաբելոնը։ Արձանագրությունը բերվել էր Պերսեպոլսից, ուստի վստահ կարելի էր ենթադրել, որ սյունակներից մեկը հին պարսկերեն լեզվով տեքստ է բովանդակում։ Բայց հատկապես ո՞րը։ Գրոտեֆենդը դատեց հետևյալ կերպ, պարսկերենը եղել է հաղթա­նակած ժողովուրդի լեզու, այդ պատճառով պետք է զբաղեցնի գլխավոր տեղը։ Այդ գլխավոր տեղը, անշուշտ, կենտրոնական  սյունակն Է։ Իսկ կողմնայիննե՞րը։ Հարկ էր ենթադրել, որ դրանք բովանդակում են ար­ձանագրության թարգմանությունը հպատակեցված երկու ամենամեծաթիվ ժողովուրղների լեզուներով։

         Ընդունելով այդ զարմանալիորեն պարզ և դրա հետ միասին դիպուկ հիպոթեզը, Գրոտեֆենգն ուշադրությամբ զննեց միջին սյունակի սեպաձև նշանները։ Շուտով նա նկատեց մի չափազանց բնորոշ առանձնահատ­կություն, որից էլ անմիջապես կառչեց։ Սեպաձև նշանների մեջ երկու անգամ կրկնվում Էր թեք գծիկով բաժանված, ուրեմն ինչ-որ բառ նշա­նակող գծիկների միևնույն խումբը կամ համակցությունը։ Իրեն հատուկ խորաթափանցությամբ Գրոտեֆենդը ենթադրեց, որ տեքստը հայտնում Է պարսից թագավորական տան ինչ-որ դինաստիական հաջորդականու­թյան մասին և որ երկու նման տեքստերը կարող են ենթադրաբար նշա­նակել թագավորական տիտղոս։                     Համաձայն այդպիսի ենթադրության, տեքստը կունենար հետևյալ տեսքը.

        Արքայի   անուն—արքա-Ա   անհայտ  բառ—արքայի   անուն—ար­քա— Ա անհայտ բառ— Բ անհայտ բառ։

        Ա անհայտ բառի նշանակությունը կարծես ինքնին թելադրվում Էր։ Ա տառով նշված սեպաձև նշանների այդ խումբն, անտարակույս, նշա­նակում Էր «որդի» բառը։ Այդ կերպ լրացված տեքստն այսպիսի տեսք ստացավ՛

        Արքայի  անուն-արքա-որդի—արքայի  անուն—արքա—որդի— Բ անհայտ բառ։

        Թագավորական տիտղոսի բացակայությունը նախադասության վերջ­նամասում (Բ անհայտ բառի դեպքում) խիստ բարդացնում Էր գործը։

         Ենթադրությունը, որ տեքստը թագավորներին թվարկում Է այն հաջորդականությամբ, որով նրանք գահակալել են, թվում Էր, թե սասան­ված Է։ Բայց Գրոտեֆենդը  տեղի չտվեց կասկածներին։ Նա դատեց հետև­յալ կերպ։ Եթե Բ անհայտ բառը (որն, անկասկած, ինչ-որ պարսիկի անուն է), ի տարբերություն նախորդ երկու անունների, թագավորական տիտղոս չունի, այստեղից պետք է հետևություն անել, որ.

         ա)  այն մարդը, որը կրել է այդ անունը, թագավոր չի եղել,

         բ) այդ մարդը եղել է երկու թագավորների ազգականը, որովհետև նրա անունը գտնվում է թագավորների անունների կողքին,

         գ) նա,  ինչպես որ այդ է վկայում երկու անգամ կրկնված «որդի» բառը, նրանց հայրն Է ու պապը։                                                                                                            

          Այդ դեպքում տեքստը պետք է նշանակի.

         Արքայի  անուն—արքա—որդի—արքայի  անուն—արքա—որդի– պարսիկի անուն։         

          Գրոտեֆենդը զգաց., որ գտնվում է ճիշտ ուղու վրա։ Եթե պարսից թավորների պատմության մեշ նրան հաջողվեր  գտնել դինաստիական մի այնպիսի իրավիճակ, որի դեպքում ինչ-որ պարսիկ, թագավոր չլինելով, ունեցել է, սակայն, որդի և թոռ, որոնք բազմել են թագավորական գահին, հարցը լուծված կլիներ։ Այդ դեպքում սեպաձև նշանների չկարդացված  խմբերը կարելի էր  փոխարինել պատմական անուններով։

          Գրոտեֆենդե սկսեց աչքի անցկացնել հին պատմիչների տեքստերը և գտավ որոնելի իրավիճակը։ Պարսիկ իշխան Վշատսպն ունեցել է Դարեհ անունով որդի, որը պարսից արքա է եղել մ. թ ա 523-ից մինչև 486 թվականները:  Իսկ Վշտասպի թոռը Դարեհի որդի Քսերքսեսը, որը հայտ֊ի է Հունաստանը նվաճելու իր փորձերով, գահակալել է մ.թ.ա. 486 թվականից մինչև 465 թվականը։ Հետևաբար, արձանագրության տեքստը վերջնականապես ընթերցվում էր այսպեսէ

        Քսերքսես արքա, որդին Դարեհ արքայի՝ որդու Վշտասպի։

         Իրականում այդ ամենն այնքան էլ հեշտ չէր, ինչպես որ այստեղ է պատկերվում: Թագավորների անունները Գրոաեֆենդը գտավ Հերոդոսի երկերում, որը դրանք մեջ էր բերել հունական հնչմամբ։ Սեպաձև յու­րաքանչյուր նշանի հնչակազմությունը որոշելու համար հարկավոր էր իմանալ, թե թագավորների անուններն ինչպես են հնչել հին պարսկերեն։

         Խնդրի լուծման բանալին Գրոտեֆենդը փնտրեց Ավեստայի պար­սիկների սուրբ գրքի տեքստում, որի լեզուն առավել մոտ էր հին պարս­կերենին։

         Վշտասպի անունն  այնտեղ գրվել է տարբեր ձևով (Հոշապ, Քիստապ, Հուստասպ, Վիշտասպ), սակայն Գրոաեֆենդը չափազանց խորաթա­փանց հետևությունների ճանապարհով կարողացավ վերծանել հին պարսկերեն սեպաձև գրի այբբենական ինը նշաններ։ Գերմանացի Լասենը, ֆրանսիացի Բյուոնուֆը և անգլիացի Ռաոլլինսոնը միայն երեսուն տարի անց, 1836 թվականին կարդացին մնացած այբուբենը։

 

Զենոն Կոսիդովսկի, Երբ արևը աստված էր, Երևան, 1987, էջ 9-11:

                                                                                                       

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 299008
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52