Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Error

Notice: Undefined variable: output in theme_marquee_block_scroller() (line 132 of /home/aregnapa/public_html/sites/all/modules/marquee_block/marquee_block.module).

Սալմանասար I-ի արձանագրությունը Ուրուատրիի մասին

       Մ․թ․ա․ XIII դարի ասսուրական աղբյուրները առաջին որոշակի տեղեկություննեն են տալիս Հայկական լեռնաշխարհի երկների մասին: Այդ տեղեկությունները գալիս են ասորեստանյան արքաների դեպի հյուսիս կատարած արշավանքների նկարագրություններից:
      Ինչպես հայտնի է Ասրոեստանի թագավոր Սալմանասար I-ի (1226-1243թթ․) արձանագրության մեջ առաջին անգամ հիշատակվում է Ուրուատրի տերմինը, այն երկրների միությոան անունը, որոնց դեմ ասսուրական թագավորը արշավանք էր կազմակերպում իր գահակալության առաջին տարիներին: 
         Արձանագրությունը պատմում է Ուրուատրի ընդհանուր անվան տակ միավորված ութ երկների հպատակեցնելու մասին․ դրանք գտնվում էին Վանա լճից հարավ-արևելեք ընկած լեռնոտ վայրերում՝ հավանաբար, Մեծ Զաբ գետի վերին հոսանքում:
        Սալմանասար I-ի արձանագրության մեծ ասված է՝ «․․․ըմբոստացան իմ դեմ ուրուատրիցիները․․․․ Ես բարձրացա դեպի նրանց հզոր լեռնաշղթաները, Խիմմե, Ուատկուն, Բարգուն (կամ Մաշգուն), Սալուա, Խալիլա, Լուխա, Նիլպախրի և Զինգուն՝ ութ երկներ և նրանց աշխարչհազորին ես հաղթեցի, նրանց 51 բնակավայր ես ավերեցի, հրկիզեցի, հափշտակեցի նրանց ունեցվածքը․․․Լեռների ծանր տուրքը ես հավիտյանս դրեցի նրանց վրա: Արիաննա քաղաքա․․․որը սկզբում ըմբոստացավ․․․այդ քաղաքը․․․․ես հաղթեից․․․: Այն ժամանակները ես Մուծրու երկիրը խոնարհեցրի իմ տիրակալ Աշշուրի ոտքերի տակ»:
 
Հայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Երևան, 1971, էջ 22-230:
 
      
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 412303
  • Բոլոր այցելուները: 34826
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 282
  • Ձեր IP-ն: 54.90.119.59
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52