Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ռուսա II-ի արձանագրությունը Գավառում

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

       Արձանագրությունը հայտնաբերել է անվանի հնագետ Թադևոս Ավդալբեգյանը 1927 թվականին Գավառի /այն ժամանակ կոչվում էր Նոր Բայազետ, ինչի պատճառով մասնագիտական գրականության մեջ շատ հաճախ հանդիպում ենք «Նոր Բայազետի սեպագիր արձանագրություն» ձևով) «Դարիգլուխ» կոչված վայրում իրականացված հնագիտական աշխատանքաների ժամանակ:  Ինչպես Ավդալբեգյանն է նկարագրում, շիրմաքարերի մոտով անցնելիս /Դարիգլուխը ժամանակի ընթացքում վեր է ածվել գերեզմանոցի/ նրա որդին` Մարտիկը մատնացույց է անում գետնի վրա մի ժեռ շիրմաքար` ասելով` «վրան գծեր կան, բայց հայերեն չեն»: Ավդալբեգյանը տեսնելով, հասկանում է, որ գործ ունեն սեպագիր արձանագրության հետ: Նա ենթադրում է, որ սեպագիրը ժամանակին գտնվելիս է եղել ամրոցի հյուսիսասյին պատի և միջնապատի հատման կետում որտեղից և տեղափոխվել և վեր է ածվել Սողոեյանների ընտանիքի  գերեզմանաքարի:
      Ահա հետազոտողի կողմից կազմած «Բերդիգլուխ» հնավայրի սխեմատիկ քարտեզը, որտեղ ցույց է տրված սեպագրը գտնելու վայրը` սբ Ստեփանոս մատուռից  քիչ հյուսիս:
       Ավդալբեգյանի կողմի հայտնաբերված սեպագիր արձանագրությունը իր վրա է սևեռում ուսումնասիրողների ուշադրությունը: Առաջինը անդրադառնում է Արտաշես Քալանթարը, իսկ երեք տարի անց`  1930 թվականին, մեծանուն լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը հրատարակում է «Նոր Բայազետի սեպագիր արձանագրությունը», փոքրածավալ, բայց խիստ արժեքավոր աշխատությունը,  որտեղ   բանասիրական մանսրազննին  քննությունից հետո վերջում ներկայացնում է սեպագրի թարգմանությունը:
Սեպագիրը փորագրված է խորանարդաձև բազալտի քարի վրա` երկու կողմերում` բաղկացած  է 8 տողից: Առաջին երեսին արձանագրված տողերը շարունակվում են երկրորդ երեսին:
Սեպագիր արձանագրության գիտական տառադարձումը /ըստ վերոհիշյալ աշխատության/
Թարգմանությունը`
1/ Աստված Խալդուն մեծին: Ռուսան 
2/ Սրադուրիյի որդին ասում է. թագավորին Վելիքուխ
3/ նվաճեցի, ստրուկ դարձրի, երկիրն ու վայրը ենթարկեցի 
4/ կառավարիչ այնտեղ կարգեցի, խալդական դռներըը
5/ պալատը խախտված վերակառուցեցի, հաստատեցի, անվանելով
6/Խալդ-քաղաք. Երկրին Բիայնին մեծ
7/ երկրին ամբողջ աշխարհին ի շահս Ռուսայի-Սարդուրիի որդու համար
8/ թագավորի հզոր, որը Բիայնական թագավոր է գրված:
 
        Արձանագրություից պարզ է դառնում , որ Ռուսա 2-րդը (մ.թ,735-714թթ)  գրավում է Վելիքուխի երկիրը ,  կառուցում քաղաք, անվանելով Խալդի: 
        Ներկայումս արձանագրությունը ցուցադրության է ներկայացված Գավառի երկրագիտական թանգարանում:
 
Օգտագործված գրականություն`
Գր. Ղափանցյան, Նոր Բայազետի սեպագիր արձանագրությունը, Երևան 1930:
Թադ. Ավդալբեգյան, Նոր Բայազեդի նորագյուտ սեպագիրը, Տեղեկագիր գիտության և արվեստի, 1929:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298973
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52