Խաչքարեր

You are here

Մեծամորից գտնված սեպագիր արձանագրությամբ գորտ-կշռաքարը

         Ք. ա II  հազարամյակի երկրորդ կեսով թվագրվող հնագիտական իրերի մեջ առանձնահատուկ հիշատակելի է Մեծամորից գտնված գորտ-կշռաքարը, որը կրում է Բաբելոնի քասիթական արքաների անուննեը: Այն պատրաստված է եղել ագաթից և սեպագրերով կրել է համառոտ արձանագրություն. «1 սիկղ. Ուլամ-Բուրիաշի` որդու Բուռնա-Բուրիաշի»:
        Քասիթական դինաստիան Բաբելոնում իշխել է Ք.ա. XVI-XII դարերում: Մինչև այդ` Ք.ա XVIII դարում Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան շրջաններից քասիթները արշավանք էին ձեռնարկել դեպի Բաբելոն.  մի շարք փաստեր ցույց են տալիս, որ քասիթներ բնօրրանը եղել է Հայկական լեռնաշխարհի հարավը (կամ հարավ-

արձանագրության գրչանկարը

արևմուտքը), որտեղից էլ ծավալվել է նրանց տիրապետությունը։ Թերևս դրանով են պայմանավորված Հայկական լեռնաշխարհի և քասիթական Բաբելոնի ջերմ հարաբերությունները Ք.ա. XVI-XIII դարերում, ոի առանձին դրսևորումներ գտնում ենք հնագիտական հուշարձաններում։

Արտակ Մովսիսյան,  Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը, Ե., 2003, էջ 177-718։ 

Ըստ Բիկերմանի Բուռնա-Բուրիաշը թագավորել է մ.թ.ա.1363-1335 թթ. /տե՛ս  Э. Бикерман, Хронология Древнегв мира, М. 1976, էջ 183/

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1007718
  • Բոլոր այցելուները: 75622
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 308
  • Ձեր IP-ն: 3.94.200.93
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52