Գալիք միջոցառումները

You are here

Լճաշենի սեպագիր արձանագրությունը

         Արձանագրությունը, որը փորագրված է անմշակ ժայռաբեկորի վրա, գտնվում է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի հյուսիս-արևմտյան եզրին` փոստատան հարևանությամբ (Խորհրդային տարիներին  վնասումից խուսափելու համար ներառվել է ծածկի տակ):  Արձանագրությունը գիտական հանրությանը հայտնի է դարձել Մ. Սմբատյանցի շնորհիվ` 19-րդ դարի 80-ական թթ.ին:
          1883 թվականին Արծավնիստից, Ծովակից (այն ժամանակ Ալիչալու, Զաղալու. այս գյուղերում Սմբատյանցը ևս երկու արձանագրություն էր գտել)  վերադառնալու ճանապարհին Լճաշենում (այն ժամանակ Օրդակլու) տեղացիներից հարց ու փորձ անելու ժամանակ տեղեկանում է գյուղի հյուսիսային կողմում առկա անհասկանալի գրերի մասին: Սմբատյանցը գնում է մատնանշված վայրը և հայտնաբերում սեպագիր արձանագրություն` բաղկացած 9 տողից:
 
Լճաշենի սեպագիր արձանագրությունը,  20-րդ դարի սկիզբ
         Սմբատյանցը ընդօրինակում է արձանագրությունը և ուղարկում «Արարատ» ամսագրի խմբագրությանը, որը և տպագրվում է 1883թվականի դեկտեմբերի համարում`  նամակին կից․
Դարձեալ մի նոր գիւտ Բեւեռագրոց
«Այս Հոկտեմբեր ամսին պաշտօնական գործով պատահելով Ծաղկաձորոյ (Դարաչիչակ) գաւառակի Օրդակլու (ի հնումն Պորտակ) անունով Հայաբնակ գիւղն՝ տեղոյն ԱրժԳրիգոր Քահանայի և Շնորհլավ երաժիշտ (հին եղանակովն( դպիր Կարապետի օժանդակութեամբն ամենահին բերցի աւերակաց մեջ և ծովեղերայ քարափանց վերա որոնելով կարողացանք գտնել գիւղի հիւսիսային ծայրին՝ Սևանա ծովո արևմտյան եզերքումն՝ ինն տեղ փոքրատառ բևեռագրովք արձանագիր անտաշ քարի վերա, որոյ օրինակն ահա գրութան հետ տամ խմբագրութեանդ ի տպագրութիւն հնախուցեից իբրև նոր նիւս մատակարարելով»:
 
 
«Արարատ» ամսագրում հրատարակված սեպագիր արձանագրության գրչանկարը
           Վերջում Սմբատյանցը նշում է, որ արձանագրության ևս մեկ կրկնօրինակ ուղարկել է սեպագրագետ Ք, Պատկանյանցին, սպասում է վերծանությանը և ցանկության դեպքում, կտրամադրի խմբագրությանը, հանդեսի էջերում տպագրելու համար:
Շուտով Քերովբե Պատկանյանը Սմբատյանցին է ուղարկում վերծանության իր տարբերակը՝
        Մերձեցայ հզօ զորութեան Աստուծոյն Խալդեայ, որ ետ զգաւառս Կուդայի ի պարգև զաւակացն Արգիստիսի: Պատարագօք մերձցայ առ Խալդի: Արգիստիս ասե՝ Առի զքաղաքն Կարու, իշխանին Կուտայ»:
             19-րդ դարի 90-ական թթ. վերջերին Հայաստան է ժամանում ժամանակի ամենանշանավոր սեպագրագետներից մեկը, Նիկոլսկին, որը ի թիվս այլ սեպագիր արձանագրությունների, ուսումնասիրում , կրկնօրինակում և վերծանում է Լճաշենի սեպագիր արձանագրությունը:

Սեպագիր արձանագրության գիտական տառադարձումը և վերծանությունը` ըստ  Մ. Նիկոլսկու
Խորհդրային տարիներին սեպագիր արձանագրության վերծանությամբ զբաղվել են Մելիքիշվիլն, Ն. Հովհաննիսյանը: Ըստ Մելիքիշվիլիի  արձանագրությունը ունի հետևյալ բովանդակությունը`
Գիտական տառադարձումը` ըստ Մելիքիշվիլիի:
Величием бога Халди Аргишти говорит: завоевал я страну города Кехуни. Дошел (?) я до города Иштикунив. Страна в šana сторону озера...
Аргишти, царь могущественный, царь страны Биаинили, правитель Тушпа-города.
Խալդ աստծո զորությամբ Արգիշտին ասում է. նվաճեցի ես Կեխունի քաղաքի երկիրը: Հասա մինչև Իշտիկունի քաղաքը: Քաղաքը sana-ում, լճի կողմը....:
Արգիշտի, հզոր թագավոր, Բիայնիլի երկրի թագավոր, տերը Տուշպա քաղաքի :
            Արձանագրության վերծանությունից պարզ է դառնում, որ այն պատկանում է Վանի թագավորության հզոր գահակալներից մեկին ՝ Արգիշտի Ա-ին, որը թագավորել է մ.թ..ա786-764թթ.: Արձանագրությունը վերաբերում է մ.թ.ա.8-րդ դարի 80-ական թթ վերջին տարիների դեպքերին, երբ Վանի թագավորության զորքերը անցնում  են Արաքս գետը, կտրում Արարատյան դաշտը և արշավում հյուսիս` հասնելով մինչև Կ/ի/եխունի: 
          Կիեխունի երկրի տեղադրության հարցում մասնագետները միակարծիք չեն: Որոշ ուսումնասիրողներ Կիեխունին տեղադրում են  Աղստև գետի ավազանում, ոմանք էլ Արարատյան դաշտից մինչև Սևանա լճի հյուսիսային եզր ընկած հատվածը: Մի բան հաստատ է, Կիեխունին սահմանակից է եղել Իշտիկունի քաղաք-ամրոցին:
           Նիկոլայ Հովհաննիսյանը քննելով արձանագրությունը, նշում է, որ նվաճումները արձանագրող հատվածի վերջին մասում առկա է Լիկիու անվանումը` երկիրը, որը ընդգրկել է Սևանա լճի հյուսիսային ափամերձ հատվածը, որը ևս նվաճվել է Արգիշտի թագավորի կողմից: 
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1097703
  • Բոլոր այցելուները: 82289
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 312
  • Ձեր IP-ն: 3.94.202.172
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52