Գալիք միջոցառումները

You are here

Կարմիր բերդի առեղծվածային սեպագիր արձանագրությունը

       Երևանից Եղվարդ տանող ճանապարհին, Զովունի գյուղի հարևանությամբ, Հրազդան գետի աջ ափին պահպանվել են   կիկլոպյան ամրոցի մնացորդներ՝ մի քանի հարյուր դամբարաննեից  բաղկացած    դամբարանադաշտով,    որից    ներքև,    Հրազդանի կիրճին   հակված հրվանդանի վրա պահպանվել է վաղ միջնա­դարյան կիսավեր ամրոց, ինչը ցույց է տալիս, որ հնավայրում կյանքը հարատևել է նաև այդ ժամանակաշրջանում։ Հնավայրի ուսումնասիրությամբ զբաղվել են Պ. Չարկովսկին, Մ. Զաքարյանը, է. Ռյոսլերը, Բ. Պիոտրովսկին, Հ. Մարտիրոսյանը, Ս. Եսա­յանը, Կ. Քուշնարյովան և ուրիշներ։ Հնավայրի մի քանի հարյուր դամբարաններից հայտաբերված նյութերը (խեցեղեն, մետաղյա շենքեր, պերճանքի առարկաներ և այլն) թվագրվում են միջին, ուշ բրոննզի և վաղ երկաթի դարաշրջաններով (Ք.ա. XXIV-IX/VIII դարեր)։ Կիկլոպյան ամրոցը թվագրվում է վաղ երկաթի դարով  (Ք.ա. XII-IX/VIII դդ.)1։        
  
Կարմիր բերդի մի հատվածը:      
         Ամրոցի  պատմական անունը, ցավոք, չի պահպանվել։  Ժողովուրդի մեջ այն հայտնի է «Կարմիր բերդ» անվամբ։ Հնագիտական գրականության մեջ դամբարանադաշտը հայտնի է նաև մոտակա Թազաքենդ գյուղի անունով, որը ևս որևէ կապ չունի ամրոցի պատմական անվան հետ։
         Հնավայրում առկա առեղծվածային սեպագիր արձանագրության  մասին գիտական գրականության մեջ առաջին հրապակումը եղել է  1976 թվականին «Պատմա-բանասիրական հանդեսում»։ Երկրաբան Հայկ Ազիզյանը, ներկայացնելով համառոտ մի հաղորդում, համապատասխան մասնագետների ուշադրությունը հրավիրեց սեպագիր հուշարձանին՝ որոշելու արձանագրության լեզուն և ժամանակագրությունը՝ հատուկ նշելով, որ այն կրող  «քարը դրված է ոչ թե վաղ միջնադարում կառուցված կրաշաղախով պատի, այլ ավելի հին՝ կիկլոպյան անշաղախ պատի շարվածքում»3։
          Դժբախտաբար,  հետագա   տարիներին   այս   արձանաթյունը ուշադրության չարժանացավ։ Առանց որևէ հիմնավորման՝ այն բանավոր զրույցներում պիտակվում էր «կեղծ», թերևս  միայն այն պատճառով, որ սեպագրի նման տեսակ աշխարհի  ոչ մի տեղում հայտնի չէր։ Թե որքան անհիմն ու չարդացված է նման մոտեցումը, կարծում ենք, կարիք էլ չկա հանգամանորեն բացատրելու, այդպիսի տրամաբանությամբ «կեղծ»  պետք է համարվեին աշխարհի բոլոր գրային համակարգերի նորահայտ առաջին հուշարձանները։
          Արձանագրությունը գտնվում է կիկլոպյան ամրոցի մուտքի շարվածքում՝ ոչնչով չտարբերվելով մյուս քարերից (բացի արձանագրված լինելուց)։
         Արձա­նագրությունը փորագրված է գորշ      տուֆե քարի վրա, որն ունի    155   սմ. լայնություն, 79 սմ.  բարձրութ­յուն, իսկ հաս­տությունը տատանվում է 75-88 սմ միջև։ Բաղկացած   է երեք    հորիզո­նական  տողե­րից,    որոնցից առաջին     եր­կուսը    գրված են քարի գրե­թե    ողջ    լայ­նությամբ։  Եր­րորդ  կարճ  տողը   (10 սեպանիշ)   մեկ  երկար  հորիզոնական սեպագծով անջատված է վերին երկուսից՝ զբաղեցնելով միայն կենտրոնական շրջանը։ Առաջին տողի երկարությունը 122  սմ. է, երկրորդը՝ 131 սմ., երրորդը՝ 30 սմ.։ Երեք տողերի ընդհանուր բարձրությունը 37 սմ. է։
Արձանագրության գրչանկարը
          Սեպանշանները չափերով շատ ավելի մեծ են Հայաստանում լայն տարածում ունեցող բիայնական (ուրարտական) սեպագիր նշաններից։ Գերակշռում են ուղղահայաց, դեպի  վար ուղղված սեպանշանները։ Ընդ որում, արտաքին տեսքով դրանք  նման են ոչ թե միջագետքյան մեխանման նշաններին, այլ բիայնական սուրանկյուն-եռանկյունու տեսք ունեցող սեպագրերին, արպիսիք առաջին անգամ հայտնի են Վանի թագավորությունում, իսկ վերջինիս անկումից  հետո՝ Աքեմենյան  աշխարհակալութ­յունում։                                                                                                            ։
          Քարին փորագրված է ընդհանուր ատմամբ 90 մեծ ու փոքր սեպանիշ։ Արձանագրության ուշադիր զննում  և  նշանացանկի կազմումը ցույց են տալիս, որ արձա­նագրված են շուրջ երկու տասնյակ նշաններ, աոնցից մի քանիսը կրկնվում են մինչև վեց անգամ (նշանացանկը տե՛ս աղ. 13)։ Ստույգ  չենք նշում նշանների թիվը, քանի որ կան նշանների հնարավոր համակցություններ, որոնք կրկնվում են մի քանի անգամ և դժվար է   ասել՝ գործ ունենք մեկ բաղադրյալ նշանի,  թե մի քանի պարզ նշանների հետ (տե՛ս նշանաացանկի երկրորդ մասը)։
       Նշանների կազմության սկզբունքը  բավականին պարզ է. այդ տրամաբանութ­յամբ էլ կազմել ենք ներկայացվող նշանացանկը։ Ամենաբարդ նշանը քառաբաղադրիչ
է։  
         Արձանագրությունը փորագրելուց առաջ  նախօրոք  տողագծում չի կատարվել,  փոքր  նշանները զետեղված են տողի ինչպես վերին, այնպես էլ միջին ու ստորին մասերում, իսկ որոշ նշաններ՝ էջողից վեր։ Գրության ուղղությունը, դատելով հորիզոնական դիրք ունեցող երկար սեպանշանների դիրքից, ուղղված է  եղել ձախից աջ,  այսինքն՝ ունեցել է նույն ուղղությունը, ինչ սեպագրի ՛բոլոր հայտնի  տեսակները (այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհում կիրառված ասուրա-բաբելոնյան և բիայնական (ուրարտական) սեպագրերը)
         Արձանագրության գրաբանական վերլուծությունը (գրութ­յան  ուղղության,   նշանների  կրկնության  հաճախականության, դրանց  մոտավոր թվի, դիրքի, կազմության սկզբունքի և այնի պարզաբանումը) ցույց է տալիս, որ այն լիովին համապատաս­խանում է գրային մտածողության համընդհանուր, այդ թվում՝ Հին Աշխարհի սեպագիր համակարգերում ընդունված օրինաչափութ­յուններին։ Այսինքն՝ չկա որևէ հիմք արձանագրությունը «կեղծ» որակելու համար։
          Եռատող արձանագրության մեջ շուրջ երկու տասնյակ նշանների կիրառությունը թույլ է տալիս ենթադրելու, որ գործ ունենք սեպագիր այբուբենի հետ։ Մինչ օրս հայտնի են երկու սեպագիր այբուբեններ, որոնք ստացվելեն բառավանկային սեպագրության պարզեցման շնորհիվ՝ ուգարիթյանը (Ք.ա. XIV-XIII  դարեր)4 և աքեմենյանը (Ք.ա VI-IV դդ.)5։ Վանի թագավորության սեպագիր համակարգը ևս սաացվել է միջագետքյան սեպագրության (շուրջ 600 նշանից բաղկացած բառա֊վանկային համaկարգի) պարզեցման արդյունքում, սակայն չի հանգել այբուբեն՝  մնալով բառա-վանկային համակարգ։ Թե ինչու Հայաստանոա հայտնաբերված սեպագիր այբուբենը չի ստացել լայն կիրառություն, դժվար է ասել։
            Ո՞ր ժամանակաշրջանով կարելի է թվագրել արձանագրությունը։
           Ինչպես նշվեց, դեռ մեզանից առաջ ուշադրության էր արժանացել արձանագրության՝  կիկլոպյան  ամրոցի շաբվածքում գտնվելը, ինչը կողմնորոշում է մեզ դեպի Ք.ա. XII-IX/V դարերը։ Վաղ միջնադարով թվագրումը քիչ հավանական է, քանի որ Հայաստանում սեպագիրը դադարում է կիրառվելուց Ք.ա. VII  դարից, իսկ Ք.ա. III դարից գործածվում են հունական ու արամեական, Ք.հ. V դ. սկզբից՝ հայկական այբուբենները։ Սեպագիր այբուբենի ստեղծման ժամանակաշրջանի առավել հավանական թեկնածուն կիկլոպյան ամրոցի թվագրումն է։ Հօգուտ այդ կարծիքի կարող է խոսել արձանագրության՝ ամրոցի մուտքի պատի մեջ դրված լինելը, ինչից կարելի է ենթադրել նաև վերջինիս՝ ամրոցի հիմնադրման վկայագիր լինելը։ Այդ դեպքում քննվող սեպագիր այբուբենը ժամանակագրորեն կընկնի ուգարիթյանի և      աքեմենյանի միջև։                                                                                       
         Եթե հաստատվի մեր եզրակացությունը՝ կապած ամրոցի հիմնադրման հետ, կարելի, անել դրանից            բխող այլ ենթադրություններ, որոնք հետագայում կարող են թե՛ հաստատվել, թե՛  մերժվել։ Երկու տողերը   երրոր դից առանձնացված են մի երկար սեպագծով,    որի տակ առկա է համառոտ մի գրություն։ Կարելի է ենթադրել,  որ  առանձնացվածն  ամրոցի անունն  է։
Ամրոցում պահպանված մշակված քարերից մեկը
         Ցավոք, մեզ հասած սկզբնաղբյուրներում (որքան մեզ       է հայտնի է) չի պահպանվել Կարմիր բերդի պատմական   անվանումը,   ինչը   օգտակար   կլիներ   վերծանության ընթացքում։ Նշենք ուշագրավ մի պահ, որը գոււցեև օգնի հետագայում բացահայտումներ կատարելուն։ Նշանացանկի վերջում բերված հնարավոր հասկցությունը կրկնվում է և՛ առաջին, և՛ երբորդ տողերում։ Եթե ենթադրենք, որ վերջինս ամրոցի անունն է, որը կարող էր կազմվել հիմնադիր արքայի անունով, ապա առաջին և երրորդ տողե­րը կրկնվողը կարող է են լինել հենց նրա անունը։
 
1. Հնավայրի և կիլկոպյան ամրոցի ուսումնասիրության մասին մանրամասն տե՛ս  Кушнерова,Тазакендский могильник в Армении, «Советская археология«, 1960, N1, Мартиросян А. Армения в эпоху бонзы и ранного железа, Е. 1964, Փիլիպոսյան Ա. Կարմիր բերդ, ՀՍՀ, հ. 5, Ե., 1979, Եսայան Ս. Հայաստանի հնագիտություն, 1, Ե. 1992,  Кушнерова к. Южний Ковказ в IX-II тыс. до н. э, С. Петербург, 1970:
 
Ա. Մովսիյան, Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգը, Ե, 2003,

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1102907
  • Բոլոր այցելուները: 82810
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 312
  • Ձեր IP-ն: 34.204.183.113
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52