Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հայկական սեպագիր արձանագրությունների ուսումնասիրության ակունքներում

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

       Առաջին մարդը, որ ուշադրություն է դարձրել Հայստանում գտնվող սեպագիր արձանագրություններ վրա` Մովսես Խորենացին է: 
      Պատմահայրը նկարագրելով Վանի բերդը և նրա վրա եղած սեպագիր արձանագրությունները, պատմում է, թե այս բոլորը ասորաց թագուհի Շամիրամի ձեռքի գործն է: «Իսկ քարաժայռի բոլոր երեսը հարթելով,-գրում է Պատմահայրը,-ինչպես հարթում են մեղրամոմը, վրան շատ գրեր գրել տվեց, որոնց մի տեսքը միայն բոլորին զարմացնում էր: Եվ ոչ միայն այստեղ, այլև Հայոց աշխարհում շատ տեղերում արձաններ կանգնեցրեց և նույն գրերով իր մասին ինչ-որ հիշատակ հրամայեց գրել, և շատ տեղերում նույն գրով սահմաներ էր հաստատում»:
         19-րդ դարի 20-ական թթ. Մովսես Խորենացու հաղորդած աս տեղեկության վրա ուշադրություն է դարձնում ֆրանսիացի անվանի արևելագետ Անտուան Ժան դե Սեն Մարտենը (1791-1832թթ.): Նրա անմիջական նախաձեռնությամբ, Արևմտյան Հայաստան է ուղևորովում Ֆրիդրիխ Շուլցը, որը և 1828-1829թթ. Վանում և հարակից տարածքներում հայտնաբերում և արտատպում է /էստամպաժ/ շուրջ 40 սեպագիր արձանագրություն: Շուլցը , սակայն, շուտով սպանվում է տեղի քրդերի կողմից, իսկ աշխատանքը կորստի է մատնվում: Ֆրանսիական դեսպանի և հյուպատոսի միջամտությամբ միան, այն էլ բավական ժամանակ հետո, հնարավոր է լինում հայտնաբերել այդ արձանագրությունները, որոնք և 1840թ. լույս են տեսնում «Ասիական հանդեսի» էջերում:
Շարունակելի...

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 299027
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52