Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Էրեբունիի SUSI տաճարի արձանագրությունները

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Նույնաբովանդակ այս արձանագրությունները, որոնք գտնվում են Սուսի տիպի և Իվարշա աստվածությանը նվիրված տաճարի մուտքի երկու մասում,  հայտնաբերվել են 1956 թվականին : Տեքստը փորագրված է 96 սմ երկարությամբ քարի վրա, աջ և ձախ կողմերից հաշված ուղիղ կենտրոնում, քարի բարձրությունը 53 սմ է:
Տեքստը բաղկացած է յոթ տողից (տողի երկարությունը 79 սմ), տողատված է, աջ և ձախ կողմերից սահմանագծված: Տեքստի ընդհանուր բարձրությունը 22 սմ է: 
Արձանագրությունը վերծանել են Մելիքիշվիլին, Մարգարիտա Իսրայելյանը:  Տեսքտը տրված է ըստ Մարգարիտա Իսրայելյանւի թարգմանության:
տառդարձումը`
թարգմանությունը
1/ Աստված Իուարշային այս տաճարը
2/ Արգիշտի Մենուայան կառուցեց:
3/ Արգիշթին ասում է՝ 
4/ հողը ամայի էր, 
5/ ոչինչ չկար այնտեղ կառուցած
6/Արգիշթին թագավոր է, հոզր, թագավոր՝ մեծ
7/ թագավորը Բիայնի երկների, տերը՝ Տուշպա քաղաքի

 
Արձանագրություններից մեկը /աջակողմյան/
      Արձնագրությունը ցույց է տալիս, որ Արգիշտի 1-ը Իվարշա աստվածության պատվին կառուցել է SUSI տիպի տաճար: Ասել կուզե, սուսին,  տաճարի անունը չէ, ինչպես հաճախ ներկայացվում էլ այլ տաճարի տիպ  /պալատական, ուղղանկյունաձև հատակագծով/:
Սուսի տաճարային տիպի, Իվարշա աստվածության էթնիկական պատկանելիության հարցը, ներկա նյութի շրջանակներից դուրս է, կարողություններից վեր և որպես օժանդակ գրականություն կնշեմ հետևյալները`
 Մարգարիտա Իսևայելյան,  Էրեբունի բերդ-քաղաքի պատմությունը, Երևան, 1971,
նույնի՝  «Արինբերդի susi տաճարը և նրա արձանագրությունները», Տեղեկագիր հասարակական գիտությունների 1957թ., N7
Սիմոն Հմայակյան, Վանի թագավորության պետական կրոնը, Երևան1990թ.:
Նվարդ Տիրացյան, Իվարշա և Մարդուկ աստվածների պաշտամունքը Արարատյան դաշտում:
/Հիշյալ աշխատություններում ևս նշված են բազմաթիվ հոդվածներ և գրքեր խնդրո առարկայի մասին/
 
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298971
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52