Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Արին բերդից գտնված առաջին արձանագրությունը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

   1879 թվականին հողագործական աշխատանքների ժամանակ նորքեցի  գյուղացի Պապաք Տեր-Ավետիսյանը Արին բերդի /այն ժամանակ անվանում էին նաև Ղանլիթափա, որը թարգմանվում էր արյան բլուր/ ստորոտում իր հողամասում  գյուղատնտեսական աշխատանք իրականացնելիս գտնում է բազալտից քար`  սեպագիր արձանագրություն: Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցը և նրան հետևելով նաև Լեոն, նշում են, որ արձանագրությունը գտել է ոչ թե Պապաք Տեր Ավետիսյանը, այլ Նազար Մաթևոսյան անունով մեկը: Իսկ Լեման Հաուպտը նշում է, որ արձանագրությունը իբր գտնվել է է 1898 թվականին, պատճենել է ինչ որ մի հայ:
      Հասկանալով իր գտածի արժեքը , Տեր Ավետիսյանը  սկսում է խնամքով պահել քարը:  Արձանագրությունը գիտական հանրությանը շուրջ 15 տարի մնում է անհայտ: 1894 թվականին Մոսկվայի հնագիտական արքայական ընկերության իսկական անդամ Ա. Իվանովսկին Հայաստան կատարած  գիտարշավի ընթացքում  Պապաք Տեր Ավետիսյանից իմանում է արձանագրության մասին: Վերջինիցս տեղեկանալով գտնվելու վայրի մասին, առանց ժամանակ կորցնելու սկսում է հետազոտել Արին բերդը և շրջակայքը, իսկ արձանագրությունը  ուղարկում է Մոսկվա` որտեղ սեպագրագետ Մ Նիկոլսկին, օգտվելով Դ. Մյուլլերի և Ա. Սեյսի կողմից համանման արձանագրությունների վերծանման փորձից` վերականգնում է բավական եղծված արձանագրությունը, որը բաղկացած էր 4 տողից /բազալտե քարը ինչպես նկարագրում է Նիկոլսկին ուներ երկնագույն երանգ, գրեթե խորանարդաձև, որի փորագրված  երեսը բավականին հարթեցված է: Բարձրությունը 15 սմ է, իսկ լայնությունը 43,8 սմ/
և վերծանում հետևյալ կերպ.
Արգիշտին, Մենուայի որդին, կառուցեց այս բերդը այս 10100 քարից
/Аргишты сын Менуа, эту крепость соорудил, из 10100 камней этих/
          Նիկոլսկին նշում էր, որ իր վերծանումը վերջնական չէ և հետագայում կարիք կունենա ճշգրտումների: Անցած դարի կեսերին անվանի սեպագրագետներ Մելիքիշվլիու և Մ. Իսրայելյանի կողմից արձանագրությունը վերծանեցին այլ կերպ: Ընդ որում, Մելիքիշվիլին «արի»-ն բառը թարգմանեց որպես հացահատիկի պահեստ, իսկ Մարգարիտա Իսրայելյանը թողեղ «արի» ձևով, հետագայում առանձին հոդվածում նշելով, որ «արի»-ն ավելի հավանական է իրենից ներկայացնում է ռազմական նշանակության կառուց:
        Մելիքիշվիլու թարգմանությունը ունի հետյալ ձևը` Аргишти, сын Менуа, это зернохранилище устроил. 10100 капи (есть) там (в нем)  /Արգիշտի, Մենուայի որդին, այս հացահատիկի պահեստ կառուցեց, 10100 կապի կա այնտեղ/: Իսկ Մ. Իսրայելյանը վերծանեց հետևյալ կերպ` Արգիշտին Մենուայան այս «արի» բարձրացրեց /՞/ 10100 «քապի» այնտեղ։
        Այս արձանագրությունը  հետազոտողների ուշադրությունը էլ ավելի սևեռց Արին բերդի վրա։ Գտնվելուց կես դար անց, Արին բերդում կատարած պեղումների ժամանակ պարզ կդառնամ որ այն մասն է կազմե Էրեբունի քաղաք ամրոցի քարերի և պատմության։ 
 
Նկարում Արին բերդն է, պեղումներից առաջ՝ դարասկզբին
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298966
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52