Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Արգիշտի I-ի արձանագրությունը Գառնիում

Այս արձանագրությունը, որը վերաբերում է հայոց արքա Արգիշտի I-ի /մ.թ.ա.786-764 թթ/  կողմից  Գառնիանի երկրի նվաճման մասին, հայտնաբերվել է Գառնիի ամրոցի պեղումների ժամանակ, 1963 թվականին: Ներկայումս գտնվում է բոլորաձև եկեղեցու հարևանությամբ:

Արձանագրությունը  պարունակում է 7 տող և ունի հետևյալ բովանդակությունը՝

 

Տառադարձումը Թարգմանությունը
DHal-di-ni ni  al-su-si-ni Խալդյան զորությամբ
I Ar-gi-is-ti-se a-li Արգիշտին ասում է
ha-bi KUR/Gi-ar-ni-a-ni          Նվաճեցի ես Գիառնիանի երկիրը,
ISi-lu-ni  KUR ni-e Սիլունի տիրակալի երկիրը
su-la-ni  KUR  ba-ba-ba-ni Թշնամական երկներից 
a-li bi-di-i-a-di Երբ ես վերադարձա
a-se SAL lu-tu pa-ru-bi Տղամարդկան և կանանց քշեցի:

Ի՞նչն է հետաքրքիր. այն գրված է վիշապաքար կոչված կոթողի վրա /ի դեպ, ամրոցում կան նմանատիպ վիշապաքար- կոթողներ, որոնց վրա քանդակված են խաչեր, այսինքն վերածվել են խաչքարերի/:

Պատահական չպիտի համարել արձանագրության կերտումը հենց նմանատիպ կոթողի վրա:Պեղումները իրականացնող  Բ.Առաքելյանը նշում է, որ ժամանակին այս կոթողը գտնվել է Ազատի կիրճում, ջրերի մոտ: Հայտնի է, վիշապաքարերը աղերսվել են ջրի պաշտամունքի հետ, ասել կուզե, նմանատիպ քարերը պաշտամունքի առարկա են եղել տեղացիների համար: Փաստորեն Արգիշտին իր արձանագրությունը թողել է մի այնպիսի քարի վրա, որին որպես սրբազան կոթողի, այցելելու էին գալիս բազմաթիվ մարդիկ, և նա չի բացասել հինը, տեղականը, այլ այն հաշտեցրել նորի հետ, միաժամանակ սրբացրելով իր գործունեությունը:

 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 721652
  • Բոլոր այցելուները: 53163
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 301
  • Ձեր IP-ն: 66.249.69.90
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52