Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Գլաձորի համալսարան

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

  Միջնադարյան հայոց ուսումնագիտական կենտրոնների շարքում առանձնակի տեղ է գրավում Գլաձորի համալսարանը, որը հիմնադրվելով 1280/82թվականին, կարճ ժանմանակ անց դառնում է համահայաստանյան ամենախոշոր և հեղինակավոր կենտրոններից մեկը: Օրբելյանների գերագահությամբ, Պռոշյանների ֆեոդալական տիրույթի սահմաններում հիմնադրված այս ուսումնական հաստատությունը փարոսի նման իրեն էր ձգելու ոչ միայն բուն Հայաստանի, այլև հեռավոր հայ գաղթօջախների՝ Կիլիկիայի, Ղրիմի, Վրաստանի և այլ վայրերի ուսումնատենչ պատանիներին: Եվ պատահական չէ, որ Գլաձորի համալսարանի սան  Հակոբ Թագորեցին պատկառանքով գրում է. «Համարձակեմ սա կոչել երկրորդ Աքենք և բոլոր իմաստնությունների մայրաքաղաք», իսկ Մխիթար Երզնկացին Գլաձորի համալսարանը բնութագրում է իբրև «մայր իմաստնության» և «իմաստնության տուն»:
        XIII դարի վերջերից սկսած, կապված քաղաքական-տնտեսական ծանր պայմանների, օտար նվաճողների ավերածությունների հետ Մշո Առաքելոց վանքի Գլաձոր ուսումնական կենտրոնը ապրում էր իր հոգեվարքային անկումը: Վարդան Արևելցու մահից հետո, նրա մեծատաղանդ սան Ներսես Մշեցին երկար դեգերումներից, Քաջբերունյաց գավառում ուսումնա-քարոզչական գործունեություն ծավալելուց հետո, անմիջապես տեղափոխվում է համեմատաբար քաղաքականապես կայուն Վայոց Ձոր՝ Աբերց վանք /բացառված չէ, որ Վայոց Ձորի իշխան Պռոշի հրավերով է Ներսես տեղափոխվել Աղբերց վանք/, վերակազմում Մշո Առաքելոց վանքի դպրանցը , որը Եսայի Նչեցու ուսուչապետության ժամանակ՝ 1291 թվականին, վերանվանվում է Գլաձոր, ի հավերժացումն նախկին ուսումնական կենտրոնի:
       Չնայած Գլաձորի բարձր դպրոցի կամ համալսարանի մեծ համբավին, հայագիտության մեջ ցայսօր տարակարծություն կա՝ թե Պռոշյանների տիրույթներուն պահպանված բազմաթիվ
2016 թվականին Վայոց ձրի մեծ գիտակ Տ. Մկրտչյանը հրատարակեց «Գլաձորի համալսարանի տեղորոշման նոր վարկած» աշխատությունը, որտեղ առաջ քաշեց համալսարանի տեղորոշման նոր վարկած՝ այն է Հերմոն վանքից ոչ հեռու գտնվող Քարեվանքը: Հիշյալ աշխատությունը կարող եք կարդալ այստեղ
 

հուշարձաններից որի՞ ավերակներում պիտի որոնել ինչպես մատենագրական աղբյուրներում է նշվում ՝ «Երկրորդ Աթենք պանծալի դպրատուն-ը»:              Մեծավաստակ հայագետ Ղ. Ալիշանը «Սիսական» աշխատության մեջ անդրադառնալով Գլաձորի համալսարանի տեղադրությանը կարծիք է հայտմել, որ այն գտնվել է կամ Բոլորաբերդի /Պռոշաբերդ/ հարավկողմում, կամ Բյուլբուլա-Օլան գյուղի հյուսիսում՝ այս երկուսից մեկ մղոն հեռավորության վրա, որ հետագայում դարերում Քոյլասար կամ Քուլիպինա է հորջորջվել թուրքերի կողմից: Իսկ հնչյունական նմանությունը Քոյլասար և Գլաձոր-Գայլաձոր բառերի միջև աներկբա է: Հետագայում որոշ ուսումնասիրողներ ևս սկսեցին Գլաձորի համալսարանի վայրը փնտրել Բոլորաբերդ-Պռոշաբերդի լանջերին , հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գլաձորի հովանավորները եղել են Պռոշյան իշխանական տան ներկայացուցիչները:

            Հայտնի է, որ Գլաձորը կոչվել է նաև Աղբերց /աղբյուրների/ վանք անունով: Իսկ նման վանք-աղբյուրների համալիր գոյություն ունի հին Եղեգիս գյուղից չորս կիլոմետր դեպի հարավ-արևելք, լեռնալանջի կանաչապատ տափարակ հարթության վրա, որտեղից բխում են սառնորակ քաղցրահամ ջրերի հորդառատ առվակներ: Այս ավերակների մոտ գտնվում է «Գյուլու բուլաղի» վանքը /Գյուլու բուլաղ նշանակում է վերդերի աղբյուր/, կիսափուլ տաճարով և շրջակա կառույցների ավերակներով, արձանագրություններով ու գեղաքանդակ խաչքարերով, որոնցից մի քանիսը կոտրտված են: Պահպանված արձանագրությունների համաձայն եկեղեցին կոչվել է Սուրբ Աստվածածին, հիշատակվում են մի շարք նվիրատվողներ, որոնք ապրել և գործել են XII դարում և XIV դարի սկիզբներին: Սակայն, աղբյուրների առկայությունից զատ, ոչ մի կռվան չկա, Գյուլի բուլաղի վանքը համարել Գլաձորի համալսարանի գտնվելու վայրը:
          Թերևս եղած տեսակետներց ամենահավանականը Թանահատի վանքն է, քանզի այնտեղ գտնվող եկեղեցին՝ Ս. Ստեփանոսը, հաճախ հիշատակվում է Գլաձորի անվան հետ միասին: Բացի այդ 1969 թվականին Երևանի պետական համալսարանի հնագիտության և աղբյուրագիտության ամբիոնի հնագիտական արշավախումբը Ի. Ղարիբյանի գլխավորությամբ կատարած պեղումների ընթացքում ի հայտ եկած արձանագրությունները, մասամբ բացված կառույցների հիմնապատերը կռվան են հանդիսացել ենթադրելու, որ , իրոք այս տաճարի շուրջն է եղել Գլաձորի համալսարանը: Թանահատի վանքի ընդարձակ ավերակներում նկատելի եբ հիմնականում ուղղանկյուն-քառանկյուն հատակագծեր ունեցող. Ճեղքված քարերով շարված մեծ ու փոքր սենյակների հիմնապատեր, որոնց մի մասը հյուսիս-արևելյան սարալանջին ծածկվել են թանձր հողաշերտերով:
      Առաջին գործը որին ձեռնամուխ եղավ Ներսես Մշեցին ուսումնական ծրագրի մշակումն էր. Այդ ծրագիրը, անշուշտ պետք է հետապնդեր մի հիմնական նպատակ՝ վարդապետական աստիճանի հասցնել ուսումնականներին, որոնք պետք է կարողանային իրենց հմտությամբ ու գիտելիքներով ծառայել հայ հարուստ մատենագրությանը, նախանձախնդիր լինելով նրա ամենատարբեր ու ամենաբազմազան ճյուղերի ու ընդգրկումների հետազոտմանն ու զարգացմանը: Նման ուսումնագիտական հաստատություն հիմնելու համար անհրաժեշտ էր բանիմաց ուսյալ անձիք: Այդ նպատակով Ներսես Մշեցին իր շուրջն է հավաքում ընդունակ և ուշիմ պատանիների, որոնք պատրաստակամություն էին ցուցաբերում հրաժարվելու աշխարհիկ կյանքի բոլոր հրապույրներից և ամբողջովին նվիրաբերելու իրենց կյանքը հայ մատենագրությանն ու դպրությանը: Առավելապես Մշեցու շուրջը համախմբվեցին Սասունից ու Տարոնից, մասնավորապես ս. Ղազար դպրատնից ժամանած աշակերտները, ինչպես և Արևելյան Հայաստանի տարբեր տեղերից եկած ուսումնատենչ պատանիները: Հատկանշական է, որ շատերը գալիս էին Ներսես Մշեցու մոտ հատկապես կատարելագործվելու և «վարդապետական գավազան» ստանալու համար: Ներսես Մշեցու հոգածության գլխավոր առարկաներից մեկն էլ համապատասխան մասնագիտությունների գծով դասախոսներ ապահովելն էր իր ուսումնական մենաստանի համար և կարճ ժամանակահատվածում նրան հաջողվում է մի շարք դասախոսներ /«րաբունիներ»/ պատրաստել՝ նշանակելով նրանց ուսումնական ծրագրով թելադրված դասըթնացներ կարդալու պարտականությունների: Այսպես, օրինակ, «գործնական», «արդիւնական», ինչպես և «տեսական» գիտնական-դասախոսներ են նշանակվում Եսայի Նչեցի, Դավիթ Սասնեցին, հավանաբար նաև Հովհան Արճեշցին և ուրիշներ:
        Մշեցու հիմնական վաստակը և երախտիքը չպետք է փնտրել գրավոր արտադրանքներում. նրանից ոչինչ մեզ չի հասել, թեև որոշակի ակնարկ կա Գրիգոր Տաթևացուց, որից կարելի է կռահել որ Նշեցին այնուամենայնիվ բոլորովին էլ ամուլ չի եղել: Ժամանակի հրատապը պահանջում էր, առաջին հերթին պատրաստել ու կոփել մատենագրության համեստ մշակների այն փայլուն փաղանգը, որոնք իրենց ուսերի վրա պիտի շարունակեին կրել սերունդների հոգևոր վիթխարի հարստությունը և փոխանցեին իրենց հետևորդների ու հավերժությանը: Սրանում է Ներսես Մշեցու վաստակի շոշափելի արդյունքը, իբրև նրա կարևորագույն ծառայությունը և անմոռաց երախտիքը հայ մշակույթին: Ներսես Մշեցին մահացավ 1284 թ. փետրվարի 11-ին /1286թ. փետրվարի 6-ին/ և մեծ շուքով թաղվեց Աղբերց վանքի կամարների տակ:
      Գլաձորի դպրոցի տնօրինությունն ու ուսուցչապետի ամբիոնը վստահվում է նրա արժանավոր աշակերտ Եսայի Նչեցուն, որի օորք անհամեմատ բարձրանում է ուսումնական հաստատության անունն ու փառքը: Գլաձորի համալսարանի նոր ղեկավարը կարճ ժամանակում ձեռք են բերում մեծ հեղինակություն: Նրա սաներն իրենց ուսուցչին կոչել են ՝ «լուսավորիչ հայկազեան սեռի», «տիեզերալույս վարդապետ», «մեծ րաբունապետ» և այլն: Եսայի Նչեցին Գլաձերի համալսարանը՝ Միջնադարյան Հայաստանի «երկրորդ Աթենքը», ղեկավարեց մինչև իր ալեկոծ կյանքի մայրամուտը՝ 1338 թվականին, թողնելով հարուստ մատենագիտական ժառանգություն: Նչեցու մահվանից տասնամյակ անց կապված արտաքին և ներքին քաղաքական-տնտեսական պատճառների հետ, Գլաձորի համալսարանը անկում է ապրում: Իր ավելի քան կեսդարյա պատմության ընթացքում Գլաձորի համալսարանը տվել է 360-365 շրջանավարտներ, որոնցից առավել հռչակավորներն էին պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին, Կիրակոս Երզնկացին, Մխիթար Սասնեցին, Մոմիկ վարդապետը , Հովհան Երզնկացին, Գրիգորիս Երզնկացին, Հովհան Որոտնեցին և այլք: Վերոհիշյալներից Հովհան Որոտնեցին հետագայում պիտի տեղափոխվի Տաթև, այնտեղ պիտի հիմք դնի մի նոր կթրական օջախի, որը իր պայծառ լույսով պիտի լուսավորի միջնադարյան հայ մշակույթը: Գլաձորի համալսարանը ունեցել է առնվազն 9 «րաբունապետեր» /ուսուցչապետեր/ ՝ Եսայի Նչեցի, Դավիթ Սասնեցի, Գրիգոր Րաբունապետ, Մարտիրոս Րաբունապետ, Հովհաննես Րաբունապետ, Կիրակոս Րաբունապետ, Կյուրիոն Րաբունապետ, Ներսես Րաբունապետ, Տիրատուր Րանունապետ և 13-15 և «րաբունիներ», ուսուցիչներ : Գլաձորի համալսարանը ունեցել է երեք «ուսումնարաններ»՝ ա/ երաժշտությամն, բ/ գրչության. դ/ հասարակական բնական գիտությունների, որը կոչվել է նաև «ուսումնարան ներքին և արտաքին գրոց», և դասավանդվել է «7 ազատ արվեստներ»՝ բաղկացած Եռյակից և Քառյակից:
 Եռյակ դասընթացներ
       «Արվեստ քերականության». անցել են հիմնականում Եսայի Նչեցու «Վերլուծութիւն քերականութեան» դասագրքով, իբրև օժանդակ գրականություն ունենալով նաև Դավթի, Մովսես Քերթողի, Վարդան Արևելցու, Մագիստրոսի և Հովհաննես Երզնկացու /Պլուզի/ քերականական աշխատությունները: Ընդհանրապես մջնադարում քերականությունը դիտվում էր իբրև «դուռն և վանալի ամենայն իմաստնության»: Այն ուսումնականին զինում է լեզվա-բանասիրական այնպիսի հմտությամբ և իմացությամբ, որոնցով նա կկարողանա թափանցել մատենագիտական երկերի խրթնաբանությունների, մանվածապատ ու դժվարիմացձևակերպումների մեջ, վերծանել ու վերականգնել հնարավոր աղավաղումները ու խաթարումները, զտել իր իսկության մեջ գրով արտահայտված դարերի միտք՝ հետագա աղճատումներից:
      «Ճարտասանության արվեստ». Այս առարկայի համար որպես դասագիրքը Գլաձորի համալսարանում օգտագործվել է Մովսես Քերթողի «Գիրք Պիտոյից» աշխատությունը: Դրա մասին է թերևս վկայում նաև այն փաստը, որ «Գիրք Պիտոյից»-ը քանիցս ընդօրինակվել է Գլաձորի համալսարանում հորինված գրչագրերում: Ճարտասանությունը այն հզոր զենքն է, որի փայլատակմամբ ու կատարելագործմամբ գաղափարական իր ազդեցությունն էր տարածում եկեղեցին, որով պահպանում էր նա իր «հեղինակությունը»՝ ընդդիմակայելով թշնամական բոլոր հոսանքներին ու հերձվածներին: Մեր դպրությունը ճարտասանությունը, ամբողջությամբ վերցրած դիտել է ոչ միայն իբրև պերճախոսություն,, այլ առաջին հերթին որպես համոզելու արվեստ: Իսկ սա գիտելիքների իմացության այնպիսի համապարփակ բնագավառ է հանդիսանում, որ սերտորեն առնչվում է և ′ տրամաբանության ուսմունքի, և′ իրավաբանության, և′ հոգեբանության, և′ առաքինության տեսության, և′ ոճաբանության, և′ պատմագիտության և′ մատենագրությանն ընդհանրապես:
       «Հակաճառության արվեստ կամ տրամաբանության տեսություն» , դիալեկտիկա /ժամանակակից ըմբռնմամբ»/.
       Որպես դասագիրք- ուղեցույցեր օգտագործվել են Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը», Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրաց», Արիստոտելի, Պորփյուրի և այլ աշխատություններ: Հակառաճության կամ դիելալեկտիկայի արվեստը նախ և առաջ անհրաժեշտ էր հենց քրիստոնեական աշխարհայացքի պաշտպանության ու զարգացման համար՝ ընդդեմ աղանդավորական շարժումների և կրոնական ներհակ ուղղություններ և Գլաձորի համալսարանն ունեցել է ինչպես իր տեսական այպես և փաստական կրիառությունը: Հարկ է նշել, Եսայի Նչեցին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ունիթորական շարժման դեմ:
Քառյակ դասընթացներ.             
       «Երաժշտագիտություն».
   Գլաձորի համալսարանականները, որոնք դիտվում էին, որպես «եկեղեցու սաներ», մասնագիտորեն պետք է յուրացնեին շարականների տեսությունը և կատարողականությունը, ինչը ամփոփված էր «Խաղդիք» կամ «Մանրուսմունք» կոչված տեսական-գործնական աշխատություններում: Ենթադրվում է, որ Գլաձորի համալսարանում առանձին «լսարան» պետք է հատկացված լիներ երգարվեստի՝ երաժտագիտության համար, ճիշտ այնպես, ինչպես Գլաձորի համալսարանի ծնունդ հանդիսացող Տաթևի համալսարանում, որի մասին ուղղակի վկայություններ կան:
        «Երկրաչափություն»
      Այն, որ Գլաձորի համալսարանում ուսուսանվում էր երկրաչափության տեսություն և պրակտիկա, վիճարկման ենթակա չէ: Այն փաստը, որ Գլաձորի համալսարանի գոյատևմանն է զուգադիպում ճարտարապետական կոթողների աննախընթաց կառուցումը հենց Պռոշյաններ տիրույթի սահմաններում, անշուշտ ենթադրում է երկրաչափության ուսուցման անվիճելիորեն նկատելի մակարդակի մասին. Իսկ զարգացած աբստրակտ մտածողություն պահանջող գիտական այդ ուսմունքները կարելի է ձեռք բերել, պետք է ենթադրել Գլաձորի համալսարանում: Իսկ դասըբթացի վերաբերյալ Եվկլիդեսի ամբողջական աշխատությունը հայ իրականության մեջ թարգմանվել է դռեևս 11-րդ դարից:
       «Տոմարագիտություն և աստղաբախշություն».
       Գլաձորը, որպես կրոնական ուղղվածության ուսումնարան, մեծ տեղ էր հատկացվում տոմարի և աստղագիտության իմացությանը, քանզի քրիստոենական տոների ճիշտ պահպանումը կախված էր տոմարի /որը կազմվում էր երկնային երևույթների հիման վրա/ իմացությունը: Իսկ որպես դասագիրք կիրառվել է մեծանուն հայ գիտնական Անաննիա Շիրակացու աշխատությունները՝ «Տիեզերագիտություն և տոմար» և այլն:
      «Թվաբանություն, մաթեմատիկա» /հա«համարողական արվեստ»/:
       Բնական է Քառյակ դասթնացների վերոհիշյալ առարկաների ուսուցանումը ենթադրում է նաև թվաբանության կամ մաթեմատիկայի ուսուցանում, քանզի մեծապես կապված են թվային գործողությունների հետ: Գլաձորի համալսարանում բարձր զարգացվածության մակարդակի էև հասեն նաև հայ մանրանկարչությունը և նրան կից եղել է գրչատուն: Գլաձորում ստեղծված գրքարվեստի սկզբնական փուլը կապված է այսպես կոչված ավագ սերնդի մանրանկարիչներ Հովհաննեսի ու Մաթեոսի գործունեության հետ: Այնտեղ են գործել մշակույթի այնպիսի ներկայացուցիչներ ինչպիսիքն էին Մոմիկը և Թորոս Տարոնեցին: Վերջիններս յուրացնելով Կիլիկիայի և Մայր Հայաստանի արվեստների ավանդույթները, լատինական ձեռագրերից ներմուծելով պատկերագրական որոշ սխեմաներ, ստեղծել են մի հետաքրքիր սինթեզ, որը հայ մանրանկարչության կարևորագույն նվաճումներից է Համալսարանի գոյատևումը, անտարակույս, պայմանավորված էր տնտեսական որոշակի հիմքի առկայությամբ ու մշտական ֆինանսավորմամբ՝ որքան է անձուկ լինեին նման հնարավորությունները: Անհնարին է պատկերացնել , որ մեծ թվով աշակերտություն և պատկառելի ուսուցչապետություն ու դասախոսական կազմ ունեցող ուսումնագիտական այդ կենտրոնը կարող է իր գործունեւոյթւնը ծավալել առանց տնտեսական նվազագույն հիմքի երաշխավորության: Գլաձորի համալսարանի խնամակալության պատվաբեր և շննորհաշատ պարտականությունները իրենց վրա են վերցրել Պռոշյան և Օրբելյան իշխանական տները Սյունիքի եպիսկոպոսական աթոռը, որոնք պաշտոնապես ճանաչել են Գլաձորի համալսարանը և տնտեսական ու բարոյական ամեն տեսակի աջակցություն և հովանավորություն ապահովել նրա համար:
 
Օգտագործված գրականությու,
Գ. Մ. Գրիգորյան, Սյունիքը Օրբելյանների օրորք, Երևան., 1981թ.:
Լ. Խաչերյան, Գլաձորի համալսարանը հայ մանկավարժական մտքի զարգազման մեջ (XIII-XIV դդ), Երևան, 1973թ.:
Ի. Ղարիբյան, Գլաձոր, Երևան, 1983թ.:
Ա. Ավետիսյան, Հայկական մանրանկաչության Գլաձորի դպրոցը, Երևան,  1971 թ.:
Գ. Հովսեփյանց, Գլաձորի բարձր դպրոցը կամ «համալսարան»ը, տե՛ս նրա Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մեջ, մասն 2:
Ս. Արևշատյան, Ա. Մաթևոսյան, Գլաձորի համալսարանը Միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն, Երևան, 1984 թ.:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 217064
  • Բոլոր այցելուները: 20426
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 261
  • Ձեր IP-ն: 54.80.137.187
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52