Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Գետիկ-Գոշավանքի դպրոցները

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

   Գետիկի և Գոշավանքի դպրոցները ամբողջապես կապված են 12-րդ դարի հռչակավոր գիտնական, այդ ժամանակի ամենամեծ իրավաբան Մխիթար Գոշի անվան հետ, որպես այդ դպրոցների հիմնադրի ու փառավորողի:

  Մխիթար Գոշը երկար ժամանակ աշակերտել է իր ժամանակի անվանի գիտնական, վարժապետ Հովհաննես Տավուշեցուն, ձեռք րերելով շատ իմաասություններ։ Ինչաես տեղեկանում ենք Գանձակեցուց, Տավուշեցին «երևելի Էր գիտութեամբ», «քաջ ուսացանող»: Չբավականանալով Արևելյան Հայաստանում ստացած իր կրթությամբ, Գոշը գնում Է Կիլիկիա, այդ ժամանակ մեծ համբավ հանած Սև Լեռան Կարմիր վանքի դպրոցը, որտեղ հավաքված էին ժամանակի աչքի ընկնող գիտանները: Գոշը այստեղի գիտուններից շատ բան է սովորում, յուրացնելով շատ գիտելիքներ, կարդալով հին ու նոր բազմաթիվ գրքեր և կատարելագործելով իր ուսումը:

  Այստեղից Գոշը վերադառնում Է որպես կատարյալ գիտնական և այնուհետև ճանաչվում է որպես իրավաբանական կրթու֊թյամբ ստացած, Արևելյան Հայաստանի ամենահռչկտվոր մտսնագետ։ Հաչոց հին մատենագրության մեշ Գոշը հայտնի է որպես մատենագիր իր բազմաթիվ աշխատություններով և առավել հայտնի իր «Դատաստանագիրք» աշխատությամբ, որը տարբեր ժամանակներում և մինչև օրս էլ արժանացել է գիտության լուրջ ուշադրությանը։ Իր կրթությունը ստանալուց հետո Գոշը գալիս հաստատվում է Գետիկի վանքում և այստեղ առաջին անգամ հիմնում է մի դպրոց, որ կարճ ժամանակամիջոցում մեծ հռչակ է հանում։ Երկրի բոլոր վայրերից Մխիթարի շուրջը հավաքվում են բազմաթիվ աշակերտներ և նա ուսուցանում է նրանց մի շարք գիտություններ, առաջին հերթին իրավաբանական և փիլիսոփայական գիտություններ։ Նույնիսկ հասակավոր մարդիկ, քահանաներ և վարդապետներ ծածկում էին իրենց աստիճանը, ասում է պատմիչ Կիրակոս Գտնձակեցին, գալիս էին Գոշի մոտ և սովորում որպես հասարակ աշակերտներ։ Գետիկի վանքը շատ աննշան է եղել մինչև Մխիթար Գոշի այնտեղ հայտնվելը: Ինչպես նշվեց այստեղ Մխիթարը հաստատում է դպրոց, որի մասին պատմիչն ասում է. տարածվեց «նրա իմաստնության համբավը տարածվեց ամբողջ աշխարհում, և բազմաթիվ աշակերտներ նրա մոտ սովորում էին վարդապետություն» ։

Սակայն սելջուկների պատճառած նեղությունների հետևանքով Սխիթարը հեռանում Է այստեղից և մի տարուց ավելի Հայաստանից դուրս դեգերելով, կրկին անգամ վերադառնում Է Հայաստան։ Սակայն մեծ երկրաշարժի հետևանքով քանդվում Է Գետիկի վանքը, և Գոշը Իվանե իշխանի հավանությամբ 1191 թ. կառուցեց նոր Գետիկի վանքը իր դպրոցով, նույն հովտի Տանձուտ ձորում, և այդ վանքը միաժամանակ կոչվել Է Գոշավանք։ Մխիթար Գոշի աշակերտներից շատերը հայտնի դարձան որպես մատենագիրներ և ուսուցիչներ, ինչպես օրինակ, Թորոսը, Վանական վարդապետը և ուրիշներ։Ժողովուրդների միջև բարեկամություն ու խաղաղություն քարոզող, մարդու իրավունքները հումանիստորեն պաշտպանող, ազատատենչ ձգտումներով լի Գոշը միջնադարյան թմրեցնող նիրհից մարդկանց համար զարթոնքի կոչնակներ էր հնչեցնում: Գոշը մարդկանց իրավահավասարության հասկացողության գաղաձարախոսն ու քարոզիչն էր: Նա այդ քաղցր երազանքն իրականացնելու, կյանքի մեջ մտցնելու, միջնադարյան Հայաստանի առաջին մունետիկներից մեկն էր։ Նա էր ասում թե. «Զմարդիկ հաւասար վրիլ ի կենցաղս»։ Այն ժամանակվա աշխատավորական ամենամեծ զանգվածի, գյուղացիների, ռամիկների մասին Գոշը գրել է. «Ազատ, արարչեն եղե մարդկայինս բնութիւն»։ Եվ, վերջապես, մեզ ավելի շատ հետաքրքրող, ձրի, անվարձ ուսուցման առաջին գաղափաւրախոսը: Այս ամենից հետո պարզ է դառնում, որ միջնադարի հայ մեծանուն իրավագետ, «Դատաստանագրքի» գիտնական հեղինակ Մխիթար Գոշը իր մանկավարժական գործունեության մեջ չէր կարող չղեկավարվել վերոհիշյալ գաղափարներով և այդ բոլորը չքարոզեր մարդկանց, չուսուցաներ իր տշակերտներին:

Գոշի մահից հետո չմարեց նոր Գետիկի դպրոցի ճրագը, նրա աշակերտները շարունակեցին իրենց ուսուցչի թողած գործը, բարձր պահելով Գոշի ստեղծած դպրոցի հռչակը: Մահից առաջ, Գոշը իր ամենաշնորհալի աշակերտներից մեկին, Մարտիրոսին, նշանակում Է Նոր Գետիկի վանքի և դպրոցի առաջնորդ։ Ինչպես վկայում Է նույն Գանձակեցին, այս Մարտիրոսը փառավորեց Գետիկի վանքն ու դպրոցը, չնայած նա շատ երիտասարդ Էր, «մանուկ տիօք, բայց կատարեալ իմաստությամբ, այր քաղցրաձայն յերղս պաշաամանն, և առատամիտ ընթերցող, և երագ ի գրչութիւն... քանզի այր շինարար Էր»։  Մարտիրոսի գլխավորությամբ Գետիկում կառուցվում են մի շարք անհրաժեշտ շինություններ դպրոցական և բնակելի շենքեր, «ընդարձակ սեղանատուն», որը վկայություն է, թե այնտեղ կային շատ միաբաններ և աշակերտներ, և վերջապես այս Մարտիրոսը «շինեաց և գրատուն մի գեղեցկաշեն յարկօք, արուեստավոր ունենալով զհիւսն Մխիթար»։ Այն, ինչ անհրաժեշտ էր միջնադարի մի կանոնավոր դպրռց պահպանելու համար, ստեղծված էր նոր Գետիկում և այդ ամենը ավելի ճոխացնում ու կատարելագործում է Մարտիրոսը։ Մարտիրոսի գլխավորությամբ նոր Գետիկում, որպես ուսուցիչներ, սլաշտոնյսվարել են՝ Աբրահամը, Հովասափը, Մխիթարը և վերջապես 1256 թվականին Հաղարծինի վանքից այստեղ է գալիս հմուտ և մեծ համբավ հանած ուսուցիչ ու դպրոցական գործիչ Հովհաննես Արմանեցին։ Գոշի հիմնած վանական բարձր տիպի դպրոցը իր նշանակալից տեղն է գրավում միջնադարի հայ դպրոցների շարքում, որպես երևելի ուսուցիչներ ունեցող և բաղմաթիվ առարկաներ ուսուցանող մի դպրոցի։

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298944
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52