Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Վանեվան

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

        Վանեվանը գտնվում է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում /գյուղը նախկինում կոչվել է Ալիչալու/՝ լեռնային  գետակի հովտի աջակողմյան մասում՝ բարձրադիր ժայռերով եզերված ոչ մեծ հարթակի վրա:
        Վանական համալիրը բաղկացած է երեք` 903 թվականին կառուցված գմբեթավոր Գրիգոր Լուսավորիչ  եկեցեցուց, որը և հանդիսանում է համալիրի դոմինանտը,  թաղածածկ, երկթեք տանիքով եկեղեցուց և նրանց արանքում գտնվող գավթից: Գավթի արևելյան մասում կառուցված են փոքրիկ խցեր, որոնք գավթի հետ կապվում են անկյուններում բացված դռների միջոցով:
        Հետաքրիր է համալիրի կառուցվածքների ծավալային խմբավորումը․ հուշարձանների ծավալները, սկսած հարավային թաղածածկ եկեցեցուց անընդհատ աճում են և ավարտվում հյուսիսային մասում կառուցված գմբեթավոր եկեղեցու ծավալով:
Համալիրի հատակագիծը
Վանական համալիրը արևելքից
Մեզ է հասել համալիրի գլխավոր եկեղեցու՝ Գրիգոր Լուսավոչի կառուցման մասին շինարարական արձանագրությունը՝ փորագրված թմբուկի արևմտյան և հարավային նիստերի  վրա: Ըստ այդմ եկեղեցին կառուցել է ,  Աշոտ Բագրատունու որդին՝  սպարապետ Շապուհ Բագրատունին, քրոջ՝ Մարիամի աջակցությամբ:
 
Արձանագրության գրչագիր տարբերակը  
Արձանագրության վերծանությունը՝ ըստ Սեդրակ Բարխուդարյանի:
ՅԱՆՈՒՆ ԱՅ ԵՍ ՇԱՊՈՒՀ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ, ՀԱՅՈՑ ՍՊԱՐԱՊԵՏ, ՏԷՐԱՆՑ ՏՐ, ՈՐԴԻ
ԱՇՈՏԻ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՒՈՐԻ, Ի ԺԱՄԱՆԱԿՍ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՒՈՐԻ ՄԵԾԻ ՍԸՆՊԱ
ՏԱՅ ՀԱՐԱԶԱՏ ԵՂԲԱՒՐ ԻՄՈՅ, ԵՒ ՎԵՐԱԴԻՏՈՂԻ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՏՆ ՅԵ
ԻԱՆԻՍԻ« ԻՄԱՑԱՑ ԾԱՆԵԱՑ ԹԷ ԱՄԵՆԱՅՆ ՓԱՌՔ ԵՒ ՄԵԾՈՒԹԻՒՆ ԸՍՊԱՌ
ԵԼՈՑ ԵՆ ՎԱՂԻՒ ԿՈՐԸՆՉԵԼՈՑ․ ԵՒ ՄԵԾԱՓԱՓԱԳ ՏԵՆՉԱՆՔ ՎԵՐԱԿԱ-
ՑՈՒ ԵՒ ՏԵՍՈՒՉ ԱՌՆԵԼՈՎ ԶՔՈՅՐ ԻՄ ՄԱՐԻԱՄ, ՍԻՒՆԵԱՑ ՏԻԿԻՆ, ՅԻՒՐ-ՈՒՄ
ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ, Ի ՎԱՆԵՎԱՆԻ ՎԱՆՍ, ՏՈՒՆ ԱՅ․ ԿԱՆԳՆԵԼ ՎԻՄԱՏԱՇՍ
ԿՈՓԱԾՈՎՔ ՇԱՏԱԾԱԽ ԳԱՆՁԻՒՔ ԵԻ ՄԵԾԱՋԱՆ ՎԱՍՏԱԿՈՎՔ ԿԱՏԱՐԵԼ,
ԹԵՐԵՒՍ ԼԻՑԻ ԻՆՁ ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ ՅԱՅՍՄ ԱՒՈՒՐԻՆ՜ ՅՈՐԺԱՄ ԲԱՆՔՆ ԱՊԱ-
ՌԻՆ ԵՒ ԳՈՐԾՔ ԹԱԳԱՒՈՐԵՆ: ԵՒ ՏՈՒԱՔ Ի ՔԵԶ ՎԱՆԵՎԱՆՈՒՆ ՎԱՆԱԿԱՆ
ՀԱՅՐ ԱԲՐԱՀԱՄ ԱՂԱՒԹԵԼ ԵՒ ՎԱՅԵԼԵԼ, ԵՒ ՈՐ ԱՅԼ ՀԵՏ ՔՈ ԱՅԼ ՅԱՋՈՐ-
ԴԻՆ ԵՒ  ՊԱՇՏԱՒՆԵԱՅՔ ԽՈՐԱՆԻԴ ՅՈՐԺԱՄ ԺՈՂՈՎԻՔ ՄԻԱԲԱՆ ՅԱՂԱՒԹՈ
ԵՒ ԿԵՐԱԿՐԻՔ ԱՆՄԱՀԱԿԱՆ ԿԵՐԱԿՐՈՅՆ՝ ՅԻՇԵՍՋԻՔ ԶԻՍ ԵՒ ԶԻՄՍՆ,ԶԻ ԱՐ
ԱՍՑԷ ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ ՈՂՈՐՄԱԾՆ ԱԾ :Դ: ԳԵՂՈ ՍԱՄՄԱՆ՝ ԿՈԹԱՔԱՐ, ՇԱՒ
ԱՌՆԱՀՈԼՆ, ԳԵՏԱՄԷՋՆ, ԿԹԱՆՈՑ․ ԳԵՏԱՎԱՆԱՑ ԾՈՎՆ :ՄԿ: ԴՐԱՄ,
Ի ԿՈԹԱՔԱՐ :ՇԼ: Ի ԲՈՏԵԼԵՑՆ :ՈԿ: ՅԱՂԻԲՈՂԱՆԱՑ :ՋՂ:
Ի ԿԱՐԲԻՆ ԳԵՏԵՐԷՆ ԵՒ ՆԱՒԵՐԷՆ: ՏՐ ԱԲԻՍՈՂՈՄ․ ՏՐ ԱԹԱՆԱՍ:
Ի ԹՈՒԻՆ ՀԱՅՈՑ:ՅԾԲ: ՍՄՊԱՏ ԹԱԳԱԻՈՐ․ ԱՍՏ ԱՍՏՈՒԾՈՎ ԲԵՐԱՒ ՋՈՒ
ՐՍ ՅՈՆՃՈՌ․․․ԵՆ/ԱՑ, ԴԱՎԹԻ ՁԵՌԱՒՔ ԵՒ ՄԻԱԲԱՆՒՈՔ ԶՈՐ ՅԱՌԱՋ
ԲԵՐԱԾ ԷՐ․ ԱԾ ՈՂՈՐՄԻ
        Եկեղեցու կառուցման մասին խոսում է նաև Ստեփանոս Օրբելյանը: Պատմիչը նշում է, նաև, որ հետագայում Աշոտ Ողորմածի որդին՝ Գագիկը, վերանորոգում է վանքը: Ենթադրվում է, որ այս ժամանակ է կառուցվել գավիթը: Պատմիչը նաև վկայում է, որ հենց Վանեվանում է գտնվում հայոց արքա Սմբատ Բագրատունու գերեզմանը: Ինչպես հայտնի է, Սմբատ Բագրատունին սպանվել է արաբների կողմից 914 թվականին: 
        Ըստ իր հատակագծային հորինվածքի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին առաբսիդ կառուցվածք է՝ արևելյան խաչաթևերին կից երկու ոչ մեծ ավանդատներով:  Եկեղեցին ունի աննշան արևելք-արևմուտք ձգվածություն, ինչը բնորոշ է Սյունյաց բոլոր քառաբսիդ եկեղեցիներին: 
Համալիրի կտրվածքը հյուսիսից-հարավ
       Եկեղեցու միակ մուտք բացվում է հարավային աբսիդում և ունի ընդամենը մեկ մետր լայնություն:  Բավականին հետաքրքիր են գմբեթակիր կամարները, որոնց որոշակի սլաքաձև կոմպոզիցիան պատկանում է այդ տիպի կոնստրուկցիաների հնագույն օրինակների թվին: Այստեղ առավել ուշագրավ է կամարի առաջին և երկորդր շերտերի միջև տեղավորված սեպաձև շարքի գոյությունն է, որի բարձրությունը աստիճանաբար աճում է և կամարի գագաթի մոտ հասնում է մոտ 50 սմ հաստության:
        Սեպաձև այս շարքը, ավելացնելով կամարի վերին շերտի սլաքը, էլ ավելի է բարձրացնում գմբեթակիր կամարները և ավելի մեծացնում նրանց կայունությունը:
Արևելյան աբսիդ-խորանը և գմբեթարդը
         Գմբեթակիր կամարների վերին հարությանը համապատասխանող մակարդակի վրա արված հորիզոնական շարքի վրա նստում են չորս բավականին մեծ տրոմպներ: Նույն այդ մակարդակի վրա էլ տեղավորված են թմբուկի լուսամուտները:
Տրոմպի գծանկարը
      Գմբեթարդնեի սկիզբը նշանավորված է տաճարի ամբողջ ներքին պարագծով ընթացող գոտիով: Ընդ որում կենտրոնական քառակուսու անկյուններում նույն այդ գոտին ձևավորում է նաև որմնամույթերի իմպոստները: Գոտին ունի 35 սմ բարձրություն և կազմված է հաջորդաբար դասավորված կիսագլանների և կիսաշրջանաձև ակոսներից:
      Ի տարբերություն մյուս աբսիդների լուսամուտների՝ Վանեվաում արևեյլան աբսիդը լուսավորվում է զուգակցված լուսամուտով: Ինչպես նշվեց լուսամուներ կան նաև թմբուկի վրա, 4 հատ:
       Ի տարբերություն Գրգոր Լուավորիչ եկեղեցու, համալիրի մյուս կառույցների՝ գավթի և նրան հարավից կից միանավ եկեղեցու կառուցման թվականը հայտնյի չէ: Ինչպես նշվեց ենթադրվում է, որ գավիթը կառուցվել է Գագիկ Բագրատունու ժամանակ՝ վանական համալիրը վերանորոգելու ընթացքում: 
       Գավիթը բավակականին փոքր է գրեթե քառակուսի, ինչը հնարավուորթյուն է տվել ծածկը իրականացնել առանց որևէ ճժանդակ տարրերի՝ սյուներ:  Ամբողջ հատակը ծածկված է տապանաքարերով:
Գավթի ինտերիերը արևմուտքից
       Գավթի արևելյան մասում առկա են երեք կամարաձև վերնամասով խորշեր, որոնցից կենտրոնականը դուռ է հանդիսանում արտաքինից կից ավանդատներ: ավանդատները դռները բացվում են կենտրոնական սփոքր սրահի մեջ՝ կողային հատվածներից: Գավթի լուսավորությաւնը իրականացվում է արևմտյան ճակատին առկա երկու լուսամուտներով:
     Իր կառուցվածքով բավականին պարզ է թաղածածկ եկեղեցին: Ուղղանկյուն հատակագծով, արևելյան մասում աբիսդով ավարտվող: Թաղը իրենց վրա կրում են երեք զույգ  որմնամույթերի վրա հենված կամարները: Մուտքի հյուսիսից է՝ գավթից: Այն ծառայել նաև  ուսումնական գործառույթների համար:
 
Օգտագործված գրականություն
Ս. Մնացականյան, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան,1960թ:
Դիվան հայ վիմագրության, հ 4:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 217077
  • Բոլոր այցելուները: 20426
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 261
  • Ձեր IP-ն: 54.80.137.187
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52