Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

ՏԱԹԵՎԻ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ

          Ուշ միջնադարի հայ ճարտարապետության ամենաարժեքավոր հետաքրքրական համալիրներից  է Տաթևի Մեծ անապատի համակառույցը: Գտնվելով վանքի մոտ, Մեծ անապատի համալիրը մնացել է հռչակավոր հարևանի փառքի ստվերում, կարոտ ուսումնասիրության ու արժանի գնահատականի: Անուշադրությունը դեպի Մեծ անապատի ճարտարապետությունը նաև այն կանխակալ կարծիքի արդյունքն է, որ XVII—XVIII դարերում հայ ճարտարապետությունր իբր չունի արժեքավոր հուշարձաններ՝ արժանի ուսումնասիրության։
       Տաթևի Մեծ անապատի համակառույցը տեղադրված է Որոտանի անդրնդախոր ձորում, Տաթևի սարի ստորոտում։ Մոտեցումը դեպի անապատ հնարավոր է Սատանայի կամրջի կողմից, որից դեպի արևելք՝ Որոտանի նեղ կիրճը, զգալի լայնանում է և գետի աջ ափին կազմում մի թեքադիր փոքրիկ հովիտ, ծածկված խիտ անտառակով և փարթամ բուսականությամբ։ Ահա այս գեղեցիկ վայրում է կառուցված Մեծ անապատի պարսպապատ համալիրը, համարյա քողարկված շրջապատի հսկա ընկուզենիներով ու թզենիներով։ Տեղանքն ունի թեթևակի թեքություն դեպի արևելք՝ դեպի գետը և միանգա­մայն հարմար է խոշոր համակառույցի տեղադրության համար։ Անկասկած տվյալ տեղում անապատի հիմնադրումը թելադրված էր նաև սառնորակ աղբյուրի առկայությամբ,  որը կառուցման ընթացքում թողել են  բակի  միջում։
        Տեղանքի ոչ մեծ թեքությունը հնարավորություն է տվել անսամբլն իրականացնել կանոնավոր հատակագծով ողջ հորինվածքը կազմված է ուղղ­անկյուն պարսպապատերով պարփակված հիմնական մասից և նրան հարա­վից   կից–   սեղանաձև  հատակագծով   օժանդակ   մասից։
           Անսամբլի ուղղանկյուն մասը շրջապատված է բարձր, ուղղաձիգ պա­րիսպներով, որոնց ներսի կողմից ողջ պարագծով կառուցված են անապատի բնակելի   և    օժանդակ    սենյակները։
Հյուսիսային, արևելյան և արևմտյան պարիսպներին կից են միաբանու­թյան խցերը, իսկ հարավայինին սեղանատունը, խոհանոցը, մթերանոցը։ Համալիրի չորս անկյուններում, պարսպապատերի վերին մասում պահպան­վել   են    ուղղանկյուն   աշտարակների   հետքերը։
         Համալիրի հարավ-արևմտյան մասում, առանձին կանգնած, բարձրա­նում է Անապատի հիմնական կառուցվածքը  ս. Աստվածածնի եկեղեցին: Սա եոանավ բազիլիկա է, որին արևմուտքից կից է գավիթ-սրահը, իսկ հյուսիսից՝ փոքրիկ գմբեթածածկ դամբարանը։ Բազիլիկայից արևելք գտնվում են վանքի աղբյուրը և այժմ կիսաքանդ տնտեսական սենյակների շարքը։ Անա­պատի հյուսիս-արևելյան մասում կառուցված է բնակելի սենյակների մի խումբ՝ Г-աձև ընդհանուր հատակագծով։ Համալիրի օժանդակ մասում, գտնովում են հյուրատունը, ախոռը և սրան կից շինությունները, խմբավորված եռանկյունաձև բակի շուրջը։ Անապատն ունի երկու մուտք հարավային և հյուսիսային պարիսպներում (վերջինն արդեն XVIII դարում փակվել է շար­վածքով)։
             Տաթևի Մեծ անապատը հիմնականում կառուցվել է XVII դարի երկրորդ կեսում   և     որոշ    շինություններով լրացվել XVIII դարում։  Անապատի ստեղծման առիթը նույն ձորում, դեպի հարավ գտնվող Հարանց անապատի կործա­նումն էր երկրաշարժից, որից շատ չանցած Հակոբ կաթողիկոսը որոշում է նոր մենաստան կառուցել և այստեղ տեղափոխել նախկին անապատի միա­բանությունը։ Հարանց անապատը քանդվել է 1658 թ. ապրիլին։  Ըստ Զաքարիա  Ագուլեցու, միաբանությունը տեղափոխվել է նոր վայրը 1660 թ. և սկսել Տաթևի անապատի շինարարությունը՝ «թվին ՌՃԺԷ (1668) յունիսի Զ-ումն գնացինք Տաթևու անապատն։ Սորայ հայրն է Արիստակէս վարդապետն; Սորայ ունէր Հ կրօնավոր մարդ։ Այս անապատիս եկեղեցին դէռ ևս կիսա­կատար էր։ Քանզի առաջ ուրիշ տեղ ին բնակեալ... տեղն խախտվեցավ, փլաւ... եկին այս տէղս, նոր ըսկիզբն արարին, յիսար, խուց, եկեղեցին շինեցին։ Այս ը տարի  այոր եկել ան այս   տէղս» ։
Եկեղեցու արևմտյան դռան վերևում փորագրված է ՌՃԺԲ (1663) թվա­կանը, որը պետք է համարել բազիլիկայի հիմնադրման տարեթիվը։ Ագուլեցին նշում է եկեղեցու հետ միաժամանակ սկսված պարիսպների և բնակելի խցերի շինարարությունը 1660—1668 թվականներից։ Այս վերաբերում  ուղղանկյուն մասի պարիսպներին և նրան կից խցերի շարքին։ Սենյակների Г-աձև խումբը կառուցվել է մոտ երկու տասնամյակ ուշ՝ ներսում, պատին կա   փորագրված  կառուցման  թվականը՝  ՌՃԷԱ   (1682)։
        Եկեղեցուն կից մատուռ-դամբարանում հավանաբար թաղված է Անապա­տի հիմնադիր Արիստակես վարդապետը։ Այդ դեպքում դամբարանը պետք է կառուցված լինի 1670-ական թվականներին, որովհետև Արիստակեսը վախ­ճանվել է Ագուլիսում 1669 թ, դեկտեմբերին և թաղվել «...իւր շինած անա­պատն» ։
             XVII դարի վերջում Անապատում բնակելի խցեր է կառուցել Տաթևի վան­քի առաջնորդ Հովասափ Աղուերձեցին: Սրանք սեղանատանը հյուսիսից կից կառուցված խցերն են, որոնց հետագա ավելացված լինելը պարզորոշ երևում է տեղում։ XVIII դարի առաջին կեսում Տաթևի վանքի ներսես եպիսկոպոսը «…արարեալ շինութիւնս սրբոյ աթոռոյս և Մեծի անապատին» ։ Ըստ երևույթին սա վերաբերում է Անապատի օժանդակ շինությունների խմբին։ Այդ ժամանակաշրջանում է կառուցվել նաև եկեղեցու գավիթ-սրահը։ Գավթի հյուսիսային որմնամույթի խարիսխի վրա կա արձանագրված կառուցման թվականը՝ ՌՃՂԲ (1743)։ Իսկ արևմտյան պատին, դրսի կողմից փորագրված արձանագրությունից     հայտնի   է  դառնում  և  կառուցման     մեկենասը.    «Յիշատակ է Մելիք Եկանինոր ե թուման տուալ գափթն շինելուն որ  գլուխն սրբա­տան   քարանց    շինեցինք» ։
              Այս արձանագրությունից պարզվում է մի այլ մանրամասնություն ևս՝ եկեղեցու   տանիքի քարե   սալերով   ծածկի  կառուցման  ժամանակը   (1743 թ.):
Անապատի արևմտյան պարսպի վերին մասում, դրսից հագցված շինա­րարական արձանագրությունից երևում է, որ պարսպապատերի վերին մասը, անկյունների վերնահարկերի հետ միասին, կառուցել է 1711 թ. Ղուկաս վարդապետը։ Տեղում շարվածքից որոշակի երևում է, որ պարիսպները XVIII դարի   սկզբում   ավելացվել   են   խցերի   տանիքներից   սկսած։
Տաթևի Մեծ անապատն առանձին աղբյուրներում տարբեր անվանում ունի և հաճախ այն շփոթվել է Հալիձորի Հարանց անապատի հետ։ Այո երևույթն արդյունք է այն բանի, որ Հարանց անապատը մինչև քանդվելը և միաբանության տեղափոխումը կոչվել է «Մեծ անապատ», կամ «Տաթևի անապատ»։ Իսկ նորը նույնպես «...ըստ առաջնոյն կոչեցավ Մեծ Անապատ՝ իբր գլուխ և առաջին ամենայն անապատից...» ։ Ագուլեցին երկու մենաս­տաններն էլ անվանում է «Տաթևի անապատ» ։ Տարբերելու համար հետագա­յում հինը կոչվել է սոսկ «Հարանց անապատ», իսկ «Մեծ անապատ», «Տաթևի անապատ» անունները վերագրվել են միայն նոր մենաստանին։ Այժմ ընդունված է Տաթևի Մեծ անապատ անվանումը:
        Գրականության մեջ Տաթևի Մեծ անապատի վերաբերյալ թյուրիմացու­թյուններ հանդիպում են ոչ միայն անվանման հետ կապված։ Սխալ տեղեկու­թյուններ են բերվում նրա առանձին կառուցվածքների հորինվածքների մասին.: Այսպես, Ջալալյանը և Լալայանը նկարագրելով Անապատը նշում են, որ եկեղեցին կառուցված է վեցասյուն։ Եկեղեցին՝ եռանավ բազիլիկան ունի չորս մույթ՝ երկու զույգ։ Մույթերի քանակի հարցը կարևոր է, որովհետև ի տար­բերություն V—VI դարի բազմամույթ եռանավ բազիլիկաների, ուշ միջնադա­րում Հայաստանում համանման կառուցվածքները ամենաշատը չորս մույթ ունեն։ Այս սխալը, ցավոք, արմատացել է նաև ժամանակակից մասնագիտա­կան   գրականության   մեջ   ևս։
         Տաթևի Մեծ անապատի գլխավոր հատակագծում պարզորոշ երևում է ողջ համալիրի  բաժանումն ըստ կառուցվածքների առանձին խմբերի ֆունկ­ցիոնալ նշանակության։ Արտադրական, տնտեսական նշանակություն ունեցող շինությունների      առանձնացումը   և   միաժամանակ     համակառույցներին   կից տեղադրելը հատուկ է Սյունիքի XVII դարի ճարտարապետությանը՝ նման սկզբունք կիրառված է Շատին վանքում (արտադրական, տնտեսական կա­ռուցվածքները պարիսպներից դուրս են և կից վերջիններիս), Տաթևի վանքում (տարածքից դուրս է ոչ միայն ձիթահանքը, այլ նույնիսկ բաղնիքր)։ Տնտեսական շինությունների տեղադրումը Տաթևի Մեծ անապատի մուտքի մոտ բավականին հարմար է՝ ոչ միայն անմիջական կապ է ստեղծվում համակառույցի երկու մասերի միջև, այլև ստացվում է րնղհանուր բակ՝ դարբասի դիմաց։ Սա կարևոր է և պաշտպանական տեսակետից բարձր և ամուր պարիսպներով այս բակը ներթափանցելուց հետո միայն կարելի է մոտենալ Անապատի   գլխավոր    մուտքին։
          Ֆունկցիոնալ զոնավորման է ենթարկված ոչ միայն համալիրն ամբողջո­վին վերցրած, այլև նրա հիմնական մասը ևս։ Այստեղ կառուցվածքները նույնպես խմբավորված են ըստ նշանակության տնտեսական և կոմունալ շինությունները գտնվում են հարավային մուտքին կից և անմիջական կապ ունեն դրսի հետ, իսկ բնակելի սենյակները խմբավորված են համակառույցի խորքում, անջատվելով առաջին խմբից և մուտքից՝ բազիլիկայի մեծ ծավալով։ Տվյալ տեղադրությունը շատ հարմար է կողմնորոշման տեսակետից՝ բնակելի սենյակները նայում են դեպի արևելք, հարավ և արևմուտք, իսկ տնտեսական   կառուցվածքները ՝    դեպի   հյուսիս։
        Հաջող է և շարժման ֆունկցիոնալ գրաֆիկը։ Հյուրերի, ուխտավորների գրաստները և Անապատի սեփականությունը հանդիսացող անասունները չեն մտնում համալիրի տարածքը, այլ հարավային կառուցվածքի բակում թեքվում են մի կողմ, չխանգարելով ընդհանուր շարժմանը և տեղաբաշխ­վում   համապատասխան    շինություններում։
Մոտենալով հարավային դարբասով, ուխտավորը հայտնվում է այցելության հիմնական նպատակի՝ եկեղեցու դռան առջև։ Դեպի աջ ձգվում է երկա­րավուն բակ-միջանցքը, որը Անապատի մուտքը կապում է սեղանատան, խոհանոցի, մթերանոցի հետ։ Եկեղեցու ու համալիրի մուտքերի այս մոտիկու­թյունը, վերջինիս կարճ և հարմար կապը սեղանատան և խոհանոցի հետ ստեղ­ծում է շարժման առավել նպատակահարմար գրաֆիկ՝ ուխտավորները եկե­ղեցի մտնելիս կամ սեղանատանը հյուրասիրվելիս չեն հատում Անապատի տարածք, այլ ամենակարճ ճանապարհով ընկնում են այդ տեղերը (նույնը վերաբերում   է   և  խոհանոց   մթերք   բերողներին)։
         Անապատի միաբանության բնակելի սենյակների կապը եկեղեցու սեղա­նատան հետ իրականացվում է պարիսպներին զուգահեռ, П-աձև բակի միջոցով, որն ավելի շուտ փողոցի է նման և վերջինիս դերն է կատարում: Իսկ Г-աձև մասնաշենքով և եկեղեցու հյուսիսային ճակատով ստացվում է մի   երկրորդ՝   ներքին  բակ,   որը   մեկուսացված  է շարժման     ուղղություններից և ծառայում է լոկ միաբանության հանգստի համար։ Համալիրի հիմնական ուղղանկյուն մասի կառուցապատման խտության տոկոսը շատ բարձր է՝ մոտ 50 տոկոս։ Սակայն կոմպակտ, քառակուսուն մոտ հատակագիծը, առանձիս շինությունների և խմբերի նպատակահարմար տեղադրությունը գլխավոր հատակագծում տվել է այն արդյունքը, որ չկա որևէ խճողում, նեղվածք: Ընդհակառակը, ստացվել են բավարար ազատ տարածություններ՝ կառուց­վածքների առանձին խմբերի միջև հաջորդակցության հարմար կապ ստեղծելու և   ներքին   ընդարձակ   բակեր   ստանալու   համար։
       Անապատի գլխավոր հատակագծում բնակելի սենյակների պարագծով կառուցումն ունի տնտեսական և կոնստրուկտիվ առավելություններ։ Պա­րիսպները դառնում են բնակելի խցերի (սեղանատան և խոհանոցի համար ևս) ՛պատերից մեկը ստացվում է շարվածքի զգալի տնտեսում, իսկ իրենց հերթին, խցերի ընդերկայնական պատերը նեցուկ են ծառայում մոտ 70 մ երկարություն և 6—8 մ բարձրություն ունեցող պարիսպների համար, տալով նրանց   սեյսմիկ   տեսակետից   անհրաժեշտ   կոշտություն   և  կայունություն։
Հետաքրքրական է Տաթևի Մեծ անապատի անսամբլի ընդհանուր գեղար­վեստական   արտահայտչականության   ր՚նդիրը։
       Անապատը XVII դարի մենաստաններին բնորոշ բարձր և խուլ պարիսպ­ներով, ամբողջովին անջատվում է արտաքին աշխարհից։ Նրա ճարտարա­պետությունն ինքնամփոփ է այն դրսից, պարիսպների ետևից նույնիսկ չի երևում, և համակառույցի անսամբլային լուծման արժանիքները բացահայտվում են միայն ներսում՝ ներքին տարածության կազմակերպման մեջ։ Մե­նաստանի մեկուսացումը շրջապատից ավելի է շեշտվում պարսպապատերի խուլ լինելով չկա ոչ մի բացվածք դեպի դուրս, և Անապատի ուղղանկյուն հորինվածքը թողնում է քարե արկղի ծանր և մռայլ տպավորություն։ Սա բխում է առաջին հերթին անապատների կրոնա-դավանաբանական առանձնահատկություններից՝ մենաստան, ստեղծված առանձնանալու, ճգնելու և  ապաշխարելու համար, հեռու այն ամենից, ինչը կապում է աշխարհիկ կյանքին, նույնիսկ բնությանը։ Սակայն պետք է նշել, որ նման հորինվածքը ունի երկրորդ, ոչ պակաս կարևոր սկզբնապատճառ, որն արդարացնում է  նրան ֆունկցիոնալ տեսակետից։ Դա այն է, որ XVII դարի մենաստանները միաժամանակ պաշտպանական կառուցվածքներ էին նրանք և ամրոցների դեր էին խաղում, պատսպարելով նաև մերձակայքի բնակչությանը թշնամիների և առանձին ավազակախմբերի ապստամբությունների ժամանակ, որոնք այնքան   հաճախակի   էին   այդ   դարում։
Սակայն այլ է տեսքը անսամբլի ներսում այն դրսի միանգամայն հակապատկերն է։ Անապատի ներքին տարածությունը կազմակերպելիս ձգ֊տել են նրան հնարավորին չափ արտահայտչականություն տալ, խիստ հորինվածքին   որոշ   գունագեղություն  հաղորդել։    
        Մտնելով հարավային դարբասով, այցելուն  սկզբում ընկնում է օժանդակ՝ կառուցվածքների խմբի բակը։ Սա նույնպես շրշապատված է բարձր և խուլ պարսպապատերով, սակայն արդեն զգացվում է անսամբլի հորինվածքի խստության մեղմացումը, որը ստացվում է դեպի աջ ձգվող օժանդակ սենյակների կամարակապ մուտքերով և դիմացի պատում եղած լուսամուտների բացվածքներով։
         Երկարավուն և թաղակապ միջանցքով մտնելով համակառույցի ներսը, մեր առջև միանգամից չի բացվում համալիրի ողջ ներքին տարածությունը, այլ   դա  կատարվում   Է   աստիճանաբար։
Առաջին հերթին, դիմացից, անկյան տակ, երևում է եկեղեցու մուտքը գավիթ-սրահը, ձախից՝ բնակելի սենյակների արևմտյան շարքը, իսկ դեպի աջ ձգվում են սեղանատան, խոհանոցի երկարավուն ծավալները։ Սակայն միատեսակ խցերի արևմտյան շարքը, որը կարող էր տաղտկալի տպավորու­թյուն թողնել,լրիվ չի երևում այն մեջտեղում կրճատվում է կից կառուցված երկու այլ սենյակների ծավալներով։ Աջ կողմի անցումով, որը գտնվում Է եկեղեցու հարավային պատի և տնտեսական սենյակների միջև, մտնում ենք արտաքին П -աձև բակը և նրանով՝ անսամբլի խորքը։ Այս փողոց֊միջանցքի տեսքը խիստ է՝ մի կողմից այն եզերված է բնակելի սենյակների ներքին խմբի խուլ պատերով, մյուս կողմից խցերի արևելյան և արևմտյան շարքե­րով։
        Սակայն անսամբլի խստաշունչ հորինվածքի միջում կա մի անկյուն, առանձնացված շարժման ուղղություններից և անմատչելի կողմնակի այ­ցելուների համար։ Դա մոտավորապես քառակուսի հատակագծով ներքին բակն է , որը շրջապատված է երեք կողմից միաբանության սենյակներով, իսկ է չորրորդ կողմից՝ եկեղեցու հյուսիսային պատով։ Դեպի բակն են բացվում բնակելի սենյակների Է-աձև խմբի զույգ թևերի կամարակապ նախասրահ­ները, որոնք բակում աճող սաղարթախիտ պտղատու ծառերի հետ ներդաշնակ բնույթ են հաղորդում այս ոչ մեծ տարածությանը, այն դարձնելով մի գողտրիկ անկյուն։ Վերջինիս գունագեղ և ուրախ տեսքը լրացվում է նաև դամ­բարանի տանիքին բարձրացող փոքրիկ ռոտոնդայի ծավալով, որի նրբա­սլաց սյուները և սրածայր վեղարն աշխուժացնում են բակի ներքին տարա­ծությունը։
         Ինչպես տեսանք, Տաթևի Մեծ անապատի համակառույցը լրիվ անջատ­ված Է շրջապատից և նրա ճարտարապետությունը դրսից ընկալելու հնարա­վորություն չկա։ Սակայն Սյունյաց աշխարհի բնությունը ստեղծել է մի այնպիսի կետ, որից կարելի է ընդգրկել ողջ անսամբլը և նրա շրջապատի համայնապատկերը։    Դա   Որոտանի   անդնդախոր   ձորի      հանդիպակաց   լանջն է, որտեղից օձագալար անցնում է դեպի Տաթևի վանքը տանող ճանապարհը։ Այս գլխապտույտ բարձրությունից երևում է ողջ ձորը և նրա խորքում, կար­ծես    գծագրված,   Անապատի    հորինվածքը։
Տաթևի Մեծ անապատն ինքնատիպ գլխավոր հատակագծով, ողջ հորին­վածքի նշված հետաքրքրական առանձնահատկություններով իր ուրույն և արժանի տեղն է գրավում հայ ճարտարապետության միջնադարյան անսամբլների   շարքում։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 662557
  • Բոլոր այցելուները: 48584
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 297
  • Ձեր IP-ն: 54.145.83.79
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52