You are here

Թալինի տաճար

VII դարի հայկական ճարտարապետությունը նշանավորված է մի շարք բարձրարվեստ կոթողներով, որոնց շարքում իր ուրույն տեղն անի Թալինի տաճարը։ Հատակագծային ձևերով այն ընդհուպ մոտենում է Դվինի տաճարին, թեև բացարձակ չափերի տեսակետից զգալիորեն զիջում է նրան։ Սակայն այստեղ ևս ընդհանուր ներքին տարածությունը կազմավորված է 1 : 2 հարաբերության հիման վրա, բնորոշվելով գմբեթի կենտրոնական դասավորությամբ և ընդարձակ միասնական ներքին տարածու­թյուններով։
          Չնայած գմբեթի առկայությանը, որնյակնհայտ գերիշխում է ամբողջ ներքին հորինվածքի վրա. այստեղ խիստ ուժեղ է ՚շեշտված արևմուտք-արևելք ուղղությունը։ Դրան  են նպաստում թե՛ տաճարի ընդհանուր ձգված մույթերի երկարավուն հորինվածքը, թե՛ գւխավոր աբսիդի առջև տեղավորված բավական խորը թաղածածկ նախախորանը։
           Հատակագծային ձևերի մշակման տեսա­կետից արդեն ակնհայտ է դառնում, որ Թալինի ճարտարապետը բնավ էլ չի գնացել պարզ ընդօրինակումների ճանապարհով։
           Տաճարն ունի հինգ մուտք՝ երկուական դռներ երկայնական ճակատներում, մեկ մուտք էլ արևմտյան կողմում։
         Ինտերիերը մշակված է շատ զուսպ։ Հիմնական արտահայտչական միջոցներն են քարային կոնստրուկցիաները և արտակարգ խնամքով կատարված պատի որմածքը, Ճիշտ հորիզոնական շարքերը հաջորդում են միմյանց, առանց որևէ ընդհատման, իսկ լավ նկատելի եզրակոսները որոշակի մասշտաբ են ստեղծում պատի հարթության ընկալման համար։
           Կառուցվածքն աչքի է ընկնում իր քարային կոնստրուկցիաներով։ Նշենք մույթերը և նրանց հատկապես այն հատվածները, որտեղ կիսաշրջանաձև որմնասյուները հպված են մույթերի ուղղանկյան ծավալներին։ Այստեղ մշակված է հաջորդական, տարբեր եզրաձևեր ունեցող շարքերի խիստ ուշագրավ մի համակարգ, երբ ներքևից հաշված կենտ շարքերը (1, 3,5, 7) մի մշակում ունեն, իսկ զույգ շարքերը (2, 4, 6, 8)՝ մեկ այլ մշակում։ Այդ հնարավորություն է տվել միմյանց ագուցել ամեն մի հաջորդ շարք և այսպիսով, հասնել այս մասի որմածքի ամրությանը, համարյա առանց շաղախի օգտագործման։
           Հատկապես խնամքով են մշակված մուտ­քերի բարավորները, այստեղ օգտագործված քարերի երկարությունները հասնում են մոտ 2,5 մետրի։ Ուշագրավ են ծածկերի ձևերը, որտեղ կիսաշրջանաձև թաղերի հետ միասին օգտագործվել են նաև խաչաձև թաղերը։ Ծածկերը կառուցելու ժամանակ արված լաստակների հենարանների համար թաղերի կրունկներում արված անցքերը նկատելի են նաև այսօր։ Հետաքրքիր է, որ այդ հարթության վրա որմածքն ունի ճիշտ նույն բարձրությունը, ինչ լաստակի հենարանի անցքի չափն է, մի բան, որը հնարավորություն է տվել շարունակելու պատի որմածքը՝ առանց հենարանների վրա ձևավոր քարեր դնելու։ Ավանդատներն ունեն կանոնավոր աբսիդներ՛ և ծածկված են կիսաշրջանաձև թաղերով։ Նրանց առջև ձգվող անկյունային ուղղանկյուն տարածությունները պարփակված են արդեն խաչաձև և կիսա­շրջանաձև թաղերի համադրումը հանդիսացող կոնստրուկցիաներով։ Բանն այն է, որ խաչաձև թաղն այստեղ գրավում Է ուղղանկյուն տարածության միայն կենտրոնական մասը, մինչդեռ կողային հատվածները ծածկված են նույն խաչաձև թաղի անմիջական շա­րունակությունը կազմող կիսաշրջանաձև թաղերով։ Ավանդատները՛ լուսավորված են միայն արևելյան ճակատում տեղավորված լուսամուտներով։ Երկրորդ հարկը կազմող թաքստոցները ևս ունեցել են լուսամուտներ։ Ճիշտ է, վերջիններս շատ փոքր են, ունեն շրջանաձև եզրանկար և պարփակված են խաչաձև շրջանակների մեջ։
           Առանձնակի հոյակապ տեսարան է բացվում այցելոի առջև, երբ նա ներս է մտնում արևմտյան մուտքից։ Դիտողից աջ և ձախ վեր են սլանամ լայն, բարձր կամարները, որոնք իրենց վրա են կրում կենտրոնական նավի ամբողջ ծածկը։ Այդ կամարները կարծես ուղղում են դիտողի ուշադրությանը դեպի հեռվում բացվող աբսիդը, դեպի վերասլաց, լուսավոր գմբեթը։ Գմբեթակիր կամարները, միավորված լայնանիստ, սահուն առագաստներով, պսակվում են զգալի բարձրության վրա հանգչող գմբեթատակ օղակով, որը և թվում է, անմիջական հիմնատակ է է՛լ ավելի վեր տեղավորված գմբեթի թմբուկի համար։ Սակայն իրականում թմբուկի պատերը 60 սմ հետ են դրված գմբեթակիր օղակից։ Ճարտարապետը մեծ զգուշություն Է դրսևորել, խուսափելով առագաստների առաջացող հատվածների ուժեղ բեռնավորումից։ Այս օղակն ունի նաև խիստ որոշակի գործառնական նշանակություն, հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում անցնել մի խաչաթևից մյուսը, դուրս՚գալ ծածկի ցանկացած հատվածը։ Թմբուկի բոլոր 12 նիստերում բացված են լայնանիստ լուսամուտներ, որոնց միջև տեղավորված նուրբ, հարթ մշակում ունեցող որմնասյուների վրա էլ ընթանում է իր վերնամասում որոշ չափով առաջացող կամարաշարը։ Ահա այս կամարների անտրվոլտներում Էլ տեղավորված են շատ փոքր, նուրբ, մի քարից տաշված տրոմպներ, որոնց ելուստը այնքան չնչին է, որ նրանք կարծես ինչ-որ դեկորատիվ հարդարանք լինեն, համա­հնչյուն կամարաշարից վեր ընթացող հա­մակենտրոն շրջանակներից կազմված հորի­զոնական գոտուն։ Սակայն իրականում այդ նրբագեղ տրոմպներն իսկ ունեն որոշակի կոնստրուկտիվ նշանակություն, նպաստելով գմբեթի թմբուկի սահուն, միասնական հիմ­նատակ ստեղծելուն։ Բուն գմբեթն իր հերթին մասնատվում է կամարաջղերով, որոնք քանի գնում են վեր, այնքան նեղանում են, բարակա­նում՝ ստեղծելով խիստ ուշագրավ հեռանկա­րային պատկեր։
Գմբեթը տեղավորված է տաճարի ճիշտ տարածական կենտրոնում, ընդ որում այս հանգամանքը ակնհայտ է և՛ ներսում, և՛ դրսում։ Ծավալների շարժուն ձևերը առանձնակի դրսևորվում են ինտերիերում, որտեղ զգալի տեղ Է գրավում բավական բարձր և ձգված արևմտյան խաչաթևը պսւսկող թաղը։ Եվ դրա հետ միասին ներքին ծավալները բնավ Էլ մասնատված չեն թվում, այնքան համահնչյուն Են կողային աբսիդները գմբեթատակ ծավալին, այնքան ներդաշնակ հզոր մույթերը և նրանցից ելնող լայնաթռիչք կամարները։ Սակայն արտաքուստ ծավալային ձևերի մասնատվածաթյանը շատ ավելի ակնառու Է։ Այդ առանձնապես շեշտում են համեմատաբար ոչ մեծ բարձրություն ունեցող, բազմանիստ աբսիդները, որոնք հպված են հիմնական ծավալին և որոշ չափով դուրս են ընկնում ընդհանուր միասնական հորին­վածքից։ Սակայն դրա հետ միասին առանձնակի ուշագրավ է տաճարի ծավալների խմբավորումը հատկապես արևելյան կողմում։ Այստեղ առավել հետաքրքիրը ծավալների շարժուն ձևերի հակադրությունն է արևմտյան թևի հանգիստ, հաստատուն ձևերին, ընդ որում ակնհայտ է  դառնում, որ ճարտարապետը հենց սկզբից էլ խուսափել է սիմետրիկ,  համապարփակ լուծումից և մշակել ծավալների դինամիկ հավասարակշռության խիստ յուրովի հա­մակարգ։ Կարելի է համարձակորեն ասել, որ այս համակարգը առաջին անգամ մշակվել է հենց  Դվինում, հնավանդ բազիլիկայի վերակա­ռուցման առնչությամբ, թեև եռաբսիդ տիպը թերևս լավ հայտնի էր պարզ քառաթև հորինվածքներում շատ ավելի վաղ, քան ձեռնարկվեց Դվինի տաճարի կառուցումը 607թ.։ Մյուս կողմից չի կարելի չնկատել, որ տաճարի հիմնական ծավալին հպված հենախորշ–աբսիդների համակարգը գոյություն ուներ արդեն V դարի վերջում, և Էջմիածնի լուծման հետ են առնչվում Թալինում, աբսիդներից վեր տեղավորված  լուսամուտները։   Այդ  բացվածքներն էական նշանակություն ունեն տաճարի վերին մասերի և հատկապես թաղերի լուսա­վորության համար, որովհետև երկայնական ճակատի վրա տեղավորված լուսամուտները համեմատաբար ցածր դասավորության շնորհիվ պարզապես չէին կարոդ ապահովել աբսիդին հպվող թաղածածկ տարածության վերին մասերի լուսավորությունը և, թաղված մնալով կիսախավարի մեջ, կթողնեին շատ ծանր, ճնշող տպավորություն։
             Նույն այս նպատակին են ծառայում նաև արևմտյան ճակտոնապատի վրա տեղավորված բոլորաձև լուսամուտները։
Ուշագրավ է, որ վերջիններս փակված են եղել ցանցկեն քարե շրջանակներով, այդ մասին են վկայում նրանց ներսում, ճակատային եզրից 15սմ հեռավորության վրա արված փոր­վածքները։ Համանման ցանցկեն շրջանակներ նույն այս շրջանում լավ հայտնի են բյու­զանդական ճարտարապետության մեջ և օգտագործվել են նաև Զվարթնոցում։ Ավելի ուշ շրջանում նրանք հայտնի են Դվինում, Բյուրականում և Կիրանցամ։
           Յանցկեն, դեկորատիվ շրջանակների օգտագործումը հատկապես արևմտյան ճակատի բոլորաձև լուսամուտներում պատահական չէր։ Նրանք կազմել են ճակատի ձևավորման օրգանական մասը, ճակատ, որն աչքի է ընկնում կոմպոզիցիոն մշակման մեծ վարպետությամբ ընդհանրապես։ Այստեղ կենտրոնական առանցքով տեղավորված է եղել բավական հարուստ ձևավորված սրահաձև շքամուտքը, որից աջ և ձախ բարձրանում են սլացիկ, ըստ էության դեկորատիվ նշանակություն ունեցող ոչ խորը խորշերը, նրանց մեջ տեղավորված զույգ որմնասյուների հետ մեկտեղ։ Այս խորշերը ավարտվում են բավական բարձր, հատվածքում 3/4 շրջան կազմող և գմբեթարդներով ավարտվող հատվածներով, որոնք իրենց անմիջական զուգահեռներն ունեն Արթիկի և Գառնահովիտի՝ VII դարի հուշարձաններում։ Կասկած չի կարող լինել, որ այս աբսիդանման տարրերն արված են եղել որմնասյուները պսակող խոյակների վրա տեղավորված քանդակների (կամ թերևս թևավոր խաչերի) համար անհրաժեշտ ստվերախիտ ֆոն ստեղծելու նպատակով։ Նման խորշեր լավ հայտնի են անտիկ քանդակագործության մեջ, թեև հայկական հուշարձաններում օգտա­գործված այս համակարգը յուրովի ձևեր ունի, իսկ կոնստրուկտիվ տեսակետից նրանք խիստ հեռու են անտիկ լուծումներից։
            Ուշագրավ են խոյակների վերնասալերի մեջ արված 7 - 8սմ տրամագիծ և 18 - 20սմ խորություն ունեցող անցքերը։ Ճիշտ նույնա­նման անցքեր ենք տեսնում հուշասյուների խոյակների վրա, որտեղ նրանց մեջ էր խրվում թևավոր խաչի ներքևի ելուստը։
Արևմտյան ճակատն առհասարակ աչքի է ընկնում բացվածքների առատությամբ։ Բացի ճակտոնապատի երեք բոլորաձև լուսամուտ­ներից, համանման լուսամուտներ ենք տեսնում նաև խորշերից աջ և ձախ, իսկ ավելի ներքև տեղավորված են կողային նավերը լուսավորող լուսամուտները։ Բացվածքների նման դասա­վորությունը պատահական չէր և ամբողջապես թելադրված էր ինտերիերի պահանջներից։ Բանն այն է, որ տաճարի արևմտյան մասը, որն ամենամեծ հատվածն է կազմում, մասնատված էր լայնաթռիչք, ոչ բարձր կամարներով, մի բան, որը և պայմանավորել էր երկայնական ճակատներում տեղաբաշխված լուսամուտների համեմատաբար ցածր դասավորությանը։ Այս պայմաններում միանգամայն տրամաբանական է լուսամուտների քանակի զգալի ավելացումը և ճարտարապետի ձգտումը՝ անել ամեն ինչ արևմտյան թևի լուսավորության մակարդակը ապահովելու համար։
          Արտաքին ճակատների գեղարվեստական մշակման խնդրում մեծ տեղ ունեն հենախորշերը շրջանցող խուլ կամարաշարերը՝ հիանալի մշակված կամարաղեղներով։
Ինչպես բազմաթիվ լուսամատների պսակ­ները, կամարաղեղների մոտիվները նույնպես լավ հայտնի են նույն՝ VII դարի երկրորդ կեսում կառուցված հուշարձաններում, ընդ որում ակնհայտ է Զվարթնոցում մշակված մի շարք ձևերի որոշակի ազդեցությունը։ Այդ հատկապես նկատելի է խուլ կամարաշարերի խոյակների, կամարաղեղների նռազարդ գոտիների և մի շարք պսակների ձևերում։
           Թալինի տաճարում որոշակի հետաքրքրու­թյուն է ներկայացնում ճարտարապետական առանձին մանրամասների արտահայտչականաթյան ուժեղացման ձգտումը՝ գունազարդման միջոցով, այսպես, կարմիր ու սև գույնով են ներկված եղել տաճարի խաչաթևերի և հատկապես թմբուկի քիվի առանձին տարրերը։ Տաճարի ինտերիերը մշակված է եղել հարուստ որմնանկարներով, ընդ որում որմնանկարներ են եղել ոչ միայն գլխավոր աբսիդում, այլև կողային պատերի վրա։
            Տաճարը մեզ է հասել առանց որևէ էական վերակառուցման։ Ավելի ուշ շրջանում հնավանդ կղմինդրյա ծածկը փոխարինվել է քարե ծածկով, մի բան, որը և բերել է լանջերի թեքությունների որոշ ուժեղացմանը։ Այս հանգամանքն էլ իր հերթին պատճառ է դարձել խաչաթևերի ճակտոնապատերի վրա եղած լուսամուտների ներքևի մասերի փակվելուն, մի բան, որն անխուսափելի էր նման վերակառուցման ժամանակ։
 
Ս. Մնացականյան,  Հայկական ճարտարապետության պատմություն, հ. երկրորդ, Երևան, 1996թ., էջ 262-266:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1380419
  • Բոլոր այցելուները: 99687
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 326
  • Ձեր IP-ն: 3.237.234.213
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52