Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

«Սրանոց»-ի կամուրջ

        Տավուշի մարզի Գետաշեն գյուղի մոտ, Կիրանց-ջուր գետակի  գեղատեսիլ հովտում է գտնվում «Սրանոց» ոչ մեծ կամուրջը: Նրա վրայով ճանապարհը անցնում էր դեպի աջ ափ, հասնելով կամուրջից ոչ հեռու բնակավայրը, որի ավերակներն են այժմ մնացել:
           Կամուրջն ամենայն հավանականությամբ կառուցվել էԱռաքելոց վանքի և նրանից ոչ հեռու գտնվող բնակավայրի շենքերի հետ միասին, որոնք վերաբերում են 12-13-րդ դարերին: Նրա կառուցողները լավ ուսումնասիրելով տեսանքը, կարողացել են գտնել հարմար տեղ, ոը գետակի ժայռերն էլ հիմք են ծառայել երկու ափերի խելերի համար, որոնց վրա է  հենվում կամուրջի 8,9 մ հենամեջ ուեցող թաղը:
              Կամուրջը կառուցված է ճեղքված կրաքարից շարված կրաշաղախով: Թաղի շարվածքը կատարված է խնամքով: Տարբեր փևի և չափի քարերի միջոցով լավ գծագրվել կամարի կիսաշրջանաձև  կորը: Խելերի ստորին մասում շարվածքը կատարված  է մեծ, իսկ թաղը՝ համեմատաբար ավելի փոքր չափի քարերից: Դեպի աջ ափը կամուրջի լայնությունը փոքր-ինչ պակաս է՝ 3,5 մ. է կազմում, այն ժամանակ, երբ ձախ ափում 4,3 մ. է: Այդ պատճառով կամուրջի հենամեջի մասում հատակագիծը սեղանաձև է:
       Թեև կամուրջի թաղը պահապանվել է դեռևս բավականաչափ ամուր է, սակայն ժամանակի ընթացքում կառուցվածքը զգալիորեն ավերվել է: Վերկամարային մասը լիովին և աջափնյա խելը մասնակիորեն քանդվել են: Ճակատային պատերի և երկու ափերի խելերի վրա նկատելի են ուշ վերանորոգման հետքերը:
 
Վ. Հարությունյան, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Երևան, 1960թ., էջ 98-99:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 662499
  • Բոլոր այցելուները: 48584
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 297
  • Ձեր IP-ն: 54.145.83.79
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52