Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Սպիտակավոր

        Սպիտակավոր վանքը գտնվում է Վայոց ձոր մարզում, Եղեգնաձորին մերձակա Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս՝ մի նեղ ձորի հարոթույան վրա: Մատենագրական և վիմագիր աղբյուրներում կոչվել  է նաև Սրկղնից ս. Կարապետ, Անապատ, Բոլորաձորի կամ Բոլորաբերդի անապատ, իսկ տեաղցիների շրջանում՝ Ծաղկեվանք: Համալիրի շինությունները կառուցված են սպիտակ ֆելզիտից, որից և ստացել է Սպիտակավոր անվանումը: Վանքի այսպիսի բարձրագոչ անուններըմ ինչպես և նրա աշխարհագրական դիրքն ու նրա հուշարձանների կառուցողական շատ հետաքրքիր ու բնորոշ ձևերը վկայում են, որ նա միջնադարյան Հայաստանի նշանավոր մենաստաններից մեկը պետք է եղած լինի:
         Սպիտակավորը բաղկացած է ոչ մեծ եկեղեցուց, նրանի կից գավթից և յուրօրինակ զանգակատնից:
        Սպիտակավուն շինաքարից  կերտված տաճարի հարավային պատի  վերնամասում արտաքուստ փորագրված արձանագրության համաձայն՝ եկեղեցու կառուցումն ավարտվել է 1321 թվականին:  Նպաստավորողը եղել է Էաչե Պռոշյանը, որի հիշատակը հավերժացնող  նվիրագրում եկեղեցին անվանակոչված է «Նորակնունք Աստուածածին»: Էաչե Պռոշյանի  մահվանից հետո  (1318թ.) վանքի հովանավորի դերն ստանձնում է որդին՝ Ամիր Հասան Բ-ն, որն իր կնոջ՝ Զաքարիայի դուստր Բոբայի հետ միասին, վանահայր տեր Մկրտիչի օրոք մի շարք նվիրատվություններ է անում տեղի միաբանությանը: Մկրտիչը Դավիթ ուսուցչապետի աշակերտներից էր և, ինչպես սկզբնաղբյուրներն են վկայում, Սպիտակավոր Աստվածածնի վանահայր է եղել 1340-1343 թթ.:
          Սպիտակավորի միաբանությանը նյութական օժանդակություն է ստացել նաև Օրբելյան իշխաններից: 1339 թ. Լիպարիտ իշխանի որդի Սմբատ Օրբելյանն այս ուխտի նվիրաբերում է ընդարձակ այգիներ, որոնցից հանվանե նշում է «զՎախթանկենց այգին»:
       Սպիտակավորի Ս.բ Աստվածածինը  եկեղեցին միջին մեծության մի կառույց է, պատկանում է «գմբեթավոր սրահներ» տիպի կառուցվածքների շարքին: Նրա ուղիղ քառանկյուն հատակագիծը ոչ այնքան երկարաձիգ է, որքան ավելի մոտ է քառակուսու, ուստի հիշեցնում է կենտրոնագմբեթ ձև: Թեև եկեղեցին արտաքուստ քառանկյունի է, բայց  և նեքուստ խաչաձև է, որը գոյացել է չորս անկյուններում կրկնահարկ ավանդատաներ կառուցելու հետևանքով:  Արևելյան ծայրում մշակված է կիսակլոր աբսիդ՝ ցածրիկ բեմով: Կողերի պատերը ներսից ունեն մեկական ելուստներ, որոնք այնքան մոտ են արևմտյան պատին, որ այդ կողմի անկյուններում գոյացել են խորն ընկած մեծ խորշեր, որոնք պատած են շթաքարաձև (ստալակտիտ) նորբ քանդակներով: Այս ելուստները ծայրերից, ինչպես և արևելյան աբսիդի եզրերից, ձգվում են գլանաձև կիսասյուներ՝ գեղեցիկ ձևով մշակված խարիսխներով ու խոյակներով, որոնք միանալով կամարներով, իրեն վրա են կրում բարձրադիր գմբեթը՝ կլոր թմբուկով և սրածայր վեղարով: Եկեղեցու միակ մուտքը արևմտյան կողմից է, կիսակլոր ճակատակալ քարով, որի վրա պատկերված Հիսուսը ձեռքին Աստվածամոր բարձրաքանդակը հայկական միջնադարյան քանդակագործության արվեստի նշանավոր նմուշներից է, այս բնույթի քանդակների մեջ ամենագեղեցիկը Հայաստանում:  Հատկապես ուշադրության աժանի արևելյան աբսիդի կոնխի վրայի Քրիստոսի ամբողջական քանդակը, որի  երկու կողմում մակագրված է «Յիսուս Քրիստոս»:
         Բեմի վրա եղած վեմաքարի մի կողմի վրա քանդակված է մի մարդու բարձրաքանդակ, ՝ հոգևորականի հագուստով, ձեռքերը դեպի վեր մեկնած: Իսկ գմբեթի հիմքի կամարի վրա եղած հինգ սրբապատկերներ բարձրաքանդակներըմ ոմանց կարծիքով պատկերված է Քրիստոսը և չորս ավետարանիչները, ոմանց կարծիքով էլ Հայր Աստվածը՝ հրեշտակների խմբով:
       Հուշարձանը շքեղորեն զարդարված  է բուսական ու երկրաչափական ձևերի զարդաքանդակներով և զանազան բարձրաքանդակնեորվ, որոնք մշակված են վերին աստիճանի նուրբ ու գեղեցիկ ձևերով: Բացի մուտքի ու լուսամուտների շրջանակների արևմտյան անկյունների մեծ խորշերի գագաթների զարդաքանդակներից, նույն ստալակտիտ քանդակներով է պատված նաև հյուսիսային պատմի մեջ փորված մկրտության ավազանի գավաթը:
       Գեղեցիկ են նաև պատերի դրսի մասի կտիտորական կոմպոզիացաները: Դրանցից մեկը գտնվել է հյուսիսայնի պատի վրա՝ Էաչի և Ամիր Հասան Պռոշյանների պատկերներով: Ժամանակի ընթացքում այն ընկել է, ապա տեղափոխվել Էրմիտաժ:  Ուսումնասիրություննեը ցուց են տվել , որ բարձրաքանդակը եկեղեցու հյուսիսային ճակատին ագուցվել է հետագայում:   Իսկ հարավայի ճակատի մասում ագուցված էր Ամիր Հասանի որս անելու տեսարանը, որն այժմ գտնվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում:
        Սպիտակավորի Աստվածածին եկեղեցին հանդիսացավ այն կենտրոնը, որին հետագայում կցվեցին  գավիթն ու խիստ ուշագավ ու չկրկնվող ձևեր ունեցող զանգակատունը:
      Քառակուսի հատակագծով գավիթը գտնվում է եկեղեցու  արևմտյան կողմում՝ նրան կից: Գավիթը շինարարական արձանագրություն չունի, բայց որովհետև գտնվում է եկեղեցու և զանգակատան արանքում, որը շինված է 1330թ., ուստի պետք է կառուցված լինի 1321-1330թթ ընթացքում: Գավիթը ավերակ վիճակում է՝ նրանից պահպանվել է միայն պատերը, որոնց վերին մասերից որոշ տեղեր նույնպես քանդված են , ուստի նրա կառուցման ճիշտ ձևերը պարզ չեն: Բայց  նրա պահպանված մասերից որոշակի  է դառնում, որ  ներսում չի ունեցել սյուներ և կիսասյուներ, ինչ որ հատուկ է գավիթներին:  Բացի դրանից , ներսում , յուրաքանչյուր պատի մեջ  դրված երկուական կալունակները ցույց են տալիս, որ շենքի թաղակապ ծածկը գոտկող խաչաձող կամարների ծայրերը հենվելիս են եղել այդ կամարների վրա, որ ծածկի թաղի եզրերը նստելիս են եղել անմիջապես պատերի վրա, որոնք ներսի երեսների վրա, կալունակների միջև, ձգվում են որմնակամարները:
         Չորս մուտքերից երկուսը բացվում են հյուսիսային պատի մեջ, իսկ մեկական հատ էլ հարավային և արևմտյան պատի մեջից: Ներսում, պատերի մեջ, մշակված են տարբեր մեծության մի քանի խորշեր՝ դարակների ձևով, որոնք հատուկ էին միջնադարյան մատենադարաններին:
Կառուցողական նման ձևերը եզակի երևույթ են այդ կարգի կառուցվածքների շարքում, ուստի մեծ հետաքրքրություն են ներկայացնում հայ ճարտարապետության պատմության տեսանկյունից:
      Զանգակատունը գտնվում է գավթի արևմտյան կողմում՝ կից, և կազմում է համարյա նրա մի մասը, քանզի միջին տարածություն չկա: Զանգակատունը կառուցել են տվել Հովհաննես  և Թաճի ամուսինները՝ 1330 թվականին: Սա եռահարկ ձևով կառուցված մի շենք է, որն ավելի նման է հաղթական կամարի կամ մահարձանի, քան զանգակատան:
Ստորին հարկը շարված է անմշակ մեծ քարերով, իսկ մյուս հարկերը՝ մաքուր տաշած քարերով՝ կրաշաղախով միաձուլված: Երկրորդ հարկի մեջ, արևմտյան կողմից մշակված է կամարակապ մի խորշ՝ խոչանի նմանությամբ, իսկ ամենավերին՝ երրորդ հարկը կամարակապ լայն բացվածքի ձևով է, երկթեք, պատած սալաքարերով ու քիվերով:
         Վանքը եզերով պարսպապատերը շատ բարձր են ու լայն և շարված են տարբեր մեծության անմշակ քարերով՝ հողաշաղախի միացությամբ:
      Պարսպի ներսում պահպանվել են բանքի միաբանության բնակելի շենքերը՝ բազմաթիվ կացարաններով, որոնք շատ փոքր են  և որոնք պատերի ստորին մասերն են պահպանվել:  Վսնքի շուրջը, պարսպի ներսում նկատելի են մի շարք գերեզմաններ, որոնք տապանաքարերը թաղված են գետնի մեջ և մասամբ ծածկված են:
      Սպիտակավորը նաև եղել է խոշոր գրչության կենտրոն, ուր շարունակվել ե Գլաձորի համալսարանի բարի ավանդույթները: Այստեղ գրչությունը ծաղկում է   ապրել հատկապես XV դ. 2-րդ կեսին՝ մատենագիր Ավագտերի վանահայրության տարիներին. մեզ են հասել նրա օրինակած ձեռագրերից մի քանիսը: Ավագտերը ստեղծել է հայ գրչության իր դպրոցը: 1482-ին ընդօրինակած Ավետարանի հիշատակարանում գրիչ Աբրահամը նշել է, որ ինքը գրչության արվեստը, կազմարարությունը, ձեռագրերը ոսկով զարդարելու մասնագիտությունը սովորել է Ավագտերից:
       Իր հերթին Աբրահամը Սպիտակավոր  Ս. Աստվածածին վանքում պատրաստել է նոր շնորհաշատ սաներ:
      XVI դարից Սպիտակավոր  Ս. Աստվածածին վանքի գրչության կենտրոնն աստիճանաբար դադարել է գործել:
     1986-ին այս վանքում է թաղվել հայ ականավոր զորավար ու պետական գործիչ Գարեգին Նժդեհը:
 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 689750
  • Բոլոր այցելուները: 50813
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 300
  • Ձեր IP-ն: 54.167.18.170
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52