Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Սմբատաբերդ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Սմբատաբերդ ամրոցը գտնվում է Վայոց Ձորի Արտաբույնք (նախկին՝ Եղեգիս ) գյուղի արևելյան կողմում, ընդհանուր լեռնաշղթայից դեպի Եղեգնաձոր թեքվող առանձնակի վրա: Առաձնակի երկարությանը մոտ մեկ կիլոմետր է. արևելյան և հարավային կողմերից եզերվում է Եղեգիսի ձորով, արևմտյան կողմից՝ Արտաբունի ձորով, իսկ հյուսիսային կողմից մի պարանոցով հարակցվում է ընդհանուր լեռնաշղթային։ Առանձնակի ունի լեռնագագաթի ձև. արևելյան, արևմտյան և հարավային կողմերից պաշտպանված է ձորի բնական անառիկ բարձրաբերձ քարափներով, որոնք կրկնակի ամրացված են արհեստական բարձր ու լայն, բբգավորր պարիսպներով: Մատչելի է միայն հյուսիսային կողմից, որը նույնպես ամրացված է պարիսպներով։
Պարիսպները շարված են սեպաձև մշակված բազալտի մեծ քարերով՝ կրաշաղախով, սեպի սար ծայրը դարձրած դեպի պատը, որի հաստությունը 2—3 մետր է։ Պարիսպների ներսում, նրանց ամբողջ երկարությամբ, ձգվում են րազմաթիվ բնակելի շենքեր, որոնք շարված են բազալտի քարաբեկորներով՝ ցեխով, բոլորն էլ ավերակ վիճակում։ Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է, մեկական մուտքեր էլ կան արևելյան և արևմտյան կողմերի հյուսիսային ծայրերից: Հյուսիսային և արևելյան մուտքերը սրահավոր են, շարված են բազալտի, սրբատաշ քարերով՝ կրաշաղախով, սրահի տանիքին կան պահակատներ ու դիտանոցներ (նույնպես ավերակ վիճակում):
Ամրոցը մի ընդհանուր պատով բաժանված է հարավային և հյուսիսային մասերի. երկու մասերումն էլ կան միջնաբերդեր, ջրի ավազաններ և բնակելի շենքեր։ Հարավային մասում բնակելի շենքերը միայն միջնաբերդում են: Ամրոցի ջուրը բերվել Է Ցախաց քարի մոտի աղբյուրներից, որի ջրմուղի հետքերը որոշակի կերպով նկատվում են լեռնաշղթայի պա¬րանոցի մասում՝ ճանապարհի եզրին:
Սմբատաբերդը Վայոց ձորի և ընդհանրապես Սյունիքի հին անառիկ և խոշոր ամրոցներից է: Հավանական է, որ այն գոյություն ունեցած լինի նույնիսկ 5-րդ դարից էլ առաջ։
Սյունյնաց Վասակյան իշխանները Եղեգիսը դարձնելով իրենց վաչաքաղաքական կենտրոնը՝ հավանաբար ռազմական հենակետ են դարձրել հենց այս ամրոցը։ Իսկ Օրբելյանների ժամանակ Սմբատաբերդն ավելի է ամրացվում։ Ստույգ հայտնի , չէ այս ամրոցի իսկական անունը, ժողովուրդը ավանդաբար Սմբատաբերդ է կոչում, թերևս այն պատճառով, որ նրան մոտիկ Եղեգիս գյուղաքաղաքում թաղված է Օրբելյան թագակիր ասպետներից մեկը Սմբատ թագավորը, որ գուցե և վերակառուցել է բերդը, բայց ավելի հավանական է, որ նա կոչվելիս լինի 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունով:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300087
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52