Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Սևսարի ժայռապատկերները

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

          Մեծարժեք, իր ձևով եզակի ժայռապատկերների  հուշարձանախումբը  գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի հարավային վերջավորության՝ Սև սարի հյսուսիս-արևմտյան ստորոտում՝ ոչ բարձր հարթակի վրա: Ըստ   Հարություն Մարտիրոսյանի, այս ժայռապատկերները թվագրվում են մ․թ․ա․2 հազարամյակի վերջ-մ․թ․ա․ 1-ին հազարամյակի սկզբով: Ժայռապատկերները փորագրված են երեք քարերր վրա: Անվանի մասնագետը քննելով ժայռապատկերները, ցույց է տվել մարդկանց վերաբերմոնւքը,   հավատալիքների,  աստղագիտության նկատմամբ, մի բան որը իր արտահայտությունն է գտել հայկական ավանդությունների և բանահյուսության մեջ
         Առաջինը փորագրված է որձաքարե հարթ մակերեսի վրա խոշոր նշաններով և զբաղեցնում է մոտ 120 քառ․ սմ տարածություն: Պատկերված մարմիններ մեջ մեծ քանակով աչքի են ընկնում կիսասֆերային գոգավորություններ մի քանի խմբեր, որոնց պայմանականորեն կարելի է աստղախմբեր անվանել: Սրանց երկու խմբերը կազմված են յոթական միավորից, երրորդ խումբը՝ եռաշար դասավորված 38 միավորից, չորրորդի կիսասֆերային մարմինները փորագրված են առանձին-առանձին: Ընդհանուր 56 միավոր: Բացի այդ, նկատելի են  հսկա օձավիշապը, երկու գծիկներ և ստվերանկարային չորս մարդակերպ ֆիգուրներ: Մարդակերպ ստվերանկարը վերջնականապես ընդհանրացված պատկեր է, որը իրանի և գլխի երկարուկ, իրար վրա դրված քառանկյունաձև գծերից բացի, չոււնի և ոչ մի մանրամասնություն: Պատկերի մարդակերպությունը ընդգծվում է իրանի մեծ քառանկյունաձև վերին մասի փոքրի ինչ թեք գծերով (որ արտահայտում են ուսերը), գլխի փոքր քառանկյունաձև ներճկվածությունը (վզի մասում) և գագաթի արտաքինից սրված ելուստը (գլխանոց): Եզրագծի վերին կոնտուրում վիզն ոը գլուխը բավականաչափ տարբերվում են, դիտվում է որոշ ներճկում (ոտքերի բացվածք) նաև ներքևի մասում:
 
       Այստեղ նկատելի է 56 միավորի մեջ  օրինաչափորեն կրկնվում են 7, 14, 28 թվերը և հավելվում է դարձյալ 28: Այս թի մեջ մտնում են 8 նորալուսին կամ չորս կիսալուսին, այսինքն լուսնային երկու ամսվա օրերի քանակ: Նկատվում է նաև այդ զույգ թվերիի բազմապատկման-բարդման միտում, որը թվաբանորեն արտահայտում է երկնային մարմինների կրկնվող պտույտը և լուսնի փուլերի միապաղաղ կրկնությունները ժամանակի որոշակի միավորների մեջ: Այս հանգամանքը հնարավորություն է տալիսնշված 28 թիվը բազմապատկելու 12-ով, որը անտի գործածվող սրբազան թիվ է և 12 շրջանակների ձևով հանդիպում է Հայաստանի բոլոր ժայռապատռկերներում: Այդ թվերի բազմապատկումից ստացվում է 338, որ հավասար է 12 լուսնային ամիսների տևողությանը: Տարին բոլորելու համար մնում է ավելացնել լուսնային 13-րդ ամիսը (28 օրով) և կստացեր 364 օր, որը մոտավորապես հավասար է արեգակնային տարվա տևողույանը: Մյուս կողմից, եթե ժայռապատկերի 60 տարերը բազմապատկենք 6 ով կստանանք 360, որը դարձյալ մոտ է արեգակնային տարվա տևողությանը:
      Երկրորդ ժայռապատկերը պարունակում է երկնային մարմիներ այնպիսի քանակ, որն արտահայտում է արևադարձային ամսվա հաշվարկ: Այն ունի առաջինի մեծությունը, նույնպես կազմված է կիսասֆերիկ մարմիններից, որոնք տարբերվում են դասավորությանմ և քանակով: Դրանք զետեղված են երկու մեծ ձվածիների մեջ, երեք շարքով և 31 ական միավորով: Ձվածիրներից դուրս առկա են 3 այծանկար, մեկ կիսալուսին, մեկ պարևույրիկի, մեկ մարդակերպ էակի ֆիգուրներ (Ընդամենը 6 միավոր):
       Դժվար չէ նկատելմ որ 31 թիվը մոտ է արևադարձային տարվա 1 ամսվա օրերի քանակին, որ երկու ձվածիրների մեջ տեղադրված  32 միավորները արտահայտում են երկու ամսվա օրերի հաշիվը: Եթե այս գումաը (62) բազմապատկենք ձվածիրներից դուրս զետեղցած 6 միավորների թվով, ապա կստանանք 372, որն ավել է լուսնային 13 ամսվա գումարից 8-ով և արեգակնային տարվա ժամանակակից հաշվից 7-ով:
 
         Երրորդ ամենամեծ կոթողը զբաողեցնում է 6 քառակուսի մետր մակերես, որի փորագրությունները ներկայացնում են նախնդադարյան արվեստի ու տոմարի սքանչելի կոթող: Այն նման է աստղային քարտեզի, որի բազմազան մարմինները փորագրված են խոր ակոսներով ու փոսիկներով, շեժտված հստակ ու գեղեցիկ գծագրությամբ, շատ խոշոր չափեիշրի մեջ՞ Առանձին մարմինների տրամագծերը կազմում են 100, 40, 30սմ: «Քարտեզի» վրա հստակորեն զանազանվում է երկնային մարմինների չորս խումբ, որոնցից երեքը լցված են երկրաչափական պատկերներով, իսկ չորրորդը՝ երկրաչափական, մարդկային ու կենդանական ֆիգուրներոգ: Կոմպոզիցիայի ամենախոշոր յոթ մարմինները տեղադրված են քարտեզի կենտրոնում՝ արևի մետրանոց սկավառակի հետ և թողնում են հորիզոնի կենտրոնում՝ երկրից ամենամոտ տարածության վրա գտնվող, հասարակ աչքով տեսանելի խոշոր մոլրակների,, արևի և լուսնի, այսինքն արեգակնային համակարգի տպավորություն: Կենտրոնական այս յոթ մոլորակներից դուրս գտնվում են աստղային երկնքի ավելի հառավոր, ավելի փոքր երևացող, արեգակնային սիստեմից դուրս ընկնող, այլև տարբեր հեռավորության վրա գտնվող աստղախմբեր կամ համաստեղություններ: Դրանցից առաջինի մեջ կան 3 խաչ-ա՚աողեր, խաչաւմ՚իջուկ սկավառակ և «խոյ»նշանը (ընդամենը 4 մարմին), երկրորդի մեջ կան 14 մարմին, գալարամարմին օձ-կայծակներ, ձի, արև, լուսին, շանթաձիգ զույգ՝ երկվորյակ աստվածներ։ Այստեղ պարզապես շեշտված են արևի տարեկան ճանապարհի վրա ընկնող 12 աստեղատներից երկուսը՝ «Խոյը» և «Երկվորյակները», որոնցով սկսվում և ավարտվում Է արևի պտույտի գարնանային ցիկլը։ Ֆիգուրների վերջին խումբը անմիջապես կից է արևի սկավառակին և կազմված Է կիսասֆերիկ աստղաբույլերից՝ երկու ձվածիրների մեջ առած, 31-ական միավորներից, դրանցից ցած՝ 2 շարքի մեջ զետեղված 20 հավելյալ միավորներից, երկու կիսալուսնից, երկու խաչից՝ ընդամենը 88 մարմին։

        Այժմ վերանանք «երկնային քարտեզի» բոլոր ֆիգուրներից և ներկայացնենք դրանք թվական միավորների մեջ։ Նախ նշենք, որ այստեղ ասվանդաբ՚ար հանդիպում են այլ կոթողների 5,7 13 և 14 թվերը, որոնք կապվում են լուսնային ամսվա և տարվա հաշվումների հետ։ Կան նան արեգակնային ամսվա, ուրեմն և տարվա հետ կապված 31 ,Ա 62 թվերը։ Այս բոլոր թվերին մենք ծանոթ ենք արդեն նախորդ հուշարձաններից, սակայն այստեղ նրանք հանդես են գալիս միասնության մեջ, միահյուսվելով, ըստ երևույթին, լուսնաարեգակնային տարվա կոմպլեքս հաշիվը կայուն թվերի մեջ։ Այս թվերից ՛բացի այստեղ օրինաչափորեն հանդես են գալիս 94 ս 82 թվերը, որոնք նույնպես արտահայտում են լուսնա-արեգակնային տոմարի հարաբերություններ՚ը։ Տեսնենք, թե ինչ են այդ թվերը և ինչպիսի հարաբերության մեջ են իրար հետ։ Ինչպես ասվեց, արևի համակարգը ներկայացնող խմբի ՛մեջ կան 3 և 13 միավորներ: Եթե 3 կիսասֆերիկ գոգավորություններն ընդունենք իբրև 13 լիալուսին՝ յուրաքանչյուրը 28 օր տևողությամբ, ապա կստանանք 364. եթե 13 թիվը բազմապատկենք 7-ով (արև-լուսին և հինգ մոլորակներ), ապա կստանանք տարվա քառորդի (մեկ եղանակի) օրերի միջին .91 թիվը, որը քառապատկելու դեպքում նույնպես կստանանք 364 կլոր թիվը, եթե.  նույն 13-ը բազմապատկենք «Երկվորյակ» համաստեղության մարմիններ՛ի 14 թվով, ապա կստանանք 182, ո՛րը կես տարվա օրերի միջին թիվն Է և 364 և կեսը։ Այսպիսով  սասցվում են մեկ, երկու և չորս եղանակների օրերի միջին և կայուն թվեր, որոնցից   ամենախոշորը   (364-ը)   հավասար  Է   13 լուսնային ամսվա գումարին կամ արևադարձային մեկ տարվա օրերի քանակին (ժամանակակից հաշվից 1  օր պակաս):

         Այժմ տեսնենք, թե ինչպես են արտահայտվում այդ թվերը վերը նկարագրած արևւի սկավառակի և նրա տակ տեղադրված աստղախմբերի մեջ, որոնք պարզապես յուրօրինակ նախնադարյան տոմարական աղյուսակներ են։ Ծանոթանանք դրանց հետ։ Վերը նշեցինք, որ կոմպոզիցիայի կենտրոնում փորագրված արևի խոշոր սկավառակը կառուցված է լուսատուի մշտնջենական պտույտը ցույց տվող կենտրոնական պարույրի և հետզհետե մեծացող երեք համակենտրոն շրջանակների գումարով։ Արտաքին շրջանակի վրա կան երեք ճառագայթներ, որոնք ցույց են տալիս հարավը, ներքին երկրորդ շրջանակի վրա՝ 16 կիսաշրջան բշտիկներ, իսկ երրորդ շրջանակի վրա՝ մի կողմից 34 և մյուս կողմից 44 թեփուկ-ճառագայթներ։ Այսպիսով, ուսումնասիրվող արևի սկավառակը իր մեջ պարունակում է 4 շրջանագիծ և 94 բշտիկ-ճառագայթ։ Արդ, եթե արևագնդի միջուկը կազմող պարույրը ցույց է տալիս մարմնի շարժումը, ապա այդ նույն պարույրը մյուս երեք անընդհատ մեծացող շրջագծերի հետ կարող է ցուցանիշ լինել նրա չորս գլխավոր դիրքերի, որոնք են՝ գարնանային և աշնանային գիշերահավասարի օրերը և ամառային ու ձմեռման՛ արևադարձի օրերը։ Սրանցով նախնադարյան մեր նախնին որոշում էր տարվա չորս եղանակները, որոնք անմիջականորեն կախված էին արևի դիրքից։ Պարզ երևում է, որ արևի սկավառակը պարունակում Է երկու համադրելի թվեր՝ 4-ը և 94-ը։ Պարզ երևում Է նաև, որ 24 բշտիկ– ճառագայթներ՚ը տեղադրված են երկու շրջանագծերի միջև, այսինքն՝ արևի երկու դիրքերի՝ ենթադրենք գարնանային օրահավասարի (մարտի 21-ը) և ամառային արևադարձի (հունիսի 22-ը) միջև։ Նշանակում Է սրանով արտահայտվում Է արևի տարեկան պտույտի քառորդը։ Լրիվ պտույտն ստանալու համար մենք .պետք Է այս թիվը (94-ը) բազմապատկենք 4-ով և ստանանք 376, որ մոտ Է արեգակնային տարվա օրերի թվին։ Մյուս կողմից, եթե 94-ը բազմապատկենք 3-ով, կստանանք 31,3 կոտորակավոր թիվ, որը գրեթե համապատասխանում Է արեգակնային ամսվա օրերի քանակին, գարնան կամ ամառվա եղանակներին, ուրեմն 94 թվի մեջ պարունակվում Է 3  ամիս՝  մեկ   եղանակ։   Եթե  մենք  հետևենք  ժամանակակից մեր օրացույցին, ապա կտեսնենք, որ գարնանային օրահավասարից (մարտի 21-ից) մինչև ամառային արևադարձ (հունիսի 22) տևում Է ուղիղ 92 օր (3 ամիս՝ 31 օրով)։ Օրերի նույն քանակը ընկնում Է ամառային արսադարձից (հունիսի 22-ից) մինչև աշնանային օրահավասարը (սեպտեմբերի 23-ը): Մեկ կիսամյակը մեր նախնիների արևային օրացույցով կազմում Էր 188 օր, իսկ ժամանակակից օրացույցով՝ 186 օր։ Վստահորեն կարելի Է ասել, որ Սև սարի տարեգրությունը պարունակում Է 1 կիսամյակի օրերի գրեթե անսխալ թիվը։
         Խնդիրն այն Է, որ զգալով 6 ամսում երկու օրվա տարբերությունը, հին տոմարագետները արևի սկավառակի տակ տեդադրել են մեկ այլ աղյուսակ, արտեղ երկու ձվածիրների մեջ կիսասֆե֊ րիկ մարմինների թիվը հասնում Է 93-ի և կիսամ– յակինը՝ 186-ի, որը լիովին համապատասխանում Է ժամանակակից օրացույցի գարնան և ամռան օրերի 186 թվին՝ վե՛ց ամսվ՛ա տևողու՛թյանը։ Տարվա հաջորդ կեսը նույն սկզբունքով հաշվելու դեպքում կստացվեր 372 թիվը, որը 8-ով ավելի Է լուսնային 13 ամսվա (364 օր) օրերի քանակից։ Այդ պատճառով այստեղ ընդունվել Է երկակի սկզբունք՝ տարվա 3 քառորդների համար կիրառվել Է արեգակնային տոմարի (94X2) 282 օրը (գարնանային օրահավասարից մինչև ձմեռային արևադարձ), իսկ չորրորդ կեսի համար՝ 82 (62X20) օր, որոնց գումարը հասնում Է 364-ի։ Այլ դեպքում արևադարձային տարվա երկու քառորդների (93X2) և լուսնային տարվա երկու քառորդների (82X2) գումարը կկազմի 350։Լուսնային տարվա 13 ամիսների 364 գումարը ստանալու համար անհրաժեշտ Է՝ 350-ին ավելացնել 14 օր՝ լուսնային կես ամիս։ Այս աղյուսակի վրա օրերի հաշվարկը կարելի Էր կատարել նաև այլ ձևով՝ 31X12 = 372, 82X4=328, 372—8=364։ 328+8 = 336, այսինքն՝ 12 լուսնային ամսի օրերի թվին։ Եթե 336-ին ավելացնենք ևս 28 օր՝ մեկ յուսնային.ամիս, ապա կստանանք 12 արեգակնային   և   13   լուսնային   ամիսների   թիվը՝   364   օր։
       Բերված բոլոր թվերի գերագույն իմաստն այն Է, որ նրանցով արտահայտվում են օրինաչափ փոփոխություններ, որոնց բազմազան կոմբինացիաները լիովին արտահայտում են լուսատուների՝ տարածության ու ժամանակի մեջ կատարվող շարժման պարբերությունները՝    տարվա    ընթացքում արեգակի, լուսնի համաստեղությունների դիրքերի պարբերական վերականգման, նրանց մեջ ընկնող ավելի փոքր միավորների՝ օրերի, ամիսների, եզանակների միալար կրկնման և օրինաչափ վերականգմանը:
 
Հ․  Մարտիրոսյան, Գիտությունն սկսվում է նախնադարում, Երևան, 1978:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298975
  • Բոլոր այցելուները: 26094
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52