Խաչքարեր

You are here

Սանահինի կամուրջը

         Ալավերդի քաղաքում գտնվող կամուրջը Դեբեդ  գետի վրա, որը սովորաբար կոչվում է Սանահինի կամուրջ,  միջնադարյան Հայաստանի նշանավորագույն ինժեներական կառուցվածքներից է։ Դրա հետ միասին  Սանահինի կամուրջը ամենից լավ պահպանված հուշարձանն է, որի օրինակով կարելի է լրիվ  գաղափար  կազմել միջնադարյան   Հայաստանի կամուրջների, մասին։
         Բացի   լավ   պահպանված   լինելուց,   այս   հուշարձանը արժեքավոր է նաև նրանով, որ նրա կառուցման ժամանակը համարյա ճշտորեն  սահ­մանվում է  շնորհիվ կամուրջի ձախափնյա  սկզբի մոտ կանգնեցրած խաչքարի  հետևի  երեսին փո­րագրված շինարարական արձանագրության :
Սանահինի կամուրջի շինարարական արձանագրությունը
1....(ա)զգին բա
2․ գրատունեաց: Ես՝ Վան-
3․ենի, դուստև իշխանաց իշ-
4․ խանն Սարգսի, որդո Զաքար-
5.էի, կին Աբասա թագաւորի, 
6.կիսաւրե վախճանեալ խա-
7.ւարացոյց զմեզ, շինե-
8.ցի զկամուրջս եւ կանգնե
9.ցի զխաչս յիշատակ
10 նմա եւ մխիթար ինձ եւ ի կե-
11․անս ծնողաց եւ եղբարց
12․ իմոց Յիշեցէք ի Քս Յս
         Թեև բերված արձանագրության մեջ չի պահպանվել սկիզբը (խաչքարը տեղից վայր են գցել և կոտրել Աղա մամեդ խան զորքերը 1795 թվականին) , որտեղ սովորաբար նշված է  լի­նում թիվը, սակայն նրանում հիշատակված .պատ­մական անձինք՝ Վանենի թագուհին, նրա՝ամու­սին Աբաս թագավորը, որը մահացել է 1192թվին, հնարավորություն են տալիս կամուրջի; կա­ռուցման ժամանակը սահմանել 12-րդ դարի վերջը։
             Դեբեդի   կիրճում   կառուցված   կամուրջներից, ամենայն   հավանականությամբ ամենախոշորը հանդիսանում  էր   Սանահինի   կամուրջը։  Այն  ներ­կայացնում  է  միջնադարյան   Հայաստանի   ինժե­ներական   կառուցվածքների     լավագույն նմուշը, որում   ինժեներական     մտահղացումը     հաջողու­թյամբ    զուգակցված  է  ճարտարապետական  գե­ղեցիկ ձևերի հետ, ըստ որում թե՛ առաջինը և թե՛ երկրորդը  ամբողջությամբ թելադրված են տեղան­քի կոնկրետ պայմաններով:
           Բացի տեխնիկական    կատարելությունից, այս կառուցվածքին     հատուկ      են  գեղարվեստական բարձր   հատկանիշներ,     որոնք վկայում   էին  այն մասին,  որ  կառուցողները     չէին   սահմանափակ­վում  միայն     սոսկ   գործնական  և տեխնիկական խնդիրների   լուծմամբ,   այլև    իրենց    առջև լայն  կերպով    դնում էին   ճարտարապետական-գեղարվեստական կարգի հարցեր, կամուրջի ընդհանուր ուրվանկարի հաջող հորինման, շրջակա բնության հետ ներդաշնակելու, կառուցվածքում ճարտարա­պետական մանրամասների  ու պլաստիկական մի­ջոցների կիրառման և այլ միջոցներով։
           Ողջ կառուցվածքի նրբին ու թեթև ձևերը, լայնությամբ և պրոֆիլով լավ գտնված կամարա­ղեղը, որը երիզում է հուժկու կամարը, և վերջա­պես կենդանիների լակոնիկ, իրենց պլաստիկայով կատարելապես      ընդհանրացված     քանդակները, որոնք դրված են կամուրջի աստիճանավոր եզրա­պատերի վրա, այս բոլորը ավելի քան համոզիչ կերպով վկայում են Սանահինի կամուրջի կառուցո­ղի այդպիսի կոմպլեքսային մոտեցման մասին :
            Կամուրջը կառուցված է այնպիսի մի տեղում,  որտեղ Դեբեդ գետը սեղմվելով երկու, ժայռոտ ափերի միջև, ունի  նվազագույն լայնություն: Աջ ափը ներկայացնում է մի մեծ ժայռ, որը վեր է բարձրանում ջրի մակերևույթից ավելի քան 5—6 մետրով։ Ձախ ափը զգալիորեն ցածր է աջից։ Տեղի բարդ ռելեֆին հարմարվելու ձգտումը
կամուրջի ընդհանուր տեսքը (չափագրություն)
թելադրել է կառուցողին կամրջային անցման մի օրիգինալ  ձև։   Կամրջի կիսաշրջանաձև հուժկու կամարը 18,0 մ. բացվածքով, կարծես խոյանալով գետի վրա աջ ափում հենվում     է  անմիջապես  ժայռի վրա, այդպիսով ունենալով տարբեր հորիզոնների վրա գտնվող կրունկներ։ Կամրջի երթևեկային մասը  ձախ   ափից  աստիճանաբար   բարձրանում է, երկու կողմից  սահմանափակվելով աստիճանաձև եզրապատերով, և անհրաժեշտ բարձրության հասնելով, վերկամարային մասում ընդունում է հորիզոնական դիրք։ Այնուհետև աջ  ափին դեմ առնելով սարի ստորոտին, նա պտույտ է կատայում  ձախ ու ձուլվելով ճանապաոհի հետ թեք լանջով ոլորապտույտ բարձրանում դեպ Սանահին:
     Ամբոջովին մաքուր տաշված բազալտե խոշոր քարերից շարված կաոուցվածքը ինչպես իր ընդհանուր ձևով, այնպես էլ շինանյութի գույնով լավ ներդաշնակում է գեղատեսիլ շրջապատի, Դեբետ գետի կիրճի բազալտյա հուժկու ժայռերի հետ:
         Կամրջային անցման ընդհանուր երկարությու­նը կազմում է մոտ 60.0 մ., միջին մասի ընդհա­նուր լայնությունը՝ 5.3 մ., իսկ երթեեկային մասի լայնությունը՝ ձախ ափում 3,7 մ, միջին մասում՝ 3,3 մ և աջ ափում՝ 3,8 մ., եզրապատերի հաս­տությունը՝ 0-9—1.0 մ։
         Ձախափնյա երթևեկային մասի աստիճանավոր թեքությունը իրականացված է երկու ճակատային պատերի միջև կատարված լիցքի վրա։ ճակատա­յին պատերը փոքր-ինչ բարձրանալով երթևեկա յին մասերի նկատմամբ, երկու կողմից առաջաց­նում են մինչև միջին մասը հասնող աստիճանա­ձև (13 աստիճաններից բաղկացած) եզրապա­տեր։ Դրանից հետո, դեպի աջ ափը, այդ եզրապատերը, ինչպես և կամրջի երթևեկային մասը դառնում են հորիզոնական։
           Ձախափնյա խելը թեև նույնպես կառուցված է ժայռի վրա, սակայն գտնվելով անհամեմատ ավելի ցածր, քան աջավւնյա խելը, ողողվում է Դեբետի ջրերով, որի պատճառով և ենթարկվել է քայքայման  ու վերանորոգման։
        Բազալտյա մեծ քարերով իրականացված ինչ­պես թաղի, այնպես էլ ճակատային պատերի շար­վածքը կատարված է բարձրորակ կրաշաղախով, մեծ խնամքով ու հնարագիտությամբ և վկայում է կառուցողի բարձր վարպետության մասին։ Առանձնաւդես պետք է նշել մեծ բացվածք ունեցող թաղի մասին, որի մեջ իր գոյության ավելի քան 750 տարիների ընթացքում չի առաջացել ոչ մի ճեղք, շարվածքի խախտման ոչ մի դեպք։
          Սանահնի կամուրջը խորհրդային տարիներին քանիցս վերանոգորվել է ․ նախ 1928թ․ ապա   1939—1940թթ․ ։ Առաջին վերանորոգման ժամանակ գլխավորապես ամրացվել է ձախափնյա խելը։ 1939 թ. ձեռնարկ­վեցին ավելի լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ:
      Ճակատային պատերի երեսապատման  քարերի անջատման հետևանքով շաղախի զանգվածից (որն ի դեպ տեղի է ունենում և ուրիշ հու­շարձաններում և գլխավորապես բացատրվում է բազալտ քարի կպչողականության վատ հատ­կությամբ կրաշաղախի հետ), երկու ճակատային պատերի վրա, առաջացրել էր ուռած հարթու­թյուններ և սպառնում էր ողջ երեսապատման քայքայում։ Այդ իսկ պատճառով, երեսապատման բոլոր քարերը ուշադիր համարակալումից հետո, երկու ճակատային պատերից հանվեցին և ապա նորից վերաշարվեցին։ Այդ աշխատանքների ժա­մանակ, որոնք կատարվեցին համապատասխան փորձ չունեցող մասնագետների կողմից, թույլ տրվեցին որոշ անճշտություններ, որի հետևանքով և առաջացան աղավաղումներ:
           Այս հոյակապ հուշարձանի վերջին վերանորոգ­ման ժամանակ դժբախտաբար չօգտագործվեցին կամուրջի կառուցման հետ կապված մեզ հետաքրքրող տեխնիկական հարցերի ուսումնասիրու­թյան հնարավորությունները։ Վերանորոգման աշխա­տանքները կատարողները պատմում էին բազալտե սալերով երեսապատված երթեեկային մասի տակին իրականացված դրենաժային ջրահեռաց­ման մի հետաքրքիր սիստեմի մասին, որի օգնու­թյամբ  կոնստրուկցիայի մեջ թափանցած ջրերը հավաքվում էին և ապա հոսում դեպի դուրսը, թափվելով ճակատային պատերում գտնվող, քարե ոչ մեծ ջրհորդաններից։
          1977թ. շինաշխատանքների ժամանակ ձախակողմյան հյուսիսային թևի վրա, ներսի կողմից բացվեց արձանագրություն, որից պարզ դարձավ` կամուրջի ձախակողմյան հատվածը  վերանորոգվել է  1899թ.:
1899 թ․ վերանորոգման աշխատանքները վկայող արձանագրությունը
Թվին հայոց ՌՅԼԷ (1888) կամրջիս ձա-
խակողմեան խախտել հի-
մքն եւ  որմունքն վերս-
տին նորոգեցան իսկ ա-
կան արդեամբ սանահնեցի
Թադեոս քահանայի Երուան-
դեց ի յիշատակ իւր ծնողացն:

Օգտ․ գրականություն

Վ․ Հարությունյան, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Ե, 1960թ․
Կ․ Ղաֆադարյան, Սանահնի վանքը և նրա արձանագրությունները, Ե․ 1957թ.
Դիվան հայ վիմագրության, պրակ 9, Ե․ 2012թ.
 
 
    

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 933857
  • Բոլոր այցելուները: 68691
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 306
  • Ձեր IP-ն: 3.227.233.78
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52