Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

ՍԱՆԱՀԻՆԻ ԿԱՄՈՒՐՋ

Ալավերդի քաղաքում գտնվող կամուրջը Դեբեդ  գետի վրա. որը սովորաբար կոչվում է Սանահինի, որովհետև նրանով Դեբետի աջ ափն է անցնում դեպի Սանահինի վանքը տանող ճանա­պարհը, միջնադարյան Հայաստանի նշանավորագույն ինժեներական կաոուցվածքներից է ։ Դրա հետ միասին Սանահինի կամուրջը ամենից լավ պահպանված հուշարձանն Է, որի օրինակով կարելի է գաղափար կազմել միջնադարյան Հայաստանի  կամուրջների  մասին։
            Բացի  լավ  պահպանված  լինելուց, այս հուշարձանը արժեքավոր է նաև նրանով, որ  ժամանակը համարյա ճշտորեն սահ­մանվում է, շնորհիվ կամարջի ձախափնյա սկզբի մոտ կանգնեցրած խաչքարի հետևի երեսին փո­րագրված շինարարական արձանագրության: Այդ արձանագրությունը հայտնի է գրակա­նության մետջ և թարգմանված է նան ռուսերեն լեզվով։
             Թեև բերված արձանագրության մեջ չի պահ­պանվել սկիզբը, որտեղ սովորաբար նշված  Է լի­նում թիվը, սակայն նրանում հիշատակված պատմականն անձինք՝ Վանենի թագուհին, նրա ամուսին Աբաս թագավորը, որը մահացել Է 1192 թվին, հնարավորություն են ՛տալիս կամուրջի կա­ռուցման - ժամանակը սահմանել 12-րդ դարի վերջը: .
      Դեբետի կիրճում կառուցված կամուրջներից, ամենայն հավանականությամբ, ամենախոշորը հանդիսանում էր Սանահինի կամուրջը։ Սա ներ­կայացնում Է միջնադարյան Հայաստանի ինժե­ներական կառուցվածքների լավագույն նմուշը, որում ինժեներական մտահղացումը հաջողու­թյամբ զուգակցված է ճարտարապետական գե­ղեցիկ ձևերի հետ ըստ որում թե՛  առաջինը և թե՛ երկրորդը ամբողջությամբ թելադրված են տեղան­քի կոնկրետ պայմաններով։
             Բացի տեխնիկական    կատարելությունից, այս կաոու՛ցվածքին     հատուկ      են գեղարվեստական բարձր  հատկանիշներ,    որոնք վկայում  էին այն մասին, որ  կառուցողները    չէին  սահմանափակ­վում միայն     սոսկ   գործնական  և տեխնիկական խնդիրների  լուծմամբ,   այլև    իրենց    առջև լայն կերպով    դնում էին  ճարտարապետական-գեղարվեսաական կարգի հարցեր, կամուրջի ընդհանուր ուրվանկարի հաջող հորինման, շրջակա բնության հետ ներդաշնակելու,  կառուցվածքում ճարտարա­պետական  մանրամասների ու պլաստիկական մի­ջոցների կիրսամաւն և այլ միջոցներով։
               Ողջ կառուցվածքի նրբին ու թեթև ձևերը, լայնությամբ և պրոֆիլով լավ գտնված կամարա­ղեղը, որը երիզուս է հուժկու կամարը, և վերջա­պես գազանների լակոնիկ, իրենց պլաստիկայով կատարելապես     ընդհանրացված     քանդակները, որոնք դրված են կա մարջի աստիճանավոր եզրա­պատերի վրա, այս բոլորը ավելի քան համոզիչ կերպով վկայում են Սանահինի կամարջի կառուցո­ղի այդպիսի կոմպլեքսային մոտեցման մասին ։
              Կամուրջը կառուցված է այնպիսի մի տեղում, որտեղ Դեբետ գետը սեղմվելով երկու ժայռոտ ափերի միջև, ունի նվազագույն լայնություն: Աջ ափը ներկայացնում է մի մեծ ժայռ, որը վեր է բարձրանում ջրի մակերևույթից ավելի բան 5—6 մետրով։ Ձախ ափը զգալիորեն ցածր է աջից։ Տեղի բարդ ռելեֆին հարմարվելու ձգտումը թելադրել է կառուցողին կամրջային անցման մի օրիգինալ  ձև։   Կամրջի     կիսաշրջանաձև հուժկու կամարը 18,0 մ. բացվածքով կարծես խոյանալով գետի վրա,    աջ ափում  հենվում    է  անմիջապես ժայռի վրա,  այդպիսով ունենալով տարբեր հորիզոների վրա գտնվող կրունկներ։ Կամրջի երթևեկային մասը  ձախ   ափից  աստիճանաբար  բարձրանում է երկու կողմից սահմանափակվելով աս֊տիճանաձև եզրապատերով, և անհրաժեշտ բարձրության  հասնելով,  վերկամարային   մասում  ընդունում  Է   հորիզոնական  դիրք։  Այնուհետև   աջ ափին դեմ առնելով սարի ստորոտին, նա պտույտ, Է կատարում ձախ ու  ձուլվելով ճանապարհի հետ, թեք լանջով ոլորապտույտ բարձրանում է դեպի Սանահին:
            Ամբողջովին մաքուր տաշված բազալտե խոշոր քարերից շարված կառուցվածքը ինչպես իր ընդհանուր ձևով, այնպես էլ շինանյութի գույնով լավ ներդաշնակում Է գեղատեսիլ շրջապատի, Դեբետ գետի կիրճի բազալտյա հուժկու ժայռերի հետ:
            Կամրջային անցման ընդհանուր երկարությու­նը կազմում Է մոտ 60մ, միջին մասի ըադհա­նուր լայնությունը՝ 5.3 մ–, իսկ երթնեկային մասի լայնությունը՝ ձախ ափում 3,7 մ., միջին մասում՝ 3,3 մ. և աջ ափում՝ 3,8 մ., եզրապատերի հաս­տությունը՝ 0-9—1.0 մ։
Ձախափնյա երթևեկային մասի աստիճանավոր՝ թեքությունը իրականացված է երկու ճակատային պատերի միջև կատարված լիցքի վրա։ Ճակատա­յին պատերը փոքր-ինչ բարձրանալով երթևեկային մասերի նկատմամբ. Երկու կողմից առաջաց­նում են մինչև միջին մասը հասնող աստիճանա­ձև (13 աստիճաններից բաղկացած) եզրապա­տեր։                       Դրանից հետո, դեպի աջ ափը, այդ եզրա–պատերը. ինչպես և կամրջի երթևեկային մասը դաոնում են հորիզոնական։
Ձախափնյա խելը թեև նույնպես կառուցված է ժայռի վրա, սակայն գտնվելով անհամեմատ ավելի ցածր, քան աջափնյա խելը, ողողվում է Դեբետի ջրերով, որի պատճառով և ենթարկվել է քայքայման  ու վերանորոգման։
             Բազալտյա մեծ քարերով իրականացված ինչպես թաղի, այնպես ել ճակատային պատերի շար­վածքը կատարված է բարձրորակ կրաշաղախով, մեծ խնամքով ու հնարագիտությամբ և վկայում է կառուցողի բարձր վարպետության մասին։ Առանձնապես պետք Է նշել մեծ բացվածք ունեցող թաղի մասին, որի մեջ իր գոյության ավեյի քան 750 տարիների ընթացքում չի առաջացել ոչ մի ճեղք, շարվածքի խախտման ոչ մի դեպք։
            Սանահինի կամուրջը խորհրդայի ժամանա­կաշրջանում մի քանի անգամ ենթարկվել Է վերանորոգման։ Առաջին վերանորոգման ժամանակ՝ 1928թ., գլխավորապես ամրացվել Է, ձախափնյա խելը։ 1939 թ. ձեռնարկ­ված վերանորոգման աշխատանքները, որը հու­շարձանների պահպանության կոմիտեի պատվե­րով կատարել Է Հայկ. ԽՍՀ  խճուղային ճանա­պարհների  վարչությունը,   ավելի  մեծ  ծավալ ունեին։ Ճակատային պատերի երեսապատման քարրի անջատման հետևանքով շաղախի զանգվա­ծից (որն ի դեպ տեղի է ունենում և ուրիշ հու­շարձաններում և գլխավորապես բացատրվում Է բազալտ քարի կպչողականության վատ հատ­կությամբ կրաշաղախի հետ), երկու ճակատային պատերի վրա, առաջացրել էր ուռած հարթու­թյուններ և սպաոնում էր ողջ երեսապատման քայքայում։ Այդ իսկ պատճառով, երեսապատման բոլոր քարերը ուշադիր համարակալումից հետո, երկու ճակատային պատերից հանվեցին և ապա նորից վերաշարվեցին։ Այդ աշխատանքների ժա­մանակ, որոնք կատարվեցին համապատասխան փորձ չունեցող մասնագետների կողմից, թույլ տրվեցին որոշ անճշտություններ, որի հետևանքով և առաջացան աղավաղումներ։ Այս կապակցությամբ Էլ մենք անվանի ճարտարապետ Վ. Հարությունյան հրաժարվեցինք կամուրջը նորից չափա­գրելու մտքից և նպատակահարմար գտանվ օգտվել մինչև այղ վերանորոգումը կատարված չափա­գրությունների նյութերով
             Այս հոյակապ հուշարձանի վերջին վերանորոգման ժամանակ դժբախտաբար չօգտագործվեցին կամարջի կառուցման հետ կապված  հետաքրքրող տեխնիկական հարցերի ուսումնասիրու­թյան հնարավորությունները։ Չուսումնասիրվեցին, գոնե բարեխղճորեն չարձանագրվեցին այն կարևոր փաստերը և տվյալները, որոնք կարող Էին լույս սփռել միջնադարյան կամրջաշինության քիչ հայտնի հարցերի վրա։ Վերանորոգման աշխատանքները կատարողները պատմում Էին բա­զալտե սալերով-երեսապատված երթևեկային մասի տակին իրականացված դրենաժային ջրահեռաց­ման հետաքրքիր սիստեմի մասին, որի օգնու­թյամբ կոնստրուկցիայի մեջ թափանցած ջրերը հավաքվում Էին և ապա հոսում դեպի դուրսը, թափվելով ճակատային պատերում գտնվող, քարե ոչ մեծ ջրհորդաններից։
         Ինչպես Սանահինի, այնպես  Էլ այս կողմերում  Դեբետ գետի վրա կառուցված մյուս կամուրջները սպասարկում Էին Սանահնի և Հաղպատի վանքեր տանող ճանապարհները: Նրանք կառուցվում  Էին ոչ միայն աշխարհիկ ֆեոդալների, ինչպիսին օրինակ Վանենի  թագուհին  Էր,  այլև  հոգևորա­կանության    ներկայացուցիչների  միջոցով։  Դրանում մեզ համազում են Հաղպատի տակին, Բերդաձորում գտնված արձանագրությունները։ Նրան­ցից մեկում ասվում է. պարոն Սադունի իշխանու­թյան և վանքի Հովհաննես առաջնորդի ժամանակ Հովհաննես քահանան և իր եղբայրներ՝ Հովնանը, Դավիթն ու Մխիթարը կառուցեցին այս խաչը և կամուրջը՝ հիմքից։ Գնված խաղողի այգին և դաշտը նվիրում են այս խաչին որպես տիրույթ, որպեսզի յւուրաքանչյուրն ուրախանա և աղոթի իրենց ծնողների և դաստիարակողների համար։ Այնուհետև զալիս են սովորական անեծքներ նրանց հասցեին, ովքեր խախտեն այս ուխտը։
            Արձանագրությանը թվագրված է հայոց 722 թիվով, այսինքն՝ 1273 թվով։
         Այսպիսով, համաձայն խաչքարի վրա փորագրված արձանագրության, Բերդաձորի կամուրջը 13-րդ դարի վերջում կառուցել է Հովհաննես քա­հանան իր եղբայրների հետ միասին  ։
       Հոգևորականության ներկայացուցիչների մաս­նակցությունը կամուրջների շինարարությանը տե­ղի է ունեցել նաև ուշ ժամանակներում։ Բերդաձորում գտնված մի ուրիշ արձանագրության մեջ խոսվում է կամ հին կամարջի վերանորոգման, կամ նորի կառուցման մասին Հովհաննես վար­դապետ Պարոնիեկյանի կողմից 1834 թվականին։
 
Վ. Հարությունյան, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Երևան, 1960, էջ 87-93:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 721785
  • Բոլոր այցելուները: 53184
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 301
  • Ձեր IP-ն: 66.249.75.54
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52