Խաչքարեր

You are here

Օրբելյանների քարավանատունը

       
 
 
 
 
 
 
 
 
 
 
         Ֆեոդալական  Հայաստանի բոլոր քարավանա­տներից գիտական գրականության մեջ առավել հանրահայտը Օրբելյանների  քարավանատունն է: Դա մասամբ բացատրվում է նրանով, որ նա համեմա­տաբար լավ է պահպանվել։  Այս քարավանատունը  գտնվում է Վարդենյանց լեռնանցքում, որտեղից բացվում Վայոց ձերի հիանալի  համայնապատկերը: Հնում այս ձորը կոչվել է «Սուլեմայ ձոր»  և հետագայում թաթարների կողմից վերանվանվել է Սելիմի ձոր, որից և ծագել է քարավանատան նախկին անունը Սելիմի քարավանատուն:
            Քարավանատունը կառուցվել է Գեղարքունիքից Սյունիք տանող հին քրավանային ճանապարհի վրա, որը ձգվում էր մի կողմից դեպի Պարսկաստան, մյուս կողմից՝ Կուր գետի հովիտը:
            Լեռնանցքի  գագաթից ճանապարհը ոլորապտույտ իջնում Է դեպի Վայոց ձոր։ Իսկ ահա լեռնանցքի ստորոտում, այնտեղ, որտեղից   ճանապարհը֊  շա­րունակում է անցնել Արփա գետի աջակողմյան վտակի հովտով, Օրբելյանների քարավանատնից 8—10 կմ (խճուղով)  հեռավորության վրա,    Լեռնանցք     գյու­ղը  չհասած, գտնվում է մի ուրիշ, իր չափերով ավելի փոքր և տիպով տարբեր քարավանատուն։ Երկու քարավանատների   միմյանց    այսպես մոտ տեղադրելը, ըստ երևույթին,   պետք  բացատրել  լեռնանցքով բարձրացող   ճանապարհի   դժվարություններով, լեռնային, հատկապես ձմռան ամիսրի դաժան պայմաններում  (լեռնանցքի գագաթըը գտնվում է ծովից 2410 մետր     բարձրության վրա)։               Օրբելյանների  քարավանատան     կառուցման   ճիշտ ժամանակը վկայված է երկու շինարարական արձանագրություններով. մեկը հայերեն, իսկ մյուսը արաբերեն լեզուներով։ Չնայած հայերեն արձանագրութան ավելի ընդարձակ լինելուն, արա­բերենի համառոտությանը, նրանց բովանդակությունը համընկնում Է, եթե չհաշվենք այն հանգամանքը, որ քարավանատան կառուցող իշխան Չեսար Օրբելյանը հայերեն արձանագրության մեջ  նշվում է   որպես   իշխանաց   իշխան   Սմբատի   որդիին, իսկ  մյուսում՝  Լիպարիտ  իշխանի։  Հայերեն արձանագրության մեջ քարավանատան կաոուցման  ժամանակը նշված  է ՉՁԱ    (781+551 =1332): Արձանագրությունը փորագրված Է ներսում, նախասրահի եռանավ դահլիճի հարավային պատի  վրա։  Արաբերեն  արձանագրությունը  փո­րագրված է   դրսի   կողմից, նախասրահի  մուտքի կիսաշրջանաձև բարավորի վրա։ Արաբական լեզվին այդպիսի նախապատվություն  տալը,  ինչպես իրավացիորեն նշում Է ՍԲարխուդարյանը. կա­րող Է բացատրվել այն ժամանակներում տարան­ցիկ  քարավանային      ճանապարհների   վրա  այդ լեզվի  միջազգային նշանակությամբ։
Ստորև, բերում ենք  այդ երկու  արձանագրությունները
             Հայերեն արձանադրութաւնը.
           «Յանուն ամենակարող հզոորին Աստուծոյ, որ թուին ՉՁԱ, յաշխարհակալութեան Բուսաիդ Ղանին ես Չեսար որդի իշխանաց իշխանին Սմբատի և մաւրն Անայի, թոռն Իվանէին և եղբարց իմ առիւծագեղ իշխանանցն Բիւրթելին և Սմբատայ և Ելիկուին, յազգէ Արբելեանց, և կենակից իմ Խորիշահն դուստր իշխանին Վարդանայ և Դուփենի յազգէ Սենիքերմիանցց ի հալալ արդեանց մերոց շինեցաք զՀոզետունս ի փոկութիւն հոգւոց մեր ծնողաց և եղբարց ի Քրիստոս ննջելոց. և կենաց իմոց և որդւոցս Սարգսի և Յովոանիսի քաջի, Քրդին և Վարդանայ. Աղաչեմք զպաատահողդ յիշել զմեզ ի Քրիստոս. Սկիզբն (սորա)… րաբունապետին     Եսաւոյ և կատարումն աղաւթիւբ նորա. թվին ՉԶԱ»։
            Արաբերեն     արձանագրության     թարգմանու­թյունը։
«Էպուստիտ Պէհատիր խան. ի ժամանակս տիեզերակալ տէրաթեան թագավորին ամենայն որդւոց մարդկան (կամ Ադամայ), իշխեցողին Արաբացաւ և Պարսից, և նուաճողի ազգաց և ազանց, զոր հաստատուն պահեսցէ Տէր յիշխանութեան նորին, և յաւերժսացի թագաւորութիւն նո­րա. Մեծակին նորա (Տուրշահ) Խորիշահ) (դուստր վարդանա և. թիււիի ՚(Դալփի). Տուեալ կամ շինեալ   ի թուին   (Հէճիրէի)   727»։
              Այս երկրորդ արձանագրության համաձայն քարավանատան կառուցման թիվը ստացմում է 1326—1337թթ,  որը  կարող է համապատասխանել ճակատի շինարարության ավարտելու թվին:
          Քարավանատունը տեղադրված է խճուղային ուղղությամբ։ Շենքն ամբողջությամբ կառուցված է բազալտից, որի գույնը լավ կապ­վում է քարքարոտ տեղանքին հանդիսանում է արևելքից արևմուտք ձգված, 41 մ. ընդհանուր եր­կարության ունեցող մի կառուցվածք:
                Քարավանատան ամբողջ խումբը բաղկացած է 3 մասից՝ եռանավ  դահլիճից (միջին չափերը) և նրան արևելյան կողմից հետագայում կցված նախասրահից, սրա կողքին գտնվող կիսով չափ պահպանված թաղածածկ մատուռից ։
                Այդպիսով, եթե նկատի չունենանք հետագա հավելումները, քարավանատան հիմնական շենքը վերաբերում է միադահլիճ-եռանավ տիպին։ Ներսում երկու շարքով     դասավորված  են  մույթերը, յուրաքանչյուր շարքում 7-ական հատ։ Մույթերը  կարճ են, հորիզոնական հատվածում խաչաձև։ Նրանք դահլիճը բաժանում են երեք ընդլայնական նավերի։ Միջին նավի լայնությանը կազմում է 5,3 մ–, հյուսիսային նավինը՝ 3,2 մ, իսկ հարա­վային նավինը՝ 3.05 մ:
           Միջին և կողքի նավերը ծածկված են թաղա­կիր կամարների վրա հենվող գլանաձև թաղերով։ Թաղակիր կամարների քայլը համապատախանում է մույթերի քայլին։ Մայթերը միացնող կա­մարների միջև տեղավորված են պահունակներ, որոնց վրա հենվում են թաղակիր: Այսպիսով գլխավոր դահլիճի ներսը ներկայացնում Է միմյանց զուգահեռ և իրարից քարե ոչ բարձր մսուր հանդիսացող պատնեշնե­րով բաժանված թաղածածկ երկայն սրահներ : Արևելյան պատի տակին, ներսցս տեղա­վորված է; բազալտից կերտված քարե  մեծ  գուռ, որը ըստ երևույթին օգտագործվում էր անասուններին ջրելոււ համար։ Դահլիճի արևմտյան կողմում, հարավային և հյուսիսային կողքի նավերի ծայրերին տեղավորված են մեկական ոչ մեծ սենյակ­ներ, որոնց լայնությունը համապատասխանում Է կողքիի նավերի լայնությանը և անջատված են դահլիճի կապիտալ պատերով։ հյուսիս արևմտյան անկյան սենյակը (ներքին չափերը՝ 2,65X3,35 մ.) մուտքի միջոցով հաղորդակցում է միջին նավի հետ, իսկ հարավ-արևմտյան ան­կյան սենյակը (ներքին չափերը՝ 2,4X3,1 )-հարավային կողքի նավի հետ։
          Դահլիճի արտաքին պատերի հաստությունը 1,1—1,2 մ. է: Նրանք բոլորովին խուլ են և  չունեն որևէ բացվածք։ Այս բավականաչափ ընդար­ձակ (մոտ 340.0 քառ. մ. մակերես ունեցող) դահլիճը լուսավորվում է միջին նավի թաղի գա­գաթում թողնված երեք երդիկների միջոցով, որոնք դեպի ներսը բավականաչափ լայնանում են ստալակտիտաձև անցումների միջոցով։
            Էջմիածնի Մայր Աթոռում պահպանվել  է քարավանատան մի մատիտանկար, կատարված Տարագրոսի կողմից՝ հայտնի չէ թե որ թվին։ Այս նկարում քարավանատան պատի վրա ցույց են տրված շատ փոքր պատուհաններ, որոնք հիմա չեն պահպանվել, գուցե հետագայում քարով շարվել են։
          Դահլիճի միակ դուռը գտնվում Է արևելյան կողմում և բացվում Է դեպի նախասրահը; Նա մի փոքր շեղված է դահլիճի միջին նավի երկայ­նական առանցքի համեմատությամբ, ունի 1,65 մ. լայնություն և մոտ 2,0 մ. բարձրության։
             Ամբողջ   եռանավ շենքը դրսից ծածկված է երկթեք կտուրով, որը պատված է մեծ չափերի և իրար լավ ագուցված բազալտյա կղմինդրաձև սա­լերով։ Նրանց հատուկ ձևը, ինչպես և շարվածքը  լրիվ ապահովում Էին ծածկի անջրանցիկությունը ։
          Եռանավ դահլիճի ամբողջ կառուցվածքը ցած­րադիր է  խուլ, այն խիստ մոնումենտալ Է և հա­մապատասխանում էր քարավանների ժամանակա­վոր ապահով հանգրվանի իր նշանակությանը։
        Եռանավ դահլիճի արևելյան կողմից կցված նախասրահը իրենից ներկայացնում Է մի ուղղանկյուն սենյակ (ներքին չափերը 9,0 X5,35 մ.) որը ծածկված Է 3 թաղակիր կամարների վրա հենվող գլանաձև թաղով։ Արևելյան կողմից այդ կամարները հենվում են 3 պահունակների, իսկ արևմտյան կողմից՝ բազմանիստ կիսասյուների վրա։
Նախասրահի թաղի գագաթին թողնված Է եր­դիկ, մեծ դահլիճի երդիկների նման նախասրահի ներքին տեսքը զգալի չափով հարստանում է պատերի մեջ թողնված տարբեր ձևի ու չափի և ստալակտիտներով պսակվող խորշերի շնորհիվ։ Արևելյան պատի մեջ կան չորս այդպի­սի խորշեր , իսկ հյուսիսային պատի մեջ՝ մուտքի՛ դիմաց՝երկուսը։ Այդ խորշերը, ինչպես ժողովրդական բնակարաններում, ծառայում Էին կենցաղային նպատակների։ Նախասրահը նույնպես ունի երկթեք կտուր, որը պատած է մեծ չա­փի քարե կղմինդրաձև սալերով: Երկու   դահլիճների   կտուրների   գոգերը մի­մյանց ուղղահայաց են։                                                              
       Նախասրահի հարավային արտաքին պատը, որի մեջ գտնվում է մուտքի բացվածքը ՚ հար՛դարված է առանձնապես հարուստ և իր ձևերով հակադրվում է քարավանատան     ընդհանրապես պարզ ճարտարապետությանը։ Ճարտարապետական արտտահայտչակության միջոցներն այստեղ զգալի չափով խտացված են, հատկապես մուտքը շեշտելու համար։ Կողմնորոշումը դեպի հարավ, լույս ու ստվերի միջոցով ձևերի հարստացման հնարավորությունը ՚թելադրել են ճարտարապետին հնարամտորեն  մշակել ոչ մեծ պատը։
           Մուտքը (լայնութ. 1,65 մ.) ծածկված Է կի­սաշրջանաձև բարավորով (որի վրա փորագրված Է արաբերեն արձանագրությունը): Մուտքի խորշի անցումը դեպի պատի հարթությունը ձևավորված է ստալիկտիկային պսակով։ Վերջինիս երկու կողմերում, երկթեք կտուրի քիվի վրա տեղադրված են բարձրաքանդակներ, ձախ կողմի բարձ­րաքանդակը ներկայացնում ե թևավոր կենդանու, իսկ աջակողմյանը՝ ցուլի պատկեր։ Սրանց տակը գտնվում են ստալակտիտային ֆրիզներ, որոնք չեն հասնում մինչև պատի անկյունները ։
         Պատի  ամբողջական և համամասն  կոմպոզի­ցիան մշակված է վարպետորեն։
         Նախասրահի արևելյան կողմից կցվսւծ թա­ղածածկ մատուռը (ներքին չափերը 3,9X9,3 մ.) այժմ զգգայիորհն ավերված է. ինչպես կառուցման տեխնիկայի . այնպես էլ  ձևերի  տեսակետից այս շենքը զգալի չափերով զիջում է քարավանատան երկու   հիմնական  մասերին, որը անտարակույս վկայում է նրա ավելի ուշ կաոուցված լինելու մասին։
          Այսպիսով, Օրբելյանների քրավանատունը, որը միջնադյան Հայաստանի նույնատիպ բոլոր հուշարձանների համեմատությամբ ամենից լավ պահպանվածն է, տալիս  Է մեզ լրիվ գաղափար հա­տակագծման,  կոնստրուկտիվ լուծումների, ինչպես և արտաքին ու ներքին ճարտարապետության վե­րաբերյալ: Միևնույն ժամանակ այս հուշարձանի ուսումնասիրությունը  բացահայտում Է ժողովրդական ճարտարապետության (լուսավորում եր­դիկների միջոցով պատրհանների առկայությունը և այլն  ) որոշակի ազդեցությունը:
           Քարավանատունը հիմնական վերանորոգման է ենթարկվել 1956-1959թթ ընթացքում, երբ ամբողջովին վերականգնվել է կտուրի սալածածկը, նորոգվել հարավային պատը և ներսի խարխլած պատերը, թաղն ու կամարները:
 
Վ. Հարությունյան, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Երևան, 1960, էջ 17-26:
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 933166
  • Բոլոր այցելուները: 68687
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 306
  • Ձեր IP-ն: 3.227.233.78
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52