Օձունը հյուսիսային
Հայաստանի Տաշիր նահանգի գլխավոր քաղաքն Էր և այստեղ Էլ, VI դարի կեսերին, կառուցվել Է վաղ միջնադարյան Հայկական ճարտարապետության առավել նշանավոր հուշարձաններից մեկը՝
Օձունի տաճարը
Տաճարից քիչ հյուսիս, համարյա նրա արևելյան ճակատի ուղղությամբ վեր Է բարձրանում հանրահայտ հուշարձանը, որի կառուցողական բոլոր ձևերը՛ հնարավորություն են տալիս այն թվագրելու դարձյալ VI դարի կեսեր:
Հուշարձանը կառուցված է բաց դարչնագույն ֆելզիտային տուֆից որը, սակայն, ժամանակի ընթացքում փոխել է իր նախնական գույնը, և այժմ մուգ դարչնագույն է, տեղ-տեղ էլ գորշագույն են դարձել նրա վերասլաց մույթերը,
Ըստ իր ճարտարապետական հորինվածքի այն երկհարկաբաժին մի կառույց է, որտեղ ցածրանիստ համաչափություններ ունեցող պատվանդանի (պոդիումի) վրա բարձրանամ է երեք մույթից բաղկացած կամարակապ մի հորինվածք, որի բացվածքների մեջ, կամարների տակ դրված են կանաչավուն ֆելզիտից կերտված սլացիկ կոթողները: Նրանց բարձրությունը հասնում Է 4 մետրի, և կողային նիստերի վրա այժ, էլ կարելի է տեսնել կարմիր ներկի հետքեր, տարակույս չի մնամ, որ կոթողներն ամբողջությամբ հնում ներկված են եղել :
Մոնումենտի պոդիամը դրված է երկաստիճան ստիլոբատի վրա։ Արևմտյան կողմից պոդիումի ամբողջ լայնքը զբաղեցնում են աստիճանները։ Սրա վերին հարթության վրա տեղավորված են երեք մույթերը, ընդ որում, նրանք կազմում են պոդիումի արևելյան ճակատի անմիջական շարունակությունը: Վերջինիս որմածքն իրականացված Է ազատ շարքի ձևով, մեծադիր, լավ մշակված քարերից։ Ի տարբերություն դրա, մայթերը շարված են երկրաչափական ճիշտ դասավորության ունեցող քարերով, լայնական քարերին հաջորդում են երկայնական քարերը. Այսպես են կառուցված բոլոր երեք մույթերը։
Մույթերը ավարտվում են փոքրիկ իմպոստներով, որոնց վրա հենվում են նրանց միացնող պայտաձև կամարները, Կամարներից վեր ձգվամ Է զգալի բարձրություն ունեցող քիվը, որի ներքևի մասը մշակված է երկշար, շախմատային դասավորություն և հատած բուրգի ձև ունեցող ելուստներով։ Նրանից վեր ձգվում է հարթակը մշակված պայտաձև կամարիկներով, Քիվի վերին հարթությունը մի հարթակ Է կազմում, որի վրա ժամանակին եղել է երրորդ «հարկարաժինը»։ Վերջինիցս պահպանվել են երեք քառակուսի պատվանդանների վրա նստած, ֆելզիտային տուֆից կերտված ութանիստ կոթողների մնացորդները: Հին լուսանկարների վրա պահպանվել է նրանցից հարավային եզրում գտնվողը, որի ձևերից կարելի է եզրակացնել, որ այստեղ դրված են եղել կոթողներ։ Սակայն բացառված չէ, որ նրանք եղել են թևավոր խաչերի ներքևի մասերը, Հուշարձանի աոավել տպավորիչ տարրերն են բարձրադիր, սլացիկ կոթողները։ Նրանք հորիզոնական հատվածքում ունեն 0,33X0,33 մ չափեր, երկարությանն է 4,20 մ, թեև վերին մասերը (գուցե 5—10 սմ) չեն պահպանվել։ Կոթողները դրված են խորանարդաձև, հատուկ պատվանդանների՝ վրա։ Իրենց բարձրության մեծ մասում (2,90 մ) բոլոր կոթողները ճիշտ ուղղաձիգ են, հետո քիչ լայնանամ են աոաշացնելով յուրահատուկ «խոյակներ», ընդ որում, եթե ներքևում այդ խոյակները, բան կոթողների նման, անհավասարակող ութանիստ են, ապա վերևում վեր են ածվում քառանկյունների։ Այս քառանկյուններից վեր տեղավորված են կոթողների վերնամասը կազմող հատվածները, որոնք կարծես պատկերում են երկհարկ, կամարակապ կառույցներդ Այս երկհարկ կառույցների աոաջին հարկաբաժինները հյուսիսային կողմիցմշակված են ուղղանկյուն հատակաձև ունեցող բավական խոր խորշերով: Հաստատապես դժվար է ասել, թե ինչի համար էին նրանք նախատեսված, կարելի է ենթադրել, որ այդ խորշերը ծառայել են մասունքներ տեղավորելու համար:
Սակայն Օձունի հուշարձանի առավել տպավորիչ տարրերն են կոթողների՛ պատկերաքանդակները, որոնք, իրավամբ, առանձնակի տեղ են գրավում հայկական, և ոչ միայն հայկական, վաղ միջնադարյան քանդակագործական արվեստի մեջ։ Սյուժետային քանդակները տեղավորված են կոթողների՝ դեպի արևելք և արևմուտք ուղղված նիստերի վրա, մինչդեռ նույն կոթողների հյուսիսային և հարավային նիստերը մշակված են արդեն բուսական և երկրաչափական զարդամոտիվներով։ Երկրաչափական զարդաձևերով են մշակված նաև կոթողների անկյունային հատվածքները, որոնք սկսվում են ներքևից և հասնում մինչև կոթողների «խոյակները»։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, կոթողների արևմտյան ճակատներում պատկերված են Քրիստոսի կյանքի և գործունեության հիմնական դրվագները , առաքյալների երթը և այլն, իսկ արևելյան նիստերում՝ Հայաստանում քրիստոնեության տարածման մասին եղած լեգենդի հիմնական դրվագները։ Այստեղ էլ առկա է Վաղարշապատում Սահակ Պարթևի կառուցած աշտարակաձև կառույցի պատկերը, որը միակ վավերագիրն է Հռիփսիմեի վկայարանի տարածական ձևերի մասին։ Այս հանգամանքն ինքնին վկայում է, որ քանդակագործն անձամբ եղել է Վաղարշապատում, տեսել այդ կառույցը և այն պատկերել կոթողի վրա։
Օձունի հուշարձանի կոմպոզիցիոն յուրահատկությունն ամենից առաջ դրսևորվում է հորինվածքի հիմնական ծավալային կերպարը ստեղծող սլացիկ համաչափություններ ունեցող կոթողների և վերջիններիս նիստերը ձևավորող այնքան բարձր գեղարվեստականությամբ օժտված նուրբ պատկերաքանդակների զուգակցման մեջ։ հուշարձանի թվագրման մասին մասնագիտական գրականության մեջ հայտնվել են մի շարք, միմյանցից զգալիորեն՝ տարրեր կարծիքներ։ Այս հարցը սերտորեն առնչվում է ինչպես կոթողների. բարձրաքանդակների պատկերագրության, այնպես էլ հուշարձանի կառուցողական ձևերի հետ: Ուշագրավ Է, որ ելնելով միայն քանդակների պատկերագրությունից, որոշ հետազոտողներ զգալիորեն ետ են տանում կոթողների թվագրությունը և նույնիսկ ենթադրում, որ կոթողներն ավելի արխաիկ են, այլ տեղից են բերվել և հարմարեցվել ադ հորինվածքին: Սակայն հուշարձանի կառացողական ձևերի ընդհանրությունը տաճարի կառուցողական ձևերի հետ, մույթերի և տաճարի սյունասրահի մույթերի կոնստրուկտիվ նույնությունը, հուշարձանի քիվերի առանձնահատկությունները տարակույս չեն թողնում, որ այն կառուցված է ոչ վաղ, քան VI դարի կեսերը, կառուցված Է տաճարի հետ շինարարական նույն շրջանում։ Սրան անհրաժեշտ Է ավելացնեք նաև այն, որ կոթողների տեղաբաշխումը խորանարդաձև հատուկ պատվանդանների վրա (որոնք նստած են պոդիումում հատկապես այդ պատվանդանների համար հատուկ փոսերի մեջ) տարակույս չեն թողնում, որ այս կոթողները կազմել են հորինվածքի անքակտելի մասը և կերտված են կառույցի շինարարության ժամանակ։ Բնականաբար հարց է առաջանում, ինչով բացատրել կոթողների մի շարք պատկերաքանդակների որոշակի արխաիկ պատկերագրությունը, որը նշում է Դուրնովոն։
Անվանի հգուշարձանագետ Ս. Մնացականյանի կարծիքով կոթողների արևմտյան նիստերի մի քանի պատկերաքանդակների արխաիկ բնույթը թերևս պետք է բացատրել ինչ-որ սրբագործված, ավանդական պատկերաքանդակների ընդօրինակումով, որոնք պետք Է որ առնչվեին Հայաստանում քրիստոնեության տարածման հետ։ Այն հանգամանքը, որ Օձունի քանդակները կերտող վարպետը իսկապես պատկերել է իրականում գոյություն ունեցող Հռիփսիմեի վկայարանը, միանգամայն հնարավոր է դարձնում ինչ-որ նշանավոր քանդակաշարի կամ կոթողի եթե ոչ ամբողջական, գոնե մասնակի ընդօրինակումըւ
Ոչ պակաս նշանակություն ունի Օձանի հուշարձանի կառուցման նախադրյալների պարզաբանման հարցը՛ քանդակների պատկերագրական այն բարդ համակարգը (՛Քրիստոսի կյանքն ու գործունեությունը, քրիստոնեության տարածումը Հայաստանում) բացառում Է հուշարջանի սովորական մահարձան համարելը, մանավանդ որ չկա ոչ մի փաստ նրա տակ եղած թաղման կամ դամբարանի առկայության մասին։ Նման հոյակերտ հուշարձանի կառուցումը, անշուշտ, պետք է կապված լիներ համազգային նշանակություն ունեցող իրադարձությունների հետ, թելադրված մեծ, վեհ գաղափարներով։
Թվում է, որ Օձունի հուշարձանը ոչ այլ ինչ է, քան՝ մի կենոտաֆ, մի հուշարձան, կառուցված երկրում քրիստոնեության տարածման ժամանակներում Տաշիրի նախարարական տան նախնիների մեծագործությունները հավերժացնելու, նպաաակով: Թերևս դրանով էլ պետք է բացատրել աշխարհիկ մարդկանց, իշխանների և նրանց կանանց պատկերների առկայությունը հյուսիսային կոթողի արեելահայաց կողմի վրա։ Սակայն մոնումենտի նշանակությունը դուրս է գալիս նախարարական շրջանակներից, ստանալով համազգային նշանակություն: Գտնվելով ևրկրի հյուսիսային սահմանների մոտ, Բյուզանդական կայսրության պաշտոնական դավանանքի ՝ քաղկեդոնականության ճնշման վտանգավոր գոտում, այս հուշարձանը կոչված էր վեր հանելու հայ ազգային եկեղեցու ինքնուրույնության գաղափարը, հիմնավորելու հայ եկեղեցու անկախությունը:
Այդ ընդհանուր գաղափարի հետ համահնչուն են աստվածաշնչային կերպարների և հատկապես «Երեք մանկունքը հնոցում» սյուժեն կերտված հյուսիսային կոթողի խոյակի արևելահայաց կողմի վրա: Հայտնի Է, որ աստվածաշնչային կերպարները «Դանիելը առյուծների գբում», «Երեք մանկունքը հնոցում», հայ իրականության մեջ դիտվում Էին որպես օտար նվաճողների դեմ մղված պայքարի խորհրդանշաններ, յուրովի ալեգորիաներ այն համառ, անզիջում պայքարի, որ մղում Էին հայերն իրենց ազգային ինքնուրույնությունը պահպանելու նպաաակովէ
Այս հուշարձանը կառուցված VI գարի կեսերին, համահնչուն նրանից ոչ՝ հեռու գտնվող հոյակերտ տաճարի ձևերին, իր գեղարվեստական արաահայաչականությամբ ու. հարմոնիկ համաչափություններով կարելի Է դասել հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության առավել նշանակալից հուշարձանների շարքը:
Ս. Մնացականյան , Հայկական վաղ միջնադարյան մեմորորուալ հուշարձանները, Երևան , 1982թ., էջ 120-125 /որոշակի փոփոխություններով/