Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Մուսասիրի տաճար

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

         Այս  տաճարը պատկերված է Խորասաբադի պալատի քանդակներից մեկի վրա, ուր ցույց է տրված Ասորեստանի թագավոր Սարգոնի 714 թվականի (մ. թ․ա.) արշավանքների ժամանակ տվյալ   տաճարի   կողոպտումը   ։
           Ըստ այդ հարթաքանդակի, տաճարը կա՛ռուցված է եղել բարձր պատվանդանի վրա և պսակված՝ ճակտոնով։ Գլխավոր ճակատի ուղղաձիգ   առանցքի    վրա.   բացված    մուտքի երկու կողմում գտնվում են երեքական սյուներ։ Քանդակից դժվար է որոշել, թե սյուներն ինչպիսի կտրվածք են ունեցեք կլոր, ուղղանկյուն, թե հանդիսացել են որմնասյուներ։     Սակայն իրավամբ նշվում է կլոր սյուներ լինելու տեսակետը, որովհետև «մեզ են հասել մեծ քանակությամբ ուրարտական սյուների առանձին մասեր, ունենալով միշտ կլոր կտրված՛ք քառակուսի կամ ուղղանկյուն կտրված՛ք ոչ մի անգամ չի հանդիպում»1
          Ուրարտական   շրջանի    կլոր   սյան     երկու խարիսխ   ներկայումս   գտնվում   են    Երևանի Պետական   պատմական   թանգարանում։  Ուստի       Մուսասիրի      տաճարի      տանիքը պսակված լինելով ճակտոնով,   իր   առջևում ամենայն     հավանականությամբ     ունեցել    է կլոր սյուների շարք։
            Եթե   Թոփրախ-կալեի   տաճարի   և   Տաշբուռունի կառուցվածքի միջոցով թեկուզ մոտավոր ճշտությամբ վերականգնվում են ուրարտական տաճարների հատակագծային ձևերը, ապա Մուսասիրի տաճարը պատկերող ասորական քանդակը հնարավորություն է ընձեռում վերարտադրել  ուրարտական տաճարի տարածական –ծավալային կոմպոզիցիան։
           Մուսասիրի տաճարը տարբերվելով ժամանակի միշագետքյան (ասորա-բաբելականի պաշտամունքի կառուցվածքներից2 , որոշակիորեն մոտենում է, այսպես կոչված, «простильный » տաճարների, կամ, որ առավել հավանական է, անտերով տաճարների կլասիկ կառուցվածքի կերպարին։
Մուսասիրի կառուցման ճշգրիտ ժաման֊կը հայտնի չէ։ Միայն լուվրյան տեքստերից իմացվում է, որ նա IX դարի  վերջին կամ VIII դարի սկզբին արդեն գոյություն ուներ3 ։ Պրոֆ. Պիոտրովսկին ցույց է տալիս, որ «շատ հավանական է՝ կառուցվել է, Մենուայի կողմից IX դարի  վերջին»4 :
          Եթե նկատի ունենանք, որ առայժմ մեզ հայտնի հնագույն համարվող համանման տաճարներից հունականների մի մասը դեռ հեռու է այդ տիպի կառուցվածքների ձևա– կերպված կերպարից (Ֆերե կղզում՝ Ապոլոնի սրբավայրը`  VIII դար մ. թ. ա.5, Սպարտայում՝ Արտեմիդի տաճարը IX—VIII դար6, Կրետե կղզում գտնվող տաճարները VIII— VII դար7, Տերմոսում և Սամոսում փայտյա սյուներով շրջապատված տաճարները և այլն8 ), իսկ առավել ձևակերպվածներից ամենահնագույնները  հասնում են միայն մինչև VII դարը մ.թ.ա, (Օլիմպիոսի՝ Հերայի տաճարը, Տերմոսում և Նեանդրի յում գտնվող տաճարները9),   որոնց նախատիպերը համարվում են միքենյան պալատների «մեգարոն» կոչվող դահլիճ– ընդունարանները10 -, ապա Մուսասիրի տաճարը, իրոք, որ թերևս հնարավոր լինի համարել նույնատիպ կառուցվածքների  հնագույններից մեկը։
         ճիշտ է, փոքր ասիական հնագույն երկրների՝ թե փռյուգիական ժայռակոփ դամբարանները՝ Միդասի՝ դամբարանը, Այազինայի Սեկրոպոլի դամբարանը, Բեկխիխի մոտի դամբարանը11     (X դարի սկիզբ մ.թ.ա.) և թե Պաֆլագոնիայի          Գամբարկյում      գտնվող ժայռակոփ. դամբարանը12  (VIII դարի վերզ մ, թ. ա.) որոշ չափով հիշեցնում են13   Մուսասիրի կառուցվածքը, սակայն, ղրանցից փռյուգիականները Մուսասիր ն նման են միայն նրանով, որ ունեն երկլանջ կտուրներ և ուրիշ ոչ մի նմանություն, իսկ Պաֆլագոնիայինը՝ ավելի ուշ ժամանակի գործ է։
        Փոքր-Ասիական կառուցվածքներից Մուսասիրի տիպին համեմատաբար կարող են մոտենալ Լիկկիայի դամբարանները14, սակայն նրանք է լ ավելի ուշ ժամանակի (VI — IV դդ. մ. թ. ա.) գործեր են։
          Ուրարտական տաճարի հետ, ժամանակի տեսակետից, թերևս առավել մեծ չափով կարող են համեմատվել սիրո-խեթթական տաճարները։ Այդ կառուցվածքներից մեկը, որը վերջերս բացվել է Թել-Տայնատում և իր հատակագծային կոմպոզիցիայով (համաչափություններ, կոր կտրվածքով քարե սյուներ և այլն) ճշտությամբ նման է անտերով տաճարներին, համարվում է IX— VIII դդ. գործ15։ Դժբախաաբաբ հնարավոր չէ խոսել սիրո -խեթթական տաճարի ծածկի, հետևապեււ և ճակտոնի գոյության մասին։
         Ինչպես տեսնում ենք, Մուսասիրի տաճարը ընդհանուր կապ ունենալով փոքրասիական կառուցվածքների հետ, դրանց մեջ որպես ձևակերպված տաճար, կարող է առավել մեծ չափով համեմատվել ՈՒրարտուին հարևան սիրո-֊խեթթական տաճարի հետ։ Իսկ եթե նկատի ունենանք, որ վերջինիս ծածկի մասին գաղափար չունենք, ապա Մուսասիրը թերևս հանդիսանա որպես պաշտամունքի ձևակերպված կառուցվածքի հայտնի կերպար, իր տեսակի մեջ առայժմ ավաղագույններից մեկը։
        Նշելով պաշտամունքի կառուցվածքի ձևակերպված ամենավաղագույն կերպարներից մեկի   գոյությունը   տեղում,     մենք   նպատակ ունենք պատկերել ճարտարապետական այն ռեալ միջավայրը, որտեղ կարող էին ստեղծվել և կազմավորվել հայ ժողովրդի ծագման ու կազմավորման զուգընթաց նաև նրա (տվյալ դեպքում մեզ հետաքրքրող) պաշտամունքի կառուցվածքները...։
     

 1.Б.Б Пиотровский, История и кулытура Урарту, стр. 252.
2..Б.Б Пиотровский, История и кулытура Урарту, стр. 251-252.
3. Նույն տեղում, էջ 251:
4. Նույն տեղում: 9-րդ դարի արձանագրությամբ պահպանված են ուրարտական նաև այլ քարեշեն կառուցվածքների ճարտարապետական բեկորներ (նույն տեղում` էջ 252)
5.Всеобшая история архитеркуры. т.2, книга 1, Москва, 1949, стр.15:
6. Նույն տեղում, էջ 18:
7.  Նույն տեղում, էջ 19-20:
8.Նույն տեղում, էջ 19:
9.Н. И Бурнов,Греция, Москва, 1935, стр.31. Н. И. Бурнов, О1ерки по истории архитектутр, т. 2, Москва, 1935, стр. 40, О. Шуази, История архитектурх, т.I, Огиз, 1936, стр. 52.
10. Н. и. Бурнов, Ргеция, 7-8, О. Шуази, История архитектуры, т.I, стрм 319-321, К. О. Гартман, История архитектурх, т. I. стр. 137-138.
11.Всеобшая история архитектурх, т. I, стр, 137-138, табл. 110.
12. Նույն տեղում, պատկ. 11:
13. C. F. Lehman-Haupt, Armenien, II, 2 p. 557. , Б.Б Пиотровскиий, Նույն տեղում, էջ 253:
14. Всеобшая история архитектурх, т. I, табл.111.
15. Նույն տեղում, հատ. 1, էջ 120, պատկ.97:
 
Ա․ Սահինյան․ Քասաղի բազիլիկայի ճարտարապետությունը, Երևան, 1955թ․, էջ 193-195:

Հատվածը մեջբերված է առանց որևէ փոփոխության, որպեսզի առավել պատկերավոր լինի, թե ինչպիսի՞ն էր  ժամանակի գիտական միտքը /այդ իսկ պատճառով նույնությամբ թողված է Ուրարտու, ուրարտական տերմինները/

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 276791
  • Բոլոր այցելուները: 25795
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.162.164.86
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52