Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հայրավանք

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Հայրավանքը /Հայր Հովհանու վանք, Մարդաղավնյաց վանք/ գտնվում է Գեղարքունիքի մարզում, Գավառ քաղաքից 6 կմ հարավ Սևանա լճի ափամերձ, ժայռոտ, դճվարատանտչելի հրվանդանի գագաթին։ Աղբյուրները բավականին զուսպ են  և Հայրավանքի մասին գրեթե տեղեկություն չեն պահպանել։  Հակոբ Ջահկեցին մի ավանդությունը է պահպանել  «Գիրք աստուածաբանութեան, որ կոչի Դրախտ ցանկալիկ» աշխատության մեջ, որը վերաբերում է 14-րդ դարին։ Ավանդությունը կարող եք կարդալ «Ավանդություններ»  բաժնի «Եվ նա մարդկանց դարձրեց աղավնիներ» հոդվածում ։ 13-րդ դարի արձանագրություններից էլ իմանում ենք, որ Հայրավանքին  նշանավոր Բուպա իշխանը նվիրաբերում է Ոսկեբակում գտնվող այգիները, Քանաքեռում գտնվող  ջրաղացը։ Այն որ Հայրավանքը արժանացել է Բուպայի ուշադրությանը, հոգածությանը խոսում է վանքի մեծանշանակ լինելու մասին։
Վանքը բաղկացած է քառաբսիդ ոչ մեծ եկեղեցուց , գավթից, շուրջ կան տասնյակի հասնող խաչքարեր, տապանաքարեր։ 
 
Հայրավանքի հատակագծիը
 
ՔԱՌԱԲՍԻԴ ԵԿԵՂԵՑԻ
Եկեղեցին հատակագծային ու ծավալատարածական հորինվածքով պատկանում է քառախաբսիդ /քառախորան/ տիպին, որիի ներքին ծավալային լուծումն իր բառացի դրսևորումն է գտել հուշարձանի արտաքին ճակատներում։ Թեև կառուցման թվականը հայտնի չէ, բայց մասնագիտական կարծիքը խարսխված է 9-րդ դարի վրա, ելնելով ճարտարապետական առանձնահատկություններից։ Եկեղեցու պատերին առկա արձանագրություններից իմանում ենք, եկեղեցին 13-րդ դարում ենթարկվել է վերանորոգման։ 
Եկեղեցին արևելքից
 
        Եկեղեցու կենտրոնագմբեթ քառակուսին կազմավորված է չորս աբսիդների անմիջական հպման միջոցով։ Հուշարձանի հարավ-արևելյան անկյանը հպված է մի փոքրիկ ավանդադուն, դեպի ուր տանող տանող մուտքը բացվում է հարավային աբսիդում. Նույն այդ աբսիդում է տեղավորված նաև եկեղեցու գլխավոր մուտքը։ Երկրորդ դուռը, որն այժմ կապում է եկեղեցին XII դարում կառուցված գավթի հետ, ամենայն հավանականությամբ բացված է  հետագայում։ Եկեղեցու լուսավորումը իրականացվոիմ է ութ լուսամուտների մջոցով, որոնցից չորսը տեղավորված էեն աբսիդներոււմ, իսկ չորսը ՝ թմբուկի վրա։
Հայրավանքը հյուսիս-արևմուտքից
      Եկեղեցու բոլոր աբսիդները, ինչպես նաև ավանդատան պատերը շարված են կոպիտ տաշած, բազալտի ոչ մեծ քարերից, նույն աբսիդների անկյունային մասերը, գմբեթարդները, տրոմպները, թմբուկը , գմբեթեը շարված են համեմատաբար լավ մշակված գորշ-դարչնագույն տուֆից։
        Աբսիդներով կազմավորված կենտրոնագմբթե քառակուսին գմբեթի կիսասֆերային է փոխանցվում է առաջին շարքի չորս մեծ , և երկորդ շարքի ութ փոքր, արդեն մի քարի մեջ փորված տուֆից։
 
         Թեև ամբողջ ճարտարապետական հորինվածքը ձգված է արևելք-արևմուտք ուղղությամբ (համապատասխան չափերն են ըստ գլխավոր առնացքների 7,15, 6,15)՝ այն ընկալվում  է որպես մի ամբոջական կենտրոնագմբեթ կառուցվածք, ընդ որում խաչաթևերի չափերի միջև եղած այս համեմատաբար ոչ մեծ տարբերությունը մնում է աննկատ։
          Հուշարձանի հարդարանքներից առռանձնակի հետաքրքրություն են ներկայացնում լուսամուտների երեսակալները  և գմբեթակիր կամարների իմպոստները։ Լուսամուտների երեսակալները հիմնականում կրկնեում են V-VII  դարերի հայտնի ձևերը։ Առավել հարուստ է մշակված արևելյան լուսամուտի երեսակալը, որը ձևավորված է VII դարում այնքան լավ հայտնի 45 աստիճանի տակ դասավորված նշաձև զարդամոտիվենորվ։ Ավելի համեստ մշակում ունեն հարավային և հյուսիսային լուսամուների երեսակալները. հարավային երեսակալը մի հյուսածո կիսագլան է, առնված ուղղանկյուն շրջանակի մեջ, հյուսիսայինը՝ հարթ սալի վրա արված մի քանի պարզ կիսաշրջանաձև գծաքանդակներ։
Արևելյան լուսամուտի երեսակալը
 
ԳԱՎԻԹ 
          Գավիթը զբաղեցնում է եկեղեցուց արևմուտք ընկած հատվածը, ընդգրկելով վերջինիս արևմտյան  թևը որտեղ  և հետագայում բացվել է երկրորդ մուտքը: Ելնելով արձանագրություններից Ս. Բարխուդարյանը ճշտեց կառուցման ժամանակը` այն է 1211 թ: Այսինքն  եկեղեցու վերանորոգության ժամանակ: Գավիթը անհամեմատ ավելի մեծ է չափերով քան եկեղեցին. և վերջինիս կարծես զրկում է համալիրի դոմինանտ կառույց լինելուց. լայնությունը կազմում է 8,7 մետր, իսկ երկարությունը` 9,9: Անբարենպաստ տեղանքը ճարտարապետին ստիպել է շեղել գավթի առանցքը, թեքել եկեղեցու առանցքից ինչպես նաև հրաժարվել ավանդաբար չորսմույթանի հորինվածքից` վերջինս փոխարինելով երկու մույթերով և եկեղեցուն կից երկու կիսամույթերով: Նմանատիպ գավիթ հանդիպում է միայն Շխմուրադում:
Գավթի ինտերիերը արևմուտքից
       Առաստաղը հենված է երկու մույթերի և վեց որմնամույթերից կազմված կամարների վրա: Կամարներց վերև ստեղծվել է քառակուսի, որի մակերեսը  եզրերերում առկա քիվի մջոցով փոքրացվել է, իսկ  անկյուններում առկա շթաքարե տրոմպների միջոցով անցում է կատարվել ութանիստ ծածկի:
Գավթի առաստաղը
Հատկապես մեծ վարպետությամբ է մշակված, դրվագատված անկյունային տրոմպները
 
        Գավթի հյուսիս-արևելյան անկյունում կա երկհարկ ավանդատուն: Երկրերդ հարկի ավանդատուն պետք է բարձրանալ կոնսոլաձև աստիճանների օգնությամբ: Վերևից երրորդ աստիճանը հանդիսանում է նաև առաջին հարկի ավանդատան ճակատակալ քար:
 
          Հայրավանքը ժամանակի ընթացքում քանդվել է: Առավելապես վնասվել էր եկեղեցին: Անցած դարի 50-ական թթ. քայլեր ձեռնարկվեցին հուշարձանի վերականգման ուղղությամբ: Վերականգման նախագիծը կազմեց  ճարտարապեներ Ա. Ալանակյանը, ճարտարապետներ Շ. Ազատյանը և Յու Թամանյանի 1956 թ. կատարած չափագրումների հիման վրա: վերանորոգման նախագծում նախատեսվում էր կոնսերվացիայի ենթարկել եկեղեցու թմբուկի կիսավեր պատերը և իրականացնել աբսիդներ տանիքների ծածկասալերը: Գավթի պատերը պահպանվել էին համեմատաբար լավ և առանձակի վերաշինման կարիք չունեին, բացառությամբ մի քանի քարերի: Սակայն 1976 թվականի գարնանը կայծակի հարվածից արևմտյան ճակտոնի մասում խալխլվեց մի քանի քար, որոնք անհրաժեշտ էր վերականգնել: 
Հայրավանքը անցած դարի սկզբներին
         Վերականգման աշխատանքները սկսվեցին 1977 թվականին արևելյան աբսիդի արտաքին պատերի ամրացմամբ ծածկասալերի տեղադրմամբ: Մաքրման աշխատանքների շնորհիվ հողից ազատվեց գավթի հյուսիսային պատը, որը նպաստեց ջրերի արագ հեռացման: Գավթի ներսում քանդվեց  ժամանակավոր կառուցված բեմը, որի որմածքի մեջ տեղադրված էին երկու հիանալի խաչքար" Մի խաչքարը տեղադրվեց դրսում, իր հին պատվանդանի վրա, որի քանդակազարդման մեջ պատկերվա էին փղեր, դրանք անսովոր են հայկական զարդարվեսի համար և կարող էին դիտվել որպես արևեկյան արվեստի ազդեցություն:
       
 
Օգտագործված գրականություն
Ս. Մնացականյան, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, 1960թ,
Վ. Հարությունյան, Սևանի վանքը։
Յու. Թումանյան, Քարե տարեգրության վերակամգնումը, Երևան, 1981թ.
С. Мнацаканян, Архитектура армянских притворов, Ервжан, 1952

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298979
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52