Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հաղպատի «Ամենափրկիչ» խաչքար

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

 Հաղպատի «Ամենափրկիչ»  խաչքարը կանգնեցրել է վանքի առաջնորդ Դոփյան Հովհաննես եպիսկոպոսը 1273 թվականին, Համազասպ կոչված գավթի և բուն տաճարի միջև ընկած սրահում:
         Խաչարձանի բարձրությունը հատակից մինչ գագաթ 5,17 , պատվանդանի լայնությունը միջին մասում  1,47 ,  բուն խաչի բարձրությունը 2,17, իսկ լայնքը 1,08 մետր է երեսը ուղղված է դեպի արևմուտք:  Ճակատի քիվի վրա ելնդավոր տառերով գրված է. «Համբարձաւ ած աւրհնութեամբ եւ տեր մեր ձայ», քիվի տակ խորաքանդակ գրված է «աւրհնեալ  են փառք ան ի  տեղոջ իւրում » : Խաչելության ցուցանիշը ելնդավոր տառերով մակագրված է «սայ է թագաւ/որ հրէից», իսկ փոսում, ուր վեցթևանի սերովբեքն են, արեգակը և լուսինը: Զարդերի մեջ ելնդավոր տառերով գրված է .«սբ սբ սբ տր զաւրութեց»: Հիսուսի գլխից վեր, վերևի խաչաթևում կա խորաքանդակ՝ գրված «Յս Քս»: Իսկ հորիզոնական խաչաթևերում գգրված է «ձեռք, որ զե/րկինս արարին տարածեցեր ի խաչիս»: Խաչափայտի ներքևի հատվածում, ուր կանգնած է Հովսեփը, Հիսուսի ոտքերի մոտ խորաքանդակ գրված է .«սբ ած սբ եւ անմահ, որ խաչեցար ողորմեա տր Յովհաննեսի», իսկ շարունակությունը գրված է Գողգոթայի բլուրը խորհրդանշող կիսաշջանի վրա, ելնդավոր տառերով -«ին ստացողի սմա ամեն»: Վերջին բառը նորից խորաքանդակ է:
       Խմբաքանդակի կենտրոնը խաչեցյալի պատկերն է, մակերևույթից մի քիչ դուրս ընկած, բայց ոչ մարմնավորված, այլ հարթ, ձեռքերը գամված են, թևերը քիչ ճկված և գլուխ թեքված է դեպի աջ: Մազերը ալիքաձև, գանգուր, երկու խոպոպիկներով իջնում է ձախ ուսի վրա, թուխ ներկված մորուքը բոլորակ խուզված տեսք ունի: Ամոթանքի ծածկույթը, որ իջնում է մինչ ոտները, գորշ է: Ոտները մեխված են իրար հակառակ ուղղությամբ, կրունկները իրար կողքի: Խաչը ներքևի հատվածում հենված է պատվանդանի  , որի վրա գրված է «սբ աստուած» և Գողգոթայի բլուրը պատկերող  կիսաշրջանի վրա: Վերջինիս տակ եռամասնյա կամար է և վերին ճակատի կամարի տակ Ադամի գլուխն է, կամարների դաշտը զարդարված է արմավենիկներով: Խաչի վերին և հորիզոնական թևերը խաչաձև վերջավորությու ունեն:
         Խաչի հորիզոնական թևերի տակ կանգնած են՝ աջից Մարիամը , ձախից՝ Հովհաննեսը: Մարիամը ձախ ձեռքը դրել է կրծքին, իսկ աջն առաջ մեկնել, երեսը քիչ վեր է, աչքերը դեպի հեռուն սևեռած և ոչ դեպի որդին: Քիթը կոտրած է: Գլխի լաչակը ճկատին և ուսերի վրա ալքերով, իսկ կրկնոցը ուսերի վրայից առաջին մասում իջնում է մինչև ծնկները, ետևից ավելի երկար և վերից վար ծալքավորված: Ամբողջ ֆիգուրը մակերևույթից դուս է ընկած, բայց ոչ մարմնավորված այլ հարթաքանդակ: Հովհաննեսը մի ձեռքը ծնկին, մյուսը կրծքին, թվում է փաթույթ բռնած. մորուքը և բերանմի հատվածը քիչ վնասված է:
Հովհաննեսի հագին  երկար պաեգոտ է, վրայից տունիկա ձգած: Մարիամից ցած խաչի խաչի պատվանդանի մոտ կանգնած է Հովսեփ Արեմաթեցին, գոտևորված պարեգոտով,  գոտիները կախված են: Մյուս կողմից ծնկի է եկել Նիկոդիմոսը, ձեռքում ունելիք, որով ցանկանում է հանել մեխերը: Նիկոդիմոսի մորուքը երկար է  և ներկված, իսկ Հովսեփին՝ բոլորակ ու կտրած:
        Խաչի հորիզոնական թևերից ցած, խաչքարի երկու կեղքերի վրա վերից վար ֆիգուրներ կան, ձեռքերը բաց, աղոթողի դիրքով. Դրանք 12 առաքյալնեն են, կեցվածքի և դեմքերի տարբեր ձևերով ու արտահայտություններով:
     Խաչի հորիզոնական թևերից վեր, աջից ճառագայթներով սկավառակի մեձ արեգակ, իսկ ձախից լուսին, նրան տակ մի մի քառաթև քերովբե իսկ կողմերից մի կանգնած ֆիգուր, ձեռքներն իրար մոտ, ձեռքրը իրար մոտ, ինչպես առաքյալներին էր, դեմքերը նայողին դարձած: Զգեստենրը ներկած են եղել, բայց ժամանակի ընթացում խունացել են: Ձախ ֆիգուրի տոգան կարմրավուն է, մորուքը քիչ թուխ: Դրանք ավետարանիչների կերպարնեն են: Խաչելության ամբողջ մակերևույթը, ֆիգուրներից զատ, զարդարված են արմավենիկների ու բուսկան մոտիվներով:
       Խաչելության պատկերագրության գլխին դրված է մի առանձին քար, որը  վերևը քիվով ճակատն է կազմում , որտեղ և փորագրված է «համբարձաւ ած» և այլն, սաղմոսի խոսքերը, իսկ մնացած մասը գոգաձև է և պատկերաքանդակներով ծախծկված: Կենտրոնում բոլորակ և խոր սկավառակի մեջ Ամենակալի անդրին է, աջով խաչքկնքում է և ձախով փաթույթ բռնած, մազերը ոլորուն է, գանգուր, իսկ մորուքը կլոր, իսկ վրան ձգված է ծալքավոր հարուստ ծիրանի: Սկավառակը բռնել են երկու ծնկաչոք հրեշտակ, աջից և ձախից. Քանդակագործը չի կարողացել մարմնավորել ծնկներից ցած ծալած ոտքերը , կարծես փափոկ շոր լինի ծալած: Հրեշտակների երկար պարեգոտի ծալքերը վերից վար շարունակվում են չոքած մասերում. Նրանք դեմքները դարձրել են դեպի կողքերից կանգնած ֆիգուրները, որը խաչագլուխ գավազան ունի ձեռքերին: Այդ ֆիգուրները նիմբայով են, աջով գավազան են բռնել, ձախը բարձրացել դեպի համբարձող Տերը: Նրանք հագել են երկար, մինչև ոտքերը հասնող պարեգոտ գոտևորվածծ աթով, վերնազգեստի փեշերը փողփոխում են քամուց, սրանք թերևս առաքյալների ներկայացուցիչներ են, երեսները դեպի նայողները դարձրած, որպես վկա կատարված իրողության՝ համբարձման:
        Այս նկարագրությունից պարզ է, որ այսեղ խաչի արվեստի մի փառավոր և հետաքրքրական երևույթի հետ գործ ունենմ՝ իր բովանդակությամբ, համաձայ Անանայիա Սանահնեցու դավանաբանական  մեկնաբանության,  խաչի չարչարանքից մինչև համբարձում փրկագործության միություն համարելով: գեղարվեստական  նրբության պակասը լրացնում էր և կենդանանում ներկերով, որի հետքերն են միայն մնացել, ինչը հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել նախնական վիճակի մասին: Բայց Հաղպատի տաճարի հարավային պատի որմնանկարչության մոտավորապես նուն ժամանակակից  լինելը,  նույն վանքում ծաղկած մանրանկարչական բարձր արվեստը 13-րդ դարում, ապացույց կարող են լինել , որ Հաղխպատում արվեստագետի պակաս չէր կարող լինել, ովքեր գույներով կկենդանացնեին քանդակագործոթյան ասյ հոյակապ աշխատանքը:  Արձանը կանգնեցված է շենքի մեջ ՝ սրահում, և ոչ թե ազատ բնության մեջ, ուստի և արվեստագետները պետք է գործադրեին համապատասխան միջոցները այդ կոթողը տպավորիչ դարձնելու համար:
 
 
Գարեգին Հովսեփյան, Հաւուց թառի ամենափրկիչը և նույնանուն հուշարձանները հայ արուեստների մէջ, Երուսաղէմ, 1937 թ., էջ 60-68:
 
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 319875
  • Բոլոր այցելուները: 28049
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 272
  • Ձեր IP-ն: 217.76.11.172
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52