Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Գեղարդավանք-Այրիվանք

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

            Գեղարդավանքը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղից հյուսիս-արևելք, Երևանից մոտ 40 կմ հեռավորության վրա ՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին:               Ըստ ավանդության  այն հիմնել է Գրիգոր Ա Լուսավորիչը IV դարում: Վանքի համար նախապես օգտագործել են բնական քարայրերը, որտեղից էլ առաջացել է մենաստանի առաջին անունը՝ Այրիվանք: Վանքի անվան հետ կապված կցկտուր հիշատակություններ կան IV-Vդարից: Ըստ այդ տեղեկությունեի Այրիվանքը կացարան է եղել Սահակ Ա Պարթև կաթողիկոսի համար:VII  դարի առաջին կեսին Գրիգոր Գուռզիկը դարձել է միաբան և ծավալել երաժշտա-ստեղծագործական բեղմնավոր աշխատանք: Մեծանուն երաժտագետ-գիտնականը թաղվել է հենց Այրիվանքի քարայրերից մեկում: 841 թվականին կաթողիկոս Հովհաննե Դ Ովայեցին թողնելով իր հայրապետական աթոռը հաստատվում է Այրիվանքում:Այրիվանքի մասին առավել ստույգ տեղեկություններ է հաղորդում Հովհաննես կաթողիկոս-պատմագիրը:926 թվականին պատմիչը, արաբների հալածանքներից խույս տալու նկատառումով, Դվինից  հեռանում է Այրիվանք իսկ այնտեղից էլ՝ Սևան:  Կաթողիկոսին հետապնդող զորահրամանատար Նասրը ներխուժելով Այրիվանք, գանձերի տեղն իմանալու համար խոշտանգումների ենթարկում միաբաններին, կողոպտում . և ավերում շինությունները: Այդտեղ պահպանված հնագույն շինությունը սբ. Աստվածածնի կիսաժայռափոր եկեղեցին է 1181 թվականի արձանագրությամբ՝ Աղվանից կաթողիկոս  Ստեփանոսի կողմից սբ. Անդրեասի մասունքները վանքին նվիրելու մասին: 1190 թվականին Այրիվանքում է ընդօրինակվում « Տոնապատճառ» ժողովածուն:
            XIII դարի սկզբին Այրիվանքը անցնում է Զաքարյանների տիրապետության տակ,, որով և սկսում է նրա տնտեսական, մշակութային վերելքը: 1213թ. Տիմոթ և Մխիթար կազմողները վանքում գեղաքանդակ խաչքար են կանգնեցնում: Իսկ ահա 1215թ . Բարսեղ  վարդապետի օրոք սկսվում է գլխավոր՝ Կաթողիկե եկեեղեցու շինարարությունը, որի մասին կա արձանագրություն եկեղեցու արևմտյան դռան ճակատին. «Ի ժամանակս Զաքարիայի եւ Իւանէի նորին հարազատի եւ որդոց նոցին Շահնշահի եւ Աւագին եւ յառաջնորդութեն»: Կաթողիկե եկեղեցին հանդիսանում է վանքի  պարսպապատերի ներսում գտնվող ճարտարապետական այժմյան խմբի մեջ առաջին կառուցված շենքը։
        Ինչպես հատակագծային, այնպես էլ տարածական-ծավալային կոմպոզիցիայով այս եկեղեցին Հայաստանի խաչաձև գմբեթակիր կաոուցվածքների XII—XIII   դարերի   հանրահայտ   տիպերից   մեկն   է։ 
      Հատակագիծը ոչ շատ ձգված ուղղանկյունի է, մեջը ներգծված խաչ, որի ուղիղ կենտրոնից վեր է խոյանում քառակուսի հիմքերի վրա խարսխված սլացիկ գմբեթը։ Քառակուսուց գմբեթի թմբուկի կորին անցումը կատարվում է առագաստների միջոցով։ Խաչի արևելյան թևը պսակվում է գլխավոր սեղանի կիսաշրջանաձև բացվածքով, իսկ մյուս թևերը, ընդարձակվելով, ստանում են ուղղանկյան   ձև և ծածկվում գլանաձև  թաղերով։
       Խաչի թևերի չորս անկյուններում կառուցված են երկհարկանի երկարավուն ավանդատներ։ Ավանդատներն ունեն թաղակապ ծածկ և արևելյան կողմից փոքրիկ   աբսիդներ։
        Պատերի վրա  պահպանված արձանագրություններից պարզվում է, որ ավանդատներից յուրաքանչյուրը կառուցվել է տարբեր անձանց ծախքով։ Ինչպես երևում է տաճարի կառուցման աշխատանքներին մասնակցել են մեծ թվով   մարդիկ։
        Արտաքին կոմպոզիցիան օրգանապես բխում է եկեղեցու ներքին կաոուց­վածքից և վերջինիս հետ կազմում մի միասնական ամբողջություն։ Պատերի հարթությունները ունեն XII—XIII ղդ. ճարտարապետական արվեստին բնորոշ մշակում, առանձնապես հարուստ մշակում ունի թմբուկը և հարավային շքա­մուտքը: Եկեղեցու առանձին մասերի (ավանդատներ, խորան, սալահատակ և այլ) շինարարությանը օժանդակել են բազմաթիվ նշանավոր մարդիկ: 1219թ. Այրիվանք է այցելում Իվանե Զաքարյանը և նրան է նվիրում Բերդաղ գյուղը: Կաթողիկե եկեղեցու արևմտյան կողմին կից 1215-1225թթ. կառուցվում է ժամատունը: Գեղարդի    ժամատունը   պատկանում   է   այսպես    կոչվող   «կենտրոնական հորինվածք»    ունեցող    ժամատների   տիպին։   Այն արևեյան   կողմով  հպված   է   եկեղեցու   արևմտյան   ճակատին,   իսկ   նրա   հյու­սիսային   պատին   փոխարինում   է   բնական   ժայռը։
       Հատակագիծն ունի ուղղանկյունի (գրեթե քառակուսի) հորինվածք, որի կենտրոնում, իրարից հավասար հեոավորաթյան վրա, դրված են չորս անջատ կանգնած զանգվածեղ սյուներ։ Սյուներից մինչև դիմացի պատերի որմնասյու­ները տարածվող կամարները ժամատան ներքին տարածությունը բաժանում են մեկ խոշոր (կենտրոնական) և ութ աոավել փոքր (պատերին զուգահեռ ընթացող) հատվածների։ Փոքր հատվածներն ունեն տարրեր ձևի ծածկեր (զարդա­քանդակված գրեթե հարթ աոաստաղ. խաչաձև ե գլանաձև թաղեր), որոնցից կատարման տեխնիկայով և սրամիտ կոնստուկցիայով աչքի են ընկնում հատ­կապես հարավային կողմի միջին, հյուսիս-արևմտյան անկյան և արևելյան կողմի   միջին  հատվածները։
        Կենտրոնական հատվածր, որը կագմում է ամբողջ հորինվածքի գլխավոր աոանցքը, ծածկված է իր կատարման արվեստով անգերազանցելի կատարելու­թյան   հասցրած   քարե   ստալակտիտային    թաղով։
         Հայտնի էր ժամատներում գլխավոր շեշտը դրվում էր կաոուցվածքի ներքին տարածության կազմակերպման վրա. ուր ճշմարտացի կոնստրուկցիան ինքը   դաոնում  է շենքի   ճարտարապետական- գեղարվեստական   արտահայչականա  հիմնական   միջոցներից   մեկը։ Այս շրջանում ճարտարապետական մտքի որոնումները ծավալվում են ներքին տարածության առավել ոացիոնալ օգտագործման, ավելի սրամիտ նոր կոնստրուկցիաների, ծածկերի նոր տեսակ­ների ստեղծման շրջանակներում։ Հորինվում են կենտրոնական սեկցիայի ծածկի բազմապիսի տեսակներ, ի թիվս որոնց՝ ճարտարապետական-կաոուցողական արվեստի մեծ նվաճում հանդիսացող քարե ստալակտիտներով թաղի ծածկը: Այդ տիպի ամենակատարյալ նմուշներից մեկը Գեղարդի ժամատան կենտրոնա­կան   սեկցիայի   ծածկն   է: Ժամատան հյուսիս-արևելյան և հարավ արևելյան անկյուններում ունի երկհարկ ավանդատներ, որոնցից ձախակողմյանը երկրորդ հարկը նվիրված է Թադդեոս առաքյալին:
         1217թ. Վանքի միաբանների ուժերով ( Սարգիս նկարիչ, Աբել գրիչ և Ստեփանոս կազմող)գրվել է մանրանկարներով հարուստ , մեծադիր Ավետարան:
       XIII դ. 40-ական թթ. Պռոշ իշխանը վանքը գնել է Իվանե աթաբեկի որդի Ավագից տոհմական տապանատուն դարձնելու նպատակով: 1257–58-ին նորոգվել է Ս.Աստվածածին եկեղեցին, և ներսը ծածկվել որմնանկարներով: Խորանի կենտրոնում պատկերված է երկու կողքերին հրեշտակներով Աստվածածինը մանուկ Հիսուսը գրկին, իսկ առաստաղին Պռոշ իշխանի և իր ընտանիքի խմբանկարն է: XIII դ. կեսից վանքում է պահվել ս.Գեղարդը Քրիստոսի կողը խոցած նիզակի երկաթե ծայրը, որը, ըստ ավանդության, Հայաստան է բերել Թադեոս առաքյալը: Այդ ժամանակից վանքը կոչվել է Գեղարդավանք, իսկ ս. Գեղարդը մինչև XVIII դ. այստեղ պահելուց հետո տեղափոխել են Էջմիածին: 1260-ին Կաթողիկեից և գավթից հյուսիս., ժայռի մեջ խցեր են փորվել: 1258-ին Պռոշ իշխանը ս. Գեղարդի համար դրվագված պահարան է պատրաստել տվել: Պահարանի արձանագրության սկիզբը Սրբության  մեծարանքի և նրա պաշտամունքի բանաստեղծական  արտահայտությունն է:
           Գեղարդավանքը  XIII դ. դարձել է կրթամշակութային կարևոր կենտրոն, վերստին գործել է Այրիվանքի դպրոցը, որը 1279-ից գլխավորել է Մխիթար Այրիվանեցին: Նրա և Հովհաննես Գառնեցի վարդապետի օրոք Այրիվանքի դպրոցում ծաղկել է գրչության արվեստը (մեզ են հասել Գեղարդավանուքում գրված բազմաթիվ ձեռագրեր), ստեղծվել է հարուստ մատենադարան:
       1230–50-ին Պռոշ իշխանը կառուցել է Գեղարդավանքի գավթից մուտք ունեցող, երկու զույգ խաչվող կամարներով և չթաքարային հարդարանքով գմբեթով ու երդիկից լուսավորվող ժայռափոր առաջին եկեղեցին (ճարտ.` Գալձագ): Նրա հյուիսային պատի տակ, ժայռից բխում  է ավանդաբար հրաշագործ համարվող աղբյուրը, որը պաշտվել է հեթանոսության ժամանակաշրջանից: 1283-ին Պռոշ իշխանը գավթի հյուիսիսային կողմում շինել է ժայռափոր տոհմական տապանատունը և նրանից արևելք երկրորդ վիմափոր եկեղեցին: Տապանատան հյուսիսային պատին Պռոշյան իշխանների զինանշանի բարձրաքանդակն է` եզան գլուխ, որը պահում է շղթայակապ երկու առյուծի, նրանցից ներքև թևատարած արծիվ է`  ճանկերում գառ բռնած:
       Մխիթար Այրիվանեցին կյանքի վերջին տարիներին ճգնել է Գեղարդավանքի արևմտյան կողմի քարայրերից մեկում և նրա պատին 1291-ին արձանագրություն թողել:1387-ին Գրիգոր Խլաթեցին, ուխտի գալով Գեղարդավանք,ձեռք է բերել Մխիթար Այրիվանեցու 1287-ին կազմած ժողովածուն: XV դ. Այրիվանքի դպրոցի ուսուցչապետ է դարձել Գրիգոր Տաթևացու աշակերտ Սիմեոն վարդապետը, որը կարգավորել է վանքի կանոնադրությունը: XV դ.Գեղարդավանքում բազմաթիվ ձեռագրեր են գրվել. 1459-ին գրված Մաշտոցում նշվել են   «անօրենների» XV դ. Կաթողիկեի հվ. պատի տակ զույգ խաչքարեր են կանգնեցվել: 1603-ին Գեղարդիի Աստվածատուր և Հավուց թառի Մանվել եպիսկոպոսները Սպահանում բանակցել են Պարսից շահ Աբասի հետ, իսկ նրա կատարած արևելահայության բռնագաղթի ժամանակ թաքնվել են Գեղարդավանքի մոտակա քարայրերից մեկում, սակայն 1605-ին սպանվել են Ամիրգունա խանի զինվորների ձեռքով: 1635–75-ին Գեղարդավանքի վանահայր է եղել Պռոշյան տոհմից Դավիթ վարդապետը, որի օրոք թիֆլիսցի Սուլե Չիթախյանը 1655-ին նորոգել է Կաթողիկեն և վանքին նվիրել արծաթե կանթեղ: 1679-ի հունիսի 4-ի Գառնիի երկրաշարժից Գեղարդավանքը ավերվել է, ժայռերից բեկորներ են թափվել և ծածկել շենքերը: 1684-ին Գեղարդավաբքը մաքրել են փլվածքներից, նորոգել վնասված շենքերը, կառուցել բուրգերով պարիսպը և նրան կից  բակելի ու տնտեսական  շինությունները: 
      1687-ին պատրաստել են ս. Գեղարդի նոր, արծաթե պահարանը կրկնելով հնի արձանագրությունը: Պահարանի դռնակների վերևում «Ավետման» տեսարանն է, դիմացը հրեշտակը, ներքևում՝ «Խաչելությունը» դիմացի փեղկին՝ Գրիգոր Ա Լուսավորիչը: Ոսկերիչ-քանդակագործներ Գրիգորը և Սարգիսը կերպարներին տվել են ասկետի տեսքը բնական շարժումներով ու կեցվածքով: 1698-ին քանաքեռցի ոսկերիչ Ավետը պատրաստել է պահարան Գեղարդում պահվող Նոյյան տապանի փայտից: Դռնակներին Հակոբ Օձնեցու  և նրա դիմաց՝ հրեշտակի քանդակներն են: Գեղարդավանքի վանահայր Դանիել վարդապետը (Պռոշյան տոհմից) 1708-ին կառուցել է վանքի արմևմտյան կողմի կամարակապ դարպասը: 1715-ին հայ վաճառականները Գեղարդավանքին են նվիրել եպիսկոպոս. մարգարտաշար թագ: Վանահայր Պետրոս Ջահկեցին 1733–39-ին նոր հողեր է ձեռք վերել վանքի համար: XVIII–XIXդդ. Գեղարդավանքը ունեցել է այգիներ, ջրաղացներ, ձիթհաններ, ընդարձակ կալվածքներ Նորագավիթ Նորք, Տաճարաբակ գյուղերում, ստացել Գողթ գյուղի տարեկան բերքի կեսը: 1834-ին վանքը նորոգել է կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցին: 1840-ի հուլիսի 2-ի մեծ երկրաշարժից վնասվել են Գեղարդավանքի Կաթողիկեն և խցերը: Նույն տարում վանահայր Օհան վարդապետը վանքիտարածքում մրգատու ծառերով մեծ այգի է տնկել: Միքայել Ձամոյան վարդապետը 1868- ին Գողթ և շրջակա մյուս գյուղերից նոր կալվածքներ էգնել և շինել վանքի ճանապարհը:
        Կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հրամանով վանահայր Ռաֆայել Շիրակացին 1870-ական թթ. կառուցել է Գեղարդիի դպրոցը: 1932- ին Թ. Թորամանյանի ղեկավարած արշավախումբը  Գեղարդավանքիի արևմտյան. կողմում, ժայռի թեք լանջինպեղումներով բացել և ուսումնասիրել է վիմափոր խոշոր դահլիճ, ուղղանկյուն հատակածով, քանդակազարդ որմնասյուներով, 5 մ բարձրությամբ և մոտ 140 մ2 մակերեսով, որը Պռոշ իշխանի օրոք XIII դ. կառուցել է ոմն Մկրտիչ (1967-ին դահլիճը փլվել է): Կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի հայրապետության տարիներին վանքի բակի արևելյան կողմում աղբյուր  է կառուցվել (1958թ. ճարտարապետ  Ռ. Իսրայելյան),
          1960-ին վերակառուցվել է դարպասը, 1968-ին համալիրի արևմտյան հատվածում կառուցվել է վանատան երկհարկանի շենքը, և բարեկարգվել վանքի տարածքը: 1978-ին բացվել է վերակառուցված սեղանատունը, վերանորոգվել ենպարսպին կից շինությունները, Կաթողիկեի խորանում տեղադրվել է նոր բեմասեղան (ճարտարապետ Ս. Քյուրքչյան): Պետ. միջոցներով նորոգվել է Երևան–Գառնի–Գեղարդ խճուղին, և Գեղարդավանքիի վիմափոր կառույցները ներթափանցող ստորգետնյա ջրերից զերծ պահելու համար վանքի հյուսիսային կողմում, նրա ողջ երկարությամբ կառուցվել է թունելախորշ, որով ջրերը հավաքվում և թափվում են Գողթ գետակը: 1987-ին ավարտվել է Կաթողիկեի ու գավթի տանիքների բազալտե քարերով սալարկումը: 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 217105
  • Բոլոր այցելուները: 20426
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 261
  • Ձեր IP-ն: 54.80.137.187
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52