Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Գայանեի տաճար

Պատմական Վադարշապատի հարավային կողմում, պարսպից դուրս, ճահճոտ մի վայրում, ինչպես վկայում է ավանդությունը դեռևս IV դարի սկդբին  նահատակվել էր Գայանեն իր երկու րնկերուհիների հետ։ Ահա այստեղ էլ շուտով մի վկայարան է կառացվում. հավա­նաբար նույն այն տիպի, ինչ կաոացվել էր Հռիփսիմեի նահատակության վայրում: VII դարում, երբ լայն ծավալ է ստանամ հայ եկեղեցու գաղափարական  հիմքերի ամրապնդման համար ձեռնարկված շինարարական գործունեությունը մի շարք տաճարներ են կառուցվում ազգային ավանդական սրբա­վայրերում, չի մոռացվում նաև Գայանեի դամբարանը։ Եզր կաթողիկոսը, ինչպես ավանդույթ էր ամեն մի նորրնտիր կաթողիկոսի համար, իր ընտրվելուց անմիջապես հետոո, 630թ ձեռնարկում է նույն այս տեղում, Մայր տաճարից ոչ հեռու, մի մեծ տաճարի կառուցման գործը: Քանդում 1 Գայանեի  վկայարանը և, ինչպես Հռեփսիմեում, պահպանելով նրա ստորերկյա մասը, նորակառույց տաճարի աբսիդը դնում ճիշտ այդ դամբարանի վրա:
          Եզր կաթողիկոսը ինչպես հիշատակում է Սեբեոս, հմուտ չլինելով դավանաբանական հարցերում, համաձայնվում է բյուզանդական կայսր Հերակլի պահանջներին և  քաղ­կեդոնականություն ընդանամ։ Նրան խիստ հանդիմանում են կրոնավորները, սակայն նա շարունակում է մնալ կաթողիկոս։
X դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին այս իրադրության նկարագրու­թյունից հետո գրում է ապա Եզր հայրապետը Գայանեի սուրբ վկայարանում, որը ժամանակին մութ էր ու խրթին, կառուցում նոր, ընդարձակ ու պայծառ եկեղեցի:
       Տաճարը, ամենայն հավանականությամբ, հիմնադրվել է նույն  630թ.. Երբ ընդունելով քաղկեդոնականությունը և ամրապնդելով իր դիրքերը, Եզր կաթողիկոսը նույնիսկ հալածում է իր հակառակորդներին։
          Տաճարը մեզ է հասել ամբողջովին կանգուն,  միայն XVII դարում էր, որ Փիլիպոս կաթողիկոսի ժամանակ վերակառուցվել են նրա բոլոր ծածկերը։
      Կատարված աշխատանքների բնույթի մասին կարելի է որոշ պատկերացում կազմել ժամանակի պատմիչ և ականատես Առաքել Դավրիժեցու հաղորդած տեղեկությունների հիման վրա։  Պատմիչը նշում է, որ Գայանե և Հռիփսիմե եկեղեցիները ավերված ու քանդված էին, որոնց վերականգման աշխատանքներին ձեռնամուխ եղավ Փիլիպոս կաթողիկոսը :
         Իսկ Գայանեի տաճարի մասին գրում է, «...սուրբ Գայանե կույսի տաճարը ավելի ավերված էր, որովհետև ողջ տանիքը իջած էր, միայն շուրջանակի պատերը և չորս սյուներն էին կանգուն մնացել, գլուխը բաց, պատերի հիմքերը այստեղ-այնտեղ ծակոտված, խրամատված: Սրանց նորոգման սկիզբը տեր Փիլիպոս կաթողիկոսը դրեց» ։
         Դավրիժեցին հիշատակում է, որ լիովին քանդված է եղել նաև Գայանեի դամբարանը և բեմն ամբողջությամբ։ Սակայն նույն այդ տեղեկությունների և իրական հուշարձանների համեմատությունը կասկած չի թողնում, որ ձգտելով որքան հնարավոր է փառաբանել և մեծարել Փիլիպոս կաթողիկոսի գործու­նեությունը, նա շատ ավելի է խտացնում գույները և նույնիսկ նրան վերագրում տաճարը «ի հիմանց» վերանորոգողի պատիվը, մինչդեռ նման բան չի նկատվում բնավ։
       Իրականում XVII դարում ուժեղացվել են լանջերի թեքությունները, վերափոխվել Է տանիքի սալածածկն ամբողջությամբ, Գայանեի դամբարանը, և, ինչպես կարելի Է եզրակացնել տեղում պահպանված մնացորդներից, վերա­կանգնվել է նաև գմբեթը, որի մի մասը կործանված է եղել։
        1683թ. տաճարի արևմտյան կողմում ավելացվում   է   բաց    կամարաշարը,    որի կամարների տակ թաղվել են կաթողիկոսներ և բարձրաստիճան հոգևորականներ։
         Հուշարձանը կառուցված է դեղնադարչ­նագույն տուֆից և ընդհանուր հորինվածքով ու չափերով մոտ է Մրենի տաճարին։ Սակայն դրա հետ միասին առկա են նաև տարբերություններ։ Այսպես, եթե Մրենում մույթերի հատակագծային ձևերում դեռևս ուժեղ են բազիլիկատիպ տաճարներին բնորոշ կոնստրուկտիվ ձևերի արձագանքները, ապա Գայանեի մույթերն արդեն գմբեթակիր են, ուղղված ոչ թե դեպի գլխավոր նավը, այլ դեպի կենտրոն՝ գմբեթը։ Բարդ հորինվածք ունեցող մույթերն իրենց խիստ որոշակի բացատրությունն են գտնում տաճարի ծածկերի կոնստրուկտիվ ձևերում, ընդ որում նկատելի է ճարտարապետի ձգտումը լայնացնել արևելակողմի կենտ­րոնական հատվածի թռիչքը, համապատաս­խանեցնել այն աբսիդի բացվածքին։ Գմբեթակիր կամարների հակազդումները արտաքին պատերին են փոխանցվում կողային փոքր կամարների միջոցով, և վերջիններիս դիմաց Էլ պատերին հպված են ուղղանկյուն որմնասյուներ։ Ուշագրավ է, որ ճարտարապետը հրաժարվել է հյուսիսւսրևմտյան որմնասյունից, մկրտության ավազանի համար տեղ շահելու նպատակով։ Անկյունային սենյակները քառակուսի են, ծածկված խաչաձև թաղերով։ Արևելյան կողմում, պատերի մեջ, արված են բարձր, կիսաշրջանաձև աբսիդ-խորշերը, որոնց մեջ էլ բացվում են արևելակողմյան լուսա­մատները։ Լուսամուտներ կան նաև համապատասխանաբար հյուսիսային և հարավային կողմերում։ Սակայն սրանք բոլորն էլ շատ ավելի փոքր են բուն տաճարի լուսամատներից, որոնք զգալի չափեր ունեն, բավական բարձր դասավորություն և հիանալի լուսավորում են տաճարը։ Բացի խաչաթևերի մեջ բացված լուսամուտներից, երկու լուսամուտ էլ տեղավորված է եղել արևմտյան ճակատի վրա։ Աբսիդի տակ տեղավորված Գայանեի դամբարանը մեզ է հասել հիմնովին վերակառուցված։ Այն այժմ ներկայացնում է ուղղանկյուն թաղածածկ մի փոքր սենյակ, արևելյան պատի մեջ արված աբսիդով։ Մուտքը դեպի դամբարան բացված է հարավարևելյան անկյունային սենյակի միջից։ Ի սկզբանե, ամենայն հավանականությամբ, ինչպես և Հռիփսիմեում, դամբարանի մուտքը եղել է արևմուտքից, բեմի առջևից։ Տաճարի աբսիդը տեղավորված է անմիջապես դամբարանի վրա։ Աբսիդը կիսաշրջանաձև Է, և նրա արևելյան կողմում տեղավորված Է մի ոչ մեծ գոգավոր խորշ։ Լուսավորված միայն մեկ, կենտրոնական դասավորություն ունեցող լուսամատով։
         Հար և նման չորս կենտրոնական մույթեր ունեցող կառուցվածքներին (Էջմիածին, Բագարան), աբսիդն այստեղ զգալիորեն ցածր է խաչաթևից, որը և հնարավորություն է տվել վերջինիս դեպի արևելք ուղղված ճակատային պատի մեջ բացել մեկ լուսամուտ։ Մյուս կողմից, աբսիդի համեմատաբար ոչ մեծ բարձրությանը հնարավորություն է տվել միավորելու այն կողային սենյակները պարփակող ծավալի հետ և էլ ավելի շեշտելու կառույցի կենտրոնական գմբեթակիր մասը։
         Ինչ վերաբերում Է տաճարի ընդհանուր ծավալային հորինվածքին, ապա XVII դարի վերանորոգումները, թեև զգալիորեն փոխեցին ծածկերի թեքությունները, բայց և այնպես չխախտեցին տաճարի հիմնական ծավալային համակարգը։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամենից շատ վերակառուցվել են կենտրոնական խաչաթևի ծածկը և գմբեթի վեղարը։ Հիմնական ծավալի անկյունային հատվածների և արևելյան սենյակների բարձրությունները պահպանվել են նույնու­թյամբ, այդ են վկայում նրանց ծածկերի փոքր թեքությունները։ Սակայն նույնը չի կարելի ասել խաչաթևերի մասին։ Նրանց եզրային պատերը խիստ իջեցվել են, և դրան համապատասխան Էլ ուժեղացվել են լանջերի թեքությունները, մի բան, որը և այնքան տարբերում Է նրանց Մրենի տաճարի համապատասխան մասերից։ Հա­մանման սկզբունքով է վերանորոգված նաև գմբեթը, թմբուկի պատերը քիչ իջեցրել են և միաժամանակ խիստ ուժեղացրել վեղարի թեքությունները։ Այս Է պատճառը, որ Գայանեն իր ընդհանուր ուրվանկարով զգալիորեն հեռանալով VII դարի ավանդական ծավալային ձևերից, ընդհուպ մոտենում է Շողակաթին (Էջմիածնին)։ Եվ երբ փորձում ենք վերակազմել տաճարը (ելնելով նրա անաղարտ պահպանված կրող համակարգից) և թաղերի վրա տեղավորել VII դարին համապատասխանող ծածկերը, ապա անմիջապես ակնհայտ է դաոնում տաճարի ծավալային ձևերի ընդհանրությունը VII դարի հորինվածքների և հատկապես Մրենի տաճարի ձևերի հետ։
         Նույն այս շրջանի հետ են առնչվում նաև կառուցվածքի բոլոր զարդամոտիվները, մատքերի՝ շեղադիր գոտիները և լուսամուտների պսակները։ Քիվերը բոլորն էլ վերափոխված են, և մեզ հայտնի չեն նրանց նախնական ձևերը։
        Գայանեի տաճարն աչքի է ընկնում կառուցողական բարձր վարպետությամբ, քարային կոնստրուկցիաների մշակման մեծ հմտությամբ։ Նրա պատերի վրա կարելի է տեսնել քարտաշ վարպետների՝ VII դարին բնորոշ բազմաթիվ նշաններ։
         1970թ. հեռացվեց անցյալ դարի վերջին արված սվաղը, և ինտերիերը ստացավ իր հնավանդ, հմայիչ տեսքը։
 
Ս. Խ. Մնացականյան, Հայկական ճարտարապետությոն պատմություն, հ,II, էջ 245-248:

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 498875
  • Բոլոր այցելուները: 41984
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 292
  • Ձեր IP-ն: 54.81.76.247
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52