Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Գառնիի բոլորակ տաճարի ճարտարապետության առանձնահատկությունը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

          Գառնիի հեթանոսական տաճարի արևմտակողմին կպած, բոլորակ հատակա­գծով, զգալի չավարի քրիստոնեական տաճար ենք ունեցել որը հայ ճարտարապե­տության վաղ միջնադարի կարևոր հուշարձաններից է։ Մեզ են հասել տաճարի արևել­յան մասի հիմնապատերը, պատերի ստորին մասի շարքերից փոքր հատվածներ՝ մեծ մասամբ զրկված տուֆի երեսապատումից, ինչպես և մի քանի պատամիջի զանգված­ներ, որոնցից մեկը՝ միջին չափերի։
էջմիածնի հոգևորականներից Խաչիկ վրդ. Դադյանը, որ այս դարասկզբին պեղել էր Զվարթնոցի ավերակը և մի քանի այլ հուշարձաններ, 1907 թ. մասնակի պե­ղումներ կատարելով անտիկ տաճարի շուրջը, գրում է. «Բերդի միջի սարոյթի ապա­րանքի արևմտեան կողմը գտնուեցավ մի մեծ եկեղեցտյ յատակագիծ, որի սեղանը վիթ­խարի փլատակների տակ է, նման Զուարթնոցի զանգվածներին..1։
          Գառնիի հեթանոսական տաճարի մասին խոսելիս Թ.Թորամանյանը հիշատա­կում է նաև այս եկեղեցին. «Արևմտյան կողմին գրեթե կից կա բոլորակ կամ ութանկյունի մի շենքի մնացորդ հազիվ հիմերը նշմարելի»2։ 1909-1911 թթ. Ն.Մառի արշավախումբը Գառնիի հեթանոսական տաճարի պեղումներին զուգընթաց բացում է բոլորակ տաճարի մնացորդները։ Արշավախմբի մասնակից Յա.Սմիռնովը Գառնիի ամրոցի գլխավոր հատակագծի վրա կետագծով ցույց է տվել նաև բոլորակ տաճարի հատա­կագիծը։
         Ն.Մառի արխիվում կա գրառում. «Կաթողիկե եկեղեցու քարերը համարյա ամբողջությամբ, դրսից մինչև հողի հարթությունը, պոկված են և. տարված։ Այսպիսի այ­լանդակված ձևով էլ ամենայն հավանականությամբ կանգնած  է եղել այդ եկեղեցին մինչև գլխավոր հուշարձանի կործանումը»3։
         Ն.Բունիաթյանը, որ Գառնիի հեթանոսական տաճարի ամենահանգամանալից հետազոաողներից է, նրա գիտական չափագրողը, վերակազմության նախավերջին նախագծի ստեղծողը և 1930-ական թթ. վերաշինական աշխատանքների ձեռնարկողը, իր աշխատության4 էջերում բոլորակ տաճարի վերաբերյալ ոչինչ չի ասում։
1. Խ. Դադյան, 1907 թ. հնագիտական պեղումներ, «Արարատ», 1909, Բ, էջ 179:
2. Թ. Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ.2. Երևան, 1948, էջ 126:
3.Архив Н. Я. Марра РФ, ф 800, д. 29, с 61: Տե'ս Ստ. Մնացկանյան, Զվարթնոցը և նույնատիպ հուշարձանները, Երևան, 1971, էջ 222-223:
4. Տե'ս Ն. Բունիաթյան, Հեթանոսական տաճար Տրդատի պալատին կից  Գառնի ամրոցում, Երևան, 1933:
5. Տե/ս Б. Аракелян, Гарни I, Результаты работ археологической экспедиции Института истории Ан, Арм. ССР 1949-1950:
6. Տե'ս Բ. Առաքելյան, Գ. Կարախանյան, Գառնի, III
7. Տե'ս А. Саинян, Гарни и Гегард, М. 1958.
8. Ա. Սահինյան Գառնիի և Գեղարդի ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1969, էջ 12:
9. Տե'ս Ս. Մնացականյան, Զվարթնոցը և նմանատիպ հուշարձանները, Երևան,  1969, էջ 10. Բ. Առաքելյան,  Գ. կարախանյան, նշվ աշխ, էջ 29:
11. ԺԴ դարի հայերեն ձեռագիր հիշատակարանները, կազմ, Լ Խաչիկյան, Երևան, 1950, էջ 
12.Ս. Մնացականյան, Երևանը և նրա շրջակայքը, Երևան, 1971, էջ 74:
13. Տե'ս Տ. Մարության, Տայքի ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1972, էջ 35-89: Նոյւնի Հայ ճարտարապետության հուշարձաններ, Խորագույն Հայք, Երևան, 1978, էջ 34-104: Նույնի, Архитектурные памятники: Звартноц, Аван, Собор Анийкой Богоматери...Ереван, 1989, с. 167-204:
14. Ստ Մնացականյան, Զվարթնոցը և նույնատիպ հուշարձանները, էջ 223:
15. Տե'ս Տ. Մարության, տայքի ճարտարապետական հուշարձանները, էջ 65: Նույնի Հայ ճարտարապետության հուշարձաններ, Խորագույն Հայք, էջ 80: Նույնի` Архитекрурные памяатники....с 196:
16. Տե'ս Ստ. Մնացականյան. Զվարթնոցը և նույնատիպ հուշարձանները, էջ 224, գծ 53:
17. Անդ, էջ 225:
Անդ, էջ 226:

        1949 թ. սկսվում են Գառնիի ամրոցի հետևողական ուսումնասիրությունները։ Պեղումներով զբաղվող Հայաստանի ԳԱ գիտական արշավախմբի ղեկավար Բ․ Առաքելյանն իր աշխատության մեջ հրապարակում է նաև բոլորակ տաճարի հատակա­գիծը (Ա․ Սահինյանի չափագրությամբ) և շուրջ երեք էջ հատկացնում նրա նկարա­գրությանը և կառուցման ժամանակի որոշմանը5։ Տարիներ անց նույն հարցին անդ­րադառնալով՝ Բ.Առաքելյանը Գ.Կարախանյանի աշխատակցությամբ հրատարակած «Գառնի» մատենաշարի III գրքում ևս երկու էջ է հատկացնում բոլորակ տաճարին՝ առընթեր բերելով նույն հատակագիծը։ Այդտեղ էլ տողատակին ծանոթագրում է, որ «Գառնիի ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությամբ պարապում է արշավախմբի ճարտարապետ ԱԱահինյանը»6։    

         «Гарни и Гегард» աշխատության բարեփոխված և լրացված հրատարակու­թյան մեջ Ա․Սահինյանը գրում է. «Շենքի (պալատական - Տ.Մ.) մնացորդների մի մասը գտնվում է VII դարում կառուցված քրիստոնեական պաշտամունքի քառաբսիդ տաճարի հիմքերի տակ» , և ուրիշ ոչինչ այդ տաճարի մասին։
Ստ. Մնացականյանը նույնպես անդրադառնում է Գառնիի բոլորակ տաճարին և եթե կառուցման ժամանակի որոշման հարցում նա նույնությամբ կրկնում է Բ.Առաքելյանին, որ այն VII դ.՝ 659 թ. կառուցված հուշարձան է, բայց ահա ծավալատարա­ծական հորինվածքի վերակազմության հարցում նա միանգամայն ինքնուրույն է9։
          Ընդունելով Գառնիի բոլորակ տաճարի կառուցման Բ.Առաքելյանի սահմանած ժամանակը, կուզենայինք պարզություն մտցնել հարցի մանրամասներում։ «Գառնի -III» աշխատությունում10 կարդում ենք. «VII դարի սբ. Սիոն անունով եկեղեցու վերաբե­րյալ վկայություն պահպանվել է 1346 թ. մի ձեռագրի հիշատակարանում, որտեղ ասված է. «Ի Հայոց թուին ՃԼ (ՃԸ - ըստ Բ.Ա. և Գ.Կ.) շինեցաւ (ընդգծումը մերն է ֊ Տ.Մ.) սուրբ Սիոն ի Կուրապաղատին (Կուրապաղատէն ֊ ըստ Բ.Ա. և Գ.Կ.) ի վերայ Գառնոյ հողահատին, տեր Ներսիսի հրամանաւ»11։ Դա նշանակում է, որ եկեղեցին կառուցվել  է 659 թ.։ Հանրահայտ է, որ մեր պատմիչների գործերում ընդունված է. հաղորդել կառուցման ավարտը ե ոչ թե սկիզբը։ Բանն այն է, որ 659 թ. նաև Ներսես Գ Շինող կաթողիկոսի՝ հայրենի.Տայք «կամավոր աքսորից» վերադառնալու տարին է, ինչն անմիջականորեն առնչվում է Թեոդորոս Ռշտունոա մահվան հետ։ Այդ դեպքում ինչպե՞ս բացատրենք, թե կաթողիկոսը վերադառնալն ու տաճարի կառուցումը մեկ արեց, կառուցեց այդ կաթողիկեն (Ն.Մառի ձևակերպմամբ), որն իր չափերով չի զիջում նույնիսկ Հռիփսիմե տաճարին։
           Ստ.Մնացականյանն իր նախաձեռնությամբ 659 թ. համարում է տաճարի հիմնադրման տարի։ Նա գրում է. «VII դարում ...Ներսես Շինող կաթողիկոսը ...իր մահից ընդամենը երեք տարի առաջ, 659 թ. այստեղ հեթանոսական տաճարի արևմտյան կողմում, համարյա հպված նրան, հիմնադրեց (ընդգծումը մերն է ֊ Տ.Մ.) մի մեծ կենտ­րոնագմբեթ տաճար»12։
        Մեր կարծիքով, Գառնիի բոլորակ տաճարը Ներսեսը կառուցել սկսել է դեռևս 640-ական թթ., այսինքն՝ Զվարթնոցի հետ գրեթե միաժամանակ, հետևաբար 652 թ., երբ Զվարթնոցը հիմնականում կառուցված էր, նույն ձևով մինչև 652 թ., մինչև Ներսեսի մեկնելը Վաղարշապատից, Գառնիի բոլորակ տաճարը նույնպես հիմնականում ավարտված էր, և այդ ավարտն իր ձևակերպումն ունեցավ՝ օծվեց Ներսեսի կողմից, նրա վերադառնալուց անմիջապես հետո։
Այս հարցն իր երկրորդ կողմն էլ ունի։ Մեր աշխատություններում մենք ապա­ցուցված ենք համարում, որ Բանակ տաճարը կառուցվել է Զվարթնոցը կառուցող Ներսես Գ Շինողի կողմից այն տարիներին, երբ նա գտնվում էր հայրենի Տայքում՝ 652-658 թթ. ընթացքում*։ Նույն աշխատություններում ճարտարապետական-շինարարական վերլուծությունների արդյունքում եզրակացվել է, որ Բանակ տաճարի կենտրո­նական մասը որպես նախօրինակ ունի Բագարանը և Գառնիի բոլորակ տաճարը։ Ուրեմն՝ Գառնին 652 թ. պետք է հիմնականում ավարտված լիներ, որ կարողանար Բանակի համար դառնալ նախօրինակ։ Իսկ որ այն իրոք Բանակ տաճարի համար նախօրինակ է եղել, մենք չենք տարակուսում: 
         Գառնիի բոլորակ տաճարի հատակագծով աշխարհում միայն երեք տաճար կա, երեքն էլ՝ Հայաստանում։ Դրանք են. Գառնին՝ VII դ. (645-652/659 թթ.), Խծկոնքի համալիրի Սարգսի եկեղեցին՝ XI դ. (1027 թ.), Մարմաշենի համալիրի մեջ գտնվող բոլո­րակ եկեղեցին, որի կառուցումը պետք է ժամանակակից համարել մոտը կանգնած մյուս երեք եկեղեցիներին՝ X-XI դդ. սահմանագիծ (986-1029 թթ.)։
          Գառնիի բոլորակ տաճարի ճարտարապետությունը Խծկոնքի և Մարմաշենի համեմատությամբ յուրահատուկ է, զգալիորեն տարբեր։ Խծկոնքի և Մարմաշենի ճար­տարապետությունը հարում է Անիի X-XI դդ. հուշարձանների ճարտարապետությանը՝ արտաքուստ դասականորեն պարզ ու մաքուր դեկորատիվ սյունակամարաշարերով հարդարված, իսկ Գառնիի բոլորակ տաճարի ճարտարապետությանը նույնական է VI-VII  դդ. ստեղծված, հիմնականում հարթ պատերով կանգնած հուշարձանների՝ Հռիփսիմեի, Գայանեի, Թարգմանչացի ճարտարապետության հետ, յուրահատուկ VII դ. շատ կառույցների համար։ Ինչպես Գագկաշենը, որ հատակագծապատկերով նույ­նական է Զվարթնոցին, սակայն արտաքին հարդարանքն արգասիք է X-XI դդ. լայն տարածում ստացած առավել նրբակազմ դեկորատիվ սյունակամարաշարի մոտիվին, այնպես էլ Խծկոնքի ու Մարմաշենի բոլորակ տաճարները հիմքում ընդունել են Գառ­նիի հատակագծապատկերը (VII դ.), մինչդեռ արտաքին հարդարանքով հարազատ են X-XI դդ. վերածնունդով ստեղծված ճարտարապետությանը։
        Ինչպես Գառնիի հատակագիծն, այնպես էլ մյուսները քառաիորաններ են (тетераконх)՝ չորս անկյունների ավանդատներով, որ ամվտփված են արտաքին բազմանիստ եզրագծերով զանգվածի ներսում։
         Գառնիի բոլորակ տաճարի, ինչպես ե Մարմաշենի ու Խծկոնքի հատակագծե­րը յուրօրինակ են ու չեն հանդիսանում «Հռիփսիմեի ու Զվարթնոցի սինթեզը», ինչպես գրում է Մտ.Մնացականյանը14։ Դրանք պարզապես քառաիորան, չորս ավանդա­տներով, արտաքին բազմանիստ եզրագծերով զանգվածներում ամփոփված տաճար­ներ են, մեր քառախորան տաճարների բազմազան տիպերից մեկը, որ մյուսների հետ ընդհանրություններ ունեն մասնակի կողմերով միայն։
         Գառնիի բոլորակ տաճարի ավերակը չափագրել և առաջին հատակագիծը ստեղծել է Ա. Սահինյանը՝ Բ.Առաքելյանի ղեկավարած հնագիտական արշավախմբում աշխատելու տարիներին։ Նրա ներկայացրած հատակագծում մեզ չեն համոզում գմբե թատակ քառակուսին ստեղծող որմնամույթերի պարագծերը։ Դրանք ենթադրաբար վերակազմել է հեղինակը, հիմք ընդունելով պահպանված երկու բեկոր, ընկած տվյալ հանգույցում։ Ա. Սահինյանի վերակազմած պատկերը յուրահատուկ է X-XIII դդ. կա­ռուցված մեր հուշարձանների նույն հանգույցներին։ Այդ նույն բեկորների օգտագործմամբ տվյալ հանգույցը վերակազմվում է VII դ. կառուցված այլ հուշարձանների նույն հանգույցի օրինակներով։
          Հնարավոր ենք համարում ենթադրել, որ տաճարը, հյուսիսային մուտքից բացի, կարող էր մուտք ունենալ նաև հարավակողմից։ Բանն այն է, որ տաճարից հարավ հրվանդանը շարունակվում է դեպի հարավ, և այնտեղ գնալը դժվարամատչելի է, քանի որ արևմտակողմում տեղանքն ընկնում է, արևելակողմում՝ հեթանոսական տաճարն է, նրանից էլ արևելք անցումը՝ նույնպես անհարմար։
         Ա.Սահինյանի վերակազմած հատակագծում արևմտակողմի երկու ավանդատներում խորանանման փոքր խորշեր են ցույց տրված՝ արևմտյան կոդմնորոշմամբ։ Նկատի ունենալով, որ VII դ. ավանդատները ծառայում էին նաև որպես մատուռներ, արևելակողմի ավանդատների օրինակով, այստեղ ևս պետք է ցույց տրվեին արևելակողմի պատերի վրա, ինչպես պատկերված են տողերիս հեղինակի գործերում15։ 
           Գառնիի բոլորակ տաճարին անդրադառնալու հիմնական շարժառիթը տվյալ դեպքում ոչ այնքան հատակագծի հանգույցների մշակման անընդունելի լինելն է, որքան նրա ծավալատարածական հորինվածքի վերակազմության՝ գոյություն ունեցոդ նախագծի հետ անհամաձայն լինելը։ Այդ նախագիծը տարիներ առաջ կազմել է հան­գուցյալ Ստ.Մնացականյանը : Իր վերակազմության մեջ նա հիմնականում համաձայնել է տաճարի առաջին հատակագիծը կազմող Ա. Սահինյանի հետ՝ գմբեթատակ քառակուսու անկյունների որմնամույթերի պարագծերի հարցում, որի անընդունելի լի­նելու վերաբերյալ մեր կողմից մանրամասն խոսվեց վերևում։ Այնուհետև, Ա. Սահինյանը տաճարի համար երկրորդ մուտք է նախագծել արևմտակողմից, մի բան, որ անհավանական է՝ վերջինիս մոտենալու դժվարությունը նկատի ունենալով։ Աակայն տաճարի ներքին տարածության զգալի չափերը ստիպում են համաձայնել այդ՝ երրորդ մուտքի գոյությանը։
          Ստ.Մնացականյանը Ա.Սահինյանի կազմած հատակագծում արևմտակողմի ավանդատների՝ արևմուտք ուղղված կիսաբոլորակ խորշերը վերացրել է. նա կարող էր խորշեր ցույց տալ արևելյան պատերի վրա Խծկոնքի օրինակով, բայց չի արել։
          Իր վերակազմած հատակագծում Ստ.Մնացականյանը ավանդատների մուտ­քերը ցույց է տվել այնպես, կարծես թե դրա համար կանոններ կամ նախօրինակներ չկան, արևելյան երկու ավանդատների մուտքերը ցույց է տվել արևելյան խորանից, արևմտյան երկու խորանների մուտքերը ցույց է տվել հյուսիսային և հարավային խորաններից։ Ստացվում է, որ չորս խորանների բոլոր դռներն իրենց կանոնական և ավանդական տեղերում չեն։
          Ինչպես ստորև կերևա, Գառնիի բոլորակ տաճարը Ստ.Մնացականյանին հետաքրքրել է, ըստ երևայթին, գլխավորապես այն առումով, որ նրա օրինակով հավաս­տի իր որոշ դրույթները Զվարթնոցի և այդ տիպի տաճարների վեբակազմությունների, հատկապես նրանց երկրորդ աստիճանը արտաքուստ խաչաձև պատկերելու հարցում։ Գառնիում այդ ավերակը չափազանց փոքր չավավ է պահպանված, հետևաբար, այն բավարար կռվան չի կարող լինել նման մտքի հանգելու համար։ Ստ.Մնացականյանը նշում է. «Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ այս տաճարը ևս դասվում է Զվարթնոցի տիպին հարող տաճարների շարքին, որովհետև ոչ արտաքինից բազ­մանիստ փնելը և ոչ էլ ներքին տետրակոնխայինյ կոմպոզցիցիան, հասկանալի է, բավա­կան չէին այդպիսի դասակարգման համար։ Սակայն այդ տարակուսանքը փարատ­վում է, երբ անդրադառնում ենք նրա հնարավոր ծավալային կոմպոզիցիային, որը, ինչպես կտեսնենք տաճարի վեբակազմության ժամանակ, ընդհուպ մոտենում է Զվարթնոցի հորինվածքին, ընդ որում, այստեղ ևս առաջին բազմանիստ հարկաբաժնի վրա է բարձրացել նրա երկրորդ հարկաբաժնի խաչաձև կոմպոզիցիան։ Ահա այս՝ Զվարթնոցի տիպի տաճարներին այնքան յուրահատուկ կոմպոզիցիայի առկայութ­յունն է, որ մեզ հիմքեր է տվել Գառնիի տաճարը ևս դասել մեզ հետաքրքրող տաճարների շարքին»17(ընդգծումը մերն է - Տ .Մ.):    
                                                                    
         Ինչպես հասկանում ենք վերոհիշյալ ընդարձակ մեջբերումից, նա, առանց այլև­այլ հանգամանքներ նկատի ունենալու, Գառնիի հատակագծի վրա բարձրացրել է եռաստիճան կառուցվածք, ասելով, որ սա Զվարթնոցի կոմպոզիցիան է, տաճարի երկ­րորդ աստիճանն էլ խաչաձև է, ինչպես հանիրավի վեճի առարկա դարձած Զվարթ­նոցի երկրորդ աստիճանի հորինվածքը, բայց այստեղ հարց է ծագում, թե ինչու՞ Ստ. Մնացականյանը նույն մոտեցումը չի ունեցել Բանակ տաճարի վեբակազմության մեջ, չէ՞ որ վերջինիս կենտրոնը չի տարբերվում Գառնիի հատակագծից։ Այդ դեպքում Բա­նակը կստացվեր քառաստիճան տաճար, մինչդեռ իրականում այդպես չէ։ Ստ.Մնացականյանը չի նկատել, որ Զվարթնոցում և Գառնիում առաջին բազմանիստ «հարկաբաժինները» տարբեր ձեով են ստեղծված. Զվարթնոցում՝ բոլորակ սրահ կազմող պատով, իսկ Գառնիում բոլորակ սրահ կազմող պատ չկա։
      Վերակազմության նյութերին ծանոթանալով՝ անսխալ կարող ենք պնդել, որ Գառնիի բոլորակ տաճարի վերակազմության ստեղծողը հաշվի չի առել այն հանգա­մանքը, որ բոլորակ եկեղեցու կառուցման ժամանակներում (VII դ.) անմիջապես կող­քին կանգնած է եղել հեթանոսական տաճարը, հանգամանք, որ անկասկած թելադրել է, թե ինչ և ինչպես կարելի է կառուցել նրա հարևանությամբ։
        Համաձայն Ստ.Մնացականյանի, «...Ներսեսը, հիմնելով իր ամառային կացա­րանը, ցանկացել է այստեղ՝ Գառնիում ևս ունենալ մի տաճար, որը որոշակի հիշեցներ նրա չքնաղակերտ նախօրինակը՝ Զվարթնոցը»18  :
        Ելնելով վերոհիշյալ համոզմունքներից՝ Ստ.Մնացականյանը Զվարթնոցի հատակագծի հետ գրեթե ընդհանրություն չունեցող Գառնիի բոլորակ տաճարի հատա­կագծի վրա բարձրացրել է Զվարթնոցի իր վերակազմության տարբերակը։ Ընդ որում, նախագծի մասերի փոխադարձ համաչափությունները խիստ անհաջող են թե՛ առան­ձին վերցրած եկեղեցու համար և թե՛ հարևան տաճարի ծավալների հետ համադրելու առումով։ Ստեղծված ընդհանուր պատկերում եկեղեցին իր մասնատվածությամբ ան­համեմատ զիջում է մոնումենտալությամբ հատկանշվող հեթանոսական տաճարին։ Իսկ այդպիսի իրավիճակը չէր բավարարի քրիստոնեական համայնքի և եկեղեցական առաջնորդների սպասելիքները։
           Ստ. Մնացականյանի վերակազմության անհաջողության հիմնական պատճա­ռը արհեստականորեն եռաստիճան հորինվածք ստեղծելն է։ Նա հետևել է Բագարանի օրինակին, սակայն այս վերջինում բոլորովին այլ հատակագիծ է և բարձրության այլ չափեր, մասերի այլ փոխհարաբերություններ։ Հիշյալ վերակազմության մեջ տաճարի երեք աստիճանները միմյանց նկատմամբ անհարիր են, մասշտաբային առումով՝ տարբեր, ճակատային հարթությունների մշակումները (թեկուզև սխեմատիկ)՝ ոչ միաս­նական, ասես տարբեր շինություններից ինչ-որ դրվագներ բերել, դրել են միմյանց վրա։ Այդ է պատճառը, որ առաջին աստիճանը ստացվել է աննախադեպ ցածր։ Բավական անհաջող են նաև ներքին մասերի փոխհարաբերությունները, օրինակ, ամենակարևոր դրվագներ հանդիսացող խորանները, որ տեղավորված են առաջին աստիճանի ներսում, բավական ցածր են, մինչդեռ նախախորանները՝ անհարկի բարձր։
         Գոյությունը պահպանած մեր եկեղեցիներից ոչ մեկի բարձրությունն այդպես չի զիջե լայնական կամ երկայնական չափերին, ինչպես Ստ.Մնացականյանի վերակազմության մեջ՝ բարձրությունը (6-7 մ) հավասարվում է մեծ թմբկապատի տրամագծի (20 մ) մեկ երրորդին։ Մեր վերակազմության մեջ այդ նույն չափը կազմում է մեծ թմբկա­պատի մոտ կեսը (10-11 մ), և պետք է նկատել, որ նույնպես շատ բարձր չէ։ Խծկոնքի նույնատիպ եկեղեցու ստորին մեծ թմբկապատի բարձրությունը կազմում է տրամագծի մոտ 0,75 մասը։ Վերջին երկուսը համարում ենք ընդունելի, նկատի ունենալով, որ հուշարձանները, սկսած վաղ միջնադարից, աստիճանաբար բարձրությամբ ձգվել են դեպի վեր։ Ինչ խոսք, եթե Գառնիի բոլորակ տաճարը կանգնած չլիներ հեթանոսական տաճարի անմիջապես կողքին, վերակազմության մեջ մենք ևս ինչ-որ չափով ավելի բարձր կպատկերեինք։
          Մեր վերակազմած հատակագծում՝ ա) նոր պարագծեր են ստացել գմբեթատակ քառակուսին ստեղծող որմնամույթերը, որոնք ընդունել են վաղ միջնադարում կառուց­ված որմնամույթերի բնույթ, բ) մուտք է ցույց տրվել տաճարի նաև հարավակողմից, ինչն, անկասկած, եղել է ներքին բակը կապող միակ ուղին, գ) բոլոր ավանդատներում մուտքերը ցույց են տրվել բնականոն տեղերում, դ) արևմտակողմի երկու ավանդատնե­րի արևելյան պատերում ցույց են տրվել կիսաշրջան խորանաձև խորշեր։
           Մեր կարծիքով, Գառնիի բոլորակ տաճարի կառուցման դրդապաաճառներն ավելի լուրջ են եղել, քան Ստ.Մնացականյանի բացատրականում է. դրանք ունեցել են կրոնական-քաղաքական երանգ։ Ինչպես ամրոցում, այնպես էլ նրան հարող բնակելի տարածքում չի եղել քրիստոնեական եկեղեցի, հետևաբար պետք է այն կառուցվեր ե լիներ այնպիսին, որ հակակշռեր հեթանոսական տաճարին։
Մեր պատկերացմամբ, կառուցողը եղել է հմուտ արվեստագետ, հարցին մոտե­ցել է տակտով, խնդիրը լուծել մտածված, նա իր շինությունը տեղագրել և նրա ճարտա­րապետությունը լուծել է այնպես, որ արդեն գոյություն ունեցող ներդաշնակ միջավայ­րում իրենով ոչ միայն խորթություն չառաջացնի, այլև հարստացնի ու առավել բովան­դակալից դարձնի այն։ Նա չէր ձգտելու «ոչնչացնել» հեթանոսական տաճարի ունե­ցած գեղագիտական նշանակությունը, միաժամանակ չէր հանդուրժելու, որ իր նոր կա­ռույցը նրա հարևանությամբ նսեմանա որպես արվեստի գործ, նա իր արժանիքներով պիտի նախորդին չգիջի, մնա համապատասխան մակարդակի վրա։
        Գլխավոր հատակագծից պարզ երևում է, որ եկեղեցու կառուցման համար տե­ղանքը պարտադրված է եղել, այսինքն՝ ստիպված են եղել տեղադրե լայդ նեղվածքում։ Ավելի հարմար տեղ չի եղել՝ ամրոցի մուտքից մինչև այդ կառույցներն ընկած ազատ տարածությունը հրապարակ էր, որը պետք է անձեռնմխելի մնար, անհրաժեշտ է եղել երկու հարևան շենքերի հյուսիսային ճակատները, որոնք նաև գլխավոր մուտքերն են, դնել մի գծի վրա։ Ահա այս հանգամանքն է, որ շատ բարդ խնդիրների լուծման առաջ է կանգնեցրել ճարտարապետ-կառուցողին, և պետք է խոստովանել որ նա հաջողությամբ է գլուխ բերել իր գործը։ Այդ տարածքում, իհարկե, ավելի դյուրին կլիներ կառու֊ցել ուղղանկյուն պարագծերով շինություն, որի դեպքում հնարավոր կլիներ խուսափել հեթանոսական տաճարին ընդհուպ մոտենալուց։ Աակայն կառուցողը նախընտրել է տաճարների բոլորակ տիպը և չի սխալվել։ Դեռ ավելին, հեթանոսական տաճարը փրկել է նվաստացումից, այսինքն՝ ամբողջությամբ չի ծածկել արևմտյան ճակատն իր շքեղ սյունաշարով։ Եկեղեցու բոլորակ հորինվածքը հնարավոր է դարձրել հիշյալ արևմտյան ճակատը տեսանելի թողնել ինչպես հյուսիսից, այնպես էլ հարավից։
          Հատակագծային հարցերը հաջողությամբ լուծելով, ճարտարապետ-կառուցողն աշխատել է նույնպիսի արդյունքի հասնել նաև եկեղեցու արտաքին հորինված­քային հարցերի լուծման գործում։ Նա եկեղեցու հիմնական՝ ստորին լայնանիստ ծա­վալի բարձրությունը, այսինքն՝ այն վերից պսակող քիվը, վերցրել է կից կանգնած տաճարի հիմնական ծավալի հորիզոնական քիվի բարձրությանը հավասար։ Եկեղեցու ստորին թմբկաձև ծավալի տանիքի թեքությունը վերցրել է ճակտոնի թեքությամբ, որից վերև բարձրանում է եկեղեցու գմբեթի թմբկապատը՝ իր բրգաձև վեղարով։
            Այսպես վարվելով, հնարավոր է եղել պահպանել ներդաշնակ հավասարակշռությունը։ Դրան չեն խանգարել անտիկ տաճարի հունահռոմեական ճարտարա­պետությամբ կերտված հարուստ սյունաշարը, նաև եկեղեցու լայնական նստվածքով խոշոր ծավալը ե բարձրացած գմբեթային մասը։ Այդտեղ գործել է հակադրությունների միասնությունը։
         Գաոնիի հատակագիծն ունեցող Խծկոնքի Սարգսի եկեղեցին երկաստիճան է. այն համապատասխանում է հատակագծային տվյալներին։ Խծկոնքը հայ միջնադար­յան ճարտարապետության լավագույն հուշարձաններից է և մնում է այդպխփն։
        Նույնպիսի երկաստիճան լուծում պետք է ունեցած լինի նաև Գառնիի բոլորակ եկեղեցու արտաքին ծավալատարածական հորինվածքը։ Ահա այդպիսին է նա մեր վերակազմությամբ. այն համապատասխանում է հատակագծի բոլոր տվյալներին և, որ գլխավորն է մեր կարծիքով, հեթանոսական տաճարի հետ ապրել, գոյատևել է ներդաշնակ՝ դարեր ի վեր։
 
Տիրան Մարության,  Գառնիի բոլորակ  տաճարի ճարտարապետության առանձնահատկությունը, Հայաստանը և Քրիստոնյան Արևելքը, Երևան, 2001, էջ 217-225:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 276782
  • Բոլոր այցելուները: 25795
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.162.164.86
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52