Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Գառնիի ավերակները

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

          1909-1912 թթ. Նիկողայոս Ադոնցի գլխավորությամբ պեղումներ են իրականացվում Գառնիում։ Արշավախմբի անդամներից էր վաստակաշատ հայագետ Գարեգին Հովսեփյանը։ Վերջինս 1910 թվականին Թիֆլիսում հրատարակվող «Հովիտ» թերթում հրատարակում է  հոդված՝ «Գառնիի ավերակները» վերնագրով, որտեղ հեղինակը ներկայացնում է պեղումների ընթացքը, ինչպես նաև առկա նյութերի վրա տալիս է տաճարի նկարագրությունը, որը այդ ժամանակում Գառնիի վերաբերյալ տեղեկությունների արտացոլումն է։  
            Ստորև ներկայացվում է այդ հոդվածը, որոշակի փոփոխություններով։  
 
            Բազմաշխատ և գիտության անձնվեր նշակ պրոֆեսոր Մառի շնորհիվ Անիից հետո Ռուսաստանի հնագիտական աշխարհի ուշադրությունը սկսել է գրավել այժմ հինավուրց Գառնին։ Սրա ծագումը Խորենացոին կապում է Հայոց նահապետական շրջանի պատմության հետ, իսկ շինությունը՝ Տրդատ Մեծի։ Սակայն Խորենացուց  և Տրդատ Մեծից շատ առաջ, ըստ Տակիտոսի, Գառնին նշանավոր բերդ էր և լատինական զորքի կենտրոնատեղի, այնտեղ էր ամրացած հռոմեացիների օգնությամբ հայոց վրա թագավորորող Միհրդատը, որ ի վերջո զոհ դարձավ լատին զորապետի դավաճանությանը և ստիպվեց բերդից դուրս գալ, տեղի տալով իր ախոյան եղբորորդուն։ Բայց եթե Խորենացին սխալված է բերդի հնության նկատմամբ, ավերակների մնացորդները միանգամայն հաստատում են նրա նկարագրության ճշտությունը...«Այն ժամանակները Տդատը ավարտում է Գառնիի ամրոցի շինությունը տաշած որձաքարով, որոնք ագոցված էին երկաթե գամերով և կապարով. նրա մեջ շինում է հովանոց՝ արձաններով, սքանչելի դրվագներով և բարձրաքանդակներով,  իր Խոսրովիդուխտ քրոջ համար, և նրա վրա գրում է իր հիշատակը հունարեն գրերով»
            Արդարև ոչ միայն բերդը, այլև հովանոցը շինված է տաշված ու հղկված որձաքարերով, «երկաթե գամերով ու կապարով ագուցված», երբեմն և պղնձագամ, համեմատ Խորենացու նկարագրության։ Այստեղ հիշված «տուն հովանոցն է», որ այսօր պրոֆեսոր-ակադեմիկ Մառի վերահսկողությամբ պեղման է ենթարկվում և գիտական հետազոտության նյութ դառնում։
            Գառնիի պեղումներն սկսվել են անցյալ տարի ամռանը։ Պետերբուրգի կասյերական Հնագիտական Ընկերության դասական ճյուղը իր միջոցներից հատկացրել էր 650 ռուբլի, նախնական պեղումներ կատարելու համար։ Գործի ղեկավարությունը հանձ էր առել պրոֆեսոր Մառը։ Էրմիտաժի ավագ հսկսող և նախկին պրոֆեսոր Յակոբ Իվանիչ Սմիրնով, որ անցյալ ամառ մեր երկիրն էր եկել Անիի և ուրիշ հնությունների հետ ծանոթանալու, կամավոր կերպով ցանկություն էր հայտնել պրոֆեսոր Մառին աշխատակցելու չափագրության և հատակագծի կազմության մեջ։ Պրոֆեսոր Մառի հրամանով աշխատակցում էին նաև Գարեգին վարդապետ Հովսեփյանը և Նիկոլայ Տիխանով. Առաջինը նկարագրում էր քրիստոնեական հիշատակարանները, գրի առնում կամ էստամպով հանում առձանագրությունները, իսկ երկորդը լուսանկարչական մասն էր կատարում ՝ տարիներից ի վեր փորձված պրոֆեսոր Մառի ձեռքի տակ։ Անցյալ տարվա աշխատանքը երեք շաբաթ տևեց և շատ շոշափելի արդյունք ունեցավ «հովանոցի» ուսումնասիրության գործի համար։ Հնագիտական Ընկերությունը լսելով պրոֆեսոր Մառի զեկուցումը պեզման արդյունքների ամսին, այս տարի ավելի  մեծ գումար՝ 2000 ռուբլի դրեց նրա տրամադրության տալ՝ շարունակելու Գառնիի ուսումնասիրության գործը։ Այս տարի մասնակցուն են նույն անձինք՝ բացառությամբ Սմիրնովի, որին փոխարինել է երիտասարդ, բայց արդեն իր հմտությամբ հայտնի դարձած՝ ճարտարապետ Կոստանդին Ռոմանովը։
           Օգտվելով Մառի և Ռոմանով բացատրություններից՝ կփորձենք հայ ընթերցողին մի քանի գաղափար տալ պեղումների հետևանքների մասին։ «Հովանոց» կոչված  շենքի ճարտարապետական կազմությունն արդեն պարզված պետք է համարել և հնարավոր է պեղումների վերջանալուց հետո տալ նրա մանրամասն վերակազմության պատկերը։ Բանից երևում է, որ Խորենացուց «Տուն հովանոց» կամ ավելի հետին մանետագրիների մեջ «Սարաւոյթ Տրդատայ» «Թաղտ Տրդատայ» կոչված շենքը ոչ այլ ինչ է, քան հեթանոսական շրջանի մի տաճար՝ հունա-հռոմեական ոճով։ Բերդի հարավ-արևելյան անկյունում, որտեղից հրաշալի և ակնապարար տեսարան է բացվում դեպի արևելյան և հարավ-արևմտյան անդնդախոր ձորերը, սքանչելի այգեստաններով և ընկուզուրներով, ահեղակերպ, 400-500 ոտնաչափ ուղղահայաց բազալտի ժայռերով։ Ազատ գետի գահավեժ, օձապտույտ և սպիտակափառ ընթացքով է արհետստական բարձրության վրա կառուցված է հրաշակերտ տաճարը։ Այսպիսի մի սրբազան տեղի համար միանգամայն ճիշտ ընտրություն, բնության սքանչելի տեսարանների ծոցում, ու մարդու միայն վսեմ և մաքուր զգացմուքներ են առաջ գալիս, կրոնական ջերմեռանդության վճիտ և հստակ աղբյուր, ինչպես ժայռերի տակիս բխող ջրերն են։
            Տաճարի մուտքն ու գլխավվոր ճակատն ուղղված էր դեպի հյուսիս։ Յոթ աստիճաննեչը տանում են դեպի մուտք։ Ներքին աստիճանների երկարությունն է էր 12,55 մերտր, բարձրությունը 0,47 և լայնությունը կամ դուրս ընկած մասը՝ 0,28 ։ Երկրորդ աստզիճանի բարձրությունը 0,29 մետր է նույնչափ էլ լայնությունը, ասյպիսի համեմատությամ էին կազմված մոտավորապես մյուս աստիճանները։ Երրոդ աստիճանի անկյունները փոխված են քանդակազարդ պատվադանի, ուր հաստատված էին մի-մի մեծ կուբիկ, ճակատի վրա բարձրաքանդակ, ծունկ չոքած և ձեռքերը վեր բարձրացրած ատլանտներով։ Առայժմ գտնված է  միայն հյուսիս-արևմտյան անկյունինը, տարաբախտաբար մասամբ ջարդված են։ Այս ատլանտազարդ կուբիկների վրա բարձրանում էր մի մի սյուն, որոնց բարձրությունը հավասարվում էր մյուս վեց սյուների բարձրությանը, որ մուտքի երկու կողմից զարդարում էին հյուսիսային ճակատը
             Տաճարի արևելյան , հարչավայի, հավանորեն և արևելյան կողմի, որ դեռ կազմությունը բացված չէ մինչև հյուսիսային յոթ աստիճանների բարձրությունը, այսպես էր։ Ներքին մասը շրջապատում էր միայն երկու աստիճան. ցածինը 0,44 մետր բարձրությամբ և 0,3 մետր լայնությամբ, երկրորդը՝ 0,28 մետր բարձրությամբ։ Սրա վրա հանգչում էր պատվանդանաձև շարքը, ներքին մասը լայն և գարնեզով, որ հավասարվում էր երկորդր աստիճանի շրթունքն, իսկ վերին մասը ավելի նեղ կամ հետ ընկած ասյ պատվանդանի վրա բարձրանում էր մեծ կուբիկների շարք՝ 1,04 մետր բարձրությամբ, մինչև այստեղ տաճարը այժմ էլ կանգուն է։ Կուբիկների վրա հաստատված է ցոկոլների մի շարք, ներքին մասը նեղ և վերնը լայն, զարդարված գարնեզներով։ Սրանց բարձրությունը հավասար է հյուսիսային յոթ աստիճանին։ Այնուհետև միմյանց վրա դարսված էին երկու կարգ տափակ քարեր, որոնք 2,14 մետր լայնությամբ հարոթություն էին կազմում տաճարի չորս կողմից։ Այս հարթության վրա շարված էին յուրաքանչկու կողմից ոչ կապաս քան վեց, հոնիական սքանչչելակերտ սյուներ։ Սրանց հիմք կազմող հարթության արտաքին շրթունքներից 2,14 մերտր դեպի ներս բարձրանում էր մի ուրիշ գարնեզազարդ պատվանդան, որի վրա հաստատված էր բուն տաճարի պատը՚։ Չորս կողմը բոլորող սյուները կապված էին իրար՝ արտաքուստ, ներքուստ և տակից քանդակազարդ քովթարներով։ Սյուների մեջ եղած առաստաղները զարդարված էին խաղողի  և տերևի, միայն տերևի կամ այլ բուսական զարդարանքներով, քովթարի արտաքին ճակատը վերին մասում դուրս էր ընկած և զարդարված քանդակներով, որոնց մեջ աչքի էին ընկնում մարգարտաշարը. Ձևի կողմից նույն կազմություն ուներ նաև ներսի  բուն տաճարի կազմը։
        Սյուների խարիսխները կլոր էին գոգավոր և ելնդավոր կաբլուչոկաներով, իսկ բուն սյուները բոլորակ էին վերջավորված հոնիական ձևի սքանչելի խոյակներով, ։ Խոյակնեի անկյուններում կազմված են ոլիտներ, վարդանման բացվածքով, իսկ նրանց միջի տարածությունը տերևազարդ, խառը խոզակաղիններով։ Սյուները դասավորված էին իրարից մոտավորապես 1,3 մետր հեռավորությամբ, դատելով քովթարնեի առաստաղի զարդերից, տրամագիծը 0,7, իսկ բարձրությունը ճարտարապետ Ռոմանովի բացատրությամբ մոտավորապես 6, ½ մետր։ Սյուները տափակ ու նրբաքանդակ առաստաղով միացած էին բուն տաճարի պատերի հետ։ Քովթաևբերի վրա շարված էր մի կարգ սքանչելի և նուրբ քանդակներով ֆրիզներ, իսկ սրանց վրա վիթխարի մեծությամբ գարնեզ. Որ պատում էր ամբողջ շենքը։ Ֆրիզները կազմված էին իոնիկնեիկց և ականթի շարքերից, միջին տատասկաձև, իսկ վերինը պսակված առյուծների գլուխներով և նրանց մեջ եղած տարածությունը ականթի կերտվածքներով։ Քանդակների այս մասը ճոխությամբ ու ճարտարապետությամբ հիացմունք է շարժում։ Այն, ինչ որ տվել է Դյուբուան և վերարտադրել Ալիշանը, իսկականի նրբության և գեղեցկության մասին հեռավոր գաղափար չեն տալիս։
           Քսան և չորս այսպիսի սյուներ իրենց հարակից մասերով ու զարդարանքներով ԺԶ դարի վերջերին տեսել և նկարագրել է Սիմեոն Ապարանցին։ Ամենից չքնաղը հյուսիսային ճակատը,  որ ինչպես տեսանք յոթ սանդուքներով դեպի մուտք էր բարձրանում։ Գտնված են կողաքարերը, մի կողմ քանդակազարդ 2,55*0,86 մետր մեծությամբ։ Երկու այդպիսի քարեր իրար վրա դրված  տաճարի դռան բարձրությունն էին կազմում, իսկ լայնությունը հետքերին նայելով 2,35 մետր է։ Արևելյան կողաքարերից մեկի վրա փորագրված է Զաքարե և Իվանե սպասալարնեի մոր Խոշաքի մեծ արձանագրությունը, որի մասին քիչ հետո խոսք կլինի։ Սյուների գլխին, հյուսիսային կողմից՝ բուն ճակատը եռանկյունաձև էր հունա-հռոմեական տաճարների ոճի համեմատ և կազմված էր այն արխիտրավներից, ֆրիզների և առյուծագլուխ գարնեզներից, որոնց նկարագրությունը տեսանք արդեն։ Սյուները կապված են ոչ միայ իրար. Այլև բուն տաճարի պատերի հետ, այստեղ ևս առաստաղը զարդարված էր քանդակներով, ինչպես և բուն տաճարի առաստաղը։ Դրանց մեծությունն ու քանդակները տարբեր էին նայելով տեղին և դիրքին, ամենամեծ քարերի բուն  տաճարինըպիտի լինեին 3,75*1,05 մետր մեծությամբ, բուն քանդակը 2,5-0,7 մետր։ Բուն տաճարի երկարությունն ընկած էր հյուսիսից հարավ մոտ 8 մետր, իսկ լայնքը մոտ 5 մետր արևելքից աևմուտք։ Տանիքի ձևի և կազմության նշաններ դեռ չեն գտնված, բայց ման և հազվագյուտ բերկորնեից երևում է, որ ծածկված էր կղմինդրաձև քարերից, նրան միության գիծը կիսակլոր կապիտելերներով։ Բարեբախտություն պիտի  պիտի համարել, որ տաճարի այլ և այլ մասերի քարերը, զարդաքանդակները մեծ առատությամբ են երևան գալիս և հնարավորություն են ընծայում ճիշտ վերակազմության նածագիծւ պատրաստելու , որ պրոֆեսոր Մառը մտադիր է պեղումներից հետո կատարել։ Չափագրված են բոլոր քարերը, նկատողության առնված ամենայն մանրամասնություն։
              Կարևոր մի հարց  է պարզել նաև տաճարի պատմությունը։ Մենք տեսանք, որ Խորենացին վերագրում է շինությունը Տրդատ Մեծին, որ շինել է  «իր Խոսրովիդուխտ քրոջ համար, և նրա վրա գրում է իր հիշատակը հունարեն գրերով »: Դժվար է ընդունել, թե Խոսրովանդուխտի անունը եղել է արձանագրության մեջ, բայց դժվար է նույնպես ժխտել, թե արձանագրությունը կապված է եղել Տրդատ անունով մի արքայի հետ։ Առաջինի համար ապացույց մասնագետների կարծիքով արվեստի նշանները, որ չորրորդ դար իջնել չէին կարող և երկրորդի համար, Խորենացու նկարագրության ճշտությունը  համապատասխան իրականության։ Միայն արձանագրության գոյությունը կեղծ կամ երևակայական լինել չի կարող, երբ մյուս նկատողությունը ճշիտ են։ Մնում է ընդունել, որ այդ  շենքը Տրդատ Մեծից առաջ մի այլ Տրդատ է շինել և Խորենացին սխալմամբ է կապել Տրդատ Մեծի և Խոսրովադխտի անվան հետ։ Ոմանք Բ դարի վերջի և ոմանք Գ դարի գործ են համարում-գուցե վերջնական պեղումները կպարզեն այս խնդիրը։
            Տաճարի կործամնան ամենից ուշ ժամանակը կլինի որոշել, եթե պարզեր նրա վրա շինված քրիստոնեական եկեղեցու ծագումը, այդ նշաններին անձկությամբ սպասում է պրոֆեսոր Մառը, գուցե և հաջողվի նրա սպասելիքները, ինչպես անսպասելի կերպով երևան եկան այդ եկեղեցու կապ ունեցող արձանագրոթյունները։ Ակնհայտ է, որ տաճարը կանգուն նկարագրված չափով մինչև նրա վրա շինված եկեղեցու շինությունը, որ լրացված է տաճարի մնացորդների վրա։ Պատերի շաղախներըի մնացորդները կպած են դեռևս հին տաճարի վերին մասերի քարերից ոմանց վրա։ Խոշաքի վերոհիշյալ արձանագրություն և մի երկու ուրիշ մնացորդներ միայն գափափար են տալիս, թե այդ եկեղեցին ԺԳ դարում արդեն գոյություն ուներ։ Խոշաքի արձանագրությունը քանդակված էր մուտքի արևեելյան կողաքարերից մեկի վրա և հետրյալն է.
1. Չ..? թվ.
2. Ութիվ
3 Դուստր..../խ/ոշաք
4.........................որդու
5. Աթապակ Իվանեի որդի մեծին։
6. Սարգսի և իմ որդիս Ամիր Զաքարէի
7. Գիր տուաք Գառնո մեր սեփական
8. Հայրենեացս որ եզն ԺԱ սպ չա .րի/
9. Ատէր եւ ի ոչխարն Եւբալախահիի
10. Եւ մեք բերուցաք զայս հարկ աշխ
11. Արհակալաց կենացն եւ մեր զակ ..../զաւակա/
12. Ցն արեին մեր հոգոյս եւ մեր Նախնեաց հոգոցն համար ազատե
13. Քա գեղն եւ զոչխարաց մենա
14.Հարկաց վերացուք զգինս բաժ
15.Ապա թե ոք ի մերող կամ յաւատարաց
16.Հայրենակալաց կամ ի հոգացողաց
17.Խափանել ջանա զմեր աւանդս անէծս
18.Զկայենի եւ վարջ զուդայի առցե
19.ՅԺԸ հայրապետացն կապանաւք
20.Լիցի Սարգիս գրիչս պաղատիմ
21.Ատնողս գնածոցն յիշել մաղթեմ
        Ուրիշ երկու քարի վրա, բայց դարձյալ նույն եկեղեցու հետ կապ ունեցող հետևյլալ արձանագրությունն է գտնված . «Շնորհիւն այ ես Մխիթար (քահանա) սպասաւոր Մաշտոցիս էտու ((տ)?անծոլան առջի ագին) ու զխուցս ընծ…
         Մի երրորդ արձանագրության մնացորդ բարեբախտաբար ունի գրության թվական. «ու? Ինձ Ած ողորմի ասեն եև ծնողաց իմող ի թիւ ՉԻԷ»
          Խորենացու հիշած հունարեն արձանագրությունը դեռ գտնված չէ, բայց դեռևս անցյալ տարվա պեզած մի քարի վրա փորրագրված էր  A և Я տառերը:
Սպասենք և հուսանք, որ պեղումների շարունակությունը կարդարացնեն Խորենացու նկարագրության և այս կետը ժամանակն է ու տգիտությունը բոլորովին չեն ոչնչացրել նրա հետքերը:
 
Գարեգին վարդապետ Հովսեփյան, 1 հունիսի, 1910թ.:
 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298927
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52