Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Եղվարդի բազիլիկան

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

       Եղվարդ քաղաքի հյուսիսային կողմում պահպանվել են եռանավ բազիլիկայի մնացորդները, ընդ որում կառույցն աչքի է ընկնում իր զգալի չափերով և ըստ էության կրկնում է վաղ շրջանի բնորոշ պարզ, առանց կողային հավելվածների հորինվածքը։ Այն մեզ է հասել վերակառուցված։ Հուշարձանն ունի յոթ մուտք, որոնցից շքամուտքով շեշտված են արևմտյանը և հարավային կենտրոնականը: Արևելյան կողմում աբսիդը զգալիորեն շեշտված Է, և նրա առջև տեղավորված է բավական խոր նախաիորանը։ Վերջինիցս աջ և ձախ երկու բաց աբսիդներ են, որոնցով ավարտվում Են կողային նավերը։ Աբսիդը դրսից ունեցել Է հնգանիստ հորինվածք։ Այժմ այն քանդված Է և անհայտացել Է ամբողջությամբ։ Պատերը պահպանվել Են 2.5 -3մ բարձրությամբ։ Չկան նաև կենտրոնական մույթերը, որոնք ժամանակին չափագրել Էր Թ.Թորամանյանը։
          Երկայնական պատերի վրա դասավորված են համեմատաբար ոչ լայն որմնասյուներ, որոնք շատ ավելի փոքր են, քան Քասաղում, Երերույքամ հանդիպող որմնասյուները։ Ակնհայտ է, որ կենտրոնական T-աձև մույթերը հետագա հորինվածք են. այդ է հաստատում նրանց դասավորությունը։ Մույթերը շեղված են կողային պատերի վրա Եղած որմնասյուների նկատմամբ, և տարակույս չի մնամ, որ այդ լայնանիստ մույթերից դեպի պատը ձգվող կամարները պետք է հենվեին ոչ թե պահպանված որմնասյուների, այլ նոր հենարանների՛ պահունակների վրա։ Իրավացիորեն նշվում Է, որ բազիլիկան հնում եղել է փայտածածկ, և նոր մույթեր ավելացնելուց հետո Է քարե ծածկ ստացել։ Ուշագրավ Է նաև այն, որ արևմտյան պատերին հպված ուժեղ որմնամույթերը նույնպես հետագա հավելված են, իրենց չափերով համապատասխան գլխավոր նավի T-աձև մույթերին, պարզապես հպված պատի հարթ մակերեսին։ Պարզ է դառնում, որ սկզբում այստեղ որմնասյուն չի եղել բնավ։ Իսկ այդ նշանակում է, որ տվյալ հուշարձանում, նախքան գլխավոր նավը կազմող մույթերի ավելացումը, բացակայել Է գլխավոր նավի կամարաշարը, և թերևս փայտե գերաններ են հենվել գլխավոր նավի երկայնքով ընթացող քարե սյուների վրա։ Այս դեպքում պատերին հպված որմնասյուների վրա հենվող գերանների վրա Էլ հենվել են կողային նավը ծածկող գերանները, որոնք իրենց մյուս ծայրով հենվել են սյուների վրայով գնացող գլխավոր հեծանների վրա։ Ինչ վերաբերում Է գլխավոր նավի ծածկին, այն թերևս իրականացվել Է գլխավոր գերանների վրա հենվող փայտե գերանների միջոցով։
       Սակայն բացառված չէ բնավ, որ բազիլիկան ծածկված լիներ Ասորիքի վաղ քրիստոնեական ճարտարապետության մեջ ընդհանրացած փայտե ծածկի մեկ այլ տարբերակով. Երբ փայտե գերանները հենվել են լայնական ուղղությամբ ձգված եռակամար, եռանկյունաձև ավարտվող ճակտոնների վրա դրված գերանների միջոցով։ Նման կոնստրուկտիվ լուծումը լավ հայտնի է Ասորիքի V դարի հուշարձաններում։ Ինչ վերաբերում է բազիլիկայի արևելյան մասին, ապա աբսիդի ելուստների լայնությունը լիովին համապատասխանում է հետագայում ավելացված մույթերի լայնությանը, և հազիվ թե կարելի լինի տարակուսել, որ դրանք միաժամանակ են կառուցվել։
      Իսկ եթե այդ այդպես է, ապա հետագայի հավելված է եկեղեցու ամբողջ արևելյան մասը, աբսիդի, նախախորանի և երկու կողւսյին փոքր աբսիդների հետ միասին։
Եվ իսկապես հայկական հնավանդ և ոչ մի բազիլիկայում չենք հանդիպում ո՛չ նախախորաններ և ո՛չ էլ բաց աբսիդներ՛ ներսում։ Այդ տարրերը հւսնդես են գալիս VI դարից ոչ վաղ (Դարբանտի վանք, VI դար, Մրեն, VII դար. Արթիկի Մարինե եկեղեցին, VI դարի սկիզբ)։ Բնականաբար հարց է առաջանում, երբ է կառուցվել բազիլիկան և երբ՝ վերակառուցվել։ Ուսումնասիրողները, ելնելով հուշարձանի ընդհանուր հորինվածքից,՛ իրավամբ այն համարում են V դարի գործ։ Դժբախտաբար չի պահպանվել և ոչ մի մատենագրական տեղեկություն։ Տաճարի հարավային ճակատին փորագրված արձանագրաթյունը շինարարական չէ, և այստեղ չկա Մովսես Եղվարդեցի կաթողիկոսի անունը, մի ենթադրության, որը շատ ուսումնասիրողների թյուրիմացության մեջ էր գցել, և որի հիման վրա բազիլիկան համարվում էր VI դարի գործ ընդհանրապես (Թ .Թորամանյան, Ի.Ստրժիգովսկի, Ն.Մ.Տոկարսկի)։
Սակայն թվում է՛ հարցը ավելի բարդ է և դժվար է լիովին բացառել Մովսես Եղվարդեցա առնչությունը բազիլիկայի շինարարությանը։  Բանն այն է, որ ըստ ընդհանրացած կարգի, ՚ կաթողիկոսական աթոռին ընտրվածները  ձեռնարկում են որևէ նշանակալից շինարարություն, որի  իրականացումն անմիջականորեն առնչվում էր նրանց անվան հետ։ Այդպես օրինակ  Ավանի տաճարի շինարարությունը Հովհան կաթողիկոսի կողմից, Հռիփսիմեն՛ Կոմիտասի, : Գայանեն՝ Եզրի, Զվարթնոցը՝ Ներսեսի, Ակոռին՝  Անաստասի և այլն։
      Այս պայմաններում միանգամայն տրամաբանական է, որ Մովսես կաթողիկոսը ևս պետք է ձեռնարկեր ինչ-որ նշանակալից շինարարություն։ Եվ թվում է, որ առավել հարմարն այստեղ՝      իր   հայրենի   Եղվարդում   մեծ  բազիլիկայի վերակառուցումն էր, նշանակալից մի գործ, որը      հավասարազոր էր նոր եկեղեցի կառուցելուն։ ,    ժամանակագրական  տեսակետից  Մովսես    Եղվարդեցա գործունեության տարիները՛ (574 -603) լիովին համապատասխանում են բազիլիկայի վերակառուցման ժամանակաշրջանին։

Ս․ Մնացականյան, Հայկական ճարտաևապետության պատմություն, Երևան, 2002թ,էջ182-184:

 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298981
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52