Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ավանի տաճար

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

        Հուշարձանը գտնվում է Երևանի արևելան կողմում՝ Ավան վառչական շրջանում, որը հնում ոչ մեծ բայց հայտնի գյուղաքաղաք էր։
        Այս բնակավայրը կարևոր նշանակություն է ունեցել VI դարի վերջին իրանա-բյուզանդական պատերազմների ժամանակ, երբ591թ. դաշնագրով այն անցավ Բյուզանդիային, այստեղ էլ հայոց հին մայրաքաղաք և հակաքաղկեդոնական եկեղեցու կենտրոն Դվինից ոչ հեռու, բյուգանդական կայսրությունը հիմնադրեց մի նոր, արդեն քաղկեդոնական կաթողիկոսարան, Հովհան Բագրևանդցի կաթողիկոսի գլխավորությամբ, որի իրավասության տակ էին Բյուգանդական կայսրության սահմաններում գտնվող հայոց բոլոր թեմերը։ Աակայն շատ չանցած արմատապես փոխվեց քաղաքական իրադրությունը, իրանական զորքերը ետ շպրտեցին կայսերական զորաբանակները և հասան Կարին։ Այստեղից էլ 609թ. Հովհան կաթողիկոսը ժողովրդի բազմության հետ գերի քշվեց Իրանի Ահմադան քաղաքը, որտեղից շուտով բերեցին նրա աճյունը և հողին հանձնեցին իր իսկ կառուցած եկեղեցու մոտ։
           Այս մասին հիշատակում են պատմիչներ Սեբեոսը և Հովհաննես Դրասխանակերտցին։ Վերջինս գրում է. «..Հունաց Մորիկ կայսեր հրամանով Կոգ գավառի Բագարան գյուղից  Հովհանը հաստատվեց Ավանում, որտեղ շինեց պայծառակերտ քավարան»։
          Թեև այս մասին հիշատակում են նաև այլ պատմիչներ, և տաճար ի կառուցման ճիշտ թվականը հայտնի չէ, բայց և այնպես հաստատապես կարելի Է ասել, որ այն չէր կարող հիմնադրվել 591 թվականից առաջ, երբ այս երկրամասը անցավ Բյուգանդական կայսրությանը, որը և անմիջապես ձեռնարկեց Դվինի հակաքաղկեդոնական կաթողիկոսարանին հակադիր կենտրոն ստեղծելը։ Այս պայմաններում թերևս տրամաբանական է ենթադրել, որ տաճարը հիմնադրվել Է հենց նույն՛ 591 թվականին։ Ըստ էության ոչինչ հայտնի չէ նաև կառույցի ավարտման թվականի մասին, մասնագիտական գրականության մեջ տաճարը սովորաբար թվագրվում Է Հովհան կաթողիկոսի կառավարման տարիներով (591-609;։ Սակայն պատմական իրադրության ուսումնասիրությունը կասկած չի թողնում, որ սահմանին շատ մոտ գտնվող այս բնակավայրը 602թ. անմիջապես պետք է գրավված լիներ իրանական զորամասերի հաղթական արշավի ժամանակ և խոսք անգամ չի կարող լինել 602թ. հետո այստեղ քաղկեդոնականների կողմից կատարված որևէ շինարարական աշխատանքի մասին։ Միանգամայն տրամաբանական է, որ Ավանի քաղկեդոնական կաթողիկոսարանը անմիջապես պետք Է վերացվեր։ Այս մասին նույնիսկ ունենք պատմիչների որոշակի հիշատակություններ, վրաց պատմիչ Արսեն կաթողիկոսի հիշատակության համաձայն, քաղկեդոնական Մովսես կաթողիկոսը դուրս Է վռնդում Հովհան կաթողիկոսի կողմնակիցներին։ Իսկ այն հանգամանքը, որ ինքը՝ Մովսեսը, ապրել է մինչև 604 թվականը, արդեն վկայում է, որ Ավանի կաթողիկոսությունը վերացել է առնվազն 603 թվականին։
          Այսպիսով, պարզ է դառնում, որ Հովհանը պետք է շինարարությունն ավարտած լիներ մինչև 602 թվականը, մինչև Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև պատերազմական գործողությունների սկիզբը։ Իսկ այս հանգամանքը հնարավորություն Է տալիս թեկուզ մոտավոր կերպով ճշտել տաճարի կառուցման ժամանակը։ Այն հիմնադրվել է 591 թ. և ավարտվել ոչ ուշ քան 602թ.։ Տասը տարին լիովին բավարար Էր նման ոչ մեծ հուշարձանի կառուցման համար։
          Տարբեր հետազոտողներ տաճարի թվագրության մասին տարբեր կարծիքներ են հայտնել։ Այսպես, Կ.Ղաֆադարյանի կարծիքով, Ավանի տաճարը կառուցվել է VI դարի երկրորդ կեսում։ Նա գրում Է, որ Հովհանը «Անշուշտ կաթողիկոս դառնալուց առաջ իր հիմնադրած տաճարի վանահայրն է եղել և այդ տաճարը կառուցել է ավելի շուտ, քան կաթողիկոս դառնալը»։
         Այս դրույթի հետ դժվար է համւսձայնել, որովհետև 565թ. հետո իրանա-բյուզանդական սահմանը ձգվում Էր շատ ավելի արևմուտք և այդ ամբողջ տարածքը գտնվում Էր Իրանի տիրապետության տակ։
         Դժվար է ենթադրել մայրաքաղաք Դվինին այնքան մոտ քաղկեդոնական մի այնպիսի կենտրոնի գոյությունը, ինչպիսին Էր Ավանը։ Դվինում նստած կաթողիկոսները այդ երբեք թույլ չէին տա։ VI դարում քաղկեդոնականությունը խիստ որոշակի քաղաքական նպատակներ էր հետապնդում և իրանական իշխանությունները չէին հանդուրժի թշնամի պետության գաղափարական կենտրոնի գոյությունը իրենց ենթակա տարածքում։ Բավական է հիշել, թե ինչպես Մովսես կաթողիկոսը վռնդեց նույն Ավանից բոլոր քաղկեդոնականներին (թերևս, ոչ առանց իրանական իշխանությունների օգնության), հենց որ Ավանը գրավվեց իրանական զորաբանակների կողմից։
       Ա. Երեմյանի կարծիքով, Ավանի տաճարը հիմնադրվել է 588/89թթ. և ավարտվել 595/ 97թթ.։ Եթե տաճարի ավարտման տարեթիվը ենթադրություն է միայն, ապա տաճարի հիմնադրման տարեթիվը՝ 588/89 թվականը, անախրոնիզմ է և միանգամայն անընդունելի։ Լավ հայտնի է, որ Սասանյան Որմիզդ Դ արքան (579-590) սպանվեց 590թ. և նրա որդին՝ Խոսրով Բ-ն, Բյուզանդիայի օգնությամբ միայն տիրացավ Իրանի գահին, այն էլ շատ թանկ գնով. 591թ. կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանի մեծ մասը անցավ Բյուզանդիային։ Ոչ մի տարակույս չի մնում, որ Բյուզանդիան այդ տարածքում, և հատկապես Ավանում, քաղկեդոնական կաթողիկոսարան կարող էր հիմնել ոչ վաղ, քան 591 թվականը, և Ավանի տաճարի հիմնադրման ամենավաղ ժամանակը չի կարող դրանից այն կողմ անցնել։
          Կառուցման վայրի ընտրությունը անշուշտ պատահական չէր։ Այստեղ նկատի է առնվել ոչ միայն Դվինին մոտ լինելը, այլ նաև այն հանգամանքը, որ Ավանից հեռու չէր Արամոնքը, հին կաթողիկոսանիստ բնակավայրը, ուր և, ամենայն հավանականությամբ, հաստատվել էր Հովհանը մինչև Ավանի տաճարի և նրան կից պալատի շինարարության ավարտը։ Ատեւիանոս Օրբելյանը, խոսելով Արամոնքի մասին, գրում է, որ «...իսկ ոմն Հովհան Թեոդուպոլիսում եղավ կաթողիկոս ու եկավ, աթոռ հիմնեց Արամոնս գյուղում, որը հետո գահակալեց Աբրահամ կաթողիկոսը»։
       Ահա թե ինչպիսի ավանդական տեղ էր ընտրված ապագա կաթողիկոսարանի համար, որի հետ, պետք է ենթադրել, Բյուգանդական կայսրությունը մեծ հույսեր էր կապում, ջանալով քաղկեդոնականությունը տարածել ամբողջ երկրով մեկ։
       Ահա այստեղ էլ, իր նորակառույց տաճարի մոտ, Հովհան կաթողիկոսը հիմնադրում է իր բնակավայրը։ Այս մասին Դրասխանակերտցին գրում է. նա «...շինեացն իսկ ինքնին Յոհան զպւսյծառակերւո քաւարանն սուրբ և շուրջանակի նորա յարդարեաց կալուածս կայանի իւրոյ»։

*   *   *

         Տեղանքը, որտեղ կառուցված է տաճարը, ժամանակին ներկայացրել է դեպի հարթավայրն իջնող բլրալանջ, որից հյուսիս-արևելք բացվել են հոյակապ տեսարաններ։ Այժմ այս ամենը կառուցապատված է, իսկ բնակելի տները ընդհուպ մոտեցել են այս հնագույն կառուցվածքին։ Բուն տաճարը բարձրանում է եռաստիճան որմնախարիսխով երիզված հարթակի վրա, որի երկու աստիճանները զգալիորեն առաջանում են հարավային ուղղությամբ։
         Տարակույս չի կարող լինել, որ նույն այս տեղում եղել է մի ինչ-որ ավելի հին, նշանավոր սրբավայր, որի հիմնատակն էլ օգտագործվել է տաճարի կառուցման համար։ Այդ պրակտիկան սովորական էր վաղ միջնադարում, նշենք էջմիածնի Մայր տաճարի վերակառուցումը V դարի վերջին և Դվինի տաճարի կառուցումը Ավանի տաճարից ընդամենը մեկ տասնամյակ հետո։
           Որ այստեղ եղել է հնագույն մի սրբավայր,վկայում է նույն Ավանի տաճարի մեջ օգտագործված էլ ավելի հին ճարտարապետական մանրամասների առկայությունը։ Այդ պարզ դարձավ, երբ 1940թ. նորոգվում էր տաճարի շքամուտքը։ Այդ ժամանակ էլ պարզվեց, որ որմնասյուների խոյակները վերցված են եղել տաճարի կառուցման պահին կործանված հուշասյուներից։ Խոյակներն այդ տաշվել են երեք կողմից և հարմարեցվել նոր տեղերին։ Ուշագրավ է, որ տաճարի պատերը ներսից համեմատաբար ավելի կոպիտ են մշակված, անտարակույս այդ արված էր որմնանկարներ տեղավորելու համար։

                                                                                                                          *   *   *

         Ըստ իր հատակագծային հորինվածքի, տաճարը մի տետրակոնխ է՝  ներգծված արտաքին պատերի ուղղանկյան մեջ: Նրա չորս անկյուններում տեղավորված են չորս,  բոլորաձև հատակագիծ ունեցող սենյակներ, որոնք գսբնթատակ տարածության հետ են միանում 3/4 շրջան կազմող նախամուտք  հենախորշերի միջոցով։ Հարավարևմտյան սենյակը ունի նաև մի երկրորդ մուտք, որը բացվում Է արևմտյան ճակատի վրա։
          Ի սկզբանե տաճարն ունեցել Է միայն մեկ հիմնական մուտք։ Այժմյան հյուսիսային մուտքը բացվել Է հետագայում։ Հատակը եղել Է սալահատակված, (ընդ որում արևմտյան սենյակների հատակները նույն մակարդակի վրա են, ինչ գմբեթատակ տարածության հատակը։ Այլ կերպ են լուծված եղել արևելյան սենյակների հատակները, նրանք մեկ աստիճանով բարձր են ընդհանուր հատակի մակարդակից և, ամենայն հավանականությամբ, գտնվել են գլխավոր աբսիդի հատակի հետ միևնույն մակարդակի վրա այնպես, ինչպես տեսնում ենք այդ Ոսկեպարում։ Բեմի ճակատային մասից պահպանվել Է առաջին շարքը միայն՝ տեղավորված արևելյան կողմի որմնամույթերի եզրագծին համապատասխան։  Խիստ ուշագրավ են քարային կոնստրուկցիաները։ Հենախորշերից դեպի անկյունային սենյակները տանող մուտքերի հորիզոնական բարավորները (որոնցից ներքևինները ունեն ընդամենը 13-15 սմ հաստություն) միմյանց վրա դրված երեք հորիզոնական հեծաններ են՛ բաժանված բեռնաթափիչ ճեղքերով։ Գլխավոր մուտքը, դարձյալ ծածկված հորիզոնական բարավորով, ունեցել Է մուտքի ամբողջ լայնությունն ընդգրկոդ կիսաշրջանաձև լյունետ։ Անկյունային սենյակները ծածկված են եղել դեպի վեր ձգված համաչափություններ ունեցող գմբեթներով։ Սակայն վերջիններս բարձր չեն եղել և պարփակվել են ընդհանուր ծածկի տակ։ Համեմատաբար լավ են պահպանվել արևմտյան կողմի սենյակների ծածկերը։ Այստեղ որոշակի կերպով նկատվում Է, որ գմբեթները անջատվելեն շրջանաձև հիմնատակից հորիզոնական գոտով, որի վրա Էլ իջել են գմբեթի սֆերան մասնատող ութ դեկորատիվ ճառագայթները։
          Մեծ հետաքրքրություն են ներկայացնում կենտրոնական գմբեթի անկյունային փոխանցումները։ Ութ  որմնամույթերից կազմված անհավասարակողմ ութանիստ. անկյունագծային դասավորություն ունեցող նեղ նիստերը, որոնք համապատասխանում են այստեղ տեղավորված հենախորշերին, ավարտվում են գմբեթարդներով, որոնց, դեպի տաճարի կենտրոնն ուղղված ճակատներն Էլ իրենց հերթին ուժեղացված են պահունակների վրա հենվող կամարներով։ Ըստ Էության այստեղ կրկնված է նույն այն սկզբունքը, ինչ Մաստարայում. անկյունային հենախորշելփ համեմատաբար փոքր թռիչքները զգալիորեն մեծացված են և հնարավորին չափով մոտեցված են գլխավոր ուղղություններով տեղավորված աբսիդների թռիչքներին։ Թեև այստեղ ևս հնարավոր չի եղել ճիշտ հավասարակողմ ութանիստ ստեղծել, բայց և այնպես տարբերությունները զգալիորեն մեղմվել են։ Ահա այս անկյունային կամարները և աբսիդները գոտկողճակատային կամարների միջև էլ տեղավորված են եղել առագաստները, որոնցից վեր, անշուշտ, ընթացել է գմբեթատակ գոտին։ Տաճարը լուսավորվել է աբսիդների մեջ ՛բացվող լուսամուտների միջոցով։ Արևմտյան աբսիդում լուսամուտ չի եղել, նրան այնտեղ փոխարինել է բավականին լայն լյունետը։ Անկյունային սենյակները լուսավորվել են համապատասխանաբար դեպի արևելք և դեպի արևմուտք բացվող մեկական բավականին լայն լուսամուտներով։ Զուսպ են մշակված նաև արտաքին ճակատները։ Արևմտյան ճակատի կոմպոզիցիոն կենտրոնն է կազմում ցածրանիստ համաչափություններ ունեցող շքամուտքը։ Այն բնորոշ է իր արխաիկ ձևերով, նրա թե՛ առանձին մանրամասները (կիսաշրջանաձև որմնասյուներ, լյունետ), թե՛ ընդհանուր հորինվածքն, առհասարակ, հիշեցնում են հնավանդ բազիլիկների շքամուտքերը, և հենց այս տեսակետից էլ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում։ Հետագայում հորիզոնական բարավորի վնասվածքի կապակցությամբ նրա տակ մի նոր կամարակապ մուտք է ավելացվել, որը մեծապես աղճատում է նախնական հորինվածքը։

Կառուցվածքի արևմտյան ճակատո ավարտվեել է թերևս նրա ամբողջ երկարությամբ ձգվող ճակտոնով, որից համարյա ամբողջությամբ պահպանվել է հորիզոնական քիվը։ Տաճարի արձանագրություններից առավել ուշագրավն է հայերեն-հունարեն երկլեզվյան արձանագրությունը, որտեղ փառաբանվում է Եզր կաթողիկոսը։ Առանձին տեղերում պահպանվել են մի քանի անուններ՝ ՄԱԹԵՈՍ, ԵՍԱԵ և այլն։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել է ևս մի քար, որի վրա փորագրված է եղել «Յոհան» անունը։

          Եթե առանձին տեղերում հայտնաբերված ՛քարերը իրոք կարող էին կազմել շատ ավելի մեծ, ամբողջական արձանագրության մասեր, ապա նույնը չի կարելի ասել պատերի վրա փորագրված անունների մասին, որոնք իրենց տեղում են և փորագրվել են պատի որմածքի վրա, այն ժամանակ, երբ տաճարի շինարարությունն ավարտվել էր արդեն։

             Տաճարը մեզ է հասել կիսակործան վիճակում և այժմ տեղում չի պահպանվել նրա գմբեթից և ոչ մի մանրամասն։ Տարիներ առառ կատարված մի շարք լուսանկարներ թեև որոշ լույս են սփռում այս հարցի վրա, բայց և այնպես մի շարք կարևոր հարցեր մնում են չպարզաբանված։ Առագաստների առկայությունը հնարավորություն է տալիս ենթադրել, որ թմբուկը ներսից եղել է ոչ թե բազմանիստ, այլ բոլորաձև։ Մյուս կողմից, գմբեթատակ կամարների միմյանց հավասար չլինելը կարող էր հանգեցնել թմբուկի ոչ ճիշտ շրջանաձև լինելուն, թեև միաժամանակ տարակույս չի մնում, որ թմբուկի պատերը, ինչպես և այլ հուշարձաններում, զգալիորեն հետ պիտի դրված լինեին առագաստների եզրամասերից, մի բան, որը հնարավորություն էր տալիս խուսափելու առագաստների ամենաթույլ հատվածները բեռնավորելուց։ Ինչ վերաբերում է թմբուկի արտաքին եզրաձևին, ապա դրությունն այստեղ ավելի մխիթարական չէ։ Պահպանված լուսանկարները և առանձին հիշատակությունները հնարավորություն չեն տալիս ճշտել թմբուկի եզրաձևը։ Բացաովաօ չէ, որ այն ունեցել է 16 նիստ, և ընդամենը երկու տասնամյակ հետո կառուցված Հռիփփսիմեի թմբոււկը թերևս իր նախատիպն է ունեցել այստեղ Ավանում.

 

                                                                          *   *   *

Տաճարի նախնական տեսքին շատ հետազոտողներ են անդրադարձել։ Թ.Թորամանյանը նշում էր, որ կաոուցվածքը, հար և նման էջմիածնի Մայր տաճարի նախնական ձևի իր վերակազմության նախագծին, ունեցել է չորս անկյունային մասերում դեպի վեր խոյացող չորս գմբեթներ։ Դժբախտաբար մեզ չեն հասել Թորամանյւսնի համապատասխան գծագրերը, և հայտնի չէ թե կոնստրուկտիվ տեսակետից նա ինչպես էր պատկերացնում խնդրի լուծումը, որովհետև այն գմբեթները, որոնք այժմ էլ պսակում են անկյունային շրջանաձև սենյակները, ցածր են և չէին կարող դուրս գալ տաճարի հիմնական հարկաբաժնի ծածկի տակից։ Մնում է կարծել, որ Թորամանյանը այստեղ ենթադրել է ծածկի վրա դրված գմբեթների, ավելի ճիշտ՝ գմբեթավոր, աշտարականման մատուռների գոյությունը, ճիշտ այնպես, ինչպես նա պատկերել է էջմիածնի տաճարի իր վերակազմության նախագծում։
              Ռ.Աղաբաբյանի վերակազմության նախագծում չկան անկյունային մասերի վրա բարձրացող գմբեթները, իսկ արևմտյան ճակատը պարփակված է մեկ ընդհանուր ճակտոնով։ Չբացառելով նման վերակազմության հնարավորությունը, չի կարելի համաձայնելնրա՝ փոխանցման գոտու վերակազմության հետ։ Ըստ Ռ-Աղաբաբյանի, այն եղել է տրոմպային, մինչդեռ պահպանված մասերը ակնհայտորեն հաստատում են այստեղ կոմբինացված փոխանցման գոտու առկայությունը։
             Ե.Տոկարսկին գրում Է. «Դատելով –արևմտյան ճակատի կենտրոնական մասում եղած հորիզոնական քիվի մնացորդներից, այստեղ տաճարի վերին մասը խաչաձև հորինվածքի դեպքում կարող Էր լինել ոչ թե ճակտոնապատ, այլ լրիվ ճակտոն։ Իսկ եթե այդ քիվը շարունակվում Էր բոլոր ճակատներով, ապա եկեղեցին պետք Է որ ունենար ընդհանուր քառալանջ ծածկ, որից և բարձրանում Էր գմբեթը»։ Այս առնչությամբ անհրաժեշտ Է նշել, որ արևմտյան ճակատի քիվից վեր եղած որմածքի առկայությունը արմատապես ժխտում Է քառալանջ ծածկի ամեն մի հնարավորություն։ Այսպիսով, դժվար չէ կռահել տաճարի հիմնական ծավալային ձևերը։ Այն ներկայացրել Է արտաքին պատերով կազմված ուղղանկյան մեջ պարփակված քառաբսիդ մի հորինվածք, ընդ որում թե՛ ինտերյերում և թե՛ դրսում գերիշխել Է լայնանիստ գմբեթի ծավալը։
              Արևմուտքից-արևելք ձգվող երկլանջ ծածկը՝ կողային ճակատներ ււմ պարփակված լրիվ ճակտոններով, հա՛տվել Է հյուսիսից հարավ ձգվող համեմատաբար ավելի նեղ խաչաթևերով, և այդ հատման տեղում Էլ բարձրացել Է տաճարը պսակող գմբեթի ծավալը։ Կոնստրուկտիվ լուծումն այս իր ակունքներն ունի դեռևս պարզ քառաթև հորինվածքներում, և զարգացումն ընթացել Է անկյունային համեմատաբար ցած հատվածների ծածկերի համակերպման ճանապարհով։ Աինթեզված տիպերում մշակվում Են այդ հատվածների դեպի հյուսիս և դեպի հարավ իջնող լանջավոր ծածկերի ձևերը, մի լուծում, որը ընդհանրանում Է նաև այլ տիպի հորինվածքներում։ Ավանի օրինակը արձագանքն Է հնագույն լուծումների, որտեղ դեռևս առկա են հնավանդ բազիլիկաներին բնորոշ լրիվ ճակտոնները նեղ ճակատային կողմերում։

 

Ս, Մնացականյան

Հայկական ճարտարապետության պատմություն, հ.. 3,Երևան,  1996, էջ 84-91։

 

 

 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 299030
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52