Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Արենիի սբ. Աստվածածին եկեղեցի

Հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններ են հայտնի որտեղ առկա է կառույցի ճիշտ թվագրությունը,  նրա ճարտարապետի ստորագրությամբ հանդերձ։ Այդպիսի կառույցներից է Արենիի եկեղեցին, որի շինարարական արձանագրությունը գրված է Սյունիքի արքեպիսկոպոս Հովհասնես Օրբելյանի անունից։ Վերջինս իրեն հայտարարում է    «շինող    սուրբ    եկեղեցւոյ»,    թեն   նույն    այս    արձանագրությունն  ավարտվում է  տաճարի  իրական   կառուցողի  ստորագրությամբ:

«ԹՎ ՉՀ (1321) ՇԱՐԺ ԵՂԵԻ.   ՄՈՄԻԿ ՎԱՐԴՊԵՏ»

Մեծ    հմտությամբ    է    ընտրված       եկեղեցու    կառուցման վայրը։    Վերասլաց    համաչափություններ       ունեցող,    դեղնա­դարչնագույն    տուֆից կերտված   հուշարձանը    տեղավորված՝ է  Արփա  գետի  եզրին  բարձրացող բլրի  գագաթին  և  դիտվում է   շատ   հեռուներից։   Հավատարիմ  իր   որոնումներին,   Մոմիկը՝ այստեղ    ևս   չգնաց    ընդհանրացած      ձևերի   ընդօրինակման ճանապարհով։     Արդեն      եկեղեցու    հատակագծային     ձևերում նա    հեռացավ   X—XIV    դարերում   հայկական    պաշտամուն­քային    ճարտարապետության    մեջ    ընդհանրացած    գմբեթավոր   սրահների   կամ  չորս   անկյուններում   ավանդատներ   ու­նեցող   խաչաձև   հորինվածքներից։    Նա   այստեղ    համարձակ կերպով   հրաժարվեց    արևմտյան    կողմի    ավանդատներից     և. այսպիսով   զգալի   տարածություն   շահեց   եկեղեցու  ինտերյերում։   Այդ ամենին  նա հասավ գմբեթակիր  կամարների  արևմտյան   հենարանները   առանձին   կանգնած   մույթերով   փո­խարինելու   միջոցով։

Արենիի եկեղեցին իր երկու, արևմտյան կողմի առանձին կանգնած մույթերով հանդերձ պատկանում է հայկա­կան ճարտարապետության մեջ շատ սակավ տարածում ու­նեցող տիպին։ Եկեղեցին ունի երկու մուտք, տեղավորված արևմտյան և հարավային կողմերում, ընդ որում անհամե­մատ   ավելի  շքեղ   է  մշակված   արևմտյան   շքամուտքը։

Առանձին հետաքրքրություն է ներկայացնում արևելյան աբսիդի մեջ բացվող զույգ լուսամուտը։  Այստեղ միջնապա­տը մշակված է ոչ մեծ սյան ձևով, իսկ բացվածքները ձգված համաչափություններ ունեցող խաչերի են նման։ Մի բոլորաձև բացվածք էլ արված է սյան խոյակի մեջ։ նման լուծում հանդիպում է միայն մեկ կառույցում։ Դա 1295 թ. Տաթևում, Ստեփանոս Օրբելյանի պատվերով նույն Մոմիկի կողմից      կառուցված   ոչ   մեծ՝   Ս.    Գրիգոր      եկեղեցին   է,   որի  ճարտարապետական   մի   շարք   ձևեր   որոշ   ձևափոխումներով հանդես   են   գալիս   այստեղ    Արենիի   եկեղեցում։

Սակայն Արենիի եկեղեցում հանդիպում են նաև խիստ ինքնատիպ, հետաքրքիր լուծումներ, որոնք առհասարակ զուգահեռներ չունեն ուրիշ հուշարձաններում։ Այդ վերաբե­րում է հատկապես մուտքերի բարավորների կոնստրուկտիվ ձևերին։ Նշենք հարավային մուտքի ցածր կորություն ունե­ցող բարավորը, որի փականային քարը ունի կողային ուղղանկյուն ելուստներ։ Վերջիններս կոչված էին ապահովելու կոնստրուկցիայի կայունությունը նույնիսկ այն դեպքում, եթե սեյսմիկ ուժերի ազդեցության տակ կողային քարերը որոշ   չափով   հեռանային    միմյանցից։

Հուշարձանի արտաքին ճակատները աչքի են ընկնում սլացիկ համաչափություններով և ձևերի հստակությամբ։ Շեշտված է միայն արևելյան ճակատը, որտեղ առկա են երկու, հատվածքում աստիճանավոր և ստալակտիտային փոխանցումներով   պսակվող   խորշեր։

Տաճարի գեղարվեստական մշակման գործում արտա­կարգ նշանակություն ունի արևմտյան շքամուտքի ճակա­տակալ քարի վրա տեղավորված Աստվածամոր պատկերա­քանդակը, կոմպոզիցիա, որն իրավամբ կարելի է դասել Մոմիկի   ամենանշանավոր    գործերի    շարքը։

Ոչ պակաս տպավոբիչ են ինտերյերում առագաստների Վրա քանդակված ավետարանիչների խորհրդանշանն Լոր։ Տեղավորված գմբեթից անմիջապես ներքև, նրանք մի գե­ղատեսիլ քանդակազարդ գոտի են կազմում, որոշակի կեր­պով հակադրվելով ինաերյերի հարթ ու ողորկ, որմնանկար֊ հերից ու քանդակներից զուրկ պատերի հարթություններին։ Այստեղ ևս ակնհայտ է Մոմիկի ստեղծագործական ինք­նատիպությունը, նրա ձգտումը հեռանալ ընդհանրացած, կանոնիկ ձևերից և մշակել մի յուրահատուկ սիստեմ, որտեղ եկեղեցի մտնողի հայացքը ակամա պետք է ուղղվեր դեպի վեր, դեպի հիանալի լուսավորված, շքեղազարդ պատկերա– քանդակները, դեպի լուսավոր գմբեթը։ Այդ պատկերաքան­դակները   կարծես   հիմնատակ   էին   գմբեթի   համար,   գմբեթ, որը   դարեր  ի   վեր  քրիստոնեական   եկեղեցու   համար   սրբա­զան   երկնքի,  դրախտի  խորհրդանշանն  էր։

Առագաստների վրա պատկերված են ավետարանիչներ Հովհանի, Մատթեոսի, Ղուկասի և Մարկոսի խորհրդանշան­ները, համապատասխանաբար հրեշտակ, թևավոր ցուլ, ար­ծիվ   և   թևավոր   առյուծ։

Ավետարանիչների խորհրդանշանների պատկերումը լավ հայտնի էր միջնադարյան հայ արվեստում, և տետրամորֆի ձևով նրանք առկա են արդեն VII դարի Լմբատի որմնա­նկարներում։ Հետագայում նրանք տարածում են գտնում հատկապես Սյունիքի, մասնավորապես Վայոց ձորի քան­դակագործական դպրոցում։ Այս հանգամանքը առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում և թերևս պետք է բա­ցատրվի մանրանկարչական արվեստի մեշ ընդհանրացած՛ ձևերի ազդեցությամբ և այն սերտ համագործակցությամբ, որ կար Գլաձորի մանրանկարչական, դպրոցի և Վայոց ձորի քանդակագործ վարպետների միջև։ Այս առումով էլ միան­գամայն տրամաբանական է Մոմիկի գործերում տետրամո ֆերի ի հայտ գալը, ընդ որում դրանք իրենց որոշակի տեղն են գտնում տարիներ հետո նրա կողմից կառուցված Բուրթել  իշխանի   երկհարկ   դամբարան–եկեղեցում։

Արենիում այդ բարձրաքանդակները կերտված են առա­գաստների միակտուր, մեծ քարերի վրա, ընդ որում նրանց կորագիծ ճիշտ տաշվածքը և հատկապես բարձրացնելն ու կոնստրուկտիվ այս բարդ հանգույցում տեղավորելը կարող էին իրականացվել կառուցողական-ինժեներական բարձր գիտելիքների առկայության դեպքում միայն։ Առավել մեծ վարպետությամբ է պատկերված հրեշտակը, որը հագին ու­նի թեթև, կորագիծ ծալքերով իջնող լայնարձակ հագուստ և կարծես ճախրում է օդում։ Ձախ ձեռքում նա բռնել է սուրբ գիրքը, իսկ աջ ձեռքի մատերը ծալել օրհնելու համար։ Դիմագծերն ուղիղ են, կանոնավոր, կորագիծ, մազերը գա­լարուն խոպոպներով իջնում են ուսերի, վրա։ Հիանալի են պատկերված թռչնաթևերը։ Լայնարձակ, ուժեղ, բազմա­շերտ   երկար   փետուրները   ներդաշնակ   են   առագաստի   սա֊հուն կորագծերին, գմբեթատակ օղակի ձևերին։ Գլխի շորը լայն լուսապսակ է, որը նույնիսկ դուրս է գալիս ստալակտիտայչին օղակի սահմաններից և հիանալի ֆոն է ստեղծում հրեշտակի   արտահայտիչ   դեմքի   համար։

Այս պատկերաքանդակը խիստ որոշակի աղերս ունի հայկական մանրանկարչության մեջ ընդհանրացած ձևերի և հատկապես մեծ վարպետությամբ կատարված հրեշտակ­ների պատկերագրական տիպերի հետ։ Այստեղ ակնհայտո­րեն զգացվում է Մոմիկի, որպես նշանավոր մանրանկարի, հմուտ ձեռքը։ Մոմիկի մյուս նշանավոր գործը նույն Արենիի եկեղեցու արևմտյան շքամուտքի ճակատակալ քարի վրա պատկերված Աստվածամայրն է՝ մանուկ Հիսուսը գրրկին,

Աստվածամոր պատկերումը պաշտամունքային կառույց­ների մուտքերի վրա լավ հայտնի էր դեռևս վազ միջնադա­րում, թեև այնտեղ Աստվածամայրը, որպես կանոն, պատ­կերվում էր կտիտորական կոմպոզիցիաներում։ Այսպես, Պեմզաշենում տեսնում ենք ամբողջ հասակով կանգնած Աստվածամորը, որի երկու կողմերում կանգնած են նրան երկրպագող    կտիտորները։

Աստվածամոր պատկերումը մուտքերի ճակատակալ քարերի վրա հատուկ տարածում է ստանում XIII—XIV դա­րերում, մասնավորապես Վայոց ձորում (Արատես, Արենի, Սպիտակավոր, Նորավանք)։ Այս հանգամանքը անշուշտ պատահական չէր և ըստ էության հանդիսանում է Վայոց ձորի գեղարվեստական դպրոցի առանձնահատկություննե­րից մեկը։ Արենիի Աստվածամայրը մի վեհաշուք երկնային թագուհի է, որը հանդիսավոր կերպով բազմել է գահին, և պատկերի խորքը կազմող ծաղկահյուս կոմպոզիցիան կար­ծես շքեղազարդ մի գորգ լինի՝ կախված գահի ետնամա­սում։ Մեկ այլ գորգ էլ, մշակված երկրաչափական զարդա­մոտիվներով, փռված է նրա ոտքերի տակ; Ամբողջ բարձ­րաքանդակը տեղավորված է երկու զուգահեռ գլանիկներով կազմված սլաքաձև կամարի տակ։ Եթե Աստվածամոր ֆի– գուրը   տեղավորված   է   ճիշտ     մուտքի   առանցքով,      մանուկ Հիսուսը թեքվել է դեպի աջ, «չարաճճություն» է անում, կար­ծես ձգտում է դուրս պրծնել մոր գրկից։ Քրիստոնեական պատկերագրության մեշ լավ հայտնի է այս տարբերակը, այն որոշ տարածում է գտնում հատկապես XIII—XIV դա­րերում։ Պատկերաքանդակի որոշակի հարթային բնույթը, միտումնավոր կերպով ուժեղ ռելիեֆից խուսափելը անշուշտ պատահական չէր։ Դժվար չէ տեսնել, որ այն պայմանավոր­ված էր շքամուքերի ճարտարապետական ձևերով, որոնք իրենց հերթին աչքի են ընկնում ընդհանուր զուսպ, հարթա­յին    մշակումով։

Այն տպավորությունն է ստացվում, որ Մոմիկը ձգտել է պատկերել կառույցը որպես ամբողջական, ուղղաձիգ մի ծավալ, որպես մի վերասլաց աշտարակ՝ դրված ամբողջ տարածքի վրա գերիշխող բլրի գագաթին։ Եվ իսկապես, եր­կու շքամուտքերն էլ նկատելի են միայն համեմատաբար մոտիկ տարածությունից, մինչդեռ ՛հեռվից դիտելիս նրանք ամբողջապես ձուլվում են ընդհանուր ծավալի հետ՝ չմասնատելով նրա և ոչ մի հարթությունը։ Մեծ վարպետությամբ է մշակված Աստվածամոր պատկերաքանդակի խորքը, բու­սական ծաղկահյուս ճոխ զարդաձևերից կազմված կոմպոզի­ցիան։ Այն որոշակիորեն հիշեցնում է նույն դարաշրջանում ընդ­հանրացած խաչքարերի նրբագեղ հարթությունները, նրանց հարթային գեղատեսիլ ձևերը։ Մյուս կողմից, շքամուտքերի տիմպանների մշակումը նուրբ հարթաքանդակային ձևերով հայկական ճարտարապետության մեջ լավ հայտնի էր Արենիի եկեղեցու   կառուցումից   շատ   ավելի   վաղ։ Նույն այդ սկզբունքի հիման վրա է մշակված Տաթևի ս. Գրիգոր եկեղեցու շքամուտքը, մի կառույց, որը Մոմիկը ավարտել   էր   Արենիի   եկեղեցուց   շուրջ   քառորդ   դար   առաջ։

Աակայն Մոմիկը հազվագյուտ դեպքերում էր կրկնում դուր եկած ձևերը, նրան հատկապես բնորոշ էին լայն որո­նումներն ու նորանոր մոտիվների մշակումը։ Կարելի է նշել առանձին մանրամասներ միայն, որոնք նա օգտագործել է նույնությամբ իր հաջորդ կառույցներում, թեև այստեղ ևս նա մշակում է նույն ձևի մի նոր տարբերակ, մի նոր լուծում: Այսպես է մշակված Ասավածամոր գահը ծածկող գորգի զարղաձևերը Նորավանքում, որը ոչ այլ ինչ է, քան Արենիի .գորգի  կրկնումը,  սակայն շրշվաձ   արդեն 45 աստիճանի տակ  տակ։ 

1840 թվականի երկրաշարժը մեծ վնաս է հասցնում ժամանակ եկեղեցուն խալխլվում են պատերը , ամբողջ կառույցը արևելքից արևմուտք ճեղքվում է: Գմբեթը փուլ է գալիս, թմբուկից պահպանվում է միայն  ստորին շարքերը: Ժամանկի ընթացքում թափվում են նաև ներսից երեսպատման քարերը: 

1967 թվականին ճարտարապետներ Շ. Ազատյանը և Յու. Թամանյանը մանարամսն չափագրման հիման վրա կազմում են վերանորոգման նախագիծը: Վերանորոգման աշխատանքները որոշ ընդհատումներով տևեցին 1967 թ,-ից մինչը 1972 թվականը: Վերանորոգվեցին տանիքները, թմբուկի ստորին շարքերը, հարավային և արևմտյան թաղերը, տեղադրվեց արևմտյան պատուհանի բարավորը: 1998 թվականին Պոլսահայ բարերար Արտաշես Տյուզմեճյանի բարերարությամբ եկեղեցին ամբողջապես վերականգվում և իր նախկին տեսքն է ստանում :

Գրականություն

Ս. Խ. Մնացականյան, վարպետաց վարպետներ,  Երևան, 1982թ.:

Յու. Ա. Թամանյան, Քարե տարեգրության վերականգնումը, Երևան, 1981թ.:

Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան, Երևան 2002թ:

Դիվան Հայ վիմագրության, հ.3, Երևան 1972թ:

Н. Степанян, А. Чакмакчян, Декоративное искусство средневековой Армении, Москва, 1972.:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 662519
  • Բոլոր այցելուները: 48584
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 297
  • Ձեր IP-ն: 54.145.83.79
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52