Արայի գյուղից հարավ, նրանից մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ, ոչ բարձր բլրի վրա պահպանվել են մի շենքի ավերակներ։ Տեղացիները այս շենքը անվանում են «խան» (այսինքն իջևան, խանապար):
Ներկայումս շենքն այնքան է ավերվել, որ նույնիսկ դժվար է նրա հատակագիծը չափագրել։ Այդ պատ ճառով էլ քարավանատուն համարելով
այս շենքը, մենք պետք է ամբողջովին հիմնվենք Շահխաթունյանի կարծիքի վրա, որը անձամբ եղել է այստեղ դեռևս 19-րդ դարի դարի 40-ական թվականներին և ավերակների մեջ հայտնաբերել է հարավային դռան (որից հիմա ոչինչ չի պահվանվել) բարավորը, որի վրայի շինարարական արձանագրության մասը 1213 թիվն էր կրում։ Դրանից Շահխաթունյանը եզրակացրել է, որ քարավանատունը (պանդոկը) պետք է որ կառուցված լինի Զաքարե սպասալարի ժամանակները, երբ այս կողմերում իշխում էր Վաչե Վաչուտյանը։
Վերոհիշյալ ավերակները քարավանատանը պատկանելու և նրա կառուցման թվականի վերաբերյալ համառոտ տեղեկություններ կարելի է գտնել նաև Թ. Թորամանյանի մոտ, որն այս հուշարձանը հետազոտել է այն ժամանակ, երբ այն համեմատաբար ավելի բարվոք վիճակում էր գտնվում։ Նա գրում է. «Ապարանի շրջանում Շիրակալայի մոտ ավերած գյուղ է Արայի գյուղը։ Այս ավերակ գյուղի մեջ կա մի մեծ իջևանատուն՝ քարաշեն, որու տանիքը փլած է: Պատերը կանգնած են և դուռը հյուսիսային կողմից է, որու վրա հայերեն արձանագրություն եղած է, բայց քանդված լինելով, մնացել է միայն 1213 /ՈԿԲ/ թվականը»:
Ներակյումս տեղում պահպանվել է քարավանատան միայն հյուսիսային պատը` մոտ 15 մետր երկարությամբ և 5 մետր բարձրությամբ: Խորհրդային տարիներին կանգուն էր նաև արևելյան պատը` 23 մետր երկարությամբ և 7 մետր բարձրությամբ: Հարավային պատը, որտեղ, ըստ Շահխաթունյանի նկարագրության, գտնվում էր քարավանատան մուտք` արձանագրված բարավորով, լրիվ ավերված է և նույնսիկ հետք չի երևում:
Քարավանատունը անցած դարի կեսերին /դեռևս արևելյան պատը կանգուն էր/
Արևմտյան պատը նույնպես լրիվ ավերված է և պատից ընկած շաղախի մեծ զանգվածներ թափված են տեղում։ Գետնի վրա աոանձին տեղերում դժվարությամբ կարելի է հայտաբերել պատի հետքեր։
Այս հուշարձանի մնացորդները բերում, են այն եզրակացության, որ նա երկարավուն շենք էր հարավից հյուսիս ուղղված առանցքով։
Քարավանատան հատակագիծը` ըստ Վ, Հարությունյանի
Կաոուցվածքի պատերը .շարված են սրբատաշ տուֆաքարով, կրաշաղախով։ Պատի վրայից, ինչպես դրսի, այնպես էլ ներսի ՝ երեսպաւդումը պոկված է և միայն որոշ տեղերում է այն պահպանվել : Շարքերի բարձրությունը կազմում է 0,4—0,6 մ, պատի հաստությունը՝ 0,85— 0,95 մ.։ Շենքի ճարտարապետության մասին դատելը խիստ դժվար է։ Հյուսիսային պատի ներսի կողմից եղած երկու ելուստները ենթադրել են տալիս, որ նրանք լայնքի պատի վրա եռանավդահլիճի զույգ մույթաշարքերին համապատասխանող որմնամույթերի տեղերն են, ավելի ճիշտ՝ նրրանց քարուկիր միջուկը։ Այդ ելուստները պատը բաժանում են 3 անհավասար մասի կամ նավերի, միջին, մոտավորապես 5,5 մ. լայնությամբ և կողքերի՝ 4,2—4,25 մ. լայնությամբ։ Ելուստները ունեն 0,8 մ. լայնություն։
Այսպիսով, ամբողջ շենքը եղել է մույթաշարքերով երեք նավի բաժանված դահլիճ։ Պատի երեսապատման քայքայված լինելու հետևանքով, առանց պեղումների տեղում դժվար է հայտնաբերել կամարների, որմնամույթերի կամ նրանց փոխարինող պահունակների հետքեր։
Պահպանված հյուսիսային պատը
Ուշադրություն են գրավում անհամեմատ բարձր պատերը։ Սովորաբար քարավանատան կառուցվածքները ցածրանիստ են, նրանց արտաքին
պատերը 3—4 մ. ավելի բարձրություն չունեին։ Վերոհիշյալ հանգամանքը, ինչպես և արևելյան պատի մեջ, գետնից 5,0 մ. բարձրության վրա
(պատի ընդհանուր բարձրությունից 2,0 մ. ցածր) քարե ջրհորդանների առկայությունը, կարծել է տալիս, որ ի տարբերություն այլ քարավանատների, այստեղ ըստ երևույթին պաշտպանական նպատակներով, արտաքին պատերը ավելի բարձր էին, քան .եռանավ դահլիճի երկթեք կտուրը։ Ջրերը կտուրից հոսում էին դեպի դուրս, անցնելով քարավանատան եզրապատի (պարապետի) մեջ տեղավորված ջրհորդանների միջոցով։
Եթե այս ենթադրությունը ճշտվի, ապա մենք գործ կունենանք քարավանատան մի կառուցվածքի հետ, որի տարածական ձևերը փոքր-ինչ տարբեր էին միջնադարյան Հայաստանի քարավանատների արտաքին կանոնիկ ձևերից։
Օգտագործված գրականություն
Վ. Հարությունյան, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Ե., 1960
Տ. Պետրոսյանց, Վաչուտյաններ, Ե., 2001: