Խաչքարեր

You are here

Աղնջաձորի քարավանատունը

         Աղնջաձորի քարավանատունը գտնվում է Վայոց ձորի մարզում, Աղնջաձոր գյուղի եզրում, Վարդենյաց լեքնանցքի հենց սկզբնամասում՝ գետակի ձախափին  Օրբելայնների քարավանատնից 12 կմ հեռավորության վրա։
           Քարավանատան կառուցման անհրաժեշտությունը Օրբելյաննրեի քարավանատնից այդքան մոտ , բխել է տեղանքի, լեռնանցքի դժվարին պայմաններից, առանձնապես բուքի և մառախուղի դեպքում։ Կառուցման ժամանակի մասին որևէ վկայություն չկա։ Պետք է ենթադրել, որ ժամանակակից է Օրբելյանների քարավանատանը։ Կառուցողական արվեստը միանգամայն հնարավոր է դարձնում հուշարձանի վերագրումը միջնադարին։
           Քարավանի հետազոտությունը ցույց է տվել, որ այն ենթարկվել է վերանորոգումների, սակայն բացի մուտքի մասից, որը ըստ Վ. Հարությունյանի մի քիչ վերակառուցվել է և կրճատվել, մնացած մասերում, հատկապես ներսից, պահպանվել է անաղարտ վիճակում։
           Քարավանատան որոշ հատվածը ծածկված է հողի շերտով, միայն ճակատային մասն է ամբողջական բաց։
            Քարավանատունը միադահլիճ-միանավ տիպի կառույց է, առանց որևէ այլ սենյակի։ Դահլիճի մակերեսը կազմում է մոտ 160 քառ. մ. (ներքին չափերը 20,8-7,8 մ.)։ այն ծածկված է գլանաձև թաղով, որի կոշտությունը ապահովում են թաղակիր վեց կամարներ։ Կամարների հեռավորությունը միմյանցից 2, 3-3 մ. Է, իսկ լայնությունը՝ 0,65 մ, թաղածածկ դահլիճի բաձրությունը մոտ 4,5 մետր է։ Դահլիճի երկայնական առանցք ուղղված է հյուսիսից-հարավ։
Մուտքը տեղավորված է հարավ-արևմտյան ճակատային պատի կենտրոնում և ունի 1,85 մ. լայնություն։ Վերակառուցման հետևանքով պատը զգալի չափով մոտեցված է այս կողմից թաղակիր կամարին (հեռավորությունը կազմում է ընդամենը 1,45 մետր)։ Այս մասի քանդված թաղածածկը փոխարինված է փայտե ծածկով, որը հենվում է փայտե սյուների վրա։ Քարավանատան ներքին պատերը, կամարներն և թաղերը շարված են սրբատաշ բազալտներից, իսկ արտաքին պատերը՝ անմշակ քարերից։ Կտուրի սալածածկը չի պահպանվել և այժմ փոխարինված է հողով։
 
         Կառույցի լուսավորությունը իրականացվել թ ոչ թե լուսամուտների, այլ թաղի գագաթին թողնված իրենց չափերով տարբեր երդիկների միջոցով։ Երկու երկայնական պատերի տակ ձգվում են մսուրներ, գետնից 0,70-0,75 մ. բարձրությամբ։ Նրանցից դեպի կենտրոն հատակին տրված  է թեքություն, որպեսզի անասունների կեղտաջրերը հոսեր այնտեղ։
          Աղնջաձորի քարավանատունը հանդիսանում է հետաքրքիր տարատեսակ, իր կոմպոզիցիայով պարզեցված մի կառուցվածք է, որը բորոշվում է ներքին տարածության միասնականությամբ և ամբողջականությամբ։

Օգտ, գրակ.
Վ, Հարությունյան, «Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները», Երևան, 1960։

Տես նաև՝  Օրբելյանների քարավանատունը

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 970092
  • Բոլոր այցելուները: 72184
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 302
  • Ձեր IP-ն: 18.205.176.85
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52