Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

ԱՂՁՔԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԴԱՄԲԱՐԱՆԸ

    Աշտարակ քաղաքի մոտ գտնվող Ձորափ (Աղձք) գյուղի հյուսիս-արևելյան կողմում, անդնդախոր կիրճի եզրին տեղավորված է հայկական վաղ միջնադարյան ամենաուշագրավ ճարտարապետական համալիրներից մեկը: Այստեղ մեզ են հասել եոանավ, քառամույթ բազիլիկայի մնացորդներ, նրանից հարավ գտնվող Արշակունի թագավորների դամբարանը (թերև տեսակետ կա, որ Արշակունիները թաղված են ոչ թե հենց դամբարանում, այլ հարավային կողմում), և երեք հուշասյուներ ստիլիբոտների մնացորդներ՝ տեղավորված Արշակունյաց դամբարանից հարավ: Է'լ ավելի հարավ նշմարվում են ինչ-որ կառույցների մնացորդներ, այժմ մնացել են գյուղի ժամանակակից կառուցապատման տակ։ Ճարտարապետական համալիրը տեղավորված է եղել կիրճի երկայնքով, ընդ որում բազիլիկայի և թագավորական դամբարանի որմնախարիսխսերը տեղավորված են եղել միևնույն գծի վրա։ Աղձքի հուշարձանները մեզ են հասել խիստ վնասված դրությամբ: Բազիլիկայից պահպանվել են պատերի և մույթերի ներքևի մասերը, իսկ դամբարանից՝ դարձյալ ներքևի կիսագետնափոր մասը։ Հուշարձանի երկրորդ հարկն անհետացել է ամբողջությամբ :
      Անվանի եկեղեցական գործիչ, բանասեր, պատմաբան, մատենագետ Հովհաննես. Շահխաթունյանը (1799-1849թթ), որը հուշարձանը տեսել է XIX դարի 30-ական թվականներին, գրամ է, որ դամբարանի տանիքը հարթ է, գետնին հավասար: Հուշարձանը լավ հայտնի է եղել և' Մովսես Խրենացուն, և՛ Փավստոս Բուզանդին: Ինչպես գրում է վերջինս, երբ հայ-պարսկական պատերազմի ժամանակ (364) իրանական զորքերը գրավեցին Դարանաղի գավառի Անի ամրոցը, նրանք «վեր էին բարձրանում, պարիսպները կործանում Էին և բերդից անհամար գանձեր էին դուրս բերում։ Բաց էին անում Հայոց նախկին թագավորների, քաջ Արշակունիների գերեզմանները և թագավորների ոսկորները գերի էին տանում։ Չկարողացան բանալ միայն Սանատրուկ թագավորի շիրիմը նրա անհեդեդ հսկայական պինդ ու ճարտար շինվածքի պատճառով»։ Այնուհետև Բուզանդը նկարագրում է, որ հայ զորքերը «գիշերով անսպասելի կերպով գրոհ են տալիս Պարսից թագավորի բանակի վրա, նրանց բոլորին առհասարակ կոտորում էին իրենց սրերով, խլում էին նրանցից իրենց թագավորների ոսկորները, որ պարսիկները գերի էին տանում Պարսից աշխարհը: Որովհետև նրանք, ըստ իրենց հեթանոսական կրոնի՝ ասում էին. «նրա համար ենք մենք Հայոց թագավորների ոսկորները մեր աշխարհը տանում, որ այս աշխարհի թագավորների փառքը, բախտն ու քաջությունը այստեղից թագավորների ոսկորների հետ մեր աշխարհը փոխադրվեն»։ Արդ Վասակը խլում Է նրանցից Հայաստան աշխարհի բոլոր գերիները, իսկ թագավորների ոսկորները, որ նրանցից Վասակը խլեց՝ տարան թաղեցին Աղձք կոչված ամուր գյուղում, Այրարատ գավառում, որ գտնվում Է Արագած մեծ լեռան նեղ և դժվարամուտ խորշերից մեկում»: Ուշագրավ է Մովսես Խորենացու հիշատակությունն այն մասին, թե թագավորների ոսկորները ինչու են թաղել հատկապես Աղձքում. նա գրում է, որ ոսկորները Աղձք են բևրվել, «որովհետև նրանք չկարողացան ջոկել հեթանոսների և հավատացյալների ոսկորները, քանի որ գերողները խաոնել էին իրար հետ, ուստի արժան չհամարեցին թաղել սրբերի հանգստարանում, Վաղարշապատ քաղաքում»: Արշակունյաց թագավորների դամբարանը վաղուց արդեն գրավել է հետազոտողների ուշադրությունը։ Բավական է ասել, որ այն հայկական միջնադարյան ճարտարապետության ճիշտ թվագրություն ունեցող (IV դարի 60– ական թվականներ) ամենավաղ հուշարձանն է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում թե' իր ընդհանուր հորինվածքով և թե՛ դեկորատիվ հարդարանքով։
    Դեռևս Թ. Թորամանյանը հիշատակում էր, որ Աղձքի դամբարանը, ամենայն հավանականությամբ, հանդիսանում է (բացի աբսիդից) նախաքրիստոնեական կառույց , և. այստեղ էլ կառուցված է եղել մի հնագույն, V դարով թվագրվող եկեղեցի: Հետագայում, դամբարանի նախաքրիստոնեական շրջանի կառույց ընդունող ուսումնասիրողների հիմնական կռվանը թերևս այն է, որ Արշակունիների ոսկորները վերաթաղողները չէին ընտրի պատահական տեղ: Հայկական ճարտարապետական մշակույթի գիտակ Մ.Տոկարսկին հուշարձանի հորինվածքը կապում է անտիկ ճարտարապետության և Ասորիքում տարածված ձևերի հետ։ Պատմաբան Բ. Առաքելյանր գրում է, որ «այս տիպը պետք է առավել կամ նվազ չափով տարածված լիներ, որպեսզի պատերազմի միջոցին շուտափույթ կերպով կարելի լիներ կառուցել այս դամբարանը»: Աղձքի դամբարանի և Անի-Կամախի թագավորական դամբարանների ճարտարապետական ձևերի միջև եղած հնարավոր առնչություններն է նշում ճարտարապետ Ա. Սահինյանը ։ Մյուս կողմից, ուսումնասիրող Մ. Հասրաթյանը գրում է, որ «Աղձքի դամբարանի ճարտարապետական ձևերն արգասիք են վաղ քրիստոնեական արվեստի և հազիվ թե նրանք առնչվեն II կամ III դարերի հեթանոսական դամբարանների ձևերի հետ»:
      Աղձքը մինչև անցած դարի 70-ական թթ. ամբողջությամբ թաղված էր հողի մեջ և նրա իրական ձևերը (բացի ինտերյերից) պարզ դարձան միայն 1973— 1974 թթ,հուշարձանների պահպանության, վարչության կողմից ձեռնարկված պեղումների միջոցով ։ Ճիշտ է, մինչ այդ էլ հուշարձանի արևելյան կողմում նշմարվում էին որմնախարիսխի երկու աստիճաններ, սակայն մյուս բոլոր մասերը թաղված էին հողի մեջ։ Միայն մաքրելուց հետո պարզ դարձավ, որ այն ոչ թե ամբողջովին գետնափոր, այլ կիսագետնափոր կառույց է։ Հարավային կողմից այն ունեցել է հինգ աստիճաններից բաղկացած ստիլոբատ, որոնք շրջանցել են և ընդգրկել արևելյան ճակատն ամբողջությամբ։ Պարզ դարձավ միաժամանակ, որ հյուսիսային կողմից նման աստիճաններ չեն եղել, և հուշարձանը պարզապես խրվել է բլրալանջի մեջ: Ինչ վերաբերում է արևմտյան ճակատին, ապա, ամենայն հավանականությամբ, ստիլոբատի աստիճանները կարվում էին արևմտյան ճակատի հարթության գծով։ Այս ճակատն իր կամարակապ մուտքով հանդերձ ամբողջովին բացվեց պեղումների ժամանակ, երբ հեռացվեց շատ ուշ ժամանակներում ավելացված նախամուտքը։
       Ուշագրավ է, որ բազիլիկայի որմնախարիսխի վերին հարթությունը համապատասխանում է դամբարանի ստիլոբատի վերին հարթությանը, հանգամանք, որը վկայում է նրանց միչև եղած որոշակի կառուցողական առնչությունների մասին։ Իր ճարտարապետական հորինվածքով դամբարանը ներկայացնում է կիսագետնափոր, ուղղանկյուն հատակագծով, արևելյան աբսիդով մի կառուցվածք, ընդ որում այն ճիշտ կողմնսրոշված է արևմուտք-արևելք առանցքով։ Կառուցված է սև տուֆի լավ մշակված քարերից։ Հիմնական տարածության (2,62X3,80մ) հյուսիսային և հարավային կողմերում տեղավորված են պայտաձև թաղերով ծածկված, հատակագծում ուղղանկյուն խորշեր (արկասոլիներ): Նրանց առջի մասը փակված է համեմատաբար ցածր, սյուժետային պատկերաքանդակներով մշակված երկարավուն քարե սալերով։ Արևելյան կողմում տեղավորված է աբսիդը։ Արևմտյան կողմում արված է թաղածածկ նախամուտք. մուտքի բացվածքը պարփակված է հորիզոնական բարավորով, որի վրա տեղավորված է բեռնաթափիչ կամարը։ Ուշագրավ է աբսիդի կոնսարուկցիան. ներքևի մասում նրա եզրերը ուղղանկյուն են, և վերևում է միայն, որ ուղղաձիգ հատվածներում նեղանում են և աբսիդը պսակվում է համեմատաբար ոչ մեծ կորության ունեցող գմբեթարդով։ Այն տպավորությունն է ստացվում, որ աբսիդը նախապես ծրագրված է եղել անել ուղղանկյուն, և հետո միայն, շինարարության ընթացքում որոշվել է այն պսակել գմբեթարդով։
      Նշենք, որ արևելյան կողմում տեղավորված ուղղանկյուն աբսիդախորշերը սովորական երևույթ էին վաղ շրջանի վկայարաններում և դամբարաններում (Ամարաս, Օշական) աբսիդը նախապես ոչ մի բացվածք չի ունեցել, այժմյան անկանոն անցքը (նման անցք կա նան հիմնական թաղի վերին մասում) բացված է ուշ ժամանակներում , երբ արդեն գոյություն չուներ երկրորդ հարկաբաժնի աղոթարանը: Կողային թաղածածկ խորշերը լայնական առանցքով չեն տեղավորված նրանք աննշան շարժված են դեպի արևմուտք, թերևս աբսիդի աոջև որոշ ազատ տարածությունն ստանալու նպատակով: Հյուսիսային արկասոլի բացվածքը հավասար է 2,10 մ. Հարավայինը՝ 2,72 մ, իսկ խորությունները՝ համապատասխանաբար՝ 0,97 և 1,00 մ ։ Ճակատային կամարները խիստ շեշտված պայտաձևություն ունեն և շարված են բավական մեծադիր քարերից, ընդ որում խորշերը ծածկող թաղերը կազմում են նրանց անմիջական շարանակությունը։ Խորշերի դեպի ներս բացվող մասերը, ինչպես նշվեց, սալերով, ընդ որում սալերի տեղադրման համար արված են հատուկ փորվածքներ՝ արդեն կամարները շարելուց հետո: Հանգամանքն այս կարող է տարակուսանք առաջացնել սալերի բուն շենքի հետ տեղադրված լինելու ժամանակի տեսակետից, և թերևս բացառված չէ, որ արկասոլիները նախապես բաց են եղել, և նրանց մեջ ի սկղբանե գուցե և սարկոֆագներ են եղել դրված:
     Սարկոֆագներ Հայաստանում հայտնի էին վաղուց, և վաղ միջնադարյան մի շարք հուշարձաններում մեզ են հասել բավականին մեծ միակտոր քարի մեջ փորված սարկոֆագներ (Ջրվեժ): Աղձքի դամբարանը մեծ կառույց չէ։ Նրա երկարությանը արևմտյան ճակատից մինչև արևելյան ճակատի ստիլոբատի աոաջին աստիճանը հավասար է 8,40 մ. ատիլոբատի աստիճանների բարձրությունները տատանվում են 29—30 սմ սահմաններում, լայնությունները 30—35 սմ սահմաններում: Նախնական աստիճաններից արևելյան կողմում պահպանվել են երկու շարք, հարավային կողմում չորս շարք (սկզբում եղել է հինգ շարք): Պահպանված հետքերը հնարավորություն են տալիս վերակազմել երկրորդ հարկի աղոթարանի ընդհանուր ձևերը: Այդ հատկապես պարզ դարձավ հուշարձանը մաքրելուց հետո, երբ նշմարվեցին ստիլոբատի վերին աստիճանի քարերի վրա բարձրացող պատի որմածքի հետքերը: Մյուս կողմից, դրսից դամբարանի թաղն ամբողջությամբ ծածկված է եղել կրաբետոնի շերտով, որոնք լավ նկատվում են կողային մասերում։ Հենց այս հարթ կրաբետոոնի մրա էլ դրված են եղել այժմ անհայտացած երկրորդ հարկի աղոթարանի հատակի սալերը։ Երկրորդ հարկաբաժնի աղոթարանի ձևերի վերակազմության հարցում, բացի տեղում պահպանված տվյալներից,մեծ նշանակություն են ստանում նույն վաղ միշնադարից մեղ հասած համանման հորինվածքները և հատկապես Կարենիսի VII դարով թվագրվող երկհարկ կառույցը։ Ելնելով վերջինիս ձևերից, կարելի է ենթադրել, որ Աղձքում ես երկրորդ հարկաբաժնի արևմտյան ճակատի կիսագետնափոր մասի արևմտյան ճակատի հետ պետք է գտնվեր նույն հար֊թաթյան վրա, իսկ արևելյան և հարավային ճակատները պետք է որ բարձրանային ստիլոբատի վերջին աստիճանից։ Մյուս կողից, տարակույս չի կարող լինեի, որ երկրորդ հարկաբաժնի հյուսիսային պատը հարավային պատի նկատմամբ պետք է, անշուշտ, սիմետրիկ դասավորություն ունենար և երկայնական առանցքից հեռու լիներ ճիշտ այնքան, ինչքան հեռացած էր հարավային պատը: Ահա այս դրույթներից ելնելով ճարտարապետ Սուրեն Մնացականյանը վակազմել է երկրորդ հարկաբաժնի աղոթարանի հատակագիծը. սրա լայնությանը ստացվում է 4,30 մ, իսկ երկարությունը 7,80 մ: Այն, ըստ էության, ներկայացրել է ձգված համաչափություններ ունեցող, թաղածածկ, արևելակողմում կիսաշրջանաձև աբսիդով մի աղոթարան, որի մուտքը, ամենայն հավանականությամբ, բացվել է հարավային կողմում: Վերակազմությունն այս համահնչուն է նույն դաբաշրջանի մեմորիալ հուշարձանների կառուցողական սկզբունքներին և հատկապես իր հորինվածքաով բավականին մոտ գտնվող Կարենիսին: Վերջինիս աոաջին հարկաբաժինը ներկայացնում է թաղածածկ, արևելյան աբսիդով ոչ մեծ դամբարան։ Սրա վրա բարձրանում է երկրորդ, նույնպես թաղածածկ հարկաբաժինը՝ իր արևելյան աբսիդով, հարավային կողմում դասավորված մուտքով և երկթեք տանիքով։ Թեև այստեղ չկան Աղձքի արկասոլիները, սակայն հասկանալի է, որ նրանք չեն որոշում հուշարձանի ընդհանուր ծավալային հորինվածքը։
     Աղձքի հատակագծային հորինվածքը ինքնին վերցրած մեծ հետաքրքորություն է ներկայացնում և դժվար չէ տեսնել ընդհանրություններ նրա և Ասորիքի հռոմեական շրջանի մի շարք հուշարձանների միջև (էլ-Բարտն, Խատուրա, Միջեյլա)։ Սակայն ընդհանրությունների հետ մեկտեղ կան նաև էական տարբերություններ։ Աղձքում (և համանման հորինվածք ունեցող, դարձյալ IV դ. թվագրվող Անիի ղամրարաններում, առկա են արդեն քրիստոնեական պաշտամունքային այնպիսի տարրեր, ինչպիսիք են աբսիդները։ Աբսիդների առկայությունը քրիստոնեական դամբարանային կառույցներում, անշուշտ, պատահական չէր։ Հայտնի է, որ անտիկ աշխարհում էական նշանակություն ունեին ամեն տարի, որոշակի օրերին մեմորիալ հուշարձաններում կատարվող ծիսակատարությունները։ Հայ եկեղեցին սրբագործեց այդ ավանդույթը: Փավստոս Բուզանդի հիշատակությունների հիման վրա կարելի Է եզրահանգել, որ վկայարաններում և դամբարաններում ծիսակատարություններ էին կատարվում տարվա որոշ օրերին միայն, և կաոայցներն այդ բնավ չէին նախատեսված սիստեմատիկ հավաքույթների համար։ Ահա այս ծիսակատարությունների համար էլ անհրաժեշտ էր կառույցի արևելյան կողմում տեղավորված աբսիդը, ընդ որում նա կարող էր ունենալ նաև ուղղանկյուն եզրաձև: Ընդհանրապես աբսիդներ ունեին հատկապես այն վկայարաններն ու դամբարանները, որոնք մուտքն աոանձին էր և նախատեսված էին հատուկ, փոքրաթիվ մարդկանց հավաքույթների համար (Աղձք, Անի, Հռիփսիմե, Օշական, Կարենիս, Ամարաս) Արշակունի թագավորների դամբարանը Աղձքում շատ շուտով դարձավ մեմորիալ ամբողջական համալիրի կենտրոնը: Նրանից հարավ բարձրացան միքանի հուշասյուներ, իսկ հյուսիսային կողմում կառուցվեց մի ոչ մեծ եոանավ բազիլիկա։ Վերջինիս ներքին տարածությանը համարյա թ՛ե քառակուսի է, շատ քիչ ձգվածությամբ արևուտք-արևելք: Կարելի է ենթադրել, որ նման հորինվածքը կապ է ունեցել կառույցի կենտրոնում տեղավորված ինչ-որ մեմորիալ սրբության կամ խորշի առկայության հետ, ինչ֊պիսին կար Վաղարշապատի տաճարի կենտրոնում։ Այս առնչությամբ արժե հիշատակել, որ համանման, քաոամույթ հորինվածը ունի նան Տեկորի տաճարը (V դ.) ընդորում, շինարարական արձանագրության մեջ այն անվանված է «վկայարան ս. Սարգսի», այսինքն մի կառույց, նվիրված Հայաստանում այնքան հարգվող ս. Աարգսի հիշատակին: Այս պայմաններում բացառված չպետք է համարել, որ Աղձքի բազիլիկան ևս սերտորեն առնչվել է նրանից ոչ հեռու գտնվող մեմորիալ հուշարձանների հետ, հանդիսացել աղոթատեղի ննջեցյալների հիշատակին կատարվող ծիսակատարությունների համար, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ թագավորական դամբարանին կից կարող էին թաղվել երկրի առավել նշանավոր անձինք միայն։ Վերջին հետազոտությունները ցույց են տայիս, որ Աղձքի հատակագծային լուծումը (ուղղանկյուն ներքին տարածություն կողային արկասոլիներով) միակ օրինակը չէ և նման երկու հուշարձաններ դեռնս IV դարում կառուցված են եղել Անիում, Իգաձորի կիրճի եզրին, այն ժամանակ, երբ այստեղ էր բարձրանում Կամսարականների հզոր ամրոցներից մեկը ։ Թերևս համանման հորինվածք է ունեցել նան Ատեփանոս Օրբելյանի կողմից նկարագրվող կառույցը Շաղատում: Մեկ այլ դամբարան ևս, նույնպես կողային, արկասոլիներով, տասնամյակներ աոաջ հայտնաբերվել էր Երնանի ծայրամասում, շինարարական աշխատանքների ժամանակ։ Դժբախտաբար այն հետագայում ավերվել է։ Բ. Առաքելյանը, որը 1940 թ. հետազոտել է այդ հուշարձանը, գրում է՝ «Այստեղ տուֆ քարի մեջ փորված էր կամարակ դամբարանը, Աղձքիի դամբարանի խորշերին նման երկու խորշերով նրանց աոջև սալերով, միայն այն տարբերությամբ, որ այստեղ խորշերը բացված էին դրսից և ոչ ներսից, իսկ նրանց առջև դրված սալերը քանդակզարդ չէին: Միայն խորշի վերևի կամարի վրա քանդակված էր հնագույն տիպի հավասարաթև խաչ շրջանակի մեջ։ Արևելյան խորշի հարավային կողքից տնկված էր մի քառակող սյունանման կոթող դամբարանի պատին ուղղահյաց, որի միայն մեկ երեսն էր քանդակված, այն էլ պրիմիտիվ խորաքանդակով, որը հիշեցնում էր մարդկային ֆիգուրան, ինչպես Աղձքի դամբարանի եղած կոթողը: Դամբարանի շուրջ տուֆի մեշ փորված էին բազմաթիվ սովորական գերեզմաններ»:
      Այժմ խիստ դժվար է ճշտորեն վերականգնլ անհայտացած այդ հուշարձանի ճիշտ ձևերը։ Բայց և այնպես ուշագրավ են դեպի դուրս բացվող արկասոլիները, որոնք, ի տարբերություն Աղձքի, բացվել են ոչ թե դեպի ներս, դեպի դուրս: Նման լուծում չի հանդիպում այլուր, և նրա արձագանքը կարելի տեսնել միայն Աղուդիում: Մինչդեռ նման լուծումը սովորական երևույթ Էր հելլեենիստական և բյուզանդական ճարտարապետության մեջ»:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 662475
  • Բոլոր այցելուները: 48584
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 297
  • Ձեր IP-ն: 54.145.83.79
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52