Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ագարակաձորի կամուրջ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

         Վայոց ձոր մարզում՝ Եղեգնաձոր քաղաքից  Ագարակաձոր  գյուղ տանող ճանապարհի կեսին, հիշյալ բնակավայրից 1-1,5 կմ հեռա­վորությամբ, Արփա գետի վրագտնվում է միջնադարյան Հայստանի կամրջաշինության ամենանշանավոր կոռույցներից մեկը: Ագարակաձորի կամուրջը կառուցված է վարդագույն ավազաքարի շար­վածքով և կրաշաղախով և իր չափով ու ձևերով հաջող գծագրվում   է  հովտում   :
         Գետի ափին կամուրջի կամարային բացվածքի կրունկը հենվում է ժայռի վրա,  իսկ   ձախ ափին՝ արհեստական հիմքի։ Չնայած ափերի տարբեր բարձրության, երկու կրունկները գտնվում են մի հորիզոնի  վրա։
          Սլաքաձև մեծ կամարը 15,85 մ. հենամիջային տարածությամբ, կարծես թռիչք է կատարում գե­տի վրա, երկու ափերից վեր բարձրացնելով երթևեկային մասը։ Վերջինս մյուս՝ ձախ ափին կա­մարի կրնկից անմիջապես հետո, միանգամից պտտվում էր դեպի ձախ, թեք հարթությամբ իջ­նում էր ցած և միանում գետի ձախ ափին տա­րածվող հարթության վրայով դեպի Ագարակա­ձոր գնացող ճանապարհին։ Կամուրջի հեաագա վերանորոգման  ժամանակ, որի հետքերը պարզորոշ երևում են նրա վրա (իրականացված է եղել բազալտյա տձեև քարերից, կամուրջի ճակատային պատերի շարունակությունը բարձրացնելու և նրանց արանքում լիցք կատարելու միջոցով), երթևեկային մասի թեքությունը մեղմացվել է և ձախ ափում  նրա  շարունակությունը  ուղղվել։
Կամուրջի կամարը, որը ճակատային պատե­րի համեմատությամբ ետ է դրված 0,35 մ-ով, շար­ված է 0,72 մ. բարձրություն ունեցող ատամնաձև սեպաքարերով։ Կամարի կառուցման այսպիսի եղանակը, որը զգալի չափով բարելավում, է քա­րերի կապը, հետևապես նաև կամարային կոն­ստրուկցիայի աշխատանքը, ընդհանրապես հայտ­նի   է   միջնադարյան   Հայաստանի   ճարտարապետության    մեջ,    սակայն    կւսմրջաշինարարության ասպարեզում  սա եզակի դեպք է։
          Կամուրջի կառուցման ժամանակը հայտնի չէ, սակայն ենթադրվում, որ ուշ միջնադարին է վերաբերում։ Կարող է պատահել, որ կառուցման թիվը վկայված է ձախ ափի ճակատային պատի մեջ գտնվող մի քարի վրա փորագրված պարս­կերեն արձանագրության մեջ, որն ընթերցել չի հաջողվել։
          Կամուրջի հետազոտությունը  և չափագրությունը կատարել է Վ. Համբարձումյանը՝ 1957 թ. ։
 
Վ. Համբարձումյան, Միջնադարյան Հայստանի քարավանատներն ու կամուրջները, Երևան, 1960, էջ108-109:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 276792
  • Բոլոր այցելուները: 25795
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.162.164.86
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52